Եվ՞… Դու արդարացնու՞մ ես մեր իշխանություններին վերջին մեկ տարվա համար՝ անկախ նրանից ընդդիմությունը բարձրաձայնելու բարոյական իրավունք ունի թե ոչ, ողջունու՞մ ես նրանց կողմից վերևում իմ կողմից նշած գործողությունները:կարծում եմ ակնհայտ դարձավ որ մենք քաղաքական այլ հայացքներ ունենք:
Իսկ եթե՝ ոչ, չես ողջունում, ապա խնդրում եմ, ասա, թե ում ես ողջունում և ինչու…
Իննսունականներին էլ, հիմա էլ մարդիկ մեկնել են Հայաստանից միայն և միայն ապրուստ հայթայթելու համար և որևիցե մեկը բարոյական իրավունք չունի նրանց վրա մուննաթ գալու: Բա մնային, մեռնեի՞ն սովից կամ մնային, որ երեխան անապահով ապրi?, առանց երաշխիքի վաղվա օրվա համար… Լավ են արել, գնացել են: Իհարկե, ցավալի է, բայց կրկնում եմ, որևէ մեկը չի կարող նրանց մեղադրել: Ես եմ՝ աշխատանք չունեմ, ի՞նչ անեմ: Չեմ ուզում այստեղ գնամ հազար դրամով բանվորություն անեմ մի հատ անարժանի տան վերանորոգման աշխատանքներում, ուզում եմ ու մեկնում եմ ընտանիքիս հետ, որ օրեկան աշխատեմ երեսուն եվրո… Ո՞վ ունի այդ իրավունքը՝ ինձ մեղադրելու: Կամ՝ ես ապրում եմ սահմանամերձ գյուղում: Ունեմ հողեր, որոնք անմիջապես սահմանի վրա են, չեմ կարող այնտեղ գյուղատնտեսական աշխատանք կատարել: Ամեն օր էլ տանս վրա կրակում են: Ի՞նչ անեմ: Մեռնեմ?: Բա էնա երեխեքիս կվերցնեմ կգնամ Մոսկվայում ապրող ընկերոջս մոտ, էլի: Խի՞ մեռնեմ, հանուն ում՞…
Էջանիշներ