2..Մարլիի (ՖԼ) ողջույնի նամակը
(մաս 2)

Թանկագին նոր մասնակից երկրորդ օրն է Ֆլայլեդիի հետ: Ինչպե՞ս են գործերդ: Դու արդեն հագնվա՞ծ ես: Անկողինը հարդարվա՞ծ է: Լվացարանը փայլու՞մ է: Եթե ոչ, ապա մի շարունակի կարդալ, գնա այս երեքը կատարի հենց հիմա: Մի վախեցիր ես քեզ այստեղ կսպասեմ:
Բարի գալուստ:

Հիմա շարունակենք հանգուցաբառերի բացատրումը…

1. HOTSPOT - Բոլորիս տներում կա այնպիսի տեղ, որտեղ մենք դնում ենք մի հուշագիր, կամ տեղեկագիր, այն շատ արագ վերածվում է մի ամբողջության, միննչեւ մենք կհասցնենք հասկանալ, թե դա ինչպես տեղի ունեցավ… այն ծածկվում է գրառումներով, աղբով եւ այլ ուրիշ իրերով: Իմ տանը այդպիսի շատ hotspot-եր կան՝ ճաշասենյակում, խոհանոցում, իմ ննջասենյակի բազկաթոռի եւ փոքրիկ պահարանի վրա: Դրանք քո բնակարանում նույնպես կան: Միայն թե ուշադրություն դարձրու դրանց վրա, եւ ձեռքի հետ հավաքիր այն:

Եթե հետաքրքիր է շարունակեմ