Ձեզ եմ ներկայացնում մեր հայրենակից Նուբար Ասլանյանին ,նա ապրում եւ ստեղծագործում է Իսրաելում :Հայ կոմպոզիտորի քայլեգների տակ է Իսրաելական բանակը անցկացնում իր զորահանդեսը:
Վերջերս նա իր ստեղծագործություններով ելույթ ունեցավ Կորեայում:
Ձեզ եմ ներկայացնում մեր հայրենակից Նուբար Ասլանյանին ,նա ապրում եւ ստեղծագործում է Իսրաելում :Հայ կոմպոզիտորի քայլեգների տակ է Իսրաելական բանակը անցկացնում իր զորահանդեսը:
Վերջերս նա իր ստեղծագործություններով ելույթ ունեցավ Կորեայում:
Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 16.04.2009, 00:34:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Նախարարի տեղակալ
պրն.Ստեփան Պետրոսյան
Վ.Սարգսյան 26/1,Երևան, 0010
Հարգելի պրն Պետրոսյան.
Շնորհակալություն Ձեր 21.08.09թվակիր, 03/06 .1, 1275-09 գրանցված էլեկտրոնային նամակի համար,որն ստացա այսօր՝ 24.08.09:
Հենց սկզբից խոստովանվեմ,որ Ձեր նշած,(ինձ ուղարկված)18.02.09 եւ 06.03.09 նամակ ները( նշված չէր՝ փոստային ծրարով թե էլեկտրոնային)ինձ հիշեցնում են Ժյուլ Վեռնի վեպերի կամ Բեռլիոզի Ֆանտաստիկ Սիմֆոնիայի շարունակությունը:
Քավ լիցե,այստեղ Դուք չկաք:Կա բյուրոկրատիա:Եւ քանի որ սկսել եմ անկեղծորեն կիսվել Ձեզ հետ,ուստի կուզեմ ներողամիտ լինել«ուզուն ախմախիս» դերի համար, քանզի կարծում էի,թե «Տուն արի»կոչը ինձ էլ էր վերաբերվում:Սա ի պատասխան Ձեր նամակի վերջին երեք տողերի...
Իսկ հիմա ըստ էության՝
Իսրայելը Հայաստանից առաջավոր երկիր է(ցավոք ամեն ինչով)եւ ոչ ոք չի կարող ժխտել,որ հաղորդակցության միջոցները լավ չեն աշխատում,ուստի ԵՍ 18.02.09 եւ 06.03.09ԹՎԱԿԻՐ ՆԱՄԱԿՆԵՐ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ:
Սա՝ մեկ:
Ինչ եմ ստացել՝ ստացել եմ Մշակույթի ձեռնարկության ձեռնարկատերի տեղակալ Դավիթ Մուրադյանի 25.12.08 նամակը,որը արդյունքն էր 13.08.08-ի Սփյուռքի կոմի տեի, եւ 05.11.08-ի Սփյուռքի նախարարությանը հղված իմ նամակների՝ (ներկայաց նում եմ ԴՄ-ի նամակը) :Ասում է«ՀՀ մշակույթի նախարարությունը ուղիներ է որո նում...»Տեսնես որտեղ են հասել...:Մինչ այսօր լուր չկա:Իսկ ապրիլի 24ը մոտենում է:
Պարոն Պետրոսյան.ես Ձեզ չգիտեմ,Դուք էլ՝ ինձ:Հավատացնում եմ,այստեղ ,Իսրայե լում կատարման սով չունեմ,սրան գումարած աշխարհի մի շարք երկրներ-անցած տա րի Շվեդիայում էի,այս տարի Հարվ Կորեա,իսկ ավելի լավ է գրեքGoogle մեջ Noubar Aslanyan,Нубар Асланян,կամ Նուբար Ասլանյան:Չէ անհամեստ չեմ.Պարզապես Իսրա յելում լույս տեսած իմ 50 պարտրիտուրներից 90տոկոսից ավել կատարված են(ներառ յալ՝ Հայաստանում):«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ըս ոչ մեկին պետք չէ,բացի Հայաստանից,քան զի այն նվիրված է Ցեղասպանության 90 ամյակին,Ֆրանց Վերֆելի եւ փախստական ծնողներիս հիշատակին:Այս տողերն են գրված հայերեն եւ անգլերեն Իսրայելում հրա տարակված պարտիտուրիս մեջ(նայեք համացանցում):Իսկ Հայաստանում՝ թքած... :
հասմիկ պողոսյանի եւ էդ.թոփչյանի զանազան սրիկա խաբեությունների զոհն եմ ես,
ընդ որում էդոն թքեց ԱԳՆ,մշակույթի նախարարության եւ կոմպ.միության համատեղ հայտի վրա,(հիմք՝ «Առավոտ»թերթ,15.04.06):15.06.07ի արդեն նշանակված համերգը անպատժելիության բնազդով էդոն լուծարեց...էդ ավանակը իսկի ինձ ու մենակատար որդուս տեղյակ չէր էլ պահել :Ես ձեր պահած դիրիժյորը,ես ձեր նամուսն ու պատիվը, բա դուք իրավունք ունե՞ք թուրքից ցեղասպանություն պահանջելու:
Արեք ինչ ուզում եք ես հոգնեցի ձեզանից»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»
Պրն.Պետրոսյան
Մինչ այսօր(25.12.08ից)մշակույթի նախարարությունը իր խոստացած «գործընթացի »մասին լուրչի հայտնել: Չունե՛մ: 05մարտի 09ին դիմեցի ՀՀ Նախագահին,իսկ 18.06-09ին՝Նախագահի նամակների բաժնի վարիչ Աիդա Աստրյանին,անգամ խոսեցի հետը հեռախոսով,որ իմանամ գործերի ընթացքը:Ձուկն իրենից բլբլան էր...վերցրեց ու «նստեց վրան»:
Պրն.Պետրոսյան. «ես՝ աղա,դու՝ աղա,մեր ջաղացն ո՞վ աղա»:Իսկ եթե Սփյուռքի նախարարությունը պիտի ինձ նեցուկ չլինի,ապա ի՞նչ անենք էդ«ՏՈՒՆ ԱՐԻ»ծրագրի
հետ:Հազարավոր կմ-ի վրա են մեզ խփում,բա որ«Տուն գա՞նք:Դրա համա՞ր եք ասում
էլ Սփյուռքի նախարարություն չդիմեմ:
Չե՛մ դիմի:
Զուր չեն ասում այստեղի ժողովուրդը՝ ձեզ միայն հարուստ մարդիկ են պետք...:
Լավ,«էս գյուղում մի կենդանի վարորդ չկա՞»:
Նուբար Ասլանյան.Հայֆա,Իսրայել:24.08.09.
Նուբար Ասլանյան
Փող.Պեեր 28, բն.9
Հայֆա 32492,Իսրայել:
Հեռ-հ/տիպ +(972)772011133
Բջջ.+(972)524797027, Էլ.փոստ՝ [email protected]
Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 24.08.2009, 23:43:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Նույն թեմայով մեկ այլ նյութ կարդացեք այստեղhttp:
www.armtown.com/news/ru/gol/20090825/48905/Հեղինակ Նուբար Ասլանյան
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Նուբար Ասլանյան ՀՀ.Մշակույթի Նախարար
Փող.Պեեր 28,բն 9. Հայֆա 32492,Իսրայել. տիկ.Հասմիկ Պողոսյան
Հեռ-ֆաքս՝+(972)772011133 Մշակույթի Նախարարություն
Բջջային՝ +(972)524797027 Կառավարական 3 տուն
Email:[email protected] Երեւան 0010,Հայաստան
տիկ. նախարար
Անկեղծ ասած,այն բանից հետո,երբ ձեզ տեղյակ պահեցի (1)իմ «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ի(2) հանդեպ հայ կոմպոզիտորներին ատող(3) էդվարդ թոփչյանի քյալլագյոզությունների մասին(4), ստեղծագործություն,որ ՀՊՖՆ-ին հանձնված էր Մշակույթի նախարարության կողմից(5),դուք գերադասեցիք հպարտ լռությունը: 07.27.07 նամակս ուղղված վարչապետ Ս.Սարգսյանին(6)«մի փոքր զգաստացրեց ձեզ»այլապես,երբեմն,երբեմն չէիք հետաքրքր վի ստեղծագործությանս ճակատագրով երկրորդ դիրիժյոր Ռուբեն Ասատրյանից,որին եւ այս անգամ հանձնված էր«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ի կատարումը:Նրա կողմից արդեն կազմ ված էր համերգի ծրագիրն ու օրը՝ (Միրզոյան,Աճեմյան,Ասլանյան-20կամ27 հունիս 08):
2008ի մարտին երեք նամակով հետաքրքրվեցի ՀՊՖՆ-ի տնօրինությունից ստեղծագործու թյանս ընթացքի մասին(մեջս վախ կար,արդեն փորձ ունեի եւ չսխալվեցի)միայն ապրիլին Ռ.Սիրունյանը նամակով պատասխանեց,որ ինքը թոփչյանի հետ միասին եղել են նախա րարի (ձեր) մոտ եւ որոշել եք ստեղծագործությունս հանձնել Երիտասարդական նվագա խմբին,այս անգամ էլ շչեդրինյան օրերի անցկացման պատրվակով: Ուշադրություն. Շչեդ րինյան օրերը կայացան հունիսի 11-14ը...իսկ բուն պատճառը անկասկած վարչապետ ՍՍ-ին ուղղած նամակիս հետեւյալ տողերն էին« Հարգելի վարչապետ.հենց սկզբից ասա ցի,որ ոչինչ չեմ խնդրելու, (չէ, գոռոզ չեմ, ուրիշ առիթ կլինի, կխնդրեմ),եւ ահա թե ինչ եմ առաջարկում՝ նախ կտրականապես դեմ եմ,որ այսքանից հետո թոփչյանի ձեռքերը դիպ չեն իմ ստեղծագործությանը՝ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ!!! Ես չեմ կարող կատարումից հետո սխմել նրա ձեռքը բեմի վրա...»:
Հասկանալի է,որ առաջին տապալումից անպատիժ մնացած,(ձեր կողմից տիկին նախա րար, ձեր կողմից), թոփչյանը պիտի վրեժխնդիր լիներ,եւ թույլ չտար ՀՊՖՆ-ի կատար մամբ ստեղծագործությանս կատարումը, քանզի այս տողերը(ՍՍ-ին ուղղված), իրեն քաջ ծանոթ էին՝ իրեն իսկ ուղարկածս բաց նամակից(7):Ստեղծագործությանս նոր տապալ- ման զայրույթիս եւ հպարտ մերժումիս(երիտասարդական նվագախմբից (8))մասին տեղ յակ պահեցի ձեզ 11.04.08 նամակով(ուղարկում եմ կրկին):Նորից հպարտ լռություն: (Կինն է՞լ այդքան կլռի):Այս ամենի մասին՝ առաջին տողիցս մինչ հիմա, ձեզ տեղյակ եմ պահել իմ նամակներով:Նամակներս ուղարկելուց հետո էլ զանգահարել եմ եւ հարցրել՝ ստացված է,թե ոչ:Այսքանից հետո կա տրամաբանելու երկու տարբերակ՝ կամ ձեզ չեն հարգում եւ լրիվ չեն զեկուցում,կամ էլ դուք վախենալով «ինչ որ բանից»(չասեմ մեկից), գե րադասում եք ՀՊԱՐՏ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ:Շտապեմ ձեզ հուշել՝ միշտ չէ,որ լռությունը ոսկի է:
Իհարկե այս հարցին ես ավելնորդ անգամ չէի անդրադառնա,քանզի ինձ համար, «ՍԻՓԱ ՆԱ ՔԱՋԵՐ»ի Հայաստանում կատարվելու հարցը միանշանակ փակված է,փակված է այնքան ժամանակ,մինչեւ ՀՊՖՆ-ի դիրիժյորը կլինի թոփչյանը,իսկ մշ.նախարարը՝ ՀՊ-ը:
...06.06.08- ին նամակով դիմել էի ՀՀ վարչապետ պրն Տ.Սարգսյանին,հայցելով նրա աջակ
ցությունը աղետալի երկրաշարժի 20 ամյակին նվիրված պետական միջոցառումներին հնարավոր դեպքում իմ «Հայաստան 1988-93»թիվ 3 Լարային քառյակիս կատարման (նվիրված Էդվարդ Միրզոյանին եւ երկրաշարժին)ընդգրկումը:Նաեւ նշել էի,որ նոտանե րը կան կոմպոզիտորների միությունում եւ Էդվարդ Միրզոյանի մոտ: Այդ նամակը վար չապետի աշխատակազմի ղեկավարի կողմից հանձնված էր մշակույթի նախարարությա նը 18.06.08,N02/15.3/298-08 գրությամբ:Ահա թե ինչ է ինձ տեղեկացնում ձեր աշխատակից պ. Կարո Վարդանյանը 17.07.08թվակիր,02/1852 նամակով,որի փոստային ծրարի վրա պարզ երեւում է Հայաստանի փոստային ծառայության կնիքը 27.11.08 գրությամբ??? Ահա այն՝
«Տեղեկացնում ենք,որ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը «Հայաստան 88-93»կվարտետի պարտիտուրներըփոխանցել է կոմպոզիտոր Գ.Հախինյա նի ընտանիքին,որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում:Նշյալ ստեղծագործությունը չունի նաեւ Էդվարդ Միրզոյանը:«Հայաստան 88-93»կվարտետի կատարման Ձեր առաջարկն իրակա- նացնելու համար խնդրում ենք ուղարկել պարտիտուրները»(9):
Տիկին նախարար.չգիտեմ՝ խնդամ թե լամ:Սկսեմ՝
Կոմպոզիտորների միությունը Հախինյանի ընտանիքին հանձնել է «Իմ սիրելի ուսուցիչ ներ Գրիգոր Հախինյանի եւ Գրիգոր Եղիազարյանի հիշատակին նվիրված«թիվ 4 Լարա
յին քառյակի պարտիտուրը՝ նվիրումիս մակագրությամբ եւ ոչ «Հայաստան 88-93» թիվ 3-ը: Սա դեռ մի կերպ ասենք «մարսեցի»,բայց այն,որ «Նշյալ ստեղծագործությունը չունի նաեւ Էդվարդ Միրզոյանը», սա արդեն ամեն ինչից վեր է:Բացատրեմ՝
Այն բանից հետո,երբ ես 13.08.08թվակիր նամակով դիմեցի Սփյուռքի հետ կապերի պե տական կոմիտեի նախագահ(այժմ նախարարություն եւ նախարար)տիկ Հրանուշ Հա կոբյանին(ՀՀ),բացատրելու եւ տեղյակ պահելու միտումով՝ մշակույթի նախարարության վերաբերմունքի արթիվ ի դեմս Սփյուռքի,անտարակույս,պատմել էի նրան նաև «Սիփանա քաջեր»ի մասին:Ստանալով ՀՀ.գրությունը,ուղղված ձեզ, պատասխանել էիք ձեր 23.09.08-02/2641 գրությամբ,որի միտքը Կարո Վարդանյանից ստացածս նամակի նույն բովանդա կությունն էր,միայն այն ԿԱՐԵՒՈՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ,որ իհարկե մինչեւ 23.09.08 ես ոչ մի նամակ չեմ ստացել (10): Իսկ ամենակարեւորը,դուք վարպետորեն խուսանավել էիք,առհասարակ լռելով «Սիփանա քաջեր»ի մասին խոսելուց,փոխարենը, «գանգատվել», որ չեմ ուղարկել ձեզ «Հայաստան 88-93 նոտաները»,որի մասին էլ տեղյակ պահեցի ՀՀ-ին շատ հետաքրքիր ֆոլկլորային պատմությամբ՝ լվի եւ ոչխարի մասին:Տիկ ՀՀ-ից ստացածս նամակի մասին ձեզ տեղյակ եմ պահել 21.10.08ին եւ անմիջապես կապվել Էդ.Միրզոյանի հետ:Եւ այդ ՄԵԾ ՄԱՐԴԸ,տեսնելով,որ մշակույթի նախարարությունից ոչ ոք չի զանգահա րում,չի հետաքրքրվում,ինքը անձամբ զանգահարում եւ խոսում է ձեր օգնականի հետ, տեղ յակ պահելով,որ «Հայաստան 88-93» Լարայի թիվ3 քառյակի նոտաների իր սեղանի վրա պատրաստ դրված են:Իմ հարցին(հեռախոսով)թե արդյոք նոտաները վերցրեցի՞ն, ԷՄ-ը ասաց,-ոչ,բայց ես նորից կզանգահարեմ:Ես կտրականապես դեմ եղա,որ Միրզոյանը
նորից զանգահարի:Անգամ սրանից հետո նախարարությունից(մշ.նախարարությու՞ն է, թե ձեռնարկություն),ոչ ոք «տեղից չշարժվեց):Իսկ ձեր աշխատակից Կարո Վարդանյանը հայտարարում է,որ «Նշյալ ստեղծագործությունը չունի նաեւ Էդվարդ Միրզոյանը»:Իսկ դուք,տիկին նախարար,նորից գերադասեցիք լռելը:Ինչ անեմ,խնդամ ,թե լամ:
Տիկին նախարար,դուք մի «անհանգստացեք»,որ երկրաշարժի 20 ամյակի միջոցառումնե րին Հայաստանում այդ գործը չհնչեց,«հոգ»չէ,փոխարենը հնչեց Ստոկհոլմում՝ իսրայել յան «ԿԻՆԵՐԵՏ»Քառյակի կատարմամբ,(նախքան այդ էլ՝ Սոֆիայում եւ իսրայելյան յոթ քաղաքներում),մեկ հատուկ համերգ էլ «Շիստա» եկեղեցում՝ Հայ համայնքի համար: Ավելին,նրանք իսկ(«այդ հրեաները»,եւ ոչ իրենց հայ զգացողները),հենց երկրաշարժի 20 ամյակի նախօրեին տեղադրեցին կլիպի ձեւով այդ ստեղծագործությունը համացանցում, համապատասխան ֆոտո նկարներով:Այդ դեռ ոչինչ,մի խումբ «ուրիշ հայեր»էլ ,(միայն «աչքերը մի քիչ շեղ»)2009 ապրիլ 2ին,Ասիական եւ ատլանտիան օվկիանոսի երկրների երաժշտական փառատոնում կկատարեն Նուբար Ասլանյանի«ԲԵՐՔԻ ՏՈՆ»քառաձայն երգչախմբի համար գրված հինգ մասանի Կանտատը:Այդ «անիրավները»հայերեն պիտի երգեն:Բա՞...«խայտառակություն»,բայց դուք մի անհանգստացեք: Կատարողներ կան, թեկուզ հրեաներ,կամ թե կորեացիներ:Գործը՝ գործ լինի...:Դուք գիտեք իմ «դարդը»ձեր պաղ վերաբերմու՞նքն է,ոչ բնավ,իմ դարդը թոռս է,որ ասում է «դե տես պապի,էս էլ քո Հայաստանը,դու էստեղ ավելի շատ պատիվ ունես քան այնտեղ»,կնշանակի «ֆռռիկներդ» պահի քեզ,գնանք Հայաստան ,ի՞նչ անենք...Թոռանս միտքը հայտնեցի Էդ.Միրզոյանին, ասաց,-Նուբար,ասա ճիշտ չի:Ուզում եմ համաձայնվել իմ Հոգեւոր Հոր հետ...
Նուբար Ասլանյան.Հայաստանի եւ Իսրայելի կոմպ.միության անդամ:Հայֆա,Իսրայել: 12.12.08
http://ru.youtube.com/watch?v=TdP92zmRZ_w
N. Aslanyan. String Quartet #3 "Armenia 1988-1993"
http://www.nairi.do.am/
N. Aslanyan. String Quartet #3 "Armenia 1988-1993"
In Memory of Victims of Spitak 1988 Earthquake
July 21-29 of 2008, Sweeden , “Kinneret” quartet,
Slide show by Viktor Christosov
ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ՝
ՀՀ Նախագահ պրն.Սերժ Սարգսյանին
ՀՀ վարչապետ պրն.Տիգրան Սարգսյանին
Սփյուռքի նախարար տիկ.Հրանուշ Հակոբյանին
ԼՐԱՑՈՒՄ՝
1.Առաջին իսկ պահանջի դեպքում ցույց կտամ էլ.նամակների մի խուրձ:
2.«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»Կոնցերտ-Պոեմ Փողի եւ նվագախմբի համար՝նվիրված Ցեղա սպանության 90 ամյակին,Ֆրանց Վերֆելի եւ փախստական ծնողներիս հիշատակին:
3.Քաք է անվանում՝ հարցրեք առնվազն Լեւոն Չաուշյանին՝ 53.02.54. կարող եմ էլի անուններ տալ):
4.15.06.07 տարեթվով նշանակված համերգը թոփչյանը ինքնակամ լուծարեց(առանց ինձ եւ մենակատարին տեղյակ պահելու-(ՏԳԵՏ,քաղաքական ՏՀԱՍ,բիրդան աղա,մենք կա- րող ենք նրան հրեա փաստափանի միջոցով դատի տալ:Բայց չենք կարող այդ փսլնքոտի պատճառով Հայաստանի պատվի հարցը հասցնել Ստրասբուրգ...)հետագայում այն պատճառաբանելով Ա.Խաչատուրյանի անվան մրցույթի անցկացումով: ՍՈՒՏ էր: Մրցույթն ավարտվեց հունիսի վեցին:Իմ համերգիս օրը՝ հունիսի 15ին եւ հետո կրկին 22ին եւ29ին ելույթներ ունեցան ԱՄՆից՝ Ա.Տրեդերը եւ Ֆրանսիաից Վ.Մարտիրոսյանը: Ես ձեզ հայտնել եմ:Դուք քերադասեցիք հպարտ լռությունը:Ես՝ ոչ:Աշխարհը պիտի իմանա եւ հասկանա՝ սա մշակ.նախարարություն է,թե ձեռնարկություն:
5. Նաեւ մեկտեղ ԱԳՆ եւ կոմպ.միություն, հիմք՝ ՀՊՖՆ տնօրեն Ռ.Սիրունյանի հայտարա րությունը «Առավոտ» թերթ,15.04.06 ):
6.Ստեղծագործությանս հարցով հանձն առավ զբաղվելվարչապետի գրասենյակի աշխա տակից Սաթենիկ Փափազյանը:Ամենայն հավանականությամբ նամակս վարչապետՍՍ-ին՝ տեղ չհասավ...
7.«Բաց նամակ ՀՊՖՆ դիրիժյոր Էդվարդ Թոփչյանին»Ուղարկել եմ իրեն:Նաեւ «ԱԶԳ», «Առավոտ»եւ «Հայոց Աշխարհ»թերթերին: Ուղարկեցի նաեւ ձեզ: Ի միջիայլոց,թոփչյանին առաջարկել էի«այս նամակիս համար ինձ կարող ես դատի տալ»: Բոլորդ նապաստակի պես վախեցաք եւ լռեցիք:Չէ,նապաստակն ավելի համարձակ է:
8.Ես նամակ ուղարկեցի երիտասարդ դիրիժյոր Սերգեյ Սմբատյանին ներկայացնելով նրան իմ համակարգչում եղած Սիփանա քաջերի «ողջ պատմության խրոնոլոգիան»եւ
իմ,«Երիտասարդական նվագախմբի» կատարումից հրաժարումիս պատճառը:Նա իր պատասխան նամակով ինձ լրիվ հասկացել էր:
9. Կ.Վարդանյանի նամակն ստացա 09.12.08 ին,երկրաշարժին նվիրված միջոցառում ներից հետո...
10.Որովհետեւ,այն պարզապես չի ուղարկվել,ուղարկվել է,ինչպես ասացի վերեւում՝ 27.11.08(միայն թե չասեք՝ սա երկրորդ նամակն է,քանզի Իսրայելում կապի միջոցները աշխատում են անխափան,եւ վերջապես,բացի իմ փոստային հասցեից, նախարարութ յունում կան իմ բոլոր հաղորդակցական միջոցների տվյալները՝ հեռախոսներ, ֆաքս, էլ.փոստ,ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵՐ...):
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԱՐՄԹՈՈՒՆ» ԿԱՅՔԻ ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂՆԵՐԻՆ
Հարգելի ընթերցող.
Նա,ով արդեն ծանոթ է «Պանորամա ամ»22.10.09,եւ«Արմենիա Նաու»23.10.09 ում տեղադրված իմ, SI- ի,xxx-xxx-ի եւ Emphatal-ի առթիվ ձեզ հղած հոդվածիս հետ, կուզեմ հայտնել լրացուցիչ տեղեկություններ,որպեսզի դուք հասկանաք,թե ինչ է կատարվում այս կայքի մեջ «օտարազգի լրտեսների կողմից»,որոնք ներկայացնում են
...«Լույս Աշխարհ»ի(նույն ինքը՝” Louys World”),գեբելսյան կտրվածքի մեկնաբան Ստե փան Քիրեմիրջիանը(ՍՔ.)իր արբանյակներով,մասնավորապես` Vahan Nev York(չեք լկատե՞լ, որ վաղուց «չքվել» է կայքից-չկա),նույն ինքը՝ Emphatal,Ostap Bender,Barlus, Barlusaxare մարդն է՞լ էսքան «երես» կունենա...կունենա՛,եթե նա լույսաշխարհյան գործակալ է՝ տիպիկ, տիպիկ գեբելս- լույսաշխարհյան ...
...Իսկ ամեն ինչ իմ դեմ սկսվեց այն օրից,երբ կիրթ,քաղաքավարի կոչ արեցի Քիրեմիր ջիանին դուրս չգալ յուր սահմաններից, եւ ջնջել իր կայքից «արտաքնոց»բառը,որով զինքը«շնորհել»էր Հայաստանի Արտաքին գործոց նախարարությանը,այսինքն ԱԳ նախարարության փոխարեն՝ արտաքնոցի նախարարություն(հույսով եմ նկատել եք): Հղածս(իրեն կայքին) համարյա թե վայրկյանապես ջնջվեց:Քոքից կտրեցին,որ էլ ծիլ չտա: Քիրեմիրջիան ” Louys World”յան դեմոկրատիա: Ըմբոստացա,գրեցի փաստեր՝ նորից ջնջեցին(Տնօրեն է,չէ, սեփականատեր, բռնակալ «դեմոկրատ»):
Դրանից առաջ,ՍՔ-ի զոհն էր կոմպոզիտոր,Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ եւ Լիազոր Դեսպան Արմեն Սմբատյանը,որի եղունգը չարժե ինքը:Հաստա՛տ: «Լույս Աշխարհ»ի էկրանից(հաղորդումից առաջ կապվել էր հետս որոշ բաներ իմանալու հա մար), մութ հանցագործը զրպարտանք,փաստերին չհամապատասխանող խաբեբա, ստոր (իհարկե հաստատ պատվեր էր կատարում) տեղեկատվությունների կեղտ հեղեղ թափեց զոհի գլխին:Զայրացա,կապվեցի հետը (Skype),հրավիրելով նրա ուշա դրությունը իրականության հետ կապ չունեցող որոշ իրերի վրա,որ ինձ ավելի լավ էր հայտնի (մասնագիտական առումով): Ծիծաղելով ասաց,-արա ինչ Արմեն Սմբատյան, մենք հիմա ուրիշ բանի վրա ենք (երեւի հերթական զոհի պատվեր ուներ):
Վշտացա,շատ վշտացա:Իսկ ամենակարեւորը՝ հիասթափությունս եւ խոր զղջանքս, որ երբեմն, երբեմն «համագործակցել» եմ հետը: Իսկ «համագործակցել» եմ ինձանից անկախ,մասնավորապես՝ այս կամ այն կայքից,կամ թերթերից իր կայքում էր տեղա դրել իմ որոշ հրապարակումները,իր լույսորդլյան էկրանից հաճախ մեջբերումներ էր անում իմ (փայտփորիկի)կարծիքներից(ինձ փոխանցում էին ընկերներս ):
Բայց հարգելի ընթերցող.ինձ համար երբեք միայն «սեւ կամ սպիտակ» գույներ չեն եղել:Փառք Աստծո,որ Տերը օժտել է ինձ միշտ ասել ճշմարտությունը մարդու ճակա տին, անկախ դրանից, այն(ճակատը)պինդ է,թե ոչ,ներառյալ՝ «մեջքը»:Կներեք անհա մեստությանս համար,բայց ինձ ճանաչողները կարող են ասածներիս վկան լինել: Ամենապայծառ օրինակը՝ ես իննսունական թվերի սկզբներին Հայաստանում«ինձ վատ չէի զգում»(Իսպանիայից Աշոտը կհաստատի) ,բայց տեղի ունեցող անարդա րություններին չդիմացա եւ ասացի այն,ինչը վերաբերվում էր ժողվրդին:Կամ թե վեր ջին պայծառ օրինակը կապված ըմբոստացմանս հետ իսրայելյան 9+ հեռուստաալիքի դեմ՝ ՏՈՒ 154 ինքնաթիռի առիթով,որ իբր Իրանից Հայաստան զենք էր տեղափոխում
(իմ կրակոտ հոդվածները այս զրպարտանքների դեմ «պտտվում»են համացանցում ՝
թե հայերեն եւ թե ռուսերեն լեզուներով: Եւ իհարկե իմ «այդ քայլով»փջացրեցի հարա բերություններս իսրայելյան որոշ պաշտոնական անձանց հետ,մի բան,որ հասկանում էի գլխից,բայց ներողություն՝ այլ կերպ չէի կարող...Ես հասկանում եմ,որ մտածելակեր պս արդիական չէ,որ միշտ չէ,որ պետք է ասել ճշմարտությունը,բայց ինչ արած՝ արդեն ուշ է,եթե ցանկանամ էլ չեմ կարող ուղղվել:Գեներս են ուրիշ...Ֆրանսիացին այստեղ կասեր սելավի...
Եւ ի՞նչ. Իմ վարմունքից վրեժխնդիր ՍՔ-ը, նախ իր կայքից ջնջեց իմ բոլոր,իր կողմից գրանցած հրապարակումները,նույնը եւ համացանցի իմ «Noubar Aslanyan» բաժնում (անունը՝ կա ամանումը՝ չկա)եւ ինչ խոսք չկռահելով,թե ինչ մեծ լավություն է անում ինձ,ՄԱՔՐԵԼՈՎ անունս գեբելսյան կայքի էջերից:Երանի թե դրանով վերջանար: Տեսան անտարբեր եմ,չեմ«գոռում գոչում»,այս անգամ իմ դեմ լարեցին թակարդ՝ ներգրավե լով մասնագիտությանս հետ կապված հարցի մեջ:Ներգրավողը SI-ն էր,նույն ինքը Vahan Nev York,Emphatal,Ostap Bender,Barlus, Barlusaxare(հետո իմացա,իմ ամերիկյան աղբյուրներից):Խոսքս արդեն ձեզ հայտնի «Արմենիան Նաու»23.10.09ում տեղադրածս դիմումիս մասին է կապված ժողովրդական երգ «Հինգալլա» հետ: Հավատալով հարցնողի(SI)ազնվությանը(ինչ իմանայի,որ ներքաշված եմ ստոր խաղի մեջ,որ ուզում են ինձնից վրեժխնդիր լինել) մասնագիտորեն, մանրամասն բացատրե ցի երգի ծագման պատմությունը:Բայց չէ,” Louys World” ի նպատակը դա չէր,եւ արդյունքում եղավ այն,ինչ տեղ է գտել 21.10.09 «Ազգ»ի համարում, որին էլ եւ հաջոր դեց իմ նամակը ձեզ, հարգելի ընթերցողներ՝«Արմենիա Նաու» 23.10. 09 ում:Իսկ երբ «Արմթոունի» կայքում մի քանի ազնիվ մարդկանցից ստացան հակահարված,այս անգամ դիպան«ազգությանս»: Խեղճ Գեբելս,անունդ է դուրս եկել,արի տես ինչ ա կատարվում:Բայց արդեն չէ,նոր «մրցավազքի»մեջ այս ողորմելիների հետ չեմ մտնի՝ «կոշիկիս տակը»,կամ էլ«տնգլիս»՝ Քիրեմիրջիանն էլ,իրեն հլու հնազանդ ծառայող արբանյակները՝ մութ ծալքերից հանած իրենց ” Louys World” ով հանդերձ:
Զգույշ մնացեք բարի մարդիկ եւ հաջողություն ձեզ:
Հ.Գ
Ի դեպ, հիշեցի Շերենցի հայտնի խոսքերը լեյտենանտին,«Մենք ենք մեր սարերը» կ/ֆից՝ «Ընկեր լեյտենանտ,դու որ չլինեիր,ես լողացողը չէի»:Քիրեմիրջիա՛ն(ի դեպ՝ իմ ազգանունը հայերեն գրվում է Ասլանյան,իսկ անգլերեն՝ AslanYan եւ ոչ թե Aslan i an), եթե դու եւ քո ոհմակը չլինեյիք, ես չէի վերադառնալու կիսատ թողած գործիս,որը կոչվում է «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» քառաձայն երգչախմբի եւ սիմֆ.նվագախմբի համար: Հիմա՛ կվերադառնամ:Ես Արցախի գովքն եմ անում,դու՞ ինչով ես զբածված ,այ ձախողված...
Սերժ Սարգսյանի մասին՝ որը ինչ խոսք նույնպես գրգռել է ՍՔ-ին,որովհետեւ իմ կարծիքը նրա հետ համակարծիք չի եղել:Եւ փառք Աստծո:Ահա ինչ եմ մտածում՝ ՀՀ Նախագահը շատ լավ գիտե եւ հիշում է «ՇԱՆ ՀԵՏ ԱԽՊԵՐԱՑԻ,ԲԱՅՑ ՓԵՏԸ ՁԵՌԻՑԴ ՄԻ ԹՈՂ» հայ ժողովրդական ասածվացքը եւ մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
Այս նամակս պիտի տեղադրեմ «Արմթոունի» մի քանի էջերում,նաեւ պիտ ուղարկեմ ինձ հարգող,ծանոթ մի քանի համախոհներիս,որոնց էլ.փոտը ինձ հայտնի է:
Հարգանքներով՝ Նուբար Ասլանյան.Հայֆա,Իսրայել:24.10.09
Վատ մի հիշեք...
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Այս շաբաթ իսկապես պատմական մի նոր էջ բացվեց իսրայելահայ համայնքի մշակութային պատմության մեջ: Իսրայելի Երաժշտական կենտրոնի աջակցությամբ երեք լեզուներով հրատարակվեց կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի «Հիմն Արցախին» - խառը երգչախմբի և նվագախմբի համար պոեմը՝ Բոլոր նրանց, ովքեր ընկան,
Բոլոր նրանց, ովքեր կանգնեցին Քեզ համար Արցախ խորագրով: Պոեմի խոսքերն ու երաժշտությունը գրվել էր
1990թ.-ին Երևանում և որոշ փոփոխություններից հետո լույս տեսավ այս շաբաթ: Ինչու՞ քսան տարի հետո.
Դե մի շատ պարզ պատճառով՝ Արցախյան ազատամարտի տարիներին հասկանալի պատճառներով հետաձգվեց,
իսկ մեր օրերում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ու Ղարաբաղյան խնդրի խա-ղաղ կարգավորման շուրջ տարվող բանակցությունների ակտիվացումը նոր հող նախապատրաստեց պոեմի
հրատարակման համար:
ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ
Իմ Արցախ երկիր,երկիր դարավոր
Իմ Արցախ երկիր,արնոտ,վիրավոր
Դու ճախրող Բազե,բայց խոցված սրտից,
Տարաբախտ,տառապած,բայց կանգնած:
Շատ դարեր անցան,դու հայ մնացիր,
Շատ ջրեր անցան,բայց դու իմացիր
Զավակներդ քո սուրբ գործիդ կանգնած
Թշնամուդ դիմաց բերդ դարձան:
Դու Հայոց ոստան,իմ բարի Արցախ,
Դու իմ մայր օրրան, անառիկ Արցախ
Քեզ համար միշտ կանք,հավատա դու մեզ
Մենակ չես մնա,քեզ հետ ենք հավերժ՝
Հավատա դու մեզ,հավատա...:
Ոչ մի ուժ երբեք մեզ չի սասանի
Քանի որ ունենք արմատ մայրենի
Հավատա դու մեզ,հավատա...
Մեր կռվին արդեն էլ նահանջ չկա
Մեր հուժկու բազկին դիմանալ չկա
Մեծ է կամքը մեր,պարտքը մեր նախնյաց
Պիտ փրկենք մեր երկիրն Ավետյաց:
.................................................
Եւ օրեր կանցնեն, կբուժվի վերքդ,
Եւ օրեր կանցնեն,կհնչի երգդ
Նոր ձայնով,ուժգին,ի լուր աշխարհի՝
Լսեցե՛ք,ճանաչե՛ք Արցախին:
01.02.1990.Երեւան:
Աղբյուր http://www.nairi.do.am
Նկարում՝ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը աշխատանքի ժամանակ:
Նուբարի մասին կարդացեք Ադրբեջանական այս կայքում
http://www1.day.az/news/armenia/73080.html
Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 26.01.2010, 18:28:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Կներեք, որ առանց ամբողջը կարդալու գրառում եմ անում, բայց ինձ հատկապես այն ստեղծագործությունն է հետաքրքրում, որի մասին խոսվում է այստեղ. հղում:
Եթե հղում տաք, որտեղից կարելի է լսել, անչափ շնորհակալ կլինեմ:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Հիմա սա եմ լսում, ինձ դուր է գալիս.
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
ԱՄՈԹ Է,ԱՄՈԹ
Չէ,ամոթը ձեզ չէ Արմեն Մարտիրոսյան:Դուք այս հարցում «բնավ չկաք»:Դուք արել էիք այն,ինչին ունակ էիք,այն,որը ձեր հնարավորությունների սահմանում էր,այն սահմանը, որի մասին ունեք պատկերացում՝ հայ երգի բնագավառում:Դուք մեղավոր չեք,քանզի ձեզ Աստված պատժել է(«Օ բախտ իմ դժխեմ,ինչու ծնվեցի»):Մեծն Էդվարդ Միրզոյանն էլ(իսկ դուք նրա մասնագիտական դասերին մշտապե՞ս էիք հաճախում ) նույնպես«ձեր գործում» չկա,այլապես ի տարբերություն ձեզ, Ռոբերտ Ամիրխանյանի պես Մեծ երգահան չէր «ծնի»: Ապա ու՞մն է ամոթ: «Իհարկե»,ամոթը հայ երգարվեստի Արքայաց Արքա (այսօրվա վիճա կով՝ սա իմ կարծիքն է)հարգարժան Ռոբերտ Ամիրխանյանինն է,նաեւ հրաշալի երգերի(իմ կարծիքն է) հեղինակներ,իմ լավ բարեկամներ(Ամիրխանյանի հետ այնքան էլ ջերմ չեմ-բայց դա կապ չունի...) Արամ Սաթյանի,Վարդան Աճեմյանի, Ռուսլան Գալստյանի՝ եւ «այլոց»՝ երբեմնի երգարվեստի Իսկական Աստղերինն է(եւ ոչ այսօրվա պատահականութ յունները` համընթաց իր դարին ու խայտառակ ժամանակին): Ամոթ է,որ նրանք Եւրոտե սիլի համար երգեր չեն ներկա յացնում:Իսկ արդյո՞ք չեն ներկայացնում:Ամոթը նրա՛նց է, ովքեր «լայաղ» չեն անում դիմելու երգարվեստի իսկական վարպետներին:Եւ վերջապես ամոթ է,որ այս հարցում չկա պետական մտածելակերպ:
Հաճախ ենք բողոքում,թե,«նրանց»(թուրք ու տաճիկ) քարոզչությունն (պրոպագանդան,ԵՄ, ՄԱԿ,...) զորեղ է եւ անցում է:Կասկածից էլ վեր է որ մեր թշնամիները օգտագործելու եւ օգտագործում են ամեն մի չնչին առիթ, դեպք, երեւույթ,որպեսզի աշխարհը շատ բան իմանա, խոսի իրենց մասին.«հայերեն»կոչվում է իմիջ ստեղծել:Իսկ Եւրատեսիլի պես բեմահարթակը անտարակույս յուրաքանչյուրի արժանիքները ցուցադրող հարթակ-հնա րավորությունն է: Արդ,թե Հայաստանը ինչ երգով պիտի հանդես գա այդ քարոզչական երգի(եւ ոչ միայն երգի) մրցումին, արդյո՞ք դա անհատ,առանձին երգահանների («երգահանների»),սրան գումարած բազմատեսակ (ներդրումների զանազան մտահաղա ցումներով) մեծահարուստների մենաշնորհը պիտի լինի,թե՞ կառավարության: Ես մեղադրանքի խոսք եմ ասում ՀՀ պետական այն մարմիններին,որոնք ի պաշտոնե(եւ ի զորու) ՊԱՐՏԱՎԱՈՐ են ԻՐԵՆՑ ԽՈՍՔՆ ասելու: «Քանզի Ազգի, պետության պատվի հարցն է դրված:Ու՞մ եք վստահում,ու՞մ է վստահված: Հասկացեք վերջապես՝ նրանց«հնձածը խոտ է»:ՊԵՏՈՒԹՅՈՒ՛Ն,այս հարցի մեջ դու ՊԱՐՏԱՎԱՈՐ ես հաշվի առնել կոմպոզիտորների միության կարծիքը,եւ վերջապես մի քիչ էլ մտավորականի կողմը բռնիր եւ ոչ թե «վաճառականի»՝ բազմապիսի մականուններով...
Պրն.Արմեն Մարտիրոսյան:
Դուք գիտե՞ք,կամ լսե՞լ եք,թե ինչ է միզրախի:Միզրախին,դա Արեւելքն է,որտեղ ապրում եմ արդեն շուրջ տասնյոթ տարի(ես մեղավոր չեմ):Իմ բախտից(սեւ),իմ ականջները լի են այդ միզրախի երաժշտությամբ,որը հնչում է այստեղ,Իսրայելում առավոտից մինչ ...հաջորդ առավոտ:Կուզեմ ասել,որ «գործից» հասկանում եմ: Եւ երբ լսեցի Հայաստանը ներկայաց նող Եվա Ռիվասի, ձեր հեղինակած երգի կրկներգի արաբա-հրեական միզրախի կլկլոց ները,իսկույն հիշեցի Մեծն Մհերին՝«Վայ մամա ջան,էս ինչ ա կատարվում»:
Արմեն ջան հարեւանի հարսը սիրուն ա՞:Քոնը չունե՞ս:«էդ գործից»հեռու ես՞:Հանցանք չէ, եթե չասենք ազգային արմատներից հեռու խղճի կորուստ:Հանցանքը ազգը խայտառակելն է(հիշիր «Միմինո»-ից հայտնի թեւավոր խոսքը խայտառակելու կտրվածքով): Չմտնեյիր«գործի»մեջ:Երեւի ոմանք ոչ կնկատեյին,իսկ այլոք ոչ էլ նեղանային:Ապեր,«մեջը հաշիվ կա՞ր»:Այ էսպես էլ Հայաստանը ծախում են շուն ու գելին...
Համոզված եմ,եթե ինչ որ հրաշքով ՄԵԾՆ ԿՈՄԻՏԱՍԸ մեկ վայրկյանով վերակենդանա նար, ապա բոլորիդ Սիբիր կուղարկեր «բեսպլատնի պուտյովկայով», հանգստանալու, քանզի այսօրվա վայ,ՎԱՅ աստղերդ խորտակում եւ ապականում եք այն անարատ հայ երաժշտությունը,որը կյանքի գնով զտեց,օտարազգի ելեւէջներից մաքրեց եւ հանձնեց հային իր,ԻՐ երաժշտությունը Մեծն Վարդապետը: Պետություն,դու ես մեղավոր:Ես մեկ անգամ «Ազգ»ի էջերում բարձրացրել եմ այս հարցը եւ դիմել հարցի պատասխանատուին պահանջատիրությամբ:
Շունը հաչա,քամին տանի:Էհ,թող տանի...
Համոզված եմ,որ «հաչալու»մեջ ես միայնակ չեմ:Վստահ եմ,կան ավելի ուժգին,զորավոր եւ պատասխանատու անձ«հաչողներ»:Բայց մե՞ջն ինչ...
Այսօր առավոտյան հրեա հարեւանս հարցրեց,- ձեր երգիչը հրեական երգ է՞ր երգում... այրունը եռացել էր:Նույն հարցը հետո տվեց նաեւ արաբ հարեւանս...
Այսքանից հետո մտածում եմ,արժե՞ր ծիրանի կորիզ-ծառ տնկել.իսկ գուցե բանանի՞, կամ արմավենու:
Էհ,«թրաշդ ըրե Ներսես աղպար»...
Նուբար Ասլանյան-Հայֆա,Իսրայել: 27.05.10.
Հ.Գ.
Ցավս միայն այս խոհերս չեն,այլ նաեւ այն,որ այսքանից հետո աջակցության «ՍՄՍ» հաղորդագրություններ եւ հեռախոսազանգեր ուղարկեցինք ի օգուտ Հայաստանի: Թոռներով հանդերձ...
Կուլ տվեցինք դառը հաբը...
http://www.nairi.do.am/
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Նուբար Ասլանյան
Հարգելի պրն Ա.Երկանյան.
Հարցը հետաքրքիր է:Այն,որ մեր(համենայդեպս՝ իմ,ընտանիքի)համակրանքը(եւ համոզված եմ՝ շատ-շատերիս) դեպ Իսրայելն է-սա միանշանակ է:Սրա հետ մեկտեղ կուզեմ Ձեզ հայտնել,որ Իսրայել-Թուրքիա հետագա հարաբերությունների բնույթի առթիվ զուր եք անհանգստանում: «Իհիյե բեսեդր»:
Դրա վառ ապացույցներից մեկը հաստաճակատ Լիբերմանի հայտարարությունն էր,որ«Թուրքիայի հետ հարաբերությունները չի վերանայվելու»: Ասացեք խնդրեմ,էլ ի՞նչ պիտի անի Թուրքիան(որ չի արել),որպեսզի Իսրայելը հասկանա,թե «Ինչու է աղմկում գետը»:Արդյո՞ք սրանից առաջ Թուրքիայի մեղադրանք հայտարարություն ները Իսրայելի հասցեյին՝ Ջենինում եւ Հազայում ցեղասպանության մեղադրելու մեջ ավելի քիչ վտանգավոր էին ,քան Դավոսի դեպքը,կամ թե նենգ Թուրքիայի կողմից մշակված այս պրովակացիան: Այո,չեզոք ջրերում«այդպիսի խաղեր»(իսրայելյան)չի կարելի,բայց ռուսը լավ խոսք ունի «какой привет -такой ответ»,իսկ հայերը ասում են ոչ պակաս՝«ինչ որ ցանես,այն կհնձես»:Թուրքիան ցանեց եւ ստացավ:«Աջից,ձախից» խոսեցին…(նաեւ՝ «հաֆ,հաֆ»)…«ինչ խոսք ծովային դեսանտի գործողությունները ցանկալի էր տեսնել ավելի կազմակերպված):Լավ.
Էս բոլորը հասկացանք:Բա վա՞ղը.հետո՞ ինչ է լինելու:
Պարոն Երկանյան ոչ մի բան էլ չի լինելու.նորից իրար պիտի լպստեն, իրար«պաս» տան, ժպտան(այս դեպքում՝ գաղտնի հռհռալ միմյանց վրա),ու պրծ:Թող ոչ մեկը,կրկնում եմ՝ ոչ մեկը իրեն համար պատրանք չստեղծի՝ երազախաբ չլինի,թե Իսրայելը թուրքի«ինադու» կնդունի Հայոց Ցեղասպանությունը»(ինչպես, կատարված պրովակացիայից հետո նորից հիշեցին իսրայելցի մի շարք «տուպոյ քաղաքականա գետներ):Ոչ,ոչ,ոչ,НЕТ! Իսրայելը ոչ մեկին թույլ չի տա,որ Հոլոքոսթի հետ «մեկն էլ քայլի»համընթաց:Այս հարցում կա մենաշնորհի ահավոր խանդ (իմ կարծիքով):
Ես կարծում եմ վաղուց եկել է ժամանակը,որպեսզի իսրաելահայ կուսակցությունների եւ կազմակերպությունների ղեկավարները ոչ թե ամեն տարի խնդրեն,այլ պահանջեն իսրաելյան իշխանություններից,որ այլեւս Հայոց Ցեղասպանության հարցը «քննարկման»նյութ չդարձնեն,քանզի, սա ոչ թե լուրջ,սրտացավ քննարկում է,այլ զսպաշապիկ Թուրքիայի դեմ՝ իրեն հակաիսրայելյան պահվածքի(«ղալաթների») դիմաց:
Իսկ եթե պիտի «այս գնով»ընդունվի Ցեղասպանությունը եւ ոչ թե ՀԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ,ապա թույլ տվեք մեջ բերեմ հանճարեղ գյումրեցու առակը(կիսատ)՝ «ոչ թանտ փորս,ոչ էլ քիթտ …):Այնպես որ, արգելի պրն.Երկանյան,
Ձեր միտքը,թե «Конфронтация между Израилем и Турцией создала благоприятную почву для положительного решения вопроса о признании Кнессетом факта геноцида армян. Эта тема в последние дни стала весьма актуальной»,համարում եմ զգացական եւ ավելորդ լավատեսական: Ներող եղեք:
Հարգանքնես: Ն.Ա.
Հ.Գ.
Պարոն Երկանյան.Սովետը քանդեցին,որ մտքներում տեղ լին Թուքիան չեն կարո՞ղ քանդել:Ես պիտի ասե՞մ,թե «որ ճանապարհով»:Համոզված եմ,որ ես ավելի խելոք չեմ, քան նրանք,ում մտքին կլինի Թուրքիաի տապալումը «խաղաղ ճանապարհներով»:
Я так думаю!
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄ»ԻՑ ՀԵՏՈ
Թուրքիան նորից խռովեց,
Ասաց,-Իսրայել՝ փիս ես
Դե,իսկ սա էլ իր հերթին,ասաց
Դու էլ շան թիս ես:
Բնական է,ու՝ գնաց
«Կաշը» սրանց ան աղ,հաց
Էլ թուք ու մուր,շուն,տաճիկ՝
Հին ,նոր հուշեր անմոռաց.
Հասան մինչեւ օխտը պորտ,
Էլ չթողին հեր ու մեր,
Ինչպես ճմլիկ սողուն որդ
Մեկ ցած իջան,մեկ էլ վեր:
Նկարեցին մեկ մեկու
Ծիածանի գույներով,
Սպառնացին ահարկու
Դիպլոմատիկ զարկերով.
Էսպես երկար գզվեցին,
Առավոտից երեկո,
Բայց հենց եկավ գիշերը
Գրկվեցին…լուսնի ներքո.
Արդեն երկար ժամանակ
Գործերն այսպես են գնում,
Աստված, միայն դու գիտես
Ասա,ով ում է …..
Ն.Ա. 29.05.10 Հայֆա,Իսրայել:
(Louys World 04.06.10.)
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Հայֆայի «ԿԻՆԵՐԵՏ»Լարային քառյակը,որ կազմված է տեղի սիմֆոնիկի երաժիշտներից՝ կրկին հյուրախաղերով հրավիրված էր Շվեդիա:Եւ կրկին(ինչպես 2008-ին)իր երգացանկում,ի ուրախություն ինձ,ընդգրկել էր նաեւ իմ ստեղծագործություններից՝ այս անգամ իմ ուսուցիչներ Գրիգոր Եղիազարյանի եւ Գրիգոր Հախինյանի հիշատակին նվիրված թիվ 4 Լարային քառյակս:Ասեմ,որ այս գործը Կիներետը արդեն «հասցրել»էր կատարել Իսրայելում:Օգտվելով հյուրախաղերի հրավիրման հանգամանքից,Սթոքհոլմի հայ համայնքը ցանկություն հայտնեց իր մոտ նույնպես հյուընկալել Կիներետին:Սա էլ «պարտքի տակ»չմնաց ,եւ իմ թիվ 4 Լարային քառյակի հետ միասին, տեղի «Շիստա» եկեղեցում, հայ համայնքի համար կատարեց եւրոպական դասական երաժշտություն եւ, նամանավանդ, Կոմիտաս Ասլամազյանի գոհարներից վեցը՝ «Հոյ Նազան», «Կռունկ»,«Ալ այլուխս»,«Էջմիածնի պար»,«Հաբրբան»
եւ «Կաքավիկ»: Ծրագրի հայկական բաժնի կատարումից առաջ ներածականով տեղի հայ ունկնդրին պատմեցի «Կոմիտաս-Ասլամազյան» մշակումների եւ առհասարակ նրա սկզբնաղբյուրի՝ Կոմիտասի անվան Լարային քառյակի ստեղծման եւ աշխարհահռչակ գործունեության մասին:Եւ բնական ու հասկանալի էր, թե ինչ ուշադրությամբ եւ գոհունակությամբ ընդունվեց այդ ամենը,ապացույցը՝ ջերմ եւ բացականչություններով լի խանդավառ ընդունելությունն էր:Եւ իհարկե այդպիսի ընդունելությունից շատ գոհ եւ ազդված էին կատարող երաժիշտները,իսկ ես հպարտ էի՝ ոչ միայն ինձ համար,այլեւ հայ համայնքի վերաբերմունքից,հանդեպ հրեական Կիներետը եւ երանի թե Հայաստանի ու Իսրայելի հարաբերություններն նույնպես այնքան ջերմ լինեին,ինչպես այդ երեկոյի մթնոլորտը...
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
(շարունակություն)
Համերգից հետո գոհունակության շնորհակալ կեցվածքով ելույթ ունեցան տեղի ՀՕՄ-ի նախագահ,Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտ,ազնվափայլ տիկին Սիլվա Գուլուզյանը, ինչպես նաեւ Սթոքհոլմի Համալսարանի պրոֆեսոր, հրապարա կախոս Արամայիս Միրզախնյանը,որը մի գեղեցիկ պտույտ կատարեց հայ երաժշտության եւ շվեդահայերի վերաբերմունքը առ այն:Ես էլ իմ հերթին,ի հիշատակ մեր հանդիպ ման,տեղի հայ համայնքին նվիրեցի կատարված թիվ 4 լարային քառյակիս պարտիտուրը՝ կատարողների մակագրությամբ,ինչպես նաեւ Իսրայելում լույս տեսած իմ «Մանուշակին» մանկական երգերի ժողովածուն, «Բալլադ Սայաթ Նովաին»(Երազ տեսա),«Հիմն Արցախին»նաեւ տղամարդու եւ կանացի ձայների համար գրված «Կա մի Երկիր» հայրենասիրական չորս երգերիս պարտիտուրներն ու կլավիրները,հույսով,որ «մի օր»հայ համայնքի համար այդ գործերով ելույթ կունենան վաղուց Երեւանից Սթոքհոլմ տեղափոխված,Կոմիտասի անվ.Կոնսերվատորիաի նվագակցող Կարինե Գեւորգյանն ու երաժշտական ուսումնարանից երգչուհի Ստելլան,որոնք եւ իրենց ելույթով եզրափակեցին այդ օրվա գեղեցիկ երեկոն: Ստոքհոլմահայ կուռ համայնքը կարոտ է եկեղեցու:Եւ մինչ կլուծվի նորակառույց հայ եկեղեցու հարցը,որոշվել էր հոգեւորական ունենալու խնդրանքով դիմել Ս.Էջմիածին:Եւ եկեղեցական վարչության ատենապետ ժրաջան,աշխատուժով լի տիկ.Պերճուհի Վարդանյանի «սրարշավ»երթը դեպ Հայաստան եւ հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ավատվել էր նրանով,որ Վեհափառը հարգել էր շվեդահայերի խնդրանքը, արդյունքում համայնք ժամանեց Հայր Դանիելը,որն էլ համերգի մյուս օրը,նույն «Շիստա»եկեղեցում(մինչեւ կառուցվի հայկականը,օգտվում են շվեդական եկեղեցուց) խաղողի օրհնման արարողությանը նվիրված պատարագ մատուցեց լեփ լեցուն խորանում:Պատարագից հետո թեթեւ հյուրասիրություն եւ ազգահայրենասիրա կան երգեր,որոնց հետ «շատ ջերմ հարաբերությունների մեջ է»շվեդահայ համայնքը: Արժե նշել,որ թե ՀՕՄ-ի եւ թե եկեղեցական վարչության անդամները,եթե չհաշվենք նախկին հայաստանաբնակ ,ազգային գործերին այնքան նվիրված Մհեր Մուրադյանին, ապա հիմնականում կանայք են,եւ շնորհիվ Սիլվա Գուլուզյանի կազմակերպչական ջղի եւ գործին անմնացորդ վերաբերմունք-նվիրվածության,ազգանպաստ տարվող աշխատանքները առկա են,որոնց մեջ անշուշտ իր տեղն ունի կապը Մայր Հայաստանի հետ:Գեղեցիկ է Սթոքհոլմը, գեղեցիկ է Շվեդիան իր ծովային եւ հատկապես անտառաշատ տարածքներով,բարի են նրա մարդիկ՝ հյուրասեր եւ հարգալից,նաեւ ժպտերես:Եւ այս բարիքներից էր,որ օգտվեցի նաեւ ես՝ շնորհիվ հայ համայնքի ղեկավարության անչափ հոգատար ուշադրության,որի շնորհիվ վայելեցի վերը նշածս բնության արժանիքները եւ մարդկանց հյուրասեր ժպիտը:
Վերջում կուզեմ մասնավոր շնորհակալությունս հայտնել տեր եւ տիկին Մարդայան ընտանիքին,որոնք հյուրընկալելով ինձ, մեկ շաբաթ տարան իմ «բոլոր նազերը»,ինչպես նաեւ վարչության անդամներ, «չափից դուրս»հայ, Հուրիգ եւ Վահե Մագդեսյաններին, որոնք եւ հանդիսացել էին նախնական կապող օղակը(դեռ 2008թվից) իմ եւ ՀՕՄ-ի միջեւ: Հարգելի շվեդահայեր. հայտնելով ձեզ իմ խորին երախտագիտությունն ու շնորհակա լությունը այնքան մարդկային վերաբերմունքի համար,չեմ ասում մնաք բարով,այլ ասում եմ ցտեսություն... Ես ձեզ սիրում եմ.......
Օգտակար լինկեր՝ http://www.armeniskakyrkan.se/
Նուբար Ասլանյան.Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ: Շվեդիա-Սթոքհոլմ.
10.08.-17.08.2010:
Նյութը կարդացեք ամբողջությամբ ,նկարներով
հղումներ
http://noubaras.do.am/
http://www.nairi.do.am/
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Հրատարակվում է
բնօրինակը © Լրագիր
Հրատարակված է Սեպտեմբեր 13, 2010
ԸՆԹԵՐՑՈՂԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՆԵՐՈՂԱՄԻՏ ԼԻՆԵԼ ԿՈՐԵԱՅԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՆԴԵՊ•
Կարդացի ԿՈՐԵԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՎԹԱՐԻ ՄԵՋ ԵՐԵՎԱՆՈՒՄ հոդվածը, նաեւ, որ հարվածողը Հարավ Կորեայի մայրաքաղաք Սեուլի բնակիչ է: Ցավով իմացա, որ նրա արյան մեջ հայտնաբերվել է 0.41 տոկոս ալկոհոլ: Մեղավոր է: Անկասկած: Սրա հետ մեկտեղ, «իմ ուսերի» հետեւում ունենալով 50 տարվա հայաստանյան (իմ ապրած տարիները) հյուրի նկատմամբ բարի, հյուրասեր, երբեմն էլ ներողամիտ (ինչ որ հարցի մեջ) վերաբերմունքի անմոռաց հիշողությունները, համարձակվում եմ դիմել Ձեզ, եւ ինչու չէ, Ձեր միջոցով ՀՀ Օրենսդիր մարմիններին...
Անցած տարի Ասիական եւ Խաղաղ օվկիանոսյան գոտու երկրների (ACL 9) Հարավային Կորեայում անցկացված երաժշտական փառատոնում հնչեց իմ, Սերան Հովակիմյանի տեքստով գրված, «Բերքի տոն» Կանտատը՝ բնօրինակով (հայերեն երգեց Լեհաստանի ռադիոյի հանրահռչակ երգչախումբը): Ես ցնցված էի կորեացիների թե ընդունելությունից, թե հյուրասիրությունից ու վերաբերմունքից, նաեւ հայ հրաժշտության հանդեպ ցուցադրած հետաքրքրությունից: Այս բոլորին գումարած, իմ հանդեպ հատկապես-ուշադրությունը մեծ էր, քանզի ես... անգլերեն չգիտեի («բա որ հանկարծ կորսվե՞ի»): Եւ թե ինչպես վերաբերվեցին ինձ հետ մարդասեր կորեացիները դեռ Թել Ավիվի օդանավակայանում (եթե «հայերեն» բացատրեմ՝ «ձեռքիցս բռնեցին» եւ հասցրեցին մինչեւ Սեուլ, այնտեղից Թոնգ-Յոնգ, կյանքումս չեմ մոռանա. ընդ որում այդ գործը իր վրա վերցրեց վարը նշածս կոմպանիաի, ոչ ավել, ոչ պակաս, Նախագահը՝ Jin Ho Lee: Jin Ho Lee
Miko Industrial Co.,Ltd.
Room 311 Woolim e-Biz center
3Ga Yangpyung-dong Youngdeungpo-gu,
Seoul Korea
http://www.alibaba.com/member/kr105932638.html
Որպեսզի մանրամասն իմանաք եղելությունը,ամեն դեպքում ուղարկում եմ իմ՝ «ԿՈՐԵԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ» (տեղադրված մի քանի կայքերում` http://www.nairi.do.am/news/2009-04-13-130, http://louysplanet.wordpress.com/2009/04/11/2228/ «Մեր օրերի տրագիկ Սիմֆոնիա» վերնագրով) հիշողությունները, որը Ձեզ մանրամասն ի տեղի կպահի կորեացիների վերաբերմունքը դեպ մեզ:
Առակս ինչ կցուցանե: Կրկին խոնարհաբար խնդրում եմ մարդասեր վերաբերմունք ցուցաբերել անկասկած կարգը խանգարած Սեուլի բնակչի հանդեպ: «Կորած տեղ չի»...
Կանխավ շնորհակալ եւ հույսով՝ Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյան: Հայֆա, Իսրայել: 12.09.10
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ