Երկար դատարկ մնաց ինչ-որ էս թեման
Իմ կարծիքով մեր հասարակության բարդույթներից շատերի հիմքում ընկած է 70-ամյա կոմունիստական զոնան և այդ զոնայից անչափ կտրուկ ազատվելը:/Դրանից առաջվա զոնաները դեռ չեմ հաշվում/:
Մարդիկ դա պարզապես չմարսեցին:
սկսեց գործել "Չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ" հինավուրց հայկական ճշմարտությունը:
Ջինս չկար, արտասահմանյան արվեստ /գրեթե բոլոր բնագավարները/ չկային, տելե չկար, սեքս չկար վերջապես:
Ու հետո հանկարծ ու հոպ: Ամեն ինչ էլ կա:
Սկսեցին աճել ջեբի օլիգարխները, ապառիկով հարուստները, մարդիկ սկսեցին վախենալ և անկածել ավտոյի համարներից, սկսեցին նկարահանել ոչինչ չասող սերիալներ, կտրել ծառեր, բետոնապատել հողը ու դիվաններ դնել. կաֆե ա կոչվում..Ինքնաթիռում վայրէջքից առաջ վեշերը հավաքել ու առաջանալ...կարծես 3-րդ մաս էր գնում մարշուտկով: Հերթում առաջ ճխտվել: Ու տենց:
Պատճառը? Կարդացածության, դաստիարակության, կրթության պակաս կամ բացակայություն: Օրենքն անտեսելու մոլուցք: Փողի, պաշտոնի աստվածացում:
"Գյոռդ չես տանելու" ասացվածքի անտեսում:
Պայքարելու ձևեր? Ինքնակրթում, հանդուրժողականություն, վախի բացակայություն:
ՀԱՐԳԱՆՔ:
Ավելի մանր բարդույթներից էլ կխոսեմ: Ուշոտ:
Ափսոս` մենակ փնովել ստացվեց, թեև թեմայի հեղինակը դա չէր ուզում:
Էջանիշներ