էս վերջերս բավականին շփվելով այլազգիների հետ, կարող եմ միանշանակորեն ասել, որ այնպիսի բարդույթ, որը հատուկ է միայն մեզ, չկա: նույն խնդիրները կարելի է նկատեղ պերուացու, եթովպիացու, իտալացու ու հույնի… մոտ:

երկարաժամկետ բարդույթ, որը մեզ հետապնդում է երկար ժամանակ, դա կարծում է վախն է էքստրեմալ իրավիճակներից ու ըստ այդմ պաշարելու, ամբարելու մոլուցքը:

իսկ կարճաժամկետ առումով, այսինք հենց հիմա, կարծում եմ մեզ հիմնականում պարուրել է վախը կորուստի:

վերջինից կարծում եմ շուտով կձերբազատվենք, եթե իհարկե արագորեն կարգավորվեն այօրվան հատում հասարակական անբարոյական հարաբերությունները:
իսկ երկարաժամկետ՞ բարդույթից կարծում եմ ձերբազատվել այնքնա էլ հեշտ չի լինի: իմիջայլոց այսպիսի բարդույթ կարելի է նկատել բոլոր այն ազգերի մոտ, որոնք ունեցել են կործանարար պատերազմների ու կատակլիզմների մի բյուր իրենց կենսագրության մեջ: