Ես էլ պրոֆեսիոնալ չեմ, բայց ուզում եմ կարծիքս հայտնել։
Ըստ իս չարժե անգույն նկարը սարքել գունավոր։ Նախ եւ առաջ իմաստը չեմ հասկանում։ Սեւ սպիտակ նկարը նույնպես լավ է նայվում ու հաղորդում նկարի տեղեկույթը (որոշ դեպքերում նույնիսկ ավելի լավ է նայվում)։
Նաեւ համարում եմ, որ ճիշտ չէ, երբ, մշակման միջոցավ հանում են այն, ինչը իրականում էլ եղել է` մաշկի թերություններ եւն (սա վերաբերում է ոչ միայն սկան արած, այլեւ թվային լուսանկարները մշակելուն)։
Մի քիչ էլ թույլ տուր քննադատեմ
։ Օրինակ` 3-րդ նկարում, չնայած ընտրվել են բնականին բավական մոտ գույներ, բայց զգացվում է, որ մշակված է։ Կորել է նկարի հստակությունը։ Կորել է փալյը, օրինակ սեւ-պիտակում եթե ուշադիր ես նայում որոշ տեղերում կան փայլեր` քթի ծայրին, կզակին, հոնքի վերեւի մասում եւ ամենաուժեղը բնականաբար աչքի մեջ։ Իսկ մշակված տարբերակում այդ փայլերը կորել են։ Փայլատակող աչքը (թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով) այլեւս չկա եւ այլն։ Հետո այնպիսի տպավորություն է, որ մշակելիս ամբողջ նկարը մի 5 անգամ Blure ա արվել։
Շատ քննադատեցի...
Էջանիշներ