User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Բարձրացիր վար

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բարձրացիր վար

    Հոգեբաններն էլ են երբեմն ստեղծագործում: (Բանաստեղծություններ գրելու «ունակությունը» ժառանգել եմ տատիկիցս):

    Հանձնում եմ Ձեր քննադատությանը:



    Բարձրացիր վար

    Հիմա գոնե տեսնու՞մ ես` որքան վեր ես դու իջել,
    Ինչպե՞ս տեսնես, քանի դեռ մի բան էլ կա քեզնից վեր:
    Մի՛ շտապիր: Դու ստո՛ր ես, բայց թանկ իմ խոր հուշերում,
    Այդքան ջանք դու մի թափիր. կհասնես դեռ, բայց թե՝ ու՞մ:

    Մի՞թե նման ջնջոց կար, որ անցյալդ մոռացրեց,
    Չե՜, քեզ քո ստեղծած սուզանավը խենթացրեց,
    Հանեց քեզ վա՜ր, հասցրեց բարդու սաղարթին,
    Ուշքի՛ արի, ա՜յ հիմար, նմանվել ես երկաթի:

    Քանի դեռ անգիտակից, կիսամեռել մարդու նման մի քիչ շունչ կա քո մարմնում,
    Շնչի՜ր, երկա՛թ, դու սառում ես, ինչպես հուրը սառցե չարքի բերանում:
    Հիշի՜ր, հիշի՛ր, հիշի՛ր՝ ինչպես էիր մարդը խոտից տարբերում,
    Ի՞նչ է՝ կու՞յր ես: Չէ՛, կույրը քեզ պես չորս ոտքերով չի քայլում:

    Դու տկար ես, հանգած ալիք, գարնան գետ ես անվարար,
    Լա՛վ, դու սար ես՝ անդունդի պես կամ՝ հրաման՝ անկատար:
    Չէ՞: Այս բառերն էլ արդեն էլ քեզ չեն նեղացնում:
    Վերադարձի՛ր... ես «հաչում եմ», դու՝ ճամփադ ես կարճացնում:

    Մոռացե՞լ ես՝ ինչպես միասին չորս ոտքերով, մարդս՝ երկու,
    Կարմրած դեմքով, հաղթահարած սառը հողմերը հուժկու,
    Սարերին՝ սար, ծառներին՝ ծառ, մարդկանց բարև ասելով,
    Առանց նավի ծով էինք կտրում՝ ալիքները թոքերումս մարսելով:

    Լսի՛ր ձայնս, շատ մի ել վար, բան չմնաց վախճանիդ,
    Ետ արի, սա՛ր, հույսդ մի՛ դիր որդերով լի գրպանիդ:
    Բարձրացիր վար, շուտ ետ արի, այստեղ բարձր է ամենից,
    Արի դահլիճ, կանգնիր կողքիս, կրկին խոսենք մենք բեմից:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (19.04.2009), Մուշեղ Ասատրյան (23.05.2009), Քամի (19.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •