User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Բանաստեղծություն: Հայ մեղուներ

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բանաստեղծություն: Հայ մեղուներ

    Հոգեբաններն էլ են երբեմն ստեղծագործում: (Բանաստեղծություններ գրելու «ունակությունը» ժառանգել եմ տատիկիցս):

    Հանձնում եմ Ձեր քննադատությանը:


    Հայ մեղուներ

    Եվ կգա՛ օրն այդ` երկար սպասված,
    Երբ մենք պարզամիտ իրար կձուլվենք,
    Կսթափվենք մի պահ ու իրար հենված՝
    Սրտներիս խորքից մի բառ կգոչենք:

    Երբ օրը այդ գա, կողք-կողքի կանգնած,
    Իրար երես նայելու փոխարեն,
    Ներքու՛ստ կտեսնենք իրար կարոտած,
    Ու կասենք մի բառ՝ մաքուր հայերեն:

    Ձեռք-ձեռքի բռնած, առաջի՛ն անգամ,
    Իրարից տարբե՜ր մտքներս հյուսած,
    Մենք կհասկանա՛նք, թե ինչ ենք կորցրել
    Ու կազատենք բա՛ռն այդ՝ մոռացված, նեխած:

    Բառն այդ ծնելիս մենք չե՛նք արտասվի,
    Չե՛նք ուրախանա կամ ցնծա՜, տխրի՜,
    Նման զգացմունք մենք դեռ չե՜նք տեսել...
    Այդ օրը կգա՛... մենք շա՜տ ենք սպասել:

    Եվ իրար հանդեպ մաքու՜ր, պարզերե՜ս,
    Առանց նախանձի ու չար մտքից զերծ,
    Մտքերո՜վ, հոգո՜վ իրար շղթայված`
    Կզգանք մենք մի բառ՝ մեր հոգում թաղված:

    Երբ օրը այդ գա, մենք կհաղթենք
    Պատերա՛զմ մի մեծ ազգիս հետ ծնված,
    Բոլորս իրար բարին կմաղթենք,
    Երբ ասենք բա՛ռն այդ՝ բարի, անիծված:

    Այդ օրը հայը մեղվի կերպարով,
    Հոգուց կհանի, մեղվի փշի պես
    Կխրի չարի մեջ ուրախ հեգնանքով
    Բա՛ռն այդ Մեսրոպյան... դու դեռ կտեսնես:

    Այդ պահին կզգանք՝ որքա՜ն ենք ատել,
    Իրար վնասե՛լ, կերե՛լ, կտրատե՛լ,
    Անիում ապրած հային թուրք ասել,
    Իրանից եկած հային պարսկացրել:

    Եգիպտահային արաբ համարել,
    Մեկին քուրդ ասել, մյուսին էլ ախպար,
    Իրար կաշառել, ծախել, ստորացրել,
    Խելացի մարդուն անվանել տխմար:

    Հին ընկերոջը մեջքից հարվածել,
    «Գյոզալ», «հալալ», «հարամ» գործածել,
    «Իսան» ու «սհաթ», «սթրվի» ասել,
    Իսկ հետո հպարտ սուտ հայ ձևացել:

    Բայց օրը այդ՝ երկար սպասված,
    Անվնաս մեղվի կերպարանք ստացած,
    Իշխանություն ու փող լրիվ մոռացած`
    Բառը այդ կզգանք` սառցի մեջ հալված:

    Օրը այդ ուրախ հայը՝ դու և ես,
    Մաքրության, սիրո ճամփան կբռնենք,
    Կգոչենք բառն այդ, կասենք, - «Վերջապե՜ս», -
    Ու մեղվի պես ել հպարտ կմեռնենք:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մարկիզ (16.04.2009), Քամի (16.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ամանորյա բանաստեղծություն ------ Կես կատակ, կես լուրջ:
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 26.12.2015, 20:16
  2. Պոեզիա. Երեք նոր բանաստեղծություն
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.07.2011, 22:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •