Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ կարծիքով, հայ հասարակության բոլոր խնդիրները սկսում են մոնոնացիոնալ լինելուց ու որոշ չափով արտաքին աշխարհից կտրված լինելու պատճառով: Բնակչության մեծ մասը իր կյանքում կամ երբեք չի եղել արտասահմանում, կամ վերջին անգամ երկրից դուրս է եղել սովետի թվերին
Մարդիկ չեն տեսել ուրիշ կյանք, չեն պատկերացնում ինչպես կարելի է մեր մտածելակերպի մեջ չապրել: Չեն պատկերացնում, որ իրենց ներքին խնդիրներից բացի ավելի կարևոր, կամ հետաքրքիր բաներ էլ կան...
Ու գնալով ավելի հաճախ եմ տեսնում, թե ինչպես են մարդիկ արտասահմանում ճանապարհորդելուց հետո/մանավանդ Եւրոպական երկրներում/ շատ փոխված հետ գալիս: Հիմնականում մեջներից դուրս է գալիս քյարթու ու "ծանր" մտածելակերպը, ավելի հանգիստ են սկսում վերաբերվել արտասովոր երևույթներին:
Նույնը Եվրոպայում է, ուղղակի նրանք կարողանում են ամենը այլ կերպ մատուցել... Ու քեզ թվում է. օ~, Եվրոպա~, բարձր մակարդակ, քյարթույության բացակայություն...Օ~, ինչ ցիվիլ են: Ամեն ինչ բխում է մեծ տերություններից: Մեծ մասամբ նրանք են մեր առջև բարդություններ ստեղծում: Այ, եթե բոլոր հայերը իրենց մեջ հայությունը պահեին ու չձգտեին այն ամենին, ինչը իրականում զիբիլ է, գոնե այսպես չէր լինի:


Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
Հայտնի փաստ է նաև, որ միատարր ազգերը զարգացում չեն ունենում /ֆիզիկական, եւ մտավոր առումով/: Նախ , գեների կրկնության ու սահմանափակության պատճառով սերունդները ավելի թույլ հատկանիշներով օժտված են լինում:
Բացի այդ, միատարր ազգերը շատ անհանդուրժողական են լինում այլ ազգերի նկատմամբ եւ օտար, կամ նոր երևույթների նկատմամբ;
Չե՞ս վախենում միաձուլումից: Գոնե այսպես մենք մեր հայությունը պահում ենք: Նենց մենք շատ արագ կմոռանանք, որ հայ ենք:Մենք ենթարկվել սիրում ենք ու մեզ կարող են այլ նպատակներով օգտագործել:

Հ.Գ. Ես հասարակության մի լուրջ խնդիր էլ եմ տեսնում`չափից ավելի են ռոմանտիզմը, դրամատիզմը, քաջ նազարի մտածելակերպը ու ամենակարևորը` մի ծաղկից նենց ենք ծաղկեփունջ սարքում, որ նույնիսկ ամոթ է...