User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: «Խղճի մնջախաղ»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում «Խղճի մնջախաղ»

    «Խղճի մնջախաղ»

    Քրտնած մազեր: Սև, ինչպես ձյութը: Դա էր միայն ուրիշ ու մեկ էլ արցունքանման մի բան, որ ես տեսա աչքերի տակ: Հայրս էր: Խելառած, ցասման տենդում, քայլում էր առաջ ու հետ կորցրած սեփական քայլերի հաշիվը: Դրանք հաշիվ չունեին էլ:
    - Սենյակդ, Մարիամ, սենյակդ գնա:
    Գոռում էր: Ես զգացի դա: Հազվադեպ էի լսում նրա ձայնը: Մանուկ հասակում ինձ լափած ախտը տարել էր իր հետ լսողությունս: Բայց ես լսեցի: Ուրեմն գոռում էր: Նա հայացքով էր միշտ խոսում: Բայց այս անգամ... Նրա հայացքը այս անգամ չկար: Այն հառում էր ոչ մի տեղ, պատերից ու աշխարհներից այն կողմ, որտեղ միայն դրա նման այլ հայացքներ կան` էլ ոչինչ:
    - Պապ, - մոտեցա ես սնդուկին, - միայն գոգնոցս վերցնեմ:
    Սատանայական ինչ որ մի կիրք տիրեց նրան: Մի քայլ առաջ արեց և ատելությամբ լի իր հայացքն հառեց վրաս: Ես առավել սարսափելի բան չէի տեսել, քան այդ մի քայլը: Մութ: Ու ձայներ ականջներում: Զսպված լաց: Նա հայացքիցս զգաց իմ վախը ու թուլացրեց լարված մկանները:
    - Սենյակ գնա, - կարդացի շուրթերից, - Շտապ:
    Հազիվ ինձ պահելով ոտքի վրա հաղթահարեցի դեպի իմ սենյակ տանող անիծյալ քսան աստիճանը: Ու միայնություն, մտքեր ու մտքեր: Հայրս գժվել էր: Ատեցի նրան մինչև երեկո: Իսկ երեկոյան` առավել ևս:
    Ձայն: Տղամարդու: Երևի բարձր, եթե լսում էի: Բայց իմ հայրը չէր: Դռան արանքից նայեցի միջանցք: Սենյակ գնացին: Զգույշ դուրս եկա, կանգնեցի հարմար մի տեղում, որտեղից հազիվ էր երևում անծանոթ պարոնի թիկունքը ու սկսեցի հետևել: Երկուսն էլ գոռում էին: Բայց չափազանց հեռու էի կանգնած, որպեսզի լսեի, թե ինչ էին խոսում: Պարոնն այլազգի էր: Հագուստից զգացի: Բղավոց: Ավելի ուժգին: Էլ ավելի: Օտար բառեր: Հայերեն չէր: Ու... Պարոնը փռվեց գետին: Ես տեսա արյունոտ նրա ճակատը: Հետո կռացավ հայրս: Ձեռքին մարմարե կիսանդրին, որ դրված էր իր սենյակում: Ու, օ Աստված... Էլի հարված: Եվս մեկը: Անտանելի անխղճությամբ էլի ու էլի հայրս խփում էր երևի արդեն մեռած պարոնին: Օ, նա գժվել էր: Ես պիտի փախչեի: Պիտի հեռանայի, քանի դեռ շուտ էր: Վազեցի ներքև: Հայրս նկատեց:
    - Մարիամ, Մարիամ, - գոռալով վազեց նա իմ հետևից, - Մարիամ, Մարիամ...
    Ես ներքև իջա: Ու այնտեղ... մի պահ... մի կսկիծ... օտար... ու ինձ համար նոր... Հայրս հասավ ինձ: Բայց մոտիկ չեկավ: Հասկացել էր, որ ամեն ինչ տեսա: Արյունոտ էին ձեռքերը: Ու արյուն էր աչքերի մեջ: Սատանայի աչքեր: Սնդուկին էր նայում, ոչ թե ինձ: Քարացած, անէացած, անմարդկային հայացքով: Սնդուկին էր նայում:
    Ես բացեցի այն...
    Քրտնած մազեր: Սև, ինչպես ձյութը... Հարազատ մազեր... Դրանք դողացող ձեռքով տարա մի կողմ... Մորս դեմքն էր: Մորս գլուխը:
    - Մամ, - հեկեկացի հայացքս հառած մորս դիակին...
    Կտրատված ձեռքեր, կտրատված մարմին: Մորեմերկ, անշունչ...
    Լռեցրած ձայնն էր, որը երգում էր իմ օրորոցին:
    Լռեցրած խիղճն էր... Լռեցրած հոգին:
    - Մամ, - ու էլ ոչինչ... Ու էլ ոչ մի բառ:
    Միայն հիշում եմ ես անհամաչափ սրտի զարկերը: Արթնացա: Հորս գրկում պառկած էի: Վախ: Միայն դա էի ես ի զորու զգալ: Ես... այդ անողոք մարդասպանի ձեռքերում: Մարդասպան սրտի զարկերը, դրանք տարբերվում են այլ զարկերից:
    Մութ սենյակ էր: Ու ոչ մի շշուկ:
    - Մեծանաս, Մարիամ, կհասկանաս ինձ, - շշնջաց հայրս, - Թուրք էր, իմ բալա, մորդ սպանողն էր:
    Ես խուլ էի... Չէի կարող զգալ այդ զարկերը: Պարզապես այնքան ուժգին է զարկում... վիրավոր սիրտը:


    Նվիրվում է Մարիամ տատի հիշատակին:
    Գուցե հենց ինքն էլ գրեր սա, եթե լիներ գրաճանաչ...
    Վերջին խմբագրող՝ Dorian: 19.04.2009, 01:36:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.04.2009), Chilly (20.04.2009), Kita (19.04.2009), Nadine (20.04.2009), Եկվոր (20.04.2009), Ծով (19.04.2009), Կաթիլ (19.04.2009), Նարե (20.04.2009), Քամի (19.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ձայն խղճի
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.01.2012, 23:28
  2. Արձակ. Խղճի ձայնը` ուշացած…
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.09.2011, 18:20
  3. ճիշտ է արդյոք խղճի թելադրանքով առաջնորդվելը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 14.11.2009, 19:52
  4. Գրառումներ: 29
    Վերջինը: 11.08.2008, 20:47
  5. Գրառումներ: 78
    Վերջինը: 05.01.2008, 15:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •