Մեր ազգի մեծագույն բարդույթներից է ինքնագերագնահատումը: Սեփական սխալ ընդունելը մեզ համար մի այլ կարգի դժվարություն է ներկայացնում, էլ չեմ ասում այն շտկելը: Բոլորին անխտիր թվում է, որ իրենք ճիշտ են, և ընդհակառակը, մնացածները սխալ են:
Այստեղ գործում է այսպես ասած «հայկական խրապովիկի» էֆեկտը. եթե խոսքն ասեցիր, ապա վերջ. անկախ այդ խոսքի ճիշտ կամ սխալ լինելուց՝ պարտավոր ես այն մինչև վերջ պաշտպանել ու առաջ տանել(բա ոնց, բա պատվի՜ հարց է):
Ես կարծում եմ, որ սա ազգի որակական հատկանիշների բարձրացման ու զարգացման լուրջ խոչընդոտ է: Ցավոք կարծում եմ նաև, որ սա անբուժելի ախտ է:
Էջանիշներ