User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: «Խղճի մնջախաղ»

  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում «Խղճի մնջախաղ»

    «Խղճի մնջախաղ»

    Քրտնած մազեր: Սև, ինչպես ձյութը: Դա էր միայն ուրիշ ու մեկ էլ արցունքանման մի բան, որ ես տեսա աչքերի տակ: Հայրս էր: Խելառած, ցասման տենդում, քայլում էր առաջ ու հետ կորցրած սեփական քայլերի հաշիվը: Դրանք հաշիվ չունեին էլ:
    - Սենյակդ, Մարիամ, սենյակդ գնա:
    Գոռում էր: Ես զգացի դա: Հազվադեպ էի լսում նրա ձայնը: Մանուկ հասակում ինձ լափած ախտը տարել էր իր հետ լսողությունս: Բայց ես լսեցի: Ուրեմն գոռում էր: Նա հայացքով էր միշտ խոսում: Բայց այս անգամ... Նրա հայացքը այս անգամ չկար: Այն հառում էր ոչ մի տեղ, պատերից ու աշխարհներից այն կողմ, որտեղ միայն դրա նման այլ հայացքներ կան` էլ ոչինչ:
    - Պապ, - մոտեցա ես սնդուկին, - միայն գոգնոցս վերցնեմ:
    Սատանայական ինչ որ մի կիրք տիրեց նրան: Մի քայլ առաջ արեց և ատելությամբ լի իր հայացքն հառեց վրաս: Ես առավել սարսափելի բան չէի տեսել, քան այդ մի քայլը: Մութ: Ու ձայներ ականջներում: Զսպված լաց: Նա հայացքիցս զգաց իմ վախը ու թուլացրեց լարված մկանները:
    - Սենյակ գնա, - կարդացի շուրթերից, - Շտապ:
    Հազիվ ինձ պահելով ոտքի վրա հաղթահարեցի դեպի իմ սենյակ տանող անիծյալ քսան աստիճանը: Ու միայնություն, մտքեր ու մտքեր: Հայրս գժվել էր: Ատեցի նրան մինչև երեկո: Իսկ երեկոյան` առավել ևս:
    Ձայն: Տղամարդու: Երևի բարձր, եթե լսում էի: Բայց իմ հայրը չէր: Դռան արանքից նայեցի միջանցք: Սենյակ գնացին: Զգույշ դուրս եկա, կանգնեցի հարմար մի տեղում, որտեղից հազիվ էր երևում անծանոթ պարոնի թիկունքը ու սկսեցի հետևել: Երկուսն էլ գոռում էին: Բայց չափազանց հեռու էի կանգնած, որպեսզի լսեի, թե ինչ էին խոսում: Պարոնն այլազգի էր: Հագուստից զգացի: Բղավոց: Ավելի ուժգին: Էլ ավելի: Օտար բառեր: Հայերեն չէր: Ու... Պարոնը փռվեց գետին: Ես տեսա արյունոտ նրա ճակատը: Հետո կռացավ հայրս: Ձեռքին մարմարե կիսանդրին, որ դրված էր իր սենյակում: Ու, օ Աստված... Էլի հարված: Եվս մեկը: Անտանելի անխղճությամբ էլի ու էլի հայրս խփում էր երևի արդեն մեռած պարոնին: Օ, նա գժվել էր: Ես պիտի փախչեի: Պիտի հեռանայի, քանի դեռ շուտ էր: Վազեցի ներքև: Հայրս նկատեց:
    - Մարիամ, Մարիամ, - գոռալով վազեց նա իմ հետևից, - Մարիամ, Մարիամ...
    Ես ներքև իջա: Ու այնտեղ... մի պահ... մի կսկիծ... օտար... ու ինձ համար նոր... Հայրս հասավ ինձ: Բայց մոտիկ չեկավ: Հասկացել էր, որ ամեն ինչ տեսա: Արյունոտ էին ձեռքերը: Ու արյուն էր աչքերի մեջ: Սատանայի աչքեր: Սնդուկին էր նայում, ոչ թե ինձ: Քարացած, անէացած, անմարդկային հայացքով: Սնդուկին էր նայում:
    Ես բացեցի այն...
    Քրտնած մազեր: Սև, ինչպես ձյութը... Հարազատ մազեր... Դրանք դողացող ձեռքով տարա մի կողմ... Մորս դեմքն էր: Մորս գլուխը:
    - Մամ, - հեկեկացի հայացքս հառած մորս դիակին...
    Կտրատված ձեռքեր, կտրատված մարմին: Մորեմերկ, անշունչ...
    Լռեցրած ձայնն էր, որը երգում էր իմ օրորոցին:
    Լռեցրած խիղճն էր... Լռեցրած հոգին:
    - Մամ, - ու էլ ոչինչ... Ու էլ ոչ մի բառ:
    Միայն հիշում եմ ես անհամաչափ սրտի զարկերը: Արթնացա: Հորս գրկում պառկած էի: Վախ: Միայն դա էի ես ի զորու զգալ: Ես... այդ անողոք մարդասպանի ձեռքերում: Մարդասպան սրտի զարկերը, դրանք տարբերվում են այլ զարկերից:
    Մութ սենյակ էր: Ու ոչ մի շշուկ:
    - Մեծանաս, Մարիամ, կհասկանաս ինձ, - շշնջաց հայրս, - Թուրք էր, իմ բալա, մորդ սպանողն էր:
    Ես խուլ էի... Չէի կարող զգալ այդ զարկերը: Պարզապես այնքան ուժգին է զարկում... վիրավոր սիրտը:


    Նվիրվում է Մարիամ տատի հիշատակին:
    Գուցե հենց ինքն էլ գրեր սա, եթե լիներ գրաճանաչ...
    Վերջին խմբագրող՝ Dorian: 19.04.2009, 01:36:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.04.2009), Chilly (20.04.2009), Kita (19.04.2009), Nadine (20.04.2009), Եկվոր (20.04.2009), Ծով (19.04.2009), Կաթիլ (19.04.2009), Նարե (20.04.2009), Քամի (19.04.2009)

  3. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Խղճի մնջախաղ»

    Դորիան, գաղափարը լավն էր ու համոզված եմ, Մարիամ տատը քեզ շնորհակալ կլինի, բայց Հոր կերպարին մի տեսակ չափից շատ էիր սառնասրտություն ու դաժանություն տվել: Կարդալիս, մինչև վերջին նախադասությունը համոզված էի, որ հայրը ինչ-որ սրիկա-մանյակ-մարդասպան էր: Լավն էր, իհարկե, ինչպես քո մյուս գործերը, բայց մի տեսակ շեշտը մոր չարության ու ընթերցողի միտքը "ուրիշ ուղղությամբ" շեղող մասը մի քիչ շատ էր: Ամեն դեպքում, ապրես,շատ լավ ես գրում, ասածներս էլ շատ լուրջ չընդունես

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dorian (20.04.2009), Եկվոր (20.04.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Խղճի մնջախաղ»

    Բայց ես մի բան չհասկացա - եթե "թուրք"-ը սպանել էր մորը, ինչո՞ւ էր մայրը... սնդուկում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (20.04.2009)

  7. #4
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Խղճի մնջախաղ»

    Մել Գիբսոնի «Հայրենասերը» (եթե չեմ սխալվում էդպես էր վերնագիրը) ֆիլմում մի դրվագ կա, որ հայրն սպանումա գետի մեջ մի զինվորի, հիշում ե՞ք…այ Մարիամի տեսածը երևի դրան էր նման: Լավն էր…ուղղակի ես էլ եմ կարծում, որ հորը մի տեսակ ավելի բացասական կերպարին մոտ ես նկարագրել:
    Գուցե սխալվում եմ կարծիքս ասում եմ, զուտ որպես ընթերցող
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (20.04.2009)

  9. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2009
    Հասցե
    erevan
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Խղճի մնջախաղ»

    Մարիամ ջան, գրածդ տպավորիչ էր,բայց հայրը մինչև վերջ էլ ինձ մոտ բացասական կերպար տպավորվեց:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dorian (20.04.2009), Lion (19.04.2009)

  11. #6
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Խղճի մնջախաղ»

    Մեջբերում Sedulik-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարիամ ջան, գրածդ տպավորիչ էր,բայց հայրը մինչև վերջ էլ ինձ մոտ բացասական կերպար տպավորվեց:
    Մարիամ ջան-ը Դորիանի հետ ես? Սեդուլիկ ջան?

    Բայց ինչու բացասական տպավորվեց? Սկզբից էր բացասական, բայց այն նախադասությունը, որ ասեց՝ մորդ սպանողն էր, ուրեմն պիտի էդքան էլ բացասական չտպավորվեր. հայրը վրեժ է լուծել մոր համար
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dorian (20.04.2009), Kita (19.04.2009), Նարե (20.04.2009)

  13. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Խղճի մնջախաղ»

    Հոր կերպարը ինձ մոտ էլ բացասական գնաց. մինչև վերջ: Մռայլ պատմվածք էր...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (20.04.2009)

  15. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Խղճի մնջախաղ»

    Շատ ապրե՛ս Դո՛ր ջան...ինց հենց շեղումը դուր եկավ...մի ծայրից մյուս ծայր թռա
    լակոնիկ էր ու շատ բովանադակալից...մեկ էլ վերնագիրը հզոր ա...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dorian (20.04.2009), Kita (19.04.2009)

  17. #9
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Խղճի մնջախաղ»

    Շատ շնորհակալութուն կարծիքների ամար:

    Սեդուլիկ ջան առանձնապես քո Մարիամի: Դա մինչև անգամ այլ կայքերում են քննարկում

    Հոր կերպարն էլ դիտավորյալ էր մռայլեցված: Փորձել էի նրան նայել Մարիամի տեսանկյունից, որը մինչև վերջ կարծում էր, թե մոր սպանության մեջ հայրն է մեղավոր:

    Ծով ջան, միհոգավորը կասեր, թե իմ մոտ մենակ վերնագրերն են լավ ստցվում

    Ապրեք!!!

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ձայն խղճի
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.01.2012, 23:28
  2. Արձակ. Խղճի ձայնը` ուշացած…
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.09.2011, 18:20
  3. ճիշտ է արդյոք խղճի թելադրանքով առաջնորդվելը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 14.11.2009, 19:52
  4. Գրառումներ: 29
    Վերջինը: 11.08.2008, 20:47
  5. Գրառումներ: 78
    Վերջինը: 05.01.2008, 15:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •