User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Երեկ հեռուստացույցով այս մասին լսեցի։ Էս հրեաները իրանց լրիվ ձեռ են առել, գիտեն իրանք են որ կան, ում ուզեն վարի կտան։
    Սա իմ դիրքորոշումն է։ Կուզեմ իմանալ նաեւ ձեր դիրքորոշումները։

    Իսրայելը մերժեց ԱՄՆ-ին, Իրանի հետ պատերազմը մոտենում է

    Իսրայելը պատրաստվում է Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնել, չհաշվելով ԱՄՆ-ի դեմ լինելը։

    Ինչպես հայտնել է երեկ լոնդոնյան The Times-ը, Իսրայելը բազմաթիվ նախաատրաստական միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի պատրաստ լինի հարված հասցնել Իրանի նկատմամբ մի քանի օրվա, կամ նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում` երկրի քաղաքական ղեկավարությունից հրահանգ ստանալու պահից հաշված։........
    Աղբյուր` cursorinfo.co.il


    ԱՄՆ ՓՈՐՁԱԳԵՏ. Ո՞Վ ԿՀԱՂԹԻ ԻՐԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

    Իսրայելն, ի տարբերություն, Մերձավոր Արևելքի իր հիմնական հակառակորդների` Իրանի ու Սիրիայի, կարող է դիմանալ հնարավոր միջուկային պատերազմին: Այս մասին, հայտարարել է ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատակից, ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին փորձագետ Էնթանի Քորդսմանը: Ըստ ՆյուսՌու-ի, Քորդսմանն այս տեսակետը ներկայացրել է Իրանը, Իսրայելն ու միջուկային պատերազմը հետազոտության մեջ: Նա քննության է առել միջուկային պատերազմի դեպքում Մերձավոր Արևելքում զարգացումների հնարավոր սցենարները: Փորձագետի խոսքով, եթե ոչ ոք չխոչնդոտի Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը, ապա 2010 թվականին իսլամական այդ երկիրը կունենա մոտ 30 միջուկային մարտագլխիկ և կարող է միջուկային պատերազմ սկսել Իսրայելի դեմ, որի միջուկային զինանոցում, ըստ Քորդսմանի, կա ավելի քան 200 մարտագլխիկ: Նա կարծիք է հայտնում, որ պատերազմը ծանր հետևանքներ կունենա Իսրայելի համար, սակայն Իրանն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ: Քորդսմանի գնահատականներով, այդ պատերազմի արդյունքում կզոհվեն 200-800 հազար իսրայելցիներ և մոտ 16-28 միլիոն իրանցիներ, ընդ որում Իսրայելը ետպատերազմյան վերականգնման համար անհրաժեշտ տնտեսական ու դեմոգրաֆիական ներուժ ունի, իսկ Իրանը դա չունի: Եթե Սիրիան այդ պատերազմում հանդես գա Իրանի կողմից, ապա նրա կողմից քիմիական ու բիոլոգիական զենքի կիրառման արդյունքում Իսրայելը կարող է ևս 800 հազար զոհ ունենալ, սակայն Իսրայելի միջուկային պատասխանը կվերացնի ողջ սիրիական բնակչությունը, նշում է փորձագետը: Նրա համոզմամբ, Եգիպտոսին ևս ոչ մի լավ բան չի խոստանում պատերազմում Իրանի օգտին հանդես գալը: Քորդսմանի ներկայացմամբ, 2010 թվականին իսրայելական միջուկային զինանոցը կգնահատվի մինչև մեկ մեգատոննա, այն դեպքում երբ իրանականը չի անցնի 100 կիլոտոննայից: Այս ամենը հաշվի առնելով, նա հետևություն է անում, որ հնարավոր միջուկային պատերազմի դեպքում Իսրայելը Իրանի դեմ հաղթանակած դուրս կգա:
    Աղբյուր` Atmtown.com

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Երևի այնուհանդերձ այդպիսի պատերազմ չի լինի. ու ևս մեկ դիտարկում - հոդվածում ասված էր, թե Իսրայելը վերականգման ներուժ ունի, իսկ Իրանը - ոչ: Երևի իրավիճակը հենց հակառակն է...

    ԱՄեն դեպքում մի բան պարզ է. այդ պատերազմից մենք էլ խիստ կտուժենք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի այնուհանդերձ այդպիսի պատերազմ չի լինի. ու ևս մեկ դիտարկում - հոդվածում ասված էր, թե Իսրայելը վերականգման ներուժ ունի, իսկ Իրանը - ոչ: Երևի իրավիճակը հենց հակառակն է...

    ԱՄեն դեպքում մի բան պարզ է. այդ պատերազմից մենք էլ խիստ կտուժենք...
    Ցավոք շատ կտուժենք։ Կմնանք Վրաստանի հույսին (կամ էլ Թուրքիայի հետ սահմանը բացելու

  4. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Դա դեռ... ջհանդամ /ոնց կասեր իմ լավ բարեկամներից մեկը/: Կտուժեն իրանահայերը, կմեծանա Ադրբեջանի դերը, բայց ավելի վատ բան էլ կարող է լինել - խիստ կանկայունանա տարածաշրջանի սեյսմիկ իրավիճակը Բայց դրանից վատ բան էլ կա... Մեր տարածաշրջանը մոտակա 2000 տարվա համար կդառնա բնակության համար անպիտան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա դեռ... ջհանդամ /ոնց կասեր իմ լավ բարեկամներից մեկը/: Կտուժեն իրանահայերը, կմեծանա Ադրբեջանի դերը, բայց ավելի վատ բան էլ կարող է լինել - խիստ կանկայունանա տարածաշրջանի սեյսմիկ իրավիճակը Բայց դրանից վատ բան էլ կա... Մեր տարածաշրջանը մոտակա 2000 տարվա համար կդառնա բնակության համար անպիտան
    Իհարկե շատ ավելի ցավալի բաներ կան, քան մեր սահմանների հարցը։ Ինչո՞ւ միայն իրանահայերը, ինչի պարսիկները մարդ չե՞ն։ Ճիշտ ա, իրանք մահմեդական են, բայց կասեի, որ 1000 անգամ ավելի լավ հաեւան են մեզ համար, քան «քրիստոնյա» վրացիները։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (20.04.2009)

  7. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Դե ես "մերոնց" մասին ասացի: Բայց դու իհարկե միանգամայն ճիշտ ես - մեղք են և պարսիկները, և հրեաները...

    Հ.Գ. Զգում եմ, որ "հրեաների" պահը կարող է դուրդ չգալ, սակայն սա իմ կարծիքն է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դե

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ հեռուստացույցով այս մասին լսեցի։ Էս հրեաները իրանց լրիվ ձեռ են առել, գիտեն իրանք են որ կան, ում ուզեն վարի կտան
    Ապեր, իրանց ձեռ են առել թե չէ չգիտեմ, բայց փաստացի տենց էլ կա - ում ուզեն ու երբ ուզեն փաստացի կարան վարի տան: Ու եթե իրանց շահերից հիմա բխում է, որ հիմա Իրանին վարի տան, ուրեմն վարի կտան Իրանին: Ու մեր մեջ ասած շատ էլ ճիշտ կանեն: ՄԱԿ-ը դադարել է լուրջ կառույց լինելուց ու Իրանի ու մյուս վայրենինեների վրա, որոնք ուզում միջուկային զենք ունենալ, ոչ մի ազդեցության լծակ չունի, իսկ կոնկրետ ես բոլորովին ցանկություն չունեմ որ հարևան ֆունդամենտալ իսլամական երկիրը միջուկային զենք ունենա, որը կարող է կիրառվել մի քանի յանը տարած մուլլաների ու Ահմադինեջադի նման շիզոֆրենիկի որոշմամբ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    REAL_ist (28.04.2009)

  10. #8
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իսրայելը ուզում է պատերազմ սկսել Իրանի դեմ

    Հրեաստանը երբեք ուժեղ չի եղել ու չի լինի, հեքիաթների մի հավատացեք։
    Եթե ԱՄՆ ի հզորության բանակը Իրաք չի կարում վերցնի, Հրեաստանը ինչ պիտի պլստա, որ Իրան վերցնի։

    Վատագույն դեպքում գալու են ռմբակոծեն փախնեն։

    Մեկ էլ ասեք Իրանի հիզբոլլային Լիբանանինց հանին՞

    ԱՄՆի ներկա վարչախումբը ուղղակի Իրանի հետ է որոշել, միջին Իրաքի ու առավել ևս Աֆղանստանի հարցերը լուծել։ Դա է որ Իսրաելին դուր չի գալիս, Լիբերմանա բանա թփրտում են, թե հեսա կգան սաղին կգրավեն։

    Բաքուն էլ է արդեն որերորդ տարին թփրտում, հետո ինչ, էկավ՞

    Իսկ ատոմային զենք Հրեաստանը չունի – քանի որ դրա կիրառման հնարավորույունը չունի, դա կնշանակի ինքնասպանություն Հրեական պետության համար։ Հրեաստանից մինչև Աֆղանստան հազար–երկու հասազ կիլոմետր է, ի գիտություն, Չեռնոբիլի պայթյունի հետևանոքով մինչև երեք հազար կիլոմետր հեռու Եվրոպայում վարակված տարածքներում հողի շերտեր էին հանվում ու բերքը լիկվիդացվում։ Այնպես, որ ատոմայինի կիռառումից առաջ ստիպված պիտի լինեն հրեաները բոլորով նոր պաղեստին քոչեն, քանի որ այնտեղ այլևս ապրել չեն կարողանա...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատերազմական իրավիճակ Իրանի շուրջ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 17.02.2022, 02:17
  2. Իրանի հայկական եկեղեցիները
    Հեղինակ՝ Hayk Avetisyan, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.04.2015, 02:08
  3. Իրանի իսլամական հեղափոխություն. պատճառները, ընթացքը և հետևանքները
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2010, 22:47
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13
  5. ԱՄՆ-ն ընդդեմ Իրանի
    Հեղինակ՝ Array, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.02.2007, 22:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •