Իրոք բավականին լուրջ հարց է... Որպես Քրիստոնյա, պարտավոր ես ներել, և պետք է սեր ունենաս քո սրտում ներելու համար, քենը, վրեժխնդրությունը, ատելությունը չպետք է տեղ ունենան սրտիդ մեջ, քանի որ այդ չար զգացմունքները առաջին հերթին հենց քեզ են վնաս: Պետք է աղոթես տվյալ մարդու համար, քանի որ չարի ազդեցության տակ է կատարել իր չար արարքը/մեղքը:
Այսինքն ներել պարտավոր ենք միանշանակ:
Իսկ պատիժը կարող է դրսեվորվել տարբեր ձևերով՝ կախված դիմացինիդ տարիքից և կատարած արարքից: Մանուկներին անկյուն են կանգնեցնում, կամ զրկում դրսում խաղալուց, մուլտֆիլմ նայելուց, ավելի վատ դեպքերում ապտակում են: Իսկ մեծահասակների դեպքում բավականին բարդ է, կարող ես զրկել քո ներկայությունից, քո հնարավոր օգնությունից… Պետք է այնպես անել, որ նա զղջա… Ամեն դեպքում չպետք է դու էլ իր պես վարվես…