Երեկ հեռուստացույցով այս մասին լսեցի։ Էս հրեաները իրանց լրիվ ձեռ են առել, գիտեն իրանք են որ կան, ում ուզեն վարի կտան։
Սա իմ դիրքորոշումն է։ Կուզեմ իմանալ նաեւ ձեր դիրքորոշումները։

Իսրայելը մերժեց ԱՄՆ-ին, Իրանի հետ պատերազմը մոտենում է

Իսրայելը պատրաստվում է Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնել, չհաշվելով ԱՄՆ-ի դեմ լինելը։

Ինչպես հայտնել է երեկ լոնդոնյան The Times-ը, Իսրայելը բազմաթիվ նախաատրաստական միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի պատրաստ լինի հարված հասցնել Իրանի նկատմամբ մի քանի օրվա, կամ նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում` երկրի քաղաքական ղեկավարությունից հրահանգ ստանալու պահից հաշված։........
Աղբյուր` cursorinfo.co.il


ԱՄՆ ՓՈՐՁԱԳԵՏ. Ո՞Վ ԿՀԱՂԹԻ ԻՐԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Իսրայելն, ի տարբերություն, Մերձավոր Արևելքի իր հիմնական հակառակորդների` Իրանի ու Սիրիայի, կարող է դիմանալ հնարավոր միջուկային պատերազմին: Այս մասին, հայտարարել է ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատակից, ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին փորձագետ Էնթանի Քորդսմանը: Ըստ ՆյուսՌու-ի, Քորդսմանն այս տեսակետը ներկայացրել է Իրանը, Իսրայելն ու միջուկային պատերազմը հետազոտության մեջ: Նա քննության է առել միջուկային պատերազմի դեպքում Մերձավոր Արևելքում զարգացումների հնարավոր սցենարները: Փորձագետի խոսքով, եթե ոչ ոք չխոչնդոտի Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը, ապա 2010 թվականին իսլամական այդ երկիրը կունենա մոտ 30 միջուկային մարտագլխիկ և կարող է միջուկային պատերազմ սկսել Իսրայելի դեմ, որի միջուկային զինանոցում, ըստ Քորդսմանի, կա ավելի քան 200 մարտագլխիկ: Նա կարծիք է հայտնում, որ պատերազմը ծանր հետևանքներ կունենա Իսրայելի համար, սակայն Իրանն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ: Քորդսմանի գնահատականներով, այդ պատերազմի արդյունքում կզոհվեն 200-800 հազար իսրայելցիներ և մոտ 16-28 միլիոն իրանցիներ, ընդ որում Իսրայելը ետպատերազմյան վերականգնման համար անհրաժեշտ տնտեսական ու դեմոգրաֆիական ներուժ ունի, իսկ Իրանը դա չունի: Եթե Սիրիան այդ պատերազմում հանդես գա Իրանի կողմից, ապա նրա կողմից քիմիական ու բիոլոգիական զենքի կիրառման արդյունքում Իսրայելը կարող է ևս 800 հազար զոհ ունենալ, սակայն Իսրայելի միջուկային պատասխանը կվերացնի ողջ սիրիական բնակչությունը, նշում է փորձագետը: Նրա համոզմամբ, Եգիպտոսին ևս ոչ մի լավ բան չի խոստանում պատերազմում Իրանի օգտին հանդես գալը: Քորդսմանի ներկայացմամբ, 2010 թվականին իսրայելական միջուկային զինանոցը կգնահատվի մինչև մեկ մեգատոննա, այն դեպքում երբ իրանականը չի անցնի 100 կիլոտոննայից: Այս ամենը հաշվի առնելով, նա հետևություն է անում, որ հնարավոր միջուկային պատերազմի դեպքում Իսրայելը Իրանի դեմ հաղթանակած դուրս կգա:
Աղբյուր` Atmtown.com