Չնայած ուշանում եմ, բայց կբացատրեմ, նոր դուրս կգամ։ Քաղաքականությունը մեր կյանքի մեջ է, ամեն րոպե, ամեն վայրկյան, դպրոցում, օրինակ ծնողներին հավաքում են, ասում էսինչին պետք ա ձայն տաս, մանկապարտեզում նույնը, ուսուցիչները փորձում են էրեխեքին ստիպելով միտինգի տանել, իրենց էլ որովհետև ավելի վերևից են ստիպում, ոնց կարող ա դա ընտանիքում չդառնալ խոսակցության թեմա։ Կամ մի մարդ որին շատ հարգում ես, պարզվում է ճաղերի հետևում է, զուտ իր հայացքների համար, ու եթե դու մի քիչ սրտացավ մարդ ես, չես կարող քո առօրյայում դրա մասին չխոսել, չմտածել, հո ամուսնությունը մենակ ճաշ եփելը ու կրոլիկի նման բազմանալը չի, նաև ընդհանուր խնդիրներ են չէ, գլոբալ, որ մարդիկ իրար հետ քննարկում են։ Իսկ կարծում եմ մաթեմատիկայի որևէ խնդրի լուծում էդքան օրհասական չի կարող լինել, որ քննարկես ընտանիքիդ ասենք հումանիտար կրթությամբ անդամենրի հետ։ Կարծում եմ դուք ինքներդ էլ դա շատ լավ հասկանում եք։
Էջանիշներ