User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Երեք կին, որոնք ուզում են երջանիկ լինել

  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երեք կին, որոնք ուզում են երջանիկ լինել

    Շատ են խոսում ժամանակակից հայ գրականության մասին: Հենց այսօր կարդացի Արփի Մաղաքյանի այս մարդկայնորեն աննման ու դաժանորեն գեղեցիկ պատմվածքը և ուզում եմ կիսվել տպավորություններս նաև Ձեզ հետ...

    ԵՐԵՔ ԿԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ


    - Տատ, ուրեմն քեզ մի հատ շատ խոխմա բան եմ պատմում, լսի: Մեր խմբի Աշոտի փոքր ապերը գնացել ա իրա տատիկի դիմացը կանգնել ու ասել. «Տատ, ոնց որ Դոդի Գագոյի թոռը լինեմ, չէ՞», հա-հա, տիպ ա չէ՞, պատկերացնում ե՞ս:
    - Ի՞նչ ա ասել: Տեր Աստված...
    - Ի~, խնդալու չի՞:
    - Եսիմ, Լիլիթիկ ջան:
    - Տատ, խնդալու ա, մնգոյում սաղ դասատուները ուշքից գնացել էին: Մենք էլ էնքան էինք ծիծաղել, հա-հա:
    - Բալես, ի՞նչ եք կերել մանկապարտեզում էսօր:
    - Չեմ ասի, դե, էն իմ ամենաչսիրած ճաշը, էլի, հենց:
    - Գնանք, գնանք շուտ հասնենք տուն, բալես:
    - Նայի, մեր խմբի Էլենն ա: Տատ, ես էլ եմ բանան ուզում, արի գնանք խանութ:
    - Սիրուն ջան, փող չեմ վերցրել:
    - Դու էլ ամեն անգամ փող չես վերցնում, իսկ ուրիշները միշտ վերցնում են:
    Կինը բացեց պայուսակը եւ, իմանալով որ փող չի գտնի, սկսեց փնտրել: Աչքերը թրջվեցին, շրջվեց երեխային մեջքով ու շուտ մաքրեց: Երեխան ջղային քաշեց փեշից: Քայլեցին: Բարի ժպիտով երկու կին մոտեցան:
    - Դուք ուզո՞ւմ եք երջանիկ, բարեկեցիկ կյանքով ապրել: Ուզո՞ւմ եք Աստված միշտ ձեզ հետ լինի:
    - Չէ: Չենք ուզում,- քաշեց թոռնիկի թեւից: Կանանցից մեկը հասցրեց գունավոր մի գրքույկ մտցնել երեխայի ձեռքը:
    - Էդ ի՞նչ ես անում, հեռու գնա էրեխուց,- երեխայի ձեռքից քաշեց գրքույկը ու շպրտեց ժպտացող կնոջ ձեռքերին: Լիլիթիկը տեսավ, թե ինչպես գունավոր գրքույկը դիպավ կնոջ մեծ կրծքերին:
    - Էդ ո՞վքեր էին, տատա:
    - Անխելք ծյոծյաներ:
    Գնանք տուն, շուտ հասնենք, որ ճաշ ուտես, բալես, չի կարելի սոված մնալ:
    - Տատ, ուզում եմ մամայի սովորացրած ոտանավորը ասեմ, ասե՞մ
    - Ասա, բալես, մենակ թե, հիշիր, բանաստեղծություն ա, ոտանավոր չի
    - Հա, Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում,
    Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
    Արնանման ծաղիկների... տատա, մեր խմբի Միլենային իրա պապան ա գալիս տուն տանում, բա իմ պապան ո՞ւր ա:
    - Ի՞նչ:
    - Իմ պապան ո՞ւր ա:
    - Լիլիթ ջան, բանաստեղծությունդ վերջացրու, ինչքա~ն սիրուն սկսել էիր:
    - Ես էլ եմ ուզում, որ ինձ պապաս վերցնի մնգոյից, իմ պապան ո՞ւր ա:
    - Մամայիդ կհարցնես:
    - Էլ դու չգաս ինձ մնգոյից տուն բերելու,- ներքեւի շրթունքը կախեց աղջիկը:
    - Էղավ,- ջղային պատասխանեց տատը:
    - Բութիկներս սեղմում են:
    - Քաղցր ջան, մաման աշխատանքի ա ընդունվել, հենց աշխատավարձ տան, առաջինը քեզ կոշիկ կառնի, էղա՞վ, թռի գրկեմ, թռի՛, մեռնե~մ քեզ:
    - Միլենայի կոշիկներից թող առնի` կարմիր ծաղիկներով:

    ***

    - Բայց, ախր, երկու ամիս փորձաշրջան անցա, չէ՞, ասել էիք` ամեն ինչ լավ ա,- զայրացած ասաց շատ սպիտակ մաշկով, երիտասարդ կինը:
    - Ցավում եմ: Եթե հարմար գործ ունենանք, կզանգենք: Իմիջիայլոց, շուտով ընտրություններ են, գիտե՞ս` ում ենք սատարում: Եթե դու էլ ընտրես...,- ատամփորիչը բերանում պահած` շրթունքների արանքից ծոր էր տալիս տնօրենը:
    - Երկու ամիս ձրի աշխատեցի, որ հետո ասեք` մեզ պետք չե՞ս,- գոռաց կինը:
    - Դու գիտեիր պայմանները: Իմիջիայլոց, փորձաշրջան` չի նշանակում աշխատանքի ընդունվել: Ինչ-որ բան ես խառնում, աղջիկ ջան: Ես էլ ժամանակ չունեմ, դուրս արի, դավայ,- կարմրեց հիսունն անց, կաթնագույն վերնաշապիկով տնօրենը:
    - Ախր, ես փոքր երեխա ունեմ, ես եմ տան միակ աշխատողը,- փոքրամարմին կինը նստեց աթոռին, ձեռքերով փակեց դեմքը: Խոնավ բեղերով տղամարդը քորեց մեծ, կլոր փորը: Վերնաշապիկի վրա ճաշից կաթացած երկու յուղոտ հետք կար:
    - Հանգստացի: Ես չգիտեի, որ երեխա ունես: Խի քանի՞ տարեկան ես:
    - Քսաներկու:
    - Ամուսինդ ի՞նչ ա անում:
    - Գնաց Ռուսաստան` փող աշխատելու, էրեխեն նոր էր ծնվել: Լսել եմ` ամուսնացել ա. Ռուսաստանում արդեն երկու երեխա ունի,- ցածր ձայնով, գլուխը կախ պատմեց կինը:
    - Ա~, լավ չի, լավ չի: Դե, հո քեզ էդպես չե՞նք թողի: Օգնել ա պետք: Բա էրեխուն ո՞վ ա պահում:
    - Մայրս:
    - Հերդ ի՞նչ ա անում:
    - Հայրս մեկ տարի ա` մահացել ա,- գլուխը ավելի կախեց կինը:
    - Ա~, լավ չի, լավ չի, ախր ես գիտեի` դեռ էրեխա ես, պարզվում ա` դու էրեխա ունես, է~, լավ չի, լավ չի, - տղամարդը մոտեցավ աթոռին, որի վրա նստած էր կինը, երկու ձեռքերով բռնեց ուսերը:- Տակ, ուրեմն հասցեդ ունենք, էսօր ժամը տասն անց կես կլինեմ ձեր տան մոտ, պատրաստ կլինես, կգնանք մի տեղ, հաց կուտենք ու կմտածենք` ոնց ենք քեզ օգնելու: Էղա՞վ, սիրուն ջան: Չմտածես: Գնա տուն, հանգստացի, մի հատ դուշ ընդունի, հո սենց չենք թողնի քեզ` մենա~կ, վա~տ վիճակում:
    Կինը ուսերի արագ շարժումով հրեց տղամարդու ձեռքերը, որ մոտեցել էին կրծքերին: Տղամարդը արագ կռացավ, ու բեղերը խրեց կնոջ պարանոցին: Կինը ծակծկոց զգաց, ճաշի ու քրտինքի իրար խառնված հոտ: Վեր թռավ: Առանց նայելու տղամարդու աչքերին` սենյակից դուրս փախավ:
    - Տաս անց կես, չմոռանաս,- լսեց հետեւից:
    Քայլում էր փողոցով, թե վազում` ինքն էլ չգիտեր: Շորի թեւքով մաքրեց թքոտ վիզը: Ուզեց լացել, նստել հենց էդտեղ` փողոցի մեջտեղում, մի ինչ-որ քարի ու լացել: Ոտքերը դողում էին: Պարանոցից տնօրենի կերած ճաշի հոտն էր զգում: Ինքը սիրում էր ամուսնուն, գիտեր, որ էլ հետ չի գա, բայց սպասում էր:
    Երթուղային կանգնեցրեց, բարձրանալիս գլուխը ուժեղ խփեց դռան վերեւի երկաթին. ցավ չզգաց: Ինքն իրեն հանգստացնելու համար աչքերը փակեց, մտքում սկսեց հաշվել: Երբ հասել էր հարյուր հիսունութին, երթուղայինում ռադիո միացրեցին.
    - Ախպեր ջան, ձայնը կբարձրացնե՞ս,- ձայն տվեց վարորդին մի տղամարդ:
    - Ի՞նչ պիտի ասեն, ոնց որ չգիտեք, էլի~. Հայաստանում ամեն ինչ լավ ա, աշխատատեղեր են բացվում, քաղաքն են շենացնում, աղքատությունը եռկրից բացակայում ա, մի խոսքով` բառգավաճ եռկիռ,- ռուսական առոգանությամբ ասաց հնաոճ, մեծ ականջօղերով, վաթսունի մոտ մի կին:
    Երիտասարդ կինը սթափվեց: Նախ` զարմացած նայեց շուրջբոլորը` երբ ինքը բարձրացել էր, երթուղայինում մարդ չէր եղել, բացի մի դպրոցական երեխայից, հետո նայեց դուրս: Ճանապարհը անծանոթ թվաց:
    - Վայ, սխալ եմ նստել: Էս որտե՞ղ ենք:
    - Կոմիտաս, թեքվել ենք դեպի Դավթաշեն:
    - Կանգնեք, հա՞:
    Ոտքով քայլեց ուղիղ յոթ կանգառ` Զեյթուն: Մտավ խանութ. հաց, մակարոն առավ: Հիշեց, որ երեխային բանան ու շոկոլադ էր խոստացել. հաշվեց մնացած փողը:
    - Մի հատ բանան կշռեք:
    - Աննա ջան, բան ա՞ եղել, մի տեսակ ես,- հարցրեց վաճառողուհին:
    - Չէ, ուղղակի հոգնած եմ:
    - Հա, մամադ ասել ա` գործի ես ընդունվել: 150 դրամ, ազիզ ջան:
    - Քսան դրամ պակաս ա, ոչինչ չէ՞, հետո կտամ:
    - Հա, հա, բան չկա, կգումարեմ անցած ամսվա պարտքին: Աննա ջան, ամիսը փակելու ժամանակն ա, էս երկու օրը կբերես, էղա՞վ:
    - Անպայման,- ժպտաց կինը, բանանը տեղավորելիս նկատեց, որ ձեռքերը դողում են:

    ***

    - Աղջիկ ջան, ի՞նչ էղար, էս խի՞ սենց ուշ,- դուռը բացեց մայրը:
    - Մի քիչ ման էկա, մամ: Լիլիթը քնել ա՞:
    - Նոր քնեց: Սոված ես, անցի խոհանոց: Լսի, բալոնի գազը վերջացել ա, մակարոնը պլիտայի վրա եմ սարքել: Այ ախչի, էս ինչի՞ ես սենց հալումաշ եղած:
    - Երկար եմ քայլել: Բանանը տանեմ դնեմ անկողնու մոտ, առավոտյան կարթնանա, կուրախանա:
    - Լույսի մարդն էր էկել առավոտյան: Եթե վաղը չմուծենք, կանջատի: Ես չհասկացա, վերջը դրանք քեզ ե՞րբ են աշխատավարձ տալու: Էդքան ձրի աշխատել կլինի՞, այ բալա:
    - Մի մտածի, մամ ջան, ամեն ինչ լավ կլինի:
    - Տո, էս ինչ երկիր ա, Տեր Աստված, էդ ի՞նչ մեծ մեղք ենք գործել նախկին կյանքում, որ մեզ էստեղ էս ուղարկել:
    - Մամ, մի սկսի էլի, խնդրում եմ:
    - Այ բալա, ո՞նց չսկսեմ, էրեխուդ առաջ սաղ օրը ժպտում եմ, կապիկություն եմ անում` իբր ամեն ինչ լավ ա, բա որ քո մոտ չխոսեմ, էլ ինչ անեմ, գլուխս որ մի պատով տամ: Եղիշ, ինչի՞ գնացիր էն աշխարհ, ո՞ւմ թողեցիր մեզ, հը՞.. ո՛ւմ, ո՞ւմ: Էրեխես տանջվում ա, էդքան պարտք ա գլխին հավաքվել, քո քարը դեռ չենք դրել..., ա~յ, մենք ո~նց էինք պահում մեր աղջկան, հը՞, է՞ս կյանքի համար ենք աղջիկ մեծացրել, հա՞, Եղիշ, ամոթ քեզ, ամոթ, Եղիշ...
    - Մամ ջան, խնդրում եմ, վերջ տուր, էլի: Ամեն ինչ լավ կլինի:
    - Էդ տելեվիզորի բառերով էլ հետս չխոսաս` ամեն ինչ լավ կլինի~...
    - Մամ ջան, մի լացի, վեր կաց, ջուր տաքացրու` մտնեմ լողանամ: Էսօր կարեւոր տեղ ունեմ գնալու: Կոլեկտիվով գործնական ընթրիքի ենք: Տաս անց կես պիտի պատրաստ լինեմ:

    ԱՐՓԻ ՄԱՂԱՔՅԱՆ

    Կեցցես, Արփի, հուսով եմ կկարդաս այս տողերը: Դու ինձ չես ճանաչում: Ես ընդամենը քո շարքային մի ընթերցողն եմ, որը, սակայն, ի սրտե հուզվեց քո պատմվածքից: Ես քո պատմվածքը փոխանցեցի կարդալու իմ կոլեգաներին և այն նույնատիպ տպավորություն գործեց նաև նրանց վրա - թվում է, թե կյանքից դաժանացած տղամարդկանց վրա: Դու կարողացար հուզել ընթերցողներիդ, իսկ դա մեծ բան է: Կարծում եմ, որ դու իրոք տաղանդավոր ես գրում, կարողանում ես ոչ միայն հոգեբանական ու զգացմունքային խորություն տալ կերպարներիդ, այլ ընթերցողին փոխանցել այդ ամենը...

    Ապրես - շարունակիր ստեղծագործել
    Վերջին խմբագրող՝ Lion: 14.04.2009, 18:56:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.05.2009), Freeman (26.01.2011), Mark Pauler (24.02.2010), Morpheus_NS (17.04.2009), Լավ ոստիկան (14.04.2009), Չիպ (15.04.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԵՐԵՔ ԿԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

    Արդեն ծանոթ էի այս ստեղծագործությանը, կարծեմ Հայկական Ժամանակում եմ կարդացել: Շատ հավանեցի, բավական հեշտ էր կարդացվում, միաժամանակ շատ խորիմաստ, նողկանք ապրեցի ևս մեկ անգամ մեր այսօրվա իրականությունից, ու էլի ինձ հարց տվեցի, մի՞թե չենք կարող ոչինչ փոխել
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  4. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԵՐԵՔ ԿԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

    Ես հեշտ կարդացի... բայց հետո այն ազդեց տրամադրությանս, մտքերիս ու խոհերիս վրա: Երբեմն ինչ քիչ բան է պետք երջանկության համար և ինչքան դժվար է ունենալ այդ քիչը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԵՐԵՔ ԿԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

    Մեր իրականությունն է...
    I may be paranoid but no android!

  6. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԵՐԵՔ ԿԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

    Բայց կեցցե գրողը: Իրոք լավ է գրում. չնայած թեմայի բարդությանը ու խորությանը, կարողացել է ոչ երկար պատմվածքում փոխանցել խորը զգացմույնություն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #6
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր . . . Էս ու~ր ենք ընկել . . . Սենց պահերին ուզում եմ սրտանց օգնել սենց մարդկանց . . . Բայց դե . . . Գոնե պետք ա գնահատենք մեզ բաժին հասած երջանկությունը . . .

  8. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԵՐԵՔ ԿԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

    Պատկերացրու ինձ մոտ էլ առաջին մղումը եղավ - օգնելը: Բայց դե դա մեկ մարդու գործ չէ: Եթե կարդացել եք, կհիշեք - թշվառների մեջ կար մի հերոս - Ժան Վալժանը, գրքի գլխավոր հերոսը, որ օգնում էր նման մարդկանց...

    Բայց դա մեկ մարդու գործ չէ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #8
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԵՐԵՔ ԿԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

    Տխուր էր... Ապրի գրողը, շատ սահուն էր կարդացվում, միևնույն ժամանակ արտացոլում էր մեր ողջ իրականությունը
    Վերջին խմբագրող՝ Yellow Raven: 14.04.2009, 21:12:

  10. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԵՐԵՔ ԿԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

    Անչափ ուրախ եմ, որ ճաշակով մարդկանց այս պատմվածքը դուր եկավ այնպես, ինչպես ինձ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #10
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեք կին, որոնք ուզում են երջանիկ լինել

    Դաժան է, բայց իրականությունն է:Ապրես Արփի, մի շնչում կարդացի: Գրողը տանի էս իրականությանը:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  12. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեք կին, որոնք ուզում են երջանիկ լինել

    Ու ամենահետաքրքիրը այն է, որ այ այս աղջկա նման տղանադավոր գրողները, առանց գրողների միության ճղճիմ վեճերին խառնվելու, ուղղակի ստեղծագործում են և հուզում հասարակությանը: Ասածս այն է, որ Գրողների միության անդամ լինելը կամ չլինելը դեռևս չի նշանակում լինել կամ չլինել... գրող:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #12
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԵՐԵՔ ԿԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Անչափ ուրախ եմ, որ ճաշակով մարդկանց այս պատմվածքը դուր եկավ այնպես, ինչպես ինձ
    ինչպիսի համեստություն
    իմ կարծիքով սովորական պատմվածք էր, ոչ մի յուրահատուկ բան

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.04.2009), CactuSoul (03.02.2010)

  15. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԵՐԵՔ ԿԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

    Համեստությունը իմ գլխավոր արժաիքներից մեկն է Դե, սովորական էր, թող այդպիսին լինի... քեզ համար
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ԵՐԵՔ ԿԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ

    Երևի հեղինակն ասում էր, թե ինչքան վատ բան ա շուտ ամուսնանալը: Դատելով էրեխու ասածներից ու նրանից, որ մնգո ա գնում, մի հինգ տարեկան պիտի լիներ: Ու որ մերն էլ 22 էր, ստացվում էր, որ 17-ում էրեխա ունեցավ, այսինքն՝ 16-ում էլ ամուսնացել ա… կամ էլ մարդու վրա մնացել: Կամ էլ սկի չի էլ ամուսնացել…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (15.04.2009)

  18. #15
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երեք կին, որոնք ուզում են երջանիկ լինել

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵՐԵՔ ԿԻՆ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ
    Ինչպիսի ազդեցություն, նույնպիսի հակազդեցություն:
    Պարզապես պետք չէ ձեռքիդ ընկածը նետել ինչ-որ մեկի կրծքերին... նամանավանդ, երբ դրանք մեծ են... առավել ևս, երբ դրանք մեծ են:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նպատակներ, որոնք մի օր կիրականանան
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.03.2023, 23:47
  2. Երեք բան, որոնք…
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 81
    Վերջինը: 15.12.2013, 00:40
  3. Երջանիկ մահ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 104
    Վերջինը: 05.02.2010, 16:42
  4. Ո՞վ է ուզում ֆիլմում նկարվել կամ երեխա եմ ուզում
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 13.01.2010, 23:13
  5. Լուսանկարներ, որոնք հիացնում են
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 26.09.2008, 00:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •