Նախ անհրաժեշտ է տոնածառ գնել, դե ես ի նկատի ունեմ բնական, ես բնականն եմ սիրում,իսկ բնականը մեզ մոտ գիտենք ինչ տիեզերական գների են: Տոնածառը գնելուց հետո անհրաժեշտ է վերջինս նախ դնել ջրի մեջ, եթե սեփական հողով չեն առնում: Ջրի մեջ դնելը օգնում է, որպեսզի ծառի փշերը շուտ չթափեն: Այնուհետև սկսումա ամենահետաքրքիրը, որը ես շատ եմ սիրում, դա տոնածառը զարդարելն է: Նախ սկսում ենք տոնածառի բազմագույն կամ միագույն լույսերից, հետո գագաթից, ես իմ տոնածառի գագաթին դնում եմ աստղ, աստղը սիրունա իմ կարծիքով: Հետո նախ կախում ենք նոր խաղալիքը, եթե գնել ենք, եթե ոչ անցյալ տարվա գնված խաղալիքը և այդպես շարունակ: Տոնածառը զարդարելիս շատ կարևոր է պահպանել գունային հավասարակշռությունը, իմ կարծիքով պետք չէ նման գույնիները մի տեղ հավաքել, այստեղ գեղեցիկ կլինի գույնային զանազանությունը: Այնուհետև ավելացնում ենք փայլերը, որը դասավորելիս, իմ կարծիքով նույնպես անհրաժեշտ է պահպանել գույնային բալանսը և փայլերի ձևնա կարևոր: Այնուհետև անհրաժեշտ է վայելել բնական տոնածառի գեղեցկությունը, սուր և համով հոտը:![]()
Էջանիշներ