Մելիքյանը,Դանիելը ու Սարգիսը մտնում են ներս:Մելիքյանը նայում է շախմատ խաղացող երիտասարդներին ու ասում.
Մելիքյան _Սրանք մեր ազգի ամենատաղանդավոր երիտասարդներն են,ազգիս զավակները բացել են շախմատի դպրոց են ու օր ու գիշեր շախմատ խաղում:Մենակ էն երիտասարդը զինվորիկով այնպիսի քայլեր է անում,որ միայն թագուհով կարող է անել,բայց ոչինչ,երևի ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքում նոր մարտավարություն եք մշակել:Դանիել ջան, նրանք ճարտարապետներ են,ամբողջ օրը ինչ-որ անհայտ ծագումնաբանության ՊԼԱՆՆեր են մշակում:
Վարդանյանն այս ընթացքում մոտենում է գրապահարանին:Կոստիկն ու Ստյոպը շարունակում են անհասկանալի ու սխալ ձևով շախմատ խաղալ`հազիվ զսպելով իրենց հիստերիկ ծիծաղները:Իսկ երբ Կոստիկը քայլ է կատարում ու սեղմում շախմատային ժամացույցը, երիտասարդները փռթկում են ծիծաղից:
Մելիքյան _ Ահա`ինչի մասին էի ասում:Իսկ ինչ հոտեր են այստեղ բուրում:Հալալա ձեզ:Անցած անգամ,երբ էկա,չեիք հասցրել ստեղ հավաքվել:Այ հիմա ուրիշ.առաջընթաց կա:Կներեգ,որ այսպես ներխուժեցինք ու խանգարեցինք այս թեժ շախմատային հանդիխումը:Ալիկ ինչ-որ ձեր տրամադրությունը բարձրա,չլինի՞…
Ալեքս _Չէ՛,պարո՛ն Մելիքյան,դու գիտես,որ ես թարգել եմ:
Մելիքյան _Հա՛,հա՛, հավատում եմ:
Այս ընթացքում Դանիելը բացում է գրքերից մեկը,որի վրա ասենք`գրված է լինում Մուրացան:Գիրքը ներսից այնպես է կտրված լինում,որ այնտեղ կարելի է պահել իրեր:Տվյալ դեպքում այնտեղ կանեփ է լինում:Դանիելը թափում է պարունակությունը գետնին:Մյուս գիրքն է բացում:Այնտեղ էլ որից նույն վիճակն է լինում,ու նորից Դանիելը թափում է գետնին:Հասնում է երրորդ գրքին,որը մի ահավոր մեծ գիրք է լինում:Դանիելը դա չի թափում,իսկ հեռուստադիտողին մնում է ենթադրել,թե այնտեղ ինչ է:Իսկ Կոստիկն ու Ստյոպը շախմատ են խաղում:Կոստիկն ասում է.
Կոստիկ _Շա՛խ,մա՛տ:
Ու նորից հիստերիկ ծիծաղ:Մելիքյանն ասում է.
Մելիքյան _Ապրե՛ս տղա՛ ջան:Կերար փղին նավակով ու դարձար հաղթող:Երևի Վարուժը ձեր վրա լավ ազդեցությունա թողել:
Մելիքյանը մոտենում է շախմատ խաղացողներին ահավոր բարկացած ու շուռ տալիս շախմատի տախտակը:Բոլորը լրջանում:Իսկ Մելիքյանը բարկանալիս վախենալու դեմք է ունենում:Եթե մինչ այս պահը հանգիստ տոնով հեգնանքով էր խոսում,ապա հիմա նրա չէիր ճանաչի:Մելիքյանի ձեռքը սկսում է դողալ:Նա այն տանում է գրպանը:
Մելիքյան _Էս ի՞նչ լակոտներ դուրս էկաք,ա՛յ շան որդիներ:Ես ձեր հախից կգամ,պառազիտնե՛ր:Շախմատ եք խաղում,հա՞,շախմատ եք խաղում,հա՞:Տենց սրամիտ եք,հա՞:Ուրեմն նորից կուղարկեմ Վարուժի մոտ,կիմանա՛ք:Վարուժը ո՞րնա,կգնաք բերդում կփտեք,տենամ ընդեղ որտեղից եք պլան գտնելու:Ես ձեզ քանի՞ անգամ եմ զգուշացրել,ա՛յ լակոտներ:Դու՛ք էրկուսդ, հելեք ռա՛դ էղեք ստեղից,-ասում է Մելիքյանը `նայելով Կոստիկին ու Ստյոպին:
Կոստիկ _Շե՛ֆ ջան,կարամ գիրք վեկալեմ,որ տունը կարդամ:
Մելիքյան _Վեկա՛լ ու կորի՛ աչքիցս:
Երիտասարդը մոտենում է ու գրապահարանից վերցնում Մուրացանը:Կոստիկն ու Ստյոպը դուրս են գալիս:ՈՒ լսվում է Ստյոպի ձայնը.
Ստյոպ _Վա՛խ,մո՛րս արև,էսօր գիրք չկարդացինք:
Այդ պահին Դանիելը փոքր-ինչ ժպտում է.
Մելիքյան _Սաքո՛,մի հատ դաստիարակչական դիրքի՛ բեր Ալիկին:
Սարգիսը բռնում է Ալեքսի ձեռքից ու հենում սեղանին կամ պատին:Դանիելը գալիս է Մելիքյանի կողքը, ու սկսվում է հարցաքննությունը.
Ալեքս _Վա՛խ,վա՛խ,ցավումա ապեր:Պարո՛ն Մելիքյան,ինչի՞ համար:Լա՛վ, էլ չի կրկնվի:Ես քո համար էտքան բան եմ արել:Գիտես չէ՞,որ հանկարծ տղեքից մեկն իմացավ ,որ ստուկաչություն եմ արել,ուրեմն օրերս հաշված են:Սենց բաներ մի՛ արա,էլի:
Մելիքյան _Դրա համար,ա՛յ առնետ, շնորհակալ էղի,որ հլը ազատության մեջ ես:
Ալեքս _Բայց ես բառիկ չեմ,ես ուղղակի մեկ-մեկ քաշում եմ:Սաղ քաղաքնա քաշում:Ի՞նչ վատ բան եմ անում կամ ու՞մ եմ խանգարում,պարո՛ն Մելիքյան:Էս տղուն էլ ասա,որ ջրծաղիկ եմ,կվարաքվի:
Մելիքյան _Ինքը պողպատիցա,հանգի՛ստ էղի:Այ չեմ հասկանում:Ժամանակին կարգին տղա էիր,մեդալով դպրոցը ավարտեցիր ֆիզմաթ ընդունվեցիր:ՀԵտո ընկար լակոտների շրջապատ ու ինչ դառար:Ինստիտուտից հանեցին,ծնողներիդ խայտառակ արեցիր:Վաղը` առավոտ վեցին, Վարուժը հավաքումա քո նման անպետքներին ու սկսումա իրա կուրսը:Էս էրկու ընկերներիդ կվերցնե՛ս ու կգնա՛ս իրա մոտ:Կվազացնի,կտանջի մի շաբաթ,որ սթափվեք,ա՛յ հիմարներ:Անցած անգամ փախել էիք մոտից,կուլ տվեցի,բայց եթե էս անգամ տենց բան լինի,կհայտնվես բանտում,որտեղ քո պես սիրուն տղերքին գրկաբաց սպասում են:
Ալեքս _Գնամ հավաքարարություն կանեմ,համբալություն կանեմ մի ամիս,բայց,պարոն Մելիքյան,ինձ մի՛ ուղարկեք էտ ֆաշիստի մոտ,մեղկ ենք:
Մելիքյան _Կգնա՛ք պալատկեքում գիշերները կքնեք,խելքի կգաք:Իսկ Վարուժին հալալա,որ մարդը կամավոր կազմակերպումա նման միջոցառումներ`լինելով ղարաբաղյան պատերազմի վետերան:Էտի արդեն որոշվածա,բայց ես քեզ հարցեր ունեմ:Լսել եմ ինչ-որ թմրանյութեր են նոր սերնդի հայտնվել շուկայում:
Ալեքս _Առաջին անգամ եմ լսում,պարոն Մելիքյան:
Մելիքյան _Սաքո՛,մի հատ ցո՛ւյց տու`ինչ են անում Հարավային Տիբեթում սուտ խոսացողներին:
Սարգիսը ցավացնող հնարք է կատարում:
Ալեքս _Վա՛խ,վաա՛ախ,հո դուք դինոզավր չեք:Վաա՛ախ:Լա՛վ,լա՛վ…
Մելիքյան _Ոնց,որ սկսում ենք իրար հասկանալ:Ի՞նչ են խոսում էտ բառիկները,ինչ են խոսում փողոցներում:Ի՞նչ գիտես էտ նոր թմրանյութերի մասին:
Ալեքս _Դե վրացական նոր սերնդի պլաննա:
Մելիքյան _Ծեծված բան ես ասում:Ինձ հետաքրքրումա մի հատ շատ վտանգավոր ու արտասովոր թմրանյութ:
Ալեքս _Կովկասյան թիթեռ:
Մելիքյան _Ի՞նչ ասեցիր,ի՞նչ ես զառանցում:
Ալեքս _Վա՛խ,կովկասյան թիթեռ:Քեզ էտա հետաքրքրում:Ես լսել եմ դրա մասին:Հիմա շատ ես խոսում:Ասում են,որ էտի մեծահարուստների կայֆնա:Տաբլետկաներ են:Աբխազիայում են ստանում:Շատ թանկ բաներ են:Վերջին սերնդի բանա:
Մելիքյան _Շարունակի՛:
Ալեքս _Ասում են էտի մարդուն հեքիաթի,միրաժի մեջա քցում:Հանումա երկինք:Մի քանի ժամ կայֆի տակա պահում:Հետո միզելու հետ,կայֆը թողումա,երբ օրգանիզմից դուրսա գալիս,բայց եթե ուշացրիր խելքդ թրցնումա:Քիչ դոզայով ներվերնա լավ հանգստացնում:Հարուստի էրեխեքն են հիմա խորացել դրա մեջ:
Մելիքյան _Ո՞վա բերում էտ կեղտը:
Ալեքս _Չգիտե՛մ:Բայց ասում են ինչ-որ զինված բրիգադա:Մաֆիոզներ են, ինչ են:Վրաստանից են էկել ու էդ էլիտարիկներին են ծախում,հարուստներին:Հզոր են լսել եմ:
Մելիքյան _Ո՞րտեղ են դրանք հավաքվում:
Ալեքս _Պատկերացում չունեմ,պարո՛ն Մելիքյան:
Մելիքյան _Սաքո՛,մի հատ քնքշա՛նք ցույց տուր:
Սարգիսն էլ ավելի է ցավեցնում.
Ալեքս _ՎԱա՛ախ,վախ ….վա՛խ,ասե՛մ,ասե՛մ:
Մելիքյան _Լավա,որ իրար հասկացանք:
Ալեքս _Ասում են տեցի կողմերը:Ավել բան չգիտեմ:
Մելիքյան _Ապրե՛ս:Վաղը կգնաս Վարուժի մոտ:Հետո կկապնվեմ հետդ:
Սարգիսը բաց է թողնում երիտասարդին:Ալեքսը մեջքը բռնում է,հետո ձեռքը տնկում Սարգիսին:
Ալեքս _Ապե՛ր,բայց դեմքդ ծանոթա:Անունս Ալիկա:
Սարգիսը շրջվում է`չսեղմելով Ալիկի ձեռքը:Մելիքյանը,Դանիելն ու Սարգիսը դուրս են գալսի այդ նկուղից ու նստում մեքենա:
Մեքենայում:
Մելիքյան_Սաքո՛,դու գնում ես տեցի կողմերը ու պարեկություն անում,փնտրում դրանց հավաքվելու տեղը:Ես տանը գործեր ունեմ :Վարդանյանին կիջացնե՛ս,հետո իմ հետ կապի մե՛ջ կլինես:
Մեքենան մոտենում է Մելիքյանի շենքին:
Մելիքյան _Դե՛,պարո՛ն Վարդանյան,շատ հաճելի էր:Ափսոս հենց առաջին օրվանից ստիպված էղանք գործ ունենալ թափթփուկների հետ:Կարծես առաջընթաց կա:Հուսով եմ մենք կկարողանանք բացահայտել ու գտնել մեղավորներին:
Դանիել _Ինձ էլ շատ հաճելի է աշխատել պրոֆեսիոնալների հետ:Առայժմ:
Մելիքյան _Սաքո՛,դե կկապնվենք: Հաջողությու՛ն:
Դանիել _Հաջողությու՛ն:
Մելիքյանի բնակարանում:
Մելիքյանը մտնում է բնակարան:Լիանան նորից քարտերի հետ զբաղվում է:
Մելիքյան _Հը՞,Լիա՛ն,ո՞նց ես:
Լիանա _Էրեկվա ազդեցության տակ:Շատ լավ էր:Բայց,երբ քնեցի վախենալու երազ տեսա:
Մելիքյան _Ի՞նչ երազ,-ասում է Մելիքյանն ու մոտենում ակվարիումին,որ կերակրի ձկներին:
Լիանա _Ինչ-որ տարօրինակ երազ էր:Դաշտում մի հատ սպիտակ շորերով մարդ էր նստած:Աթոռին էր նստած,գլուխն էլ դրել էր սեղանին:Ձեռքերով գլուխը փագել էր:Ինձ թվաց`դու ես մոտիկացա,գլուխը բարձրացրեց,ու վախից վեր թռա:Սենց մասկայով մեկն էր ,դեմքին էլ ժպիտ:Նենց վախեցա:
Մելիքյանը փոքր-ինչ լարվում է այս խոսքերից:
Մելիքյան _Հերիք չի հիմար երազներ տենաս:Լա՛վ գնա հա՛ց դիր ուտեմ:
Որոշ ժամանակ անց Մելիքյանի ձեռքին զանգ է գալիս:Լսվում է շնչակտուր Սարգիսի ձայնը:
Սարգիս _Գևո՛րգ,ես գտել եմ դրանց պրիտոնը:Արի՛:
Մելիքյան _Հասցե՛ն ասա,գալիս եմ:Հա՛,էղավ,մնա՛ ըտեղ:
Մելիքյանը հագնվում է մոտենում դռանն ու ասում.
Մելիքյան _Լիա՛ն,ես դուրս եմ գալիս:Գործեր ունեմ:
Մելիքյանը նստում է մեքենան ու գնում Սարգիսի տված հասցեով:Հասնում է այդ մռայլ տեղը և տեսնում է,որ Սարգիսն այնտեղ չէ:Վառում է սիգարետը ու զանգում Սարգիսին,բայց նա չի պատասխանում:Այդ պահին երկու հատ ջիպ արագությամբ գալիս են ու միանգամից արգելակում Մելիքյանի մոտ:Այնպես են արգելակում,մեկն առաջից,մյուսը`հետևից,որ Մելիքյանը հայտնվում է թակարդում:Մեքենաներից դուրս են թռնում դիմակավար ատլետիկ զինված տղաներ:Նրանցից մեկը մոտենում է Մելիքյանին,զենքը պահում վրան ու ասում.
Անհայտ _Դու՛րս արի:
Մելիքյանի բերանից սիգարետը ընկնում է:
Շարունակելի ...
P.S անհամբերությամբ սպասում եմ մեկնաբանությունների
Էջանիշներ