Չնայած ուշանում եմ, բայց կբացատրեմ, նոր դուրս կգամ։ Քաղաքականությունը մեր կյանքի մեջ է, ամեն րոպե, ամեն վայրկյան, դպրոցում, օրինակ ծնողներին հավաքում են, ասում էսինչին պետք ա ձայն տաս, մանկապարտեզում նույնը, ուսուցիչները փորձում են էրեխեքին ստիպելով միտինգի տանել, իրենց էլ որովհետև ավելի վերևից են ստիպում, ոնց կարող ա դա ընտանիքում չդառնալ խոսակցության թեմա։ Կամ մի մարդ որին շատ հարգում ես, պարզվում է ճաղերի հետևում է, զուտ իր հայացքների համար, ու եթե դու մի քիչ սրտացավ մարդ ես, չես կարող քո առօրյայում դրա մասին չխոսել, չմտածել, հո ամուսնությունը մենակ ճաշ եփելը ու կրոլիկի նման բազմանալը չի, նաև ընդհանուր խնդիրներ են չէ, գլոբալ, որ մարդիկ իրար հետ քննարկում են։ Իսկ կարծում եմ մաթեմատիկայի որևէ խնդրի լուծում էդքան օրհասական չի կարող լինել, որ քննարկես ընտանիքիդ ասենք հումանիտար կրթությամբ անդամենրի հետ։ Կարծում եմ դուք ինքներդ էլ դա շատ լավ հասկանում եք։
When life gives you lemons, make lemonade
Ուլուանա (12.06.2010)
Ստեղ են ասել է՝ ՍԵՆՑ ԵՔ ԱՆՈՒՄ ԷԼԻ, ՈՐ ՄԵՐ ՄԵԿԸ ԵՐԿՈՒՍ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ:
Մթոմ էս նեղ դարում շատ մի հարմար թեկնածու գտանք, սիրուն սիրով պատասխանեց, մնացած սաղ պարամետրերն էլ համապատասխանեց, հլա մի հատ էլ քաղաքական հայացքների համար արժի մնացած ամեն ինչ ջնջել ու ասել ՊՐԾԾ՞՞՞՞
Լավ էլի ժողովուրդ
Երկիրը կլորա, ինքն էլ փոքր
Lion (18.04.2009)
Ես ցանկացած նմանատիպ թեմա «Կամուսնանա՞ս այլ կրոն դավանողի հետ», «Կամուսնանա՞ս քեզնից մեծ աղջկա հետ», «Կամուսնանա՞ս հարուստի (կամ աղքատի) հետ» և այլն, համարում եմ սխալ երևույթներ, համարում եմ, որ չի կարելի սիրո հարցերում այսպիսի տարանջատումներ անել, որովհետև իրական սիրո մեջ այս ամենը երբևէ չեն կարող դեր ունենալ: Հետևաբար նաև այս թեման համարում եմ անիմաստ թեմա:
Սակայն զարմանում եմ այս թեմայում այն «անիմաստ» պիտակող շատերի, նրանց բերած համեմատությունների վրա: Սոնի Էրիքսոն, Նոկիա, մաթեմատիկա, ֆիզիկա... ինչքան անիմաստ ու անհամապատասխան համեմատություն կար, հնչեցվեց:
Ի տարբերություն «կենցաղային» այդ հարցերի, քաղաքականությունը մարդու միտքը չափազանց հուզող, աշխարհայացք թելադրող երևույթ, հանգամանք է: Հեռու չգնանք: Շրջենք ֆորումում: Միանգամից կհամոզվեք, որ քաղաքական հարցերի շուրջ տարբեր հայացքներ ունեցողների խոսակցությունները որպես կանոն շատ ավելի սուր երանգ են ունենում, ավելի էմոցիոնալ են լինում, հաճախ բանավեճերն ու խորհրդակցությունները փոխվում են վեճերի ու տուրուդմփոցների: Ու նույնն ամենուր է: Ես բազում ընտանիքներ գիտեմ, որտեղ կան տարբեր քաղաքական հայացքներ կրողներ և ճիշտ է լավ ընտանիքներ են, հրաշալի ու համերաշխ ընտանիքներ են, բայց նույնիսկ այդպիսի ընտանիքներում բավական սուր վեճեր են գնում քաղաքականության շուրջ: Խոսքն ընդամենը սրա մասին է: Ու էսպես բարձրագոչ խոսելը, վերից համեմատություններ անցկացնելն ասենք լուծվող ու սև սուրճ սիրողների միջև, կամ վարդ թե մանուշակ սիրողների միջև, ներեցեք, բայց ծիծաղելի է:
Կրկնում եմ, կոնկրետ իմ համար ծիծաղելի են նման բոլոր տիպի հարցերը՝ կրոնական տարբերություն, քաղաքական հայացքների տարբերություն, տարիքային տարբերություն և այլն, բայց այ ձեր համեմատությունները լրիվ սպանում են, ու ճիշտն ասած ընդամենը ցույց են տալիս հարցին խիստ մակերեսորեն նայելը կամ ընդհանրապես չնայելը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե եթե քաղաքականությունն իրոք ամեն վայրկյան Ձեր կյանքի մեջ է, ապա Ձեզ հասկանում եմ: Իմ կյանքում այն համարյա տեղ չունի: Իմ նախկին գործընկերը ինչ լսում էր հայլուրով, հավատում էր: Դա մեզ բոլորովին չէր խանգարում ընկերներ լինել և ազատ շփվել այլ թեմաների վերաբերյալ:
Ի վերջո, եթե զուգնկերդ բութ չէ, ապա թերևս ինչ-որ պատճառներ ունի իշխանամետ լինելու: Կարելի է լսել նրա փաստարկները, բերել փաստարկներ: Կոնստրուկտիվ վեճը միշտ էլ օգտակար է: Օրինակ, ես սկզբում զուտ Լևոնական էի և բացառապես ա1-պլյուս էի կարդում ու հավատում ամեն գրածին, բայց ժամանակի հետ փոխեցի կարծիքս, և հասկացա, որ դա էլ մեկ այլ ծայրահեղություն է, և ստի քանակով այնքան էլ չի զիջում հայլուրին (եթե ընդհանրապես զիջում է): Դե իսկ եթե մարդը բութ է, կամ "կոտոշ" է և ընդունակ չէ փաստարկներ լսելու, ապա նրա հետ կարելի է չամուսնանալ հենց այդ պատճառով, այլ ոչ թե քաղաքական հայացքների:
Apsara (16.04.2009), Ribelle (17.04.2009), Second Chance (16.04.2009), Ուլուանա (16.04.2009)
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրին էլ ըստ էության պետք է պարզ լիներ, որ հարցը հիմնականում վերաբերվում է քաղաքականությամբ լուրջ հետաքրքրվող, ինչ-որ տեղ դրանցով ապրող, բայց կատեգորիկ հակառակ հայացքներ կրողներին: Ու այս թեմայի մնացած քննարկումները համարում եմ փիլիսոփայական մակարդակի, անիմաստ մի բան:
Կոնկրետ հարցին պատասխանում եմ ես. այո՛, քաղաքականությունը իմ կյանքի մի մասն է, բայց իմ հարաբերությունների մեջ ազդեցություն չի կարող ունենա նրա այլ քաղաքական հայացքներ ունենալը ու միաժամանակ քաղաքականության մեջ մոլի լինելը, ճիշտ էնպես, ինչպես ազդեցություն չի կարող ունենալ այլ կրոնի դավանելը, ազգությունը, քաղաքացիությունը, տարիքը, կույս լինել-չլինելը, ու մնացած բոլոր «տաֆտալոգիկ» հարցերը, եթե խոսում ենք իրական սիրո մասին:
Վերջին խմբագրող՝ Chuk: 16.04.2009, 17:14:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հին չինական իմաստությունը բարբառում է. «Ամուսնացիր միայն այն մարդու հետ, ում հետ խոսելու ընդհանուր թեմաներ ու հետաքրքրություններ ունես. վերջում միայն դա է մնալու»:![]()
DIXIcarpe noctem
Ariadna (16.04.2009), murmushka (16.04.2009), Ribelle (17.04.2009), Բարձրահասակ (17.04.2009), Չիպ (16.04.2009)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժողովուրդ ջան, երկու բան ասեմ.
Եթե նույնիսկ այսօր ամուսնանաս նույն քաղաքական հայացքներով մարդու հետ, ապա վաղը կարող է ձեր քաղաքական հայացքները դառնան իրար հակառակ։ ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը, ԼՏՊ-ն, ՍՍ-ն էսօր կան, վաղը չկան, իսկ ամուսնությունը ոչ թե մի ամսով կամ մի տարով է, այլ` ցմահ։ Այնպես որ, զուգընկեր ընտրելիս պետք է առաջնորդվել մնայուն արժեքներով։ Ես կարծում եմ, որ քաղաքական հայացքները մնայուն չեն կարող լինել վերը նշված պատճառով։
Խորհուրդ. Զուգընկեր ընտրելիս նայեք, որ լինի ազնիվ ու բարոյական (բարոյական` ոչ միայն չդավաճանելու առումով)։
Ասեմ այլ բան։ Կարող է երկու հոգի լինեն նույն քաղաքական կառույցի կողմնակից, բայց նրանցից մեկը լինի ազնիվ ու ազգանպաստ գաղափարների համար, իսկ մյուսը լինի շահի համար։ Հիմա, մի՞թե այս մարդիկ կարող են համարվել նույն բանի համախոհներ։
Second Chance (17.04.2009), Աբելյան (17.04.2009), Ձայնալար (16.04.2009), Ուլուանա (17.04.2009)
Լրիվ համաձայն եմ քեզ հետ, բա գիտես մենք ինչի՞ մասին ենք խոսում։ Հենց հարցը դա է, եթե մարդը լինի ազնիվ, բարոյական և խելացի, սակայն չկիսի իմ քաղաքական հայացքները, երբևէ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ սիրելու և ընտանիք կազմելու համար։ Աստված տա, որ մի օր իսկապես նաև հակառակ դաշտում հայտնվեն ազնիվ, բարոյական և խելացի մարդիկ, չուզողը ես լինեմ![]()
When life gives you lemons, make lemonade
Հետաքրքիր է, որ քաղաքականությունն այն աստիճան է մտած մեր կյանքի մեջ, որ նման հարցեր են առաջանում: Բայց դե ցանկացած դեպքում - հարցադրումը անձամբ ինձ համար լրիվ անտեղին է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
One_Way_Ticket (04.05.2009)
Ոնց որ ասաց՝ ընտանիքը դա մի փոքր պետություն է, որտեղ առկա է համերաշխ իշխանություն և ընդդիմություն, նենց որ այո, կամուսնանամ![]()
Վերջին խմբագրող՝ Chuk: 05.05.2009, 22:59:
Բոլոր գրառումները չեմ կարդացել, ուղղակի տեսնելով թեմայի հարց-վերնագիրը հանկարծ փոշմանեցի, որ քաղաքականությամբ ընդհանրապես չեմ հետաքրքրվում
Իսկ եթե մարդուն քաղաքականությունն ընդհանրապես չի հետաքրքրում, ուրեմն ի՞նչ, չպիտի՞ ամուսնանա![]()
էվրիկա՜
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ