Ես շատ լավ հասկանում եմ, որ ամեն մեկն էլ իր շահերն է հետապնդում ու ռուսները ինչ որ արել են մեզ համար, սեփական շահերից ելնելով են արել։ Այդ հարցը քննարկելն անգամ անիմաստ է։
Սակայն Խորհրդային Միությունը իրոք կառուցեց մեր երկիրը։ Եվ ոչ միայն մեր երկիրը։ Նաև իր կազմի մեջ մտնող մնացած երկրները։ Եվ այդքանով էլ չսահմանափակվեց։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերակառուցեց ավերված արևելյան Եվրոպան։ Իսկ հիմա ինձ ասեք որևէ օտարազգի պետություն, որի համար Ամերիկան ինչ-որ բան է արել բացի ռմբակոծելուց։ Մենակ չասեք՝ Վրաստանը։
Չեմ հասկանում ինչու են մարդիկ Խորհրդային Միության հարցում այդքան ծայրահեղական։ Մի կողմում պապիկներն են, որ նստում են նարդու սեղանի շուրջ, գցում դոռտ ջարն ու Գալաթեայի ասածի նման սկսում հիշել հացի ու կարագի գինը ու փառաբանել սովետը։ Մյուսն կողմում էլ մարդիկ են (որպես կանոն ավելի երիտասարդ ու մի երկու ամսով Եվրոպայում կամ Ամերիկայում եղած), որոնց մոտ խորհրդային շրջանը բացառապես ասոցիացվում է Ստալինյան ռեպրեսսիաների ու այլ բացասական երևույթների հետ, իսկ արևմուտքը՝ ազատ, ապահով ու երջանիկ կյանքի հետ։ Իրականում ամեն ինչ ՇԱՏ ավելի բարդ է։Ավելացրեք ցուցակին, զզվելի ու նոխկալի խորհրդային տարիները նոստալգիայով հիշելը: Սա մեծ բարդույթ ու խնդիր ա, որի լուծումը ես ցավոք չունեմ:
Էջանիշներ