Ինձ հետաքրքրում է Ձեր կարծիքը կրեկների և կրեկողների նկատմամբ՝ դրական է թե բացասական????
դրական
բացասական
անտարբեր
Ինձ հետաքրքրում է Ձեր կարծիքը կրեկների և կրեկողների նկատմամբ՝ դրական է թե բացասական????
Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.06.2006, 00:26:
Նայած ինչ ծրագրեր են կոտրում։ Օրիանակ Բիլ Գեյթսի ծրագրերը մեր համար շատ են թանկ և քանի դեռ չկա մեր համար հասանելի ծրագրային ապահովում, ինչու՞ չկորտել
Բայց դեմ եմ մեր ծրագրավորողների ծրագրերը կետրելուն, քանի որ նրանց ֆինանսավորման միակ աղբյուրը վաճառված ծրագրերիցա![]()
ենքան կլինեն կրեկները ինչքան և վչարովի ցրագրերը
ՈՊԵՆՍՈՈւՐՍ ֆորևեր
Ես դեմ եմ ծրագրեր կոտրելուն։ Մանավան Բիլ Գէյթսի ծրագրերը կոտրելուն։ Հիմա բացատրեմ ինչու։Artgeo-ի խոսքերից
Եթե Մայքրոսոֆտի ծրագրերը քո համար անհասանելի են, ապա Մայքրոսոֆթը քեզանից փող չի կարող վաստակել։
Հիմա դու որպես օգտագործող, ունես 2 տարբերակ՝
1. Հրաժարվել Մայքրոսոֆտից և օգտագործել կամ ավելի հասանելի ծրագրեր, օրինակ տեղական արտադրության, կամ open source ծրագրեր։ Այս դեպքում Մայքրոսոֆտը ապագայում էլ, քեզանից ոչ մի փող չի վաստակի։
2. Կոտրել Մայքրոսոֆտի ծրագրերը։ Այս դեպքում, երբ որ դու ավելի հարստանաս, կամ սկսես աշխատել լուրջ ֆիռմայում, վաղ թե ուշ, գնալու ես ու մուծելու ես Մայքրոսոֆթին լիքը փող, քանի որ սովոր ես իրենց ծրագրերին։
Մայքրոսոֆթի համար 2-րդ տարբերակը ավելի ձեռնատու է, քան առաջինը։
Մայքրոսոթի ծրագրեր կոտռելով դուք նրանցից ոչ մի բան չեք գողանում, քանի որ եթե չկոտռէիք մեկա չէիք առնելու։ Ընդհակառակը՝ իրենց ծրագրերը կոտռելով, դուք դառնում եք Մայքրոսոֆթի պոտենցիալ կլիենտ, որը իրենց շատ ձեռ է տալիս։
Մի բան էլ ասեմ։ Մայքրոսոֆթում մեծ ուշադրություն են դարձնում նրան որ իրենց ծրագրերը համեմատաբար հեշտ լինի կոտռել։ Կոտռած ծրագրերին ուղարկում են Security Updates, չնայած իրենց շատ-շատ հեշտ կլիներ դա չանել։ Հիմա էլ, Վիստա-ի համար դեռ դուրս չեկած ասում են որ կոտռած տարբերակում ուղղակի 3D-էֆֆեկտները չեն աշխատի, իսկ մնացածը կաշխատի։ Այսինքն իրանք այնտեղ նստած մտածում են, ոնց անենք որ կոտռած ծրագրերը միքիչ անհարմար լինեն, բայց ՇԱՏ անհարմար չլինեն, որպեսզի մարդիկ շարունակեն օգտագործել մեր ծրագրերը։
Մի խոսքով, եթե դու մեկա Մայքրոսոֆթի ծրագրերը առնողը չես, Մայքրոֆթին ավելի ձեռա տալիս որ դու իրանց ծրագիրը կոտռես ու մնաս իրենց պոտենցիալ կլիենտ, քանց թե սկսես օգտագործել իրենց մրցակցի ծրագրերը։
Freeman (03.07.2010)
Մի քիչ ոնց որ կենտրոնանում ենք Մայքրոսոֆտի վրա։
Քո տեսակետը հասկանալի է, ԲԱՅՑ
1. Որ կողմ էլ պտտվենք միևնույն է Բիլլիի ծրագրերից խուսափել չենք կարող, նրանք ամենուրեք են։ Այնպես որ, հրաժարվել (համենայն դեպս առայժմ) ոչ մի կերպ չենք կարող։ Իսկ վճարել այդպիսի գումարներ ծրագրել ձեռք բերելու համար, համաձայնվեք, որ ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ։ Բայց չօգտագործել չի լինի։ ՈՒ դիմում ենք հին ու փորձված մեթոդի օգնությանը՝ կրեկներն։ Եվ ի՞նչի վճարել, եթե կարող ես համարյա անվճար (ասենք՝ 1000 դրամով) ձեռք բերել կրեկած Վինդոուսի ցանկացած տարբերակ։ 2. Տանը Վինդոուս եմ օգտագործում և չեմ հասկանում, թե ի՞նչ օգուտ կարող է ունենալ իմ պես օգտագործողից Մայքրոսոֆտը։ Ես աշխատում եմ լուրջ բանկում, և այդ բանկը ի վերուստ օգտագործում է Վինդոուս (լիցենզիոն իհարկե), և օգտագործելու է Վինդոուս, քանի որ նրա համար մի որևէ այլ օպերացիոն համակարգի անցնելը միլիոններ կարժենա։ Համ էլ ես չգիտեմ որևէ բանկ, որը աշխատի այլ օպերացիոն համակարգով։ Հետևաբար ես սովոր լինեմ թե չլինեմ պետք է հարմարվեմ միջավայրի պայմաններին։
3. Գոյություն ունեն բազմաթիվ անվճար օպերացիոն համակարգեր, սակայն մեծամասնությունը օգտագործում է կրեկած Վինդոուս։ Ի՞նչու։ Որովհետև Վինդոուսը տեղադրելու, սովորելու և օգտագործելու համար ավելի հեշտ է և հարմար։ Կոպիտ ասած՝ միացնում ես և աշխատում։ Իսկ փորձիր տեղադրել որևիցե open source օպերացիոն համակարգ՝ գեմոռոյն ապահովված է ։) ։ Դրայվերներ, սերվիսներ, պորտեր... գժվես։ Այնպիսի տպավորություն է, որ ծրագրավորողները դիտմամբ ամեն ինչ բարդացնում են, կամ այնպես են արել, որ միայն ծրագրավորողները կարողանան օգտագործել։ Հետևաբար «հասարակ մահկանացուներին» մնում է յոլա գնալ կրեկած Վինդոուսով։
Իսկ ընդհանրապես, կոնկրետ ես օգտվում եմ մոտ 2 տասնյակ ծրագրերից, առանց որի ես չեմ պատկերացնում իմ աշատանքը համակարգչով, և դրանք բոլորն էլ վճարովի ծրագրեր են ու կրեկած, բնականաբար։ Եվ շնորհակալություն եմ հայտնում կրեկողներին, որ կարողանում ենք օգտագործել այդ ծրագրերը կրթվելու, զարգանալու, ինֆորմացիա ստանալու, և ինչու չէ՝ փող աշխատելու համար։
Ես իրանց շատ եմ սիրում, ու իրանցից եքա շնորհակալ եմ:
ժող ջան առանց կրեկի չի լինի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ