User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Մորֆիուսի աշխարհը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մորֆիուսի աշխարհը

    ՄՈՐՖԻՈՒՍԻ ԱՇԽԱՐՀԸ
    (Երազների աշխարհը)

    Սա իմ կյանքը չի, ես հյուր եմ եկել,
    Այս դարը ձերն է, սա իմ դարը չի,
    Մի մոլոր սիրտ է իմ սիրտը բեկել,
    Այս ձեր աշխարհն էլ իմ աշխարհը չի:

    Երբ ընթերցողս կարդա իմ ասքը,
    Գուցե խոսքերիս նա չի հավատա,
    Գուցե մի փոքր կթրջի աչքը,
    Գուցե հեգնանքով նա լոկ կժպտա:

    ********
    Այս մեծ աշխարհում այս աշխարհից զատ,
    Կար ուրիշ աշխարհ՝ չքնաղ ու սիրուն,
    Ուր ապրում էին բոլորը ազատ,
    Ուր միայն սերն ու բարին էր տիրում:

    Երբ մարդը, հոգնած առօրյա կյանքից,
    Գեթ մի վայրկյանով աչքերն էր փակում,
    Հենց այդ նույն պահին, անկախ իր կամքից,
    Հրաշք աշխարհի դուռն էր նա թակում:

    Ու երազների չքնաղ աշխարհում
    Կատարվում էին իղձերը բոլոր.
    Անտունը այստեղ տուն էր ձեռքբերում,
    Սեր էին գտնում սրտերը մոլոր:

    ********
    Ուղիղ կենտրոնում հրաշք աշխարհի,
    Թիկնած բարձրաբերձ ժայռերի ուսին,
    Վեր էր խոյանում շքեղ, վիթխարի,
    Հսկա դղյակը արքա Մորֆիուսի:

    Մահկանացու չէր արքան Մորֆիուս,
    Աստվածների հետ հավասար էր նա,
    Նա չէր ընդունում աշխարհները մյուս,
    Ուր տարածվում էր չարը անխնա:

    Նա իր աշխարհը հողից չէր սարքել,
    Այլ երազներից, իղձերից մարդկանց,
    Հետո ինքն իրեն արքա էր կարգել,
    Որ ծաղկուն լինի այն դեռ դարեր անց:

    Նա հավաքել էր արքունիքում իր,
    Տարբեր փոքր ու մեծ շատ աստվածների,
    Որ օգնեն կերտել երազ մի երկիր,
    Որպես հակադրում այլ աշխարհների:

    Նա իր դղյակը սարքել էր վերում,
    Որ մարդիկ երբեք չտեսնեն իրեն,
    Ու չիմանան, որ հեռու ամպերում
    Այս հրաշք երկրին կա տեր-տնօրեն:

    Ու միշտ աչքերով իր ամենատես,
    Վերից հսկում էր իր ամբողջ երկրին,
    Երբ չարն էր տեսնում, նա անմիջապես
    Գործի էր դնում հպատակներին:

    Այսպես ծաղկում էր առանց դարդ ու վիշտ,
    Արքայի կերտած աշխարհը սիրուն,
    Ու երազները անուշ էին միշտ,
    Ու մղձավանջներ դեռ չէին լինում:

    *******
    (շարունակելի)

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (21.04.2009), Ambrosine (21.04.2009), Ariadna (21.04.2009), Chilly (21.04.2009), comet (21.04.2009), Dorian (21.04.2009), Kita (21.04.2009), Lion (21.04.2009), Surveyr (22.04.2009), Tig (21.04.2009), Եկվոր (21.04.2009), Լեո (21.04.2009), Լուսաբեր (22.04.2009), Կաթիլ (21.04.2009), Մարկիզ (21.04.2009), Փոքրիկ (21.04.2009), Քամի (22.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրքերն ու մեր աշխարհը
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 12.07.2012, 19:20
  2. Իմ փոքրիկ աշխարհը)
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 23.09.2010, 01:22
  3. Ազնվությունը կփրկի աշխարհը
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 13
    Վերջինը: 31.10.2008, 22:58
  4. Սիոնիստներն ու աշխարհը
    Հեղինակ՝ Ջուզեպե Բալզամո, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.10.2008, 22:22
  5. Աշխարհը Վտանգված Է
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 26.11.2007, 17:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •