User Tag List

Նայել հարցման արդյունքները: ԽՍՀՄ-ն Հայաստանի համար

Քվեարկողներ
12. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Չարիք էր, բայց ափսոս, որ փլուզվեց

    0 0%
  • Բարիք էր ու ափսոս, որ փլուզվեց

    1 8.33%
  • Բարիք էր, բայց լավ ա, որ փլուզվեց

    5 41.67%
  • Չարիք էր ու լավ ա, որ փլուզվեց

    6 50.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: ԽՍՀՄ: Փրկությո՞ւն, թե՞ չարիք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հայ

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, բայց եթե Սովետը չլիներ, նախ և առաջ հարց է` ընդհանրապես հիմա կլինեինք թե չէ (ցեղասպանությունը կարմիր բանակը կասեցրեց), երկրորդն էլ, այսօր ունեցածներիս մեծ մասը բացառապես սովետի շնորհիվ ունենք: Դուք պատկերացնու՞մ եք, հայերը ինքնուրույն մետրո կառուցեին Գյումրու երկրաշարժից շատ քիչ ժամանակ անց այնտեղ սովետը մի խոշոր թաղամաս կառուցեց: Իսկ ի՞նչ արեցինք հայերս հետո: Արդեն ավելի քան 20(!) տարի է անցել, իսկ երկրաշարժը ոնց որ երեկ տեղի ունեցած լինի: Մարդիկ իրենց աշխատանքով էին ապրում, ոչ թե բարեկամների ուղարկած փողերով: Շարունակե՞մ:
    Այ սենց ձեռքի թեթև շարժումով ջնջվեց Հայաստնի պատմությունից Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ ժողովրդական երկիր, եվրոպական ազատ արժեքներով ու պետականության համար բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, այդ տարիներին հիմնադրված Երևանի Պետական Համալսարանով: Չի եղել ու պլծ: 1915 թվականն էր, հետո ռուսի «օրհնված ոտքը» 1921-ին, օրհնված Ստալինը 1930-ականներին, օրհնված պատերազմը կոմկուսի համար 1941-45 թվականներին, 60-ակնների լճացումը, ազատության համար պայքարողների անտախցեր նստեցնելը, անիծյալ Գորբաչյովը, տականք ու զզվելի Հայոց Համազգային Շարժումը ու օրհնյալ սովետի վերացումը: ԷՆ Ստալինի ժամանկները անցավ գինաց... Վայ թաղեմ Գորբաչյովին, սկազած նե բոյուս...

    Ավելացրեք ցուցակին, զզվելի ու նոխկալի խորհրդային տարիները նոստալգիայով հիշելը: Սա մեծ բարդույթ ու խնդիր ա, որի լուծումը ես ցավոք չունեմ:

  2. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ սենց ձեռքի թեթև շարժումով ջնջվեց Հայաստնի պատմությունից Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ ժողովրդական երկիր, եվրոպական ազատ արժեքներով ու պետականության համար բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, այդ տարիներին հիմնադրված Երևանի Պետական Համալսարանով: Չի եղել ու պլծ: 1915 թվականն էր, հետո ռուսի «օրհնված ոտքը» 1921-ին, օրհնված Ստալինը 1930-ականներին, օրհնված պատերազմը կոմկուսի համար 1941-45 թվականներին, 60-ակնների լճացումը, ազատության համար պայքարողների անտախցեր նստեցնելը, անիծյալ Գորբաչյովը, տականք ու զզվելի Հայոց Համազգային Շարժումը ու օրհնյալ սովետի վերացումը: ԷՆ Ստալինի ժամանկները անցավ գինաց... Վայ թաղեմ Գորբաչյովին, սկազած նե բոյուս...

    Ավելացրեք ցուցակին, զզվելի ու նոխկալի խորհրդային տարիները նոստալգիայով հիշելը: Սա մեծ բարդույթ ու խնդիր ա, որի լուծումը ես ցավոք չունեմ:
    Այո, այո, այս ամենով՝ Ստալիով, Բերիայով, պատերազմով, Գորբաչովով-բանով հանդերձ, ռըսի ոտն «օրհնված է», թե չէ՝ օրհնելու էինք պարսիկի կամ թուրքի /կներեք/… ճիճողը:

  3. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ

    Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնվեց 1918 թվականի մայիսի 28-ին և ասպարեզը թողեց 1920 թվականի նոյեմբերի վերջին: Ապրեց ընդամենը երկուս ու կես տարի: Երկուս ու կես տարի, որը հայ ժողովուրդի պատմության ամենաողբերգական շրջանի շարունակությունն էր: Եվ դա ոչ թե նրա ստեղծողների ու կառավարողների մեղքով, ինչպես մինչև այսօր ներկայացրել են մեր աչառու պատմաբաններն ու գաղափարախոսության բնագավառի մյուս աշխատողները, այլ իրերի բերումով և պատմական անբեկանելի իրողությունների դաժան դասավորությամբ: Ու եթե խորհրդային տարիներին այն համարվել է մի աննախադեպ աղետ, իբր Դաշնակցությունը նրա համար էր գործի գլուխ կանգնել և կառավարման հիմնական սանձերն իր ձեռքն էր վերցրել, որ հայ ժողովրդի տունը քանդի, ապա դաշնակցական ուսումնասիրողներից ոմանք էլ դրությունն այնպես են ներկայացնում, թե այդ երկուս ու կես տարին մեր ազգի պատմության ամենփառավոր հատվածն են կազմում ու արժանի են միայն հախուռն գովաբանության և պանծացումի: Հարկ կա՞ պնդելու, սակայն, որ երկու տեսակետներն էլ մոլորություն են ու իրականությունը ծուռ հայելու մեջ դիտելու հետևանք և հարկ կա՞ արդյոք ասելու, որ ժամանակն է այս ամենի մասին խոսելու իրատես արդարամտությամբ...

    Բագրատ Ուլուբաբյան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #4
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ

    Ռուսը եկել է շատ ավելի վաղ՝ 19-րդ դարի սկզբներին: Տե՛ս ռուս-թուրքական և ռուս պարսկական պատերզմները: Այդ ժամանակներում մեզ պետականություն չենք ունեցել: Այնպես որ՝ Խաչատուր Աբովյանի հայտնի խոսքը վերաբերվում է հենց այդ շրջանին: Դրանից հետո էլ են եղել ռուս-թուրքական պատերազմներ, որոնց ժամանակ հայերը կանգնած են եղել ընտրության առաջ և ի վերջո ընտրել են չարյաց փոքրագույնի լծի տակ լինելը՝ հաշվի առնելով ռուսների քրիստոնեա լինելը, թուրքերի չափ վայրագ չլինելը: Ասելս այն է, որ եթե Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականությունը չլիներ, մենք դժվար թե հիմա լինեինք ինքնիշխան պետություն: Զուտ տրամաբանորեն, եթե վեր ես լուծում, տեսնում ես, որ այդպես է:
    Պետականություն ստեղծել ենք 1918թ-ին, երբ թուրքական սուրը կրկին կախված էր մեր գլխին: Այո, 1918-1920թթ-երին մեզ ունեցել ենք անկախ հանրապետություն, որը գտնվում էր, ի դեպ, խիստ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում: 1920- ին խորհրդայնացվել ենք: Իմ խորին համոզմամբ, եթե Հայաստանը չխորհդայնացվեր, Թուրքիան մեր վերջը տալու էր կամ հենց այդ ժամանակ, կամ էլ՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ: Կարող է՝ չկոտորեր բոլորին, մի քանի հայերի թողեր, որպես հինավուրց ազգի եզակի էկզեմպլյարներ… Սարդարապատներ ու Բաշ-Ապարաններ հազար տարին մեկ են լինում: Ի՞նչ պետք է աներ հայկական բանակը մի քանի անգամ գերազանցող տարածաշրջանի ամենանվաճող թուրքական բանակը առջև: Իսկ որ Թուրքիան, միայնակ Հայաստան տեսնելու դեպքում, կհարձակվեր, դրանում կարծում եմ՝ որևիցե մեկը չի կասկածում: Հարձակվել է, հարձակվում էր, միշտ հարձակվել է, միշտ ճնշել է, հիմա էլ կրկին ճնշում է, հնար ունենա՝ նաև կհարձակվի:

    Սա ամենևին չի նշանակում, որ Խորհրդային երկիրը թերություններ չի ունեցել: Ունեցել է, այն էլ որք՜՜՜՜ան… Չեմ նշի դրանք, դուք արդեն անդրադարձել եք… Եվ համաձայն եմ մեզնում առկա խորհրդային մտածելակերպի անթույլատրելի լինելու հետ: Դա է մեր հասարակությունում ներկայումս առկա շատ ու շատ պրոբլեմների պատճառը:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանից հետո էլ են եղել ռուս-թուրքական պատերազմներ, որոնց ժամանակ հայերը կանգնած են եղել ընտրության առաջ և ի վերջո ընտրել են չարյաց փոքրագույնի լծի տակ լինելը՝ հաշվի առնելով ռուսների քրիստոնեա լինելը, թուրքերի չափ վայրագ չլինելը
    մարկիզ, դու խաբար ես՞ թե ռուսը ինչքան հայ ա վայրագորեն կոտորել:
    ռուսը իհարկե թուրքի նման հիմար չի, ու ինչ որ արխիվ կարա լինի դրա հետ կապված, վերանում ա:
    բայց գոնե ստատիստիկորեն գիտես՞ որ երկրորդ համաշխարհային պատերազմին գենոցիտ տարած ու ստալինյան գենոցիդով գլխատված մեր ազգի մնացորդներից որոնք էին 1 200 000 , 600 000 տարել են բանակ որից 300 000 կոտորվել է:
    …
    իսկ դա մեր պատերազմը չէի ասեմ քեզ: թե՞ հայրի պատերազմն էր գերմանական ֆաշիզմի դեմը առնելը, երբ անգլիան ու ֆրանսիան փաստացի անգամ պատերազմի մեջ չմտան:

  6. #6
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    մարկիզ, դու խաբար ես՞ թե ռուսը ինչքան հայ ա վայրագորեն կոտորել:
    ռուսը իհարկե թուրքի նման հիմար չի, ու ինչ որ արխիվ կարա լինի դրա հետ կապված, վերանում ա:
    բայց գոնե ստատիստիկորեն գիտես՞ որ երկրորդ համաշխարհային պատերազմին գենոցիտ տարած ու ստալինյան գենոցիդով գլխատված մեր ազգի մնացորդներից որոնք էին 1 200 000 , 600 000 տարել են բանակ որից 300 000 կոտորվել է:
    …
    իսկ դա մեր պատերազմը չէի ասեմ քեզ: թե՞ հայրի պատերազմն էր գերմանական ֆաշիզմի դեմը առնելը, երբ անգլիան ու ֆրանսիան փաստացի անգամ պատերազմի մեջ չմտան:
    Դիվ, կրկնում եմ, հայ ազգը շատ է տուժել խորհրդային իշխանությունների կողմից, բայց դա ամենևին չի նշանակում, որ եթե Հայաստանը չխորհրդայնացվեր, ապա բարի ու լավ ապագա կունենար: Ոչ ավելի մեծ հավանականությամբ կոչնչացվեր երկրագնդի երեսից, որովհետև մեր հարևանը Բելգիան կամ նույնիսկ ֆաշիստական Գերմանիան չէին, այլ վայրագության չափ ու սահման չճանաչող թուրքերը, որոնք դեռ այդ տարիներին/խորհրդայնացման տարիները նկատի ունեմ/ հայերի մնացուկներին էին մորթոտում Արևմտյան Հայաստանում: Ի՞նչ էիր անելու, կարելի՞ իմանալ: Թուրքական գերհզոր բանակը գալու էր, մենք ուժ ունեի՞նք երկրորդ Սարդարապատի: Լավ, մի հատ էլ Սարդարապատ արեցիր, բա հետո՞… Երրորդ Սարդարապատին հինգ հոգի էր դուրս գալու զենքը ձեռքին: Իսկ որևիցե մեկը կասկած ունի?, որ Թուրքիան հանկարծ կարող է չգար: Թուրքիան հաստատ կհարձակվեր ու այնքան, մինչև Հայաստանից կմնար վրացահպատակ Ջավախքն առանց հայերի… Այնպես որ՝ երկընտրանք չի եղել ու լավ է եղել, որ Հայաստանը խորհրդայնացվել է, թե չէ՝ հիմա ես կասեի.
    - Դիվ, սյալամ…
    Դու էլ կպատասխանեիր.
    -Ոհ, սյալամ ալեյքըմ, Մյարքիզ…
    Լավ է՝ գոնե հիմա ասում եմ
    -Պրիվետ…

    Գերմանիան մուտք է գործել Ֆրանսիա 1940-ին… Եվ օկուպացրել է ողջ հյուսիսային Ֆրանսիան: Փարիզ մտել է առանց որևիցե դիմադրության` հեշտ ու հանգիստ: Եվրոպայի ամենամեծ երկրներից մեկը հանդիսացող Ֆրանսիայից մնացել է միայն հարավում մի փոքր հատված, որտեղ էլ ձևավորվել է Շառլ դը Գոլի պարտիզանական պայքարը: Անգլիան սկսել է ռմբակոծել երևի հենց նույն թվականին…
    Թուրքական զորքերը ֆաշիստական զորքերի Խորհրդային Միության վրա հարձակվելուց հետո ընդհուպ մոտեցել են մեր սահմաններին՝ կազմ ու պատրաստ: Թուրքիան ողջ պատերազմի ընթացքում եղել է իբր չեզոք: Եվ դժվար թե ֆաշիստական զորքերի հաջողության ու Անդրկովկաս մուտք գործելու դեպքում, թուրքերը չհարձակվեին Հայաստանի վրա… Սակայն բախտի բերմամբ Գերմանիան Ստալինգրադում պարտվեց ու անհույս մնաց:
    Այն ժամանակ, երբ արդեն որևէ մեկը չէր կասկածում ֆաշիստական Գերմանիայի պարտվելու ու մոտ ապագայում կապիտուլյացիայի հարցում, թուրքերը պատերազմ հայտարարեցին Հիտլերին…

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Մարկիզ, ժամանակ չունեմ հիմա որ մանրամասն գրեմ, բայց ասեմ որ Գերմանիայի պես վայրագ երկիր աշխարհը չի տեսել: էն, ինչ արին իրանք աշխարհի ու նաև իրա ժողովրդի հետ մի 7 տարում, ոչ մի թուրք ու պարսիկ իրանց օրում չէին արել:
    էլի եմ ասում, պատմություն կարդա մանրամասն

  8. #8
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզ, ժամանակ չունեմ հիմա որ մանրամասն գրեմ, բայց ասեմ որ Գերմանիայի պես վայրագ երկիր աշխարհը չի տեսել: էն, ինչ արին իրանք աշխարհի ու նաև իրա ժողովրդի հետ մի 7 տարում, ոչ մի թուրք ու պարսիկ իրանց օրում չէին արել:
    էլի եմ ասում, պատմություն կարդա մանրամասն
    Դիվ, ներիր, բայց այդ դու՞ ես ասում ինձ պատմություն կարդա, երբ ինքդ չգիտես, թե արդյոք Ֆրանսիան ու Անգլիան նացիստական Գերմանիայի հետ պատերազմի մեջ մտե՞լ են, թե՞ ոչ…

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա ամենևին չի նշանակում, որ Խորհրդային երկիրը թերություններ չի ունեցել:
    ինչ՞ թերություն
    սովետը աշխարհի համար չարիքի առանցք էր:
    եթե ալամ աշխարհը բացի ռսից քո համար էլ ա տվարների հավաքածու ապա էլ ասելիք չունեմ քեզ

  10. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,627
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ

    իսկ դա մեր պատերազմը չէի ասեմ քեզ: թե՞ հայրի պատերազմն էր գերմանական ֆաշիզմի դեմը առնելը, երբ անգլիան ու ֆրանսիան փաստացի անգամ պատերազմի մեջ չմտան:
    Եթե Անգլիայի մասին պնդումը "еще куда ни шло", ապա Ֆրանսիայի վերաբերյալ նման պնդում անելը աբսուրդի գագաթնակետն է:

  11. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Անգլիայի մասին պնդումը "еще куда ни шло", ապա Ֆրանսիայի վերաբերյալ նման պնդում անելը աբսուրդի գագաթնակետն է:
    ի շլո ի պլավալա ի պռիգալա
    աբսուրդի գագաթնակետը գիտես՞ որն ա, որ քո հետ կանգնել վիճում եմ

  12. #12
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,627
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ

    Ինչ ասեմ, Հիթլերի հաղթական մարշը Փարիզում երևի մարդկանց վառ երևակայության արդյունքն էր :-)

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սարդարապատներ ու Բաշ-Ապարաններ հազար տարին մեկ են լինում: Ի՞նչ պետք է աներ հայկական բանակը մի քանի անգամ գերազանցող տարածաշրջանի ամենանվաճող թուրքական բանակը առջև:
    ինչ՞ բանակ ինչ բան:
    առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիան Ռուսաստանի ու Գերմանիայի նման պարտված երկիր էր, ու եթե անգլիացիք, ռսները ու ֆրանսիացիք չմիջամտեին, ապա հայերն ու հույները Թուրքիան մեջ մեջ էին արել:
    լավ կլինի պատմական փաստերից խոսալուց աշխատել բացի բուդկի խոսակցություններից մի քիչ էլ կարդալ պատմական փաստերը:

  14. #14
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,627
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ

    Ի դեպ, այն ինչ ունենք այսօր, Ամերիկայի վարած նուրբ քաղաքականության արդյունքն է: ԽՍՀՄ փլուզման պատճառներից մեկը ազգերի` միմյանց նկատմամբ կոնֆլիտկներն էին, Ամերիկան էլ ինչքան կարող էր, սատարում էր այդ կոնֆլիկտները` հասցնելով միմյանց նկատմամբ ատելության: Հայաստանում դեռ վիճակը լավ է մյուս "ռուսաֆոբ" ազգերի հետ համեմատած բայց աչքիս մենք էլ ենք գնում նույն ճանապարհով: Հասել ենք նրան, որ մարդիկ բացասաբար են վերաբերվում Հայրենական պատերազմում ԽՍՀՄ հաղթանակին, որը բոլորիս հպարտությունն էր:

    Հիմա Ամերիկան նույն ձևով փլուզում է Ռուսաստանի Դաշնությունը: Առավել քան համոզված եմ, որ այսօրվա ռուսական ազգայնամոլ կազմակերպությունները, որոնք կոչ են անում վռնդել երկրից ոչ սլավոնական արտաքին ունեցող անձնավորություններին, հովանավորվում են ԱՄՆ կողմից: Այդպիսով, իրար դեմ տրամադրելով Ռուսաստանի ժողովրդներին, կհասնեն հյուսիսային Կովկասի, Թաթարստանի, և այլնի անջատմանը, որից հետո Ռուսաստանը կդառնա մի փոքրիկ, սովորական, իրենից ոչինչ չներկայացնող պետություն: Ու երբ Ամերիկան այլևս մրցակից չի ունենա աշխարհում, ես չգիտեմ ինչ տեղի ունենա: Բայց լավ բան հաստատ տեղի չի ունենա:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ քանդեց Խորհրդային Միությունը` ԽՍՀՄ
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 16.10.2008, 19:45
  2. Ցեղակրոնությո՛ւն – գաղութահայության փրկությո՛ւն
    Հեղինակ՝ ցեղակրոն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.02.2008, 16:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •