Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Կարծում եմ որ քաղաքականությամբ հետաքրքրվող եվ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող զույգի համար, պետք է որ համատեղ կյանքը բավականին դժվար լինի, կամ անհնարին:

Օրինակ հայրենասեր եվ ազգի դարդ ու ցավով ապրող մարդը, ինչպե՞ս կարող է հանդուրժել, էլ չեմ ասում ապրել մեկի հետ ով ամբողջ օրը զբաղված է ազգին եվ իշխանություններին հայհոյելով, եվ երազում է թե երբ պետք է գրին քարտ շահի, որ վերջապես ազատվի էս երկրից:
Չամիչ, ազգն ու իշխանությունը այս պահին՝ այսօր, լրիվ տարբեր բաներ են: Եվ քննադատել, նույնիսկ հայհոյել իշխանություններին, այն էլ՝ չընտրված իշխանություններին, ամենևին չի նշանակում հայհոյել ազգին:

Ընդհակառակը՝ այս պահին Հայաստանում այն մարդն, ով արդարացնում է անօրինական իշխանության ու նրանց լակոտների արարքները, որոնք ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում, անուղղակիորեն անարգում է սեփական ժողովրդին ու հայրենիքին:
Ինչևէ, չխորանամ քաղաքականության մեջ, թեման լրիվ այլ բաժնում է բացվել և ակնկալում է ոչ քաղաքական քննարկում:
Այլ քաղաքական հայացքներ կրողի հետ կամուսնանայի՞ք
Այո, կամուսնանամ… Ընդ որում, ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք չեն կիսում իմ քաղաքական հայացքները, բայց դա չի անդրադառնում մեր հարաբերություններին…