User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Երեկ հեռուստացույցով այս մասին լսեցի։ Էս հրեաները իրանց լրիվ ձեռ են առել, գիտեն իրանք են որ կան, ում ուզեն վարի կտան։
    Սա իմ դիրքորոշումն է։ Կուզեմ իմանալ նաեւ ձեր դիրքորոշումները։

    Իսրայելը մերժեց ԱՄՆ-ին, Իրանի հետ պատերազմը մոտենում է

    Իսրայելը պատրաստվում է Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնել, չհաշվելով ԱՄՆ-ի դեմ լինելը։

    Ինչպես հայտնել է երեկ լոնդոնյան The Times-ը, Իսրայելը բազմաթիվ նախաատրաստական միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի պատրաստ լինի հարված հասցնել Իրանի նկատմամբ մի քանի օրվա, կամ նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում` երկրի քաղաքական ղեկավարությունից հրահանգ ստանալու պահից հաշված։........
    Աղբյուր` cursorinfo.co.il

    ԱՄՆ ՓՈՐՁԱԳԵՏ. Ո՞Վ ԿՀԱՂԹԻ ԻՐԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

    Իսրայելն, ի տարբերություն, Մերձավոր Արևելքի իր հիմնական հակառակորդների` Իրանի ու Սիրիայի, կարող է դիմանալ հնարավոր միջուկային պատերազմին: Այս մասին, հայտարարել է ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատակից, ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին փորձագետ Էնթանի Քորդսմանը: Ըստ ՆյուսՌու-ի, Քորդսմանն այս տեսակետը ներկայացրել է Իրանը, Իսրայելն ու միջուկային պատերազմը հետազոտության մեջ: Նա քննության է առել միջուկային պատերազմի դեպքում Մերձավոր Արևելքում զարգացումների հնարավոր սցենարները: Փորձագետի խոսքով, եթե ոչ ոք չխոչնդոտի Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը, ապա 2010 թվականին իսլամական այդ երկիրը կունենա մոտ 30 միջուկային մարտագլխիկ և կարող է միջուկային պատերազմ սկսել Իսրայելի դեմ, որի միջուկային զինանոցում, ըստ Քորդսմանի, կա ավելի քան 200 մարտագլխիկ: Նա կարծիք է հայտնում, որ պատերազմը ծանր հետևանքներ կունենա Իսրայելի համար, սակայն Իրանն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ: Քորդսմանի գնահատականներով, այդ պատերազմի արդյունքում կզոհվեն 200-800 հազար իսրայելցիներ և մոտ 16-28 միլիոն իրանցիներ, ընդ որում Իսրայելը ետպատերազմյան վերականգնման համար անհրաժեշտ տնտեսական ու դեմոգրաֆիական ներուժ ունի, իսկ Իրանը դա չունի: Եթե Սիրիան այդ պատերազմում հանդես գա Իրանի կողմից, ապա նրա կողմից քիմիական ու բիոլոգիական զենքի կիրառման արդյունքում Իսրայելը կարող է ևս 800 հազար զոհ ունենալ, սակայն Իսրայելի միջուկային պատասխանը կվերացնի ողջ սիրիական բնակչությունը, նշում է փորձագետը: Նրա համոզմամբ, Եգիպտոսին ևս ոչ մի լավ բան չի խոստանում պատերազմում Իրանի օգտին հանդես գալը: Քորդսմանի ներկայացմամբ, 2010 թվականին իսրայելական միջուկային զինանոցը կգնահատվի մինչև մեկ մեգատոննա, այն դեպքում երբ իրանականը չի անցնի 100 կիլոտոննայից: Այս ամենը հաշվի առնելով, նա հետևություն է անում, որ հնարավոր միջուկային պատերազմի դեպքում Իսրայելը Իրանի դեմ հաղթանակած դուրս կգա:
    Աղբյուր` Atmtown.com

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Երևի այնուհանդերձ այդպիսի պատերազմ չի լինի. ու ևս մեկ դիտարկում - հոդվածում ասված էր, թե Իսրայելը վերականգման ներուժ ունի, իսկ Իրանը - ոչ: Երևի իրավիճակը հենց հակառակն է...

    ԱՄեն դեպքում մի բան պարզ է. այդ պատերազմից մենք էլ խիստ կտուժենք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Ցավոք շատ կտուժենք։ Կմնանք Վրաստանի հույսին (կամ էլ Թուրքիայի հետ սահմանը բացելու

  4. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Դա դեռ... ջհանդամ /ոնց կասեր իմ լավ բարեկամներից մեկը/: Կտուժեն իրանահայերը, կմեծանա Ադրբեջանի դերը, բայց ավելի վատ բան էլ կարող է լինել - խիստ կանկայունանա տարածաշրջանի սեյսմիկ իրավիճակը Բայց դրանից վատ բան էլ կա... Մեր տարածաշրջանը մոտակա 2000 տարվա համար կդառնա բնակության համար անպիտան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա դեռ... ջհանդամ /ոնց կասեր իմ լավ բարեկամներից մեկը/: Կտուժեն իրանահայերը, կմեծանա Ադրբեջանի դերը, բայց ավելի վատ բան էլ կարող է լինել - խիստ կանկայունանա տարածաշրջանի սեյսմիկ իրավիճակը Բայց դրանից վատ բան էլ կա... Մեր տարածաշրջանը մոտակա 2000 տարվա համար կդառնա բնակության համար անպիտան
    Իհարկե շատ ավելի ցավալի բաներ կան, քան մեր սահմանների հարցը։ Ինչո՞ւ միայն իրանահայերը, ինչի պարսիկները մարդ չե՞ն։ Ճիշտ ա, իրանք մահմեդական են, բայց կասեի, որ 1000 անգամ ավելի լավ հաեւան են մեզ համար, քան «քրիստոնյա» վրացիները։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (20.04.2009)

  7. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Դե ես "մերոնց" մասին ասացի: Բայց դու իհարկե միանգամայն ճիշտ ես - մեղք են և պարսիկները, և հրեաները...

    Հ.Գ. Զգում եմ, որ "հրեաների" պահը կարող է դուրդ չգալ, սակայն սա իմ կարծիքն է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Իսրայելը էս երկու տարի է ուզում է սկսել, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ պիտի սկսեր, Օբամայի ինագուրացիայից առաջ պիտի սկսեր, մկա էլ սպասում են կոամանդիրի հրամանին: Ի վերջո կսկսեն, իրենք նառուշիլովկա ունեն, Պակիստանի վրա հարձակվեցին, ո՞վ բան ասեց:
    Si vis pacem, para bellum

  9. #8
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Իրանը մալինվի պետություն չի: Ոչ էլ իրա հետ պատերազմը խաղ ու պար ա, թեկու Իսրաելի պես հզոր բանակով պետության համար: Մարդիկ տիեզերք են նվաճել, լավ սպառազինություն ունեն, ռուսներից էլ լավ լավ զենքեր են առնում: Համ էլ միշտ պատրաստ են եղել պատերազմի: Եթե տենց պատերազմ սկսվի, շատ արյունահեղ ու դաժան պատերազմ ա լինելու: ՈՒ դեռ պարզ չի ով ում կհախթի:
    էսպես չի մնա

  10. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Իսկ ինձ այ հետաքրքիր է - ո՞նց են պատերազմելու: Հաշվի առնելով, որ այդ պետությունները ցամաքային սահման չունեն, կարելի է ենթադրել, որ այդ պատերազմը կընդանա միայն օդում, այն էլ հավանաբար Իրաքի տարածքի վրա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #10
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինձ այ հետաքրքիր է - ո՞նց են պատերազմելու: Հաշվի առնելով, որ այդ պետությունները ցամաքային սահման չունեն, կարելի է ենթադրել, որ այդ պատերազմը կընդանա միայն օդում, այն էլ հավանաբար Իրաքի տարածքի վրա...
    Իսրաելը աշխարհի լավագույնների շարքում ա օդուժով: Նույնիսկ ինքնաթիռաշինություն ունի: Շատ հանգիստ կարելի ա հրթիռահարել ու ավիահարձակումներ իրականացնել: Դեսանտ կարելի ա իջացնել: Հիմա էլ Աստված տվել, չի խնայել: Ամբողջական գումարտակներ ու մարտական տեխնիկան ինքնաթիռից թափում են ներքև ու կռվացնում:
    էսպես չի մնա

  12. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Թափելը կթափի, բայց առանց թիկունքայի ապահովման դժվար կլինի: Չնայած այդ հարցը երևի կլուծվի Իրաքի տարածքի մի մասը ժամանակավորապես "փոխ վերցնելով": Ամեն դեպքում արյունահեղ պատերազմ կլինի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #12
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    ՄԱԿ-ը քանի գնում ավելի ու ավելի անպիտան կառույցա դառնում, ուրա ՄԱԿ Անվտանգության խորհուրդը?արջի քունա մտել միակ մարմինը որը կարողա ուժ կիրառել միջազգային անվտանգության իրավունքը խախտող Իրանի հանդեպ, Իսրայելը ինչ իրավունք ունի պատերազմ սկսելու, պատերազմ սկսելը մենակ ինքնապաշտպանության դեպքում չի արգելվում, էս ինչ բեսպրիդելաու սաղ գալիսա նրանից որ ատոմային զենգի ոլորտը խայտառակ ձևովա կարգավորված, նույնիսկ միջազգային պայմանագիր չկա, որ ուղղակի կարգելի ատոմային զենքի օգտագործումը, ինչպես օրինակ քիմիական և կենսաբանական զենքերի դեպքում
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 19.04.2009, 13:39:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  14. #13
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Զգում եմ, որ "հրեաների" պահը կարող է դուրդ չգալ, սակայն սա իմ կարծիքն է...
    Հրեաների մեջ էլ կան լավ մարդիկ։
    Բացի այդ իսրայելում կան նաեւ այլ ազգեր, այդ թվում հայեր։

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԱԿ-ը քանի գնում ավելի ու ավելի անպիտան կառույցա դառնում, ուրա ՄԱԿ Անվտանգության խորհուրդը?արջի քունա մտել միակ մարմինը որը կարողա ուժ կիրառել միջազգային անվտանգության իրավունքը խախտող Իրանի հանդեպ, Իսրայելը ինչ իրավունք ունի պատերազմ սկսելու, պատերազմ սկսելը մենակ ինքնապաշտպանության դեպքում չի արգելվում, էս ինչ բեսպրիդելաու սաղ գալիսա նրանից որ ատոմային զենգի ոլորտը խայտառակ ձևովա կարգավորված, նույնիսկ միջազգային պայմանագիր չկա, որ ուղղակի կարգելի ատոմային զենքի օգտագործումը, ինչպես օրինակ քիմիական և կենսաբանական զենքերի դեպքում
    Այո, Իսրայելը միգուցե իրավունք չունի պատերազմ սկսելու, բայց ես կողմ եմ, որ Իրանը լինի շատ հզոր, ունենա միջուկային զենք եւ այլն։ Ակնհայտ է, որ Իսրայելը մեղմ ասած վախենում է Իրանի հզորանալուց, քանի որ Իրանը այն պետությունը չէ, որ անցել է հրեաների թրի տակով։
    Իրաքն էլ չէր, դրա համար վարի տվին։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (19.04.2009)

  16. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Դե ինձ թվում է "մեկն ընդդեմ մեկի" պատերազմ չի լինի: Գրեթե հաստատ կարող եմ ասել, որ պաշոնապես կամ ոչ պաշտոնապես, ԱՄՆ-ը կօգնի Իսրայելին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #15
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց ես կողմ եմ, որ Իրանը լինի շատ հզոր, ունենա միջուկային զենք եւ այլն։ Ակնհայտ է, որ Իսրայելը մեղմ ասած վախենում է Իրանի հզորանալուց, քանի որ Իրանը այն պետությունը չէ, որ անցել է հրեաների թրի տակով։
    Իրաքն էլ չէր, դրա համար վարի տվին։
    իսկ ես դեմ եմ միջուկային զենքի ցանկացած տեսակի տարածմանը և միջուկային տերությունների ավելացմանը, քանի որ բնականա դրանով մեծանում է միջուկային պատերազմի հավանականությունը, էսօր Իրանը ստեղծեց, վաղը Եգիպտոսը, մյուս օրն էլ թուրքերը ու տենց շարունակ....
    դրա համար պետքա Իրանին տեղը դնել, որ շղթան չշարունակվի, բայց ոչ թե ինքնագլուխ Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից բոլոր միջազգային սկզբունքները խախտող պատերազմների միջոցով, այլ հավաքական անվտանգության համակարգերով, առաջին հերթին ՄԱԿ-ի միջոցով
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատերազմական իրավիճակ Իրանի շուրջ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 17.02.2022, 02:17
  2. Իրանի հայկական եկեղեցիները
    Հեղինակ՝ Hayk Avetisyan, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.04.2015, 02:08
  3. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2010, 22:47
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13
  5. ԱՄՆ-ն ընդդեմ Իրանի
    Հեղինակ՝ Array, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.02.2007, 22:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •