User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: 1 Հայ առաջադեմ ուսանողական միություն

  1. #1
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    1 Հայ առաջադեմ ուսանողական միություն

    Բոլորին հայտնի է, որ Միացյալ Նահանգներում ամերիկահայ ուսանողները պահանջում են շրջանառությունից հանել՝ «The Armenian People from Ancient to Modern Times» հակագիտական եւ հակահայկական դասագիրքը, որը լի է անգրագիտություններով եւ զեղծարարություններով: Համացանցում տեղադրված բողոք-պահանջի տակ, շատ կարճ ժամանակի ընթացքում, արդեն ստորագրել են մոտ երկու հազար մարդ, որոնք արձանագրել են իրենց անուն ազգանունը, իրենց կայքէջի հասցեն եւ շատերը նույնիսկ մի քանի տողով հայտնել են իրենց վերաբեր-մունքը վերոնշյալ դասագրքի եւ ԱՄՆ-ի կեղծ հայագիտական դպրոցի ներկայացուցիչների վերաբերյալ (տես՝ www.gopetition.com/online/24480.html):


    «ԱԶԳ» օրաթերթում, 2009 թվականի Մարտի 31-ի համարում, տեղադրված է մի ուշացած հաղորդագրություն, ըստ որի՝ «Ամերիկայի համահայկական ուսանողական ասոցիացիան» դատապարտել է՝ «ուսանողների անհայտ մի խմբի համաձայնեցված ջանքերը արատավորելու ինչպես հայագիտական ամբիոնների, այնպես էլ նրանցում գործող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքները»: Որեւէ մեկը Միացյալ Նահանգներում շատ լավ գիտե, որ «Ամերիկայի համահայկական ուսանողական ասոցիացիան» փոքրիկ խմբակներից կազմված ձեւական կազմակերպություն է, որն ունի «համահայկական» անունը միայն: Այն չի ներկայացնում ամերիկահայ բազմահազար ուսանողությանը եւ հիմնականում ուղղորդվում է կեղծ հայագիտական դպրոցի պրոֆեսուրայի կողմից: Միայն մեկ օրինակ: Գլենդելի հանրային քոլեջում սովորում են երեք հազարի չափ հայ ուսանողներ, որոնց մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ, որ նույն քոլեջում կա 10-15 հոգուց բաղկացած «Գլենդել քոլեջի հայ ուսանողական միություն»: Ավելին, «Ամերիկայի համահայկական ուսանողական ասոցիացիան» հայտարարություն է արել Փետրվարի 22-ին (տես՝ «Ասպարեզ» օրաթերթ, Մարտի 4, 2009թ.), որի տակ կա «Գլենդելի հանրային Քոլեջի հայ ուսանողական միության» անունը, որն այդ նույն դիմումի քննարկումը կատարել է միայն չորս օր հետո՝ ամսի 26-ին: Մեր անդամներից երկուսը նույնպես այս քոլեջի հայ ուսանողների միության անդամներ են, եւ այս տեղեկությունը փաստված է: Ահա եւ ձեզ զեղծարարության մի նոր փորձ, որը մեզանում ծիծաղի առարկա է դարձել:

    Մեզ համար նորություն չէ, որ ԱՄՆ-ի կեղծ հայագիտական դպրոցի ներկայացուցիչները ջանքեր չեն խնայում իրենց խայտառակ գոյությունը հիմնավորելու համար: Սակայն ծիծաղելի են նրանց մեթոդները: Նրանք կարծես օգտագործելով աճպարար Դեյվիդ Կոպերֆիլդի հնարանքները, որը հանդիսատեսի աչքի առաջ տարբեր իրեր է չքացնում, փորձում են մեզ ներկայացնել որպես «անհայտ մի խումբ»: Նրանք նույնիսկ Լոս Անջելեսի հասարակական մշակութային վեց կազմակերպությունների կողմից Գլենդելի հանրային գրադարանի դահլիճում կազմակերպված «Լոս Անջելեսի հայ մտավորականության պաշտպանութունը ուսանողների ստորագրահավաքին» խորագրով համաժողովն են փորձում «չքացնել»: Մի բան, որ նույնիսկ Կոպերֆիլդը չէր համարձակվի անել, քանի որ դրա մասին տեղեկատվությունը Հ-1 հեռուստատեսությունը սփռեց աշխարհով մեկ, ողջ հայության համար:

    Մեր՝ «Հայ առաջադեմ ուսանողական միության» կայքէջը գործում է Փետրվար ամսից (տես՝ apsu11.wordpress.com): Մեր միությունն ունի 74 ակտիվ անդամ, 353 սատարող անդամ, իսկ գլխավոր խորհուրդը բաղկացած է 11 հոգուց: Ավելացնեմ նաեւ, որ մեր միություն ընդունվելու դիմումների քանակն այսօրվա դրությամբ անցնում է 160-ից: Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում մեզ հետ նամակագրական կապի մեջ է ՀՀ սփյուռքի նախարարությունը, Մարտի 18-ին մեր պատվիրակությանն ընդունել է Լոս Անջելոսում ՀՀ գլխավոր հյուպատոսը, իսկ Մարտի 26-ին Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն է անձամբ ցանկություն հայտնել ու այցելել մեր գրասենյակ: Փաստե՞ր. խնդրեմ, կա մեր կայքէջը, կան նկարները: Եվ գիտեք ի՞նչ. բոլորը համամիտ են մեզ հետ, այնպես-որ թող չփորձեն մեզ հետ Դեվիդ Կոպերֆիլդ խաղալ՝ չի՛ ստացվի:

    Հայոց պատմության եւ մշակույթի կեղծարարներն ու նրանց խամաճիկները նույն «կոպերֆիլդյան չքացման մեթոդը» օգտագործում են տարբեր առումներով: Գրում են թե՝ «Պատմությունը պետք է քննարկեն հեղինակավոր պատմաբանները ակադեմիական շրջանակներում»: Այսինքն, փորձում են «չքացնել» իրենց հասցեին ուղղված հայաստանյան հեղինակավոր պատմաբանների 12 տարվա քննադատությունները, հոդվածները (ակադեմիկոս Ա. Զուլալյան, պրոֆեսորներ՝ Ա. Պետրոսյան, Ա. Այվազյան, Հ. Սիմոնյան եւ այլն): Մոռանում են, որ Երեւանի պետական համալսարանի պատմության ամբիոնը 2001 թվականի Դեկտեմբերի 19-ին ունի որոշում կեղծ հայագիտության դեմ, որն ի միջիայլոց տպվել է հե՛նց «Ազգ» օրա-թերթում (08.01.2002): Եվ ամենակարեւորը. մեզ շատ հետաքրքիր է, թե այս զեղծարարները «The Armenian People from Ancient to Modern Times» դասագրքից ինչպիսի՞ «ֆոկուսով» են «չքացնելու» հարյուրից ավել իրենց արտառոց անգրագիտությունները, որ մյուսները չտեսնեն: Ի՞նչ է, մեզ համոզելու են, որ հայ առաջին տպագիր գիրքը հրատարակվել է ոչ թե 1512 թվին Վենետիկում, այլ 1660 թվականին Հոլանդիայո՞ւմ (հատոր II, էջ 432), համոզելու են, որ Էրեբունու հիմադիրը Արգիշտի առաջինի փոխարեն Արգիշտի երկրո՞րդն է (հատոր I, Ջ. Ռասսել, էջ 27), թե՞ փորձելու են ապացուցել, որ հայերը եկվորներ են իրենց իսկ հայրենիքում (հատոր I, Ջ. Ռասսել, էջ 23-24), իսկ միջնադարյան հայ պոեզիան սելջուկ-թրքա-կան ազդեցությունների կրկնություններ են (հատոր I, Պիթր Քաուի, էջ 295):

    ՀԱՅ ԱՌԱՋԱԴԵՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

    Անի Ղազարյան,

    քարտուղար

    04/ 02/2009
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. 1 Հայ առաջադեմ ուսանողական միություն

    Դժբախտաբար ամերիկյան տխրահռչակ "հայագիտական" դպրոցից այլ բան սպասել ուղղակի չէր կարելի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եվրասիական միություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 505
    Վերջինը: 17.06.2018, 00:25
  2. Ուսանողական
    Հեղինակ՝ laro, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 18
    Վերջինը: 13.04.2018, 23:16
  3. Ուսանողական անեկդոտներ
    Հեղինակ՝ Yevuk, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.02.2014, 22:45
  4. Ուսանողական ՈՒՀԱ (КВН)
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 63
    Վերջինը: 04.02.2011, 23:59
  5. Ուսանողական Ֆորում
    Հեղինակ՝ Apostle, բաժին` Վեբ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.09.2007, 21:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •