Ժողովուրդ Օրհամ Փամուկի գրքերից ո՞վ ա կարդացել, իրո՞ք էդքան լավն ա, թե՞, ոնց որ պնդում են, Նոբելյան մրցանակը քաղաքական դրդապատճառներով են իրան տվել;
Ժողովուրդ Օրհամ Փամուկի գրքերից ո՞վ ա կարդացել, իրո՞ք էդքան լավն ա, թե՞, ոնց որ պնդում են, Նոբելյան մրցանակը քաղաքական դրդապատճառներով են իրան տվել;

Ես ինքս չեմ կարդացել, բայց կարդացողներից կարծիքներ եմ լսել: Գերմանուհի ընկերուհուս է շատ դուր եկել: Մայրս էլ ասում է, որ լավն է, բայց Մարկեսին չի հասնի, իսկ Նոբելյան մրցանակի հարաբերականորեն արժանի է:
Կարդացել եմ Փամուկի ««Սև գիրքը»» Կարծում եմ ժամանակակից գրականության կորիֆեյներից է: Անպայման կարդացեք՛ լայն մտահորիզոնի վարպետ է: www.lib.ru ի արտասահմանյան գրականության բաժնում կա ««Սև գիրքը»» Եթե կգտնեք նրա մյուս գրքերը, Էլ. գրակ կամ ոչ էլեկտրոնային, կխնդրեի ինձ ևս իմաց տաք
Կարդացել եմ«Սև գիրքը» և «Նոր կյանքը»: Հաջողված գործեր են, լի են միստիկայով: «Ֆաուստի » շունչ կա նրա գրելաոճում: բայց դե ճաշակի հարց է:
Ես բախտավոր եմ այս աշխարհում,
որ հավատում եմ իմ հավատին....
Կարդացել եմ " Ձյունը" և "Լռության տունը": Երկուսից էլ միմյանց հակասող զգացողություններ եմ ունեցել: Հետաքրքիր է իր արևելյան մարդկանց կերպարներով, ավելի լավ ես ծանոթանում թուրքական մշակույթին ու վարք ու բարքին: Նրա հերոսները հուսահատորեն երջանկություն են փնտրում, բայց չեն գտնում: Նաև կարդալուց շատ ուժեղ միայնակության զգացողությու ես ունենում: Բայց խորհութդ կտամ, որ կարդաք:

Հիմա կարդում եմ «Ձյունը»: Շուտով կվերջացնեմ, բայց արդեն որոշակի կարծիք կազմել եմ: Էս թեման ակտիվացնում եմ, որ «Ձյունը» մի քիչ քննարկենք:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ