User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Բաժինը սխալ չեմ ըտրել, քաղաքականության հետ որևէ կապ չունի: Խոսքս զուտ հասարակական խնդիրների ու բարդույթների վերաբերյալ է: Ոչ ազգային, ոչ քաղաքական, այլ ընդհանուր, հասարակական: Չեմ ուզում, որ թեման միայն փնով լինի, ուզում եմ, որ գրենք խնդիրների, բարդույթների վերաբերյալ և դրանց լուծման ու վերացման ուղիները փորձենք գտնել:

  2. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Երկար դատարկ մնաց ինչ-որ էս թեման

    Իմ կարծիքով մեր հասարակության բարդույթներից շատերի հիմքում ընկած է 70-ամյա կոմունիստական զոնան և այդ զոնայից անչափ կտրուկ ազատվելը:/Դրանից առաջվա զոնաները դեռ չեմ հաշվում/:

    Մարդիկ դա պարզապես չմարսեցին:
    սկսեց գործել "Չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ" հինավուրց հայկական ճշմարտությունը:

    Ջինս չկար, արտասահմանյան արվեստ /գրեթե բոլոր բնագավարները/ չկային, տելե չկար, սեքս չկար վերջապես:

    Ու հետո հանկարծ ու հոպ: Ամեն ինչ էլ կա:
    Սկսեցին աճել ջեբի օլիգարխները, ապառիկով հարուստները, մարդիկ սկսեցին վախենալ և անկածել ավտոյի համարներից, սկսեցին նկարահանել ոչինչ չասող սերիալներ, կտրել ծառեր, բետոնապատել հողը ու դիվաններ դնել. կաֆե ա կոչվում..Ինքնաթիռում վայրէջքից առաջ վեշերը հավաքել ու առաջանալ...կարծես 3-րդ մաս էր գնում մարշուտկով: Հերթում առաջ ճխտվել: Ու տենց:

    Պատճառը? Կարդացածության, դաստիարակության, կրթության պակաս կամ բացակայություն: Օրենքն անտեսելու մոլուցք: Փողի, պաշտոնի աստվածացում:
    "Գյոռդ չես տանելու" ասացվածքի անտեսում:

    Պայքարելու ձևեր? Ինքնակրթում, հանդուրժողականություն, վախի բացակայություն:
    ՀԱՐԳԱՆՔ:

    Ավելի մանր բարդույթներից էլ կխոսեմ: Ուշոտ:
    Ափսոս` մենակ փնովել ստացվեց, թեև թեմայի հեղինակը դա չէր ուզում:




  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (17.04.2009), Sunny Stream (17.04.2009), Դեկադա (21.04.2009), Չիպ (18.04.2009), Ռուֆուս (17.04.2009)

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս վերջերս բավականին շփվելով այլազգիների հետ, կարող եմ միանշանակորեն ասել, որ այնպիսի բարդույթ, որը հատուկ է միայն մեզ, չկա: նույն խնդիրները կարելի է նկատեղ պերուացու, եթովպիացու, իտալացու ու հույնի… մոտ:

    երկարաժամկետ բարդույթ, որը մեզ հետապնդում է երկար ժամանակ, դա կարծում է վախն է էքստրեմալ իրավիճակներից ու ըստ այդմ պաշարելու, ամբարելու մոլուցքը:

    իսկ կարճաժամկետ առումով, այսինք հենց հիմա, կարծում եմ մեզ հիմնականում պարուրել է վախը կորուստի:

    վերջինից կարծում եմ շուտով կձերբազատվենք, եթե իհարկե արագորեն կարգավորվեն այօրվան հատում հասարակական անբարոյական հարաբերությունները:
    իսկ երկարաժամկետ՞ բարդույթից կարծում եմ ձերբազատվել այնքնա էլ հեշտ չի լինի: իմիջայլոց այսպիսի բարդույթ կարելի է նկատել բոլոր այն ազգերի մոտ, որոնք ունեցել են կործանարար պատերազմների ու կատակլիզմների մի բյուր իրենց կենսագրության մեջ:

  5. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Իսկ միթե մնացած թեմաները հենց դրանց մասին չեն... Կարիք կա՞ր:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moon (17.04.2009), Արտիստ (17.04.2009), Ուլուանա (17.04.2009)

  7. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Շատ առևտրականների, բարդույթ չեմ ասի, կասեմ ագահություն՝ զուգակցված իդիոտիզմով։ Տնտեսագիտությունը մարթրաժից ներվային ծխում է։
    Ուրեմն ինչ է կոչվում «տակ տալ» ըստ մեր առևտրականների։ Ենթադրենք մեկը տենդեր է շահել ինչ որ ապրանք ներմուծելու, ասենք մի 150 հազար դոլարի, ու նրա բոլոր ծախսերը կազմել են 120 հազար դոլար, ապա նա մի երկու շաբաթ մանթո ֆռֆռում է բոլորին պատմելով իր դժբախտության մասին, քանի որ նա նախատեսել էր, որ իր ծախսերը կլինեն քարը–պայթի տրաքի 100 հազար դոլար։ Փաստորեն նա 20 հազար դոլար տակ է տվել։ 30 հազար եկամուտը «օյին» չի։
    Թանկացման սինդրոմ։ Ուրեմն դոլարի կուրսը կտրուկ բարձրացավ։ Առևտրականներից շատերը իսկույն բարձրացնում են ապրանքների գները չնայած այդ ապրանքները նրանք դեռ գնել են նախկին կուրսով։ Բայց հո չե՞ն պակասեցնի իրենց եկամուտը դոլարով, չէ՞ որ նրանք ուզում են էլի նույնքան ապրանք գնել և ներմուծել, հո չե՞ն պակասեցնի ապրանքի ծավալը։ Գների կտրուկ բարձրացումից նվազում է վաճառքի ծավալը։ Ու այստեղ մառազմը գալիս ուրախ–զվարթ ասում է՝ բարև ձեզ։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է անում առևտրականը, որպեսզի իր եկամուտները իր կարծիքով իբր չնվազեն։ Հաշվում է, թե ինչքան է նվազել վաճառքը, ու ճիշտ այդքան էլ էլի բարձրացնում է ապրանքների գները, որ վաճառքի տվյալ ծավալի դեպքում ունենա նույնքան եկամուտ՝ ինչքան առաջ ուներ։ Բնականաբար վաճառքի ծավալը էլ ավելի է նվազում։ Ու ՍՏԻՊՎԱԾ առևտրականը էլ ավելի է բարձրացնում ապրանքների գները։ Քաղաքում որոշ խանութներ կան, որ եթե պատահաբար բանից բեխաբար մտնում ես, ապա վաճառողները նախ մի 5 րոպե շոկի մեջ քեզ զննում են, կարծես էքսպոնատ լինես, հավանաբար նրանք արդեն գիտեն, որ իրենց խանութ մտնողները հաստատ ապօրինի ձևերով մի վախտ փող կպցրած ու քցած կռուտոյ դեմքեր են, թալանած փողերը հեշտ է ծախսել։ Եթե միանգամից գլխի ընկան, որ դու պատահական այցելու ես, ապա հաստատ գիտեն, որ ոչինչ չես առնելու, ու այդ մտքից էլ սկսում ես թունավոր հայացքով քեզ ոտքից գլուխ չափել այնքան, մինչև անհարմար զգաս ու տեռոռ անելու վճռական մտքերով լքես իրենց «բութիկը»։ Սա ազգային–առևտրական ողբերգություն է, քանի որ իդիոտիզմի փակ ցիկլից դուրս գալու մեթոդաբանությունները տնտեսագիտության ոլորտից չեն։ Իմ կարծիքով միակ ձևը որոշ առևտրականներին գնդակահարելն է, որ շատ չտանջվեն։
    Առհասարակ հասարակության որոշ շերտերի մեջ մի փակ ցիկլ կա, որից դուրս գալու ելքը կամ ժանտախտն է, կամ պատերազմը։
    Այդ փակ ցիկլը հետևյալն է.
    …Վախ–>Ագահություն–>Հիմար քայլեր–>Ձախողում–>Վախ–>Ագահություն–>Հիմար քայլեր–>Ձախողում…
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (17.04.2009), Հայկօ (17.04.2009), Չիպ (18.04.2009)

  9. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Հայերի բիզնեսը եթե 1-ին 1 եկամուտ չբերեց ուրեմն "տրաքած գորձա": Տենց են անում որ էդ անտեր գազը մինչև սահմանից գալի հասնում ա գազօջախի փականին 2 անգամ թանկանում ա:

  10. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ միթե մնացած թեմաները հենց դրանց մասին չեն... Կարիք կա՞ր:
    Կարծում եմ կար կարիք, քանի որ մնացած թեմաները, որ կարող էին շոշափել մեր հասարակության իրական, լուրջ ու էական խնդիրները, անխուսափելիորեն վերածվում են գեյերի խաչման կամ անարգանքի սյունին գամելու ուլյուլյուլյուախառը արարողակարգի:
    Հուսով եմ մոդերները ուշադիր կլինեն, և այս թեման նույն տխուր բախտին չի արժանանա:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 20.04.2009, 11:18:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.04.2009), Katka (17.04.2009), Չիպ (18.04.2009)

  12. #8
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Իմ կարծիքով, հայ հասարակության բոլոր խնդիրները սկսում են մոնոնացիոնալ լինելուց ու որոշ չափով արտաքին աշխարհից կտրված լինելու պատճառով: Բնակչության մեծ մասը իր կյանքում կամ երբեք չի եղել արտասահմանում, կամ վերջին անգամ երկրից դուրս է եղել սովետի թվերին
    Մարդիկ չեն տեսել ուրիշ կյանք, չեն պատկերացնում ինչպես կարելի է մեր մտածելակերպի մեջ չապրել: Չեն պատկերացնում, որ իրենց ներքին խնդիրներից բացի ավելի կարևոր, կամ հետաքրքիր բաներ էլ կան...
    Ու գնալով ավելի հաճախ եմ տեսնում, թե ինչպես են մարդիկ արտասահմանում ճանապարհորդելուց հետո/մանավանդ Եւրոպական երկրներում/ շատ փոխված հետ գալիս: Հիմնականում մեջներից դուրս է գալիս քյարթու ու "ծանր" մտածելակերպը, ավելի հանգիստ են սկսում վերաբերվել արտասովոր երևույթներին:

    Հայտնի փաստ է նաև, որ միատարր ազգերը զարգացում չեն ունենում /ֆիզիկական, եւ մտավոր առումով/: Նախ , գեների կրկնության ու սահմանափակության պատճառով սերունդները ավելի թույլ հատկանիշներով օժտված են լինում:
    Բացի այդ, միատարր ազգերը շատ անհանդուրժողական են լինում այլ ազգերի նկատմամբ եւ օտար, կամ նոր երևույթների նկատմամբ;
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (18.04.2009)

  14. #9
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Մեր ազգի մեծագույն բարդույթներից է ինքնագերագնահատումը: Սեփական սխալ ընդունելը մեզ համար մի այլ կարգի դժվարություն է ներկայացնում, էլ չեմ ասում այն շտկելը: Բոլորին անխտիր թվում է, որ իրենք ճիշտ են, և ընդհակառակը, մնացածները սխալ են:
    Այստեղ գործում է այսպես ասած «հայկական խրապովիկի» էֆեկտը. եթե խոսքն ասեցիր, ապա վերջ. անկախ այդ խոսքի ճիշտ կամ սխալ լինելուց՝ պարտավոր ես այն մինչև վերջ պաշտպանել ու առաջ տանել(բա ոնց, բա պատվի՜ հարց է):
    Ես կարծում եմ, որ սա ազգի որակական հատկանիշների բարձրացման ու զարգացման լուրջ խոչընդոտ է: Ցավոք կարծում եմ նաև, որ սա անբուժելի ախտ է:

  15. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Կարծում եմ, որ ինքնագերագնահատումը բնորոշ է շատ մարդկանց, անկախ ազգությունից: Ու չնայած առանձին ուսումնասիրություն չեմ արել, սակայն գրեթե վստահ եմ, որ, եթե չինացուն էլ հարցնես, նա կասի, որ իր ազգի մեծագույն բարդույթներից է ինքնագերագնահատումը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #11
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ ինքնագերագնահատումը բնորոշ է շատ մարդկանց, անկախ ազգությունից: Ու չնայած առանձին ուսումնասիրություն չեմ արել, սակայն գրեթե վստահ եմ, որ, եթե չինացուն էլ հարցնես, նա կասի, որ իր ազգի մեծագույն բարդույթներից է ինքնագերագնահատումը...
    Իհարկե ինքնագերագնահատումը բոլոր ազգերի առանձին ներկայացուցիչներին էլ բնորոշ է, բայց համաձայնիր, որ դա մեր ազգի մոտ անհամեմատ մեծ չափերի է հասնում (թե՛ իր խորությամբ և թե՛ մասշտաբայնությամբ): Այն դարձել է (կամ երևի միշտ էլ եղել է) մեր ազգին խիստ բնորոշ հատկանիշ (միգուցե նաև էթնիկ հատկանիշ. ազգագրագետ չեմ, չեմ կարող վստահաբար ասել):

    Իսկ ինչ վերաբերում է չինացուն, ապա ես վստահ չեմ, որ մեծամասամբ նրանից նման պատասխան կլսենք:

  17. #12
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Պերճ Զեյթունցյանը մի անգամ ասաց. "Մենք այնքան ենք քննադատել մենք մեզ ու մեր թերությունները, որ մեզ թվում է, թե միայն մենք ենք այդպիսին: Բայց իրականում գաղտնիքն այն է, որ մենք մերն ենք տեսնում... Ընդամենը"

    Դու վստա՞հ ես, որ այս պահին ինչ-որ մի վրացի նույն բանը չի ասում մյուս վրացուն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. #13
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Պերճ Զեյթունցյանը մի անգամ ասաց. "Մենք այնքան ենք քննադատել մենք մեզ ու մեր թերությունները, որ մեզ թվում է, թե միայն մենք ենք այդպիսին: Բայց իրականում գաղտնիքն այն է, որ մենք մերն ենք տեսնում... Ընդամենը"

    Դու վստա՞հ ես, որ այս պահին ինչ-որ մի վրացի նույն բանը չի ասում մյուս վրացուն...
    Ես չեմ ասում, որ այս հիվանդությունը միայն մենք ունենք: Հնարավոր է ուրիշներն էլ ունեն (ոչ թե հնարավոր, այլ հաստատ էլի շատ ազգեր կունենան): Եթե դու հիվանդ ես գրիպով, ու բացի քեզնից էլի շատերն էլ են հիվանդ գրիպով, ապա դա բնավ չի նշանակում, որ դու գիրպ չունես:

    Ես մեր խնդիր մասին եմ ասում: Թքած, թե չինացին ու վրացին ինչ են ասում:

  19. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Համաձայն եմ... Ես ընդամենը ուզում էի ասել, որ պետք չի, էլի, շատ մեզ վատ զգալ այս ամենից - իբր մենակ մենք ենք սենց վատը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. #15
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայ հասարակության խնդիրներն ու բարդույթները

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, հայ հասարակության բոլոր խնդիրները սկսում են մոնոնացիոնալ լինելուց ու որոշ չափով արտաքին աշխարհից կտրված լինելու պատճառով: Բնակչության մեծ մասը իր կյանքում կամ երբեք չի եղել արտասահմանում, կամ վերջին անգամ երկրից դուրս է եղել սովետի թվերին
    Մարդիկ չեն տեսել ուրիշ կյանք, չեն պատկերացնում ինչպես կարելի է մեր մտածելակերպի մեջ չապրել: Չեն պատկերացնում, որ իրենց ներքին խնդիրներից բացի ավելի կարևոր, կամ հետաքրքիր բաներ էլ կան...
    Ու գնալով ավելի հաճախ եմ տեսնում, թե ինչպես են մարդիկ արտասահմանում ճանապարհորդելուց հետո/մանավանդ Եւրոպական երկրներում/ շատ փոխված հետ գալիս: Հիմնականում մեջներից դուրս է գալիս քյարթու ու "ծանր" մտածելակերպը, ավելի հանգիստ են սկսում վերաբերվել արտասովոր երևույթներին:
    Նույնը Եվրոպայում է, ուղղակի նրանք կարողանում են ամենը այլ կերպ մատուցել... Ու քեզ թվում է. օ~, Եվրոպա~, բարձր մակարդակ, քյարթույության բացակայություն...Օ~, ինչ ցիվիլ են: Ամեն ինչ բխում է մեծ տերություններից: Մեծ մասամբ նրանք են մեր առջև բարդություններ ստեղծում: Այ, եթե բոլոր հայերը իրենց մեջ հայությունը պահեին ու չձգտեին այն ամենին, ինչը իրականում զիբիլ է, գոնե այսպես չէր լինի:


    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտնի փաստ է նաև, որ միատարր ազգերը զարգացում չեն ունենում /ֆիզիկական, եւ մտավոր առումով/: Նախ , գեների կրկնության ու սահմանափակության պատճառով սերունդները ավելի թույլ հատկանիշներով օժտված են լինում:
    Բացի այդ, միատարր ազգերը շատ անհանդուրժողական են լինում այլ ազգերի նկատմամբ եւ օտար, կամ նոր երևույթների նկատմամբ;
    Չե՞ս վախենում միաձուլումից: Գոնե այսպես մենք մեր հայությունը պահում ենք: Նենց մենք շատ արագ կմոռանանք, որ հայ ենք:Մենք ենթարկվել սիրում ենք ու մեզ կարող են այլ նպատակներով օգտագործել:

    Հ.Գ. Ես հասարակության մի լուրջ խնդիր էլ եմ տեսնում`չափից ավելի են ռոմանտիզմը, դրամատիզմը, քաջ նազարի մտածելակերպը ու ամենակարևորը` մի ծաղկից նենց ենք ծաղկեփունջ սարքում, որ նույնիսկ ամոթ է...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 20
    Վերջինը: 14.08.2014, 18:28
  2. Մեկը հասարակության համար, հասարակությունը մեկի...
    Հեղինակ՝ Friend, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 20.05.2009, 22:23

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •