Նման ենթատեքստով թեմայի համար ընտրված է անհամապատասխան բաժին, նման ենթատեքստով թեման ունի վիրավորական ու չափազանց կողմնակալ ուղղվածություն ու ակումբում տեղ չունի: Մինչդեռ մարդիկ կան, որ այո՛, ինչ-ինչ պատճառներից ելնելով այլ քաղաքական հայացքներ կրողների հետ չեն ուզի կապել իրենց կյանքը, ընդ որում զուտ քաղաքական հայացքների համար, այլ ոչ թե մարդուն դրա պատճառով որոշակի գնահատական տալով, ինչը արդեն հասարակության որոշ հատվածի նկատմամբ խտրական վերաբերմունք արտահայտելու օրինակ է դառնում:
Կոնկրետ ես լինելով քաղաքանությամբ խիստ հետաքրքրված մարդ իմ անձնական հարբերությունները կառուցելիս երբևէ հաշվի չեմ առնի դիմացինի քաղաքական և այլ հայացքները, քանի որ կան բազում շատ ավելի կարևոր, էական հատկանիշներ: Անշուշտ նման ընտանիքներում կարող են նաև վեճեր, վիճաբանություններ լինել՝ քաղաքական հողի վրա, բայց դա իր հերթին լրիվ նորմալ է:
Էջանիշներ