Մելիքյան _Ճի՛շտ այդպես:Սա վարկած է:Ես գիտեմ,որ այդպիսի թմրանյութ մինչև հիմա չի գրանցվել պատմության մեջ,որ մարդկանց իրար հետևից ստիպի ինքնասպան լինել:Բայց հետաքննությունը մտել է փակուղի, և ես ստիպված եմ մտովի պատկերացնել այնպիսի մի թմրանյութ,որը կբերի այդպիսի հետևանքների: Հակառակ դեպքում մինչև հիմա մեր տղաները և ես այդ ինքնասպանությունների մեջ ոչ մի կապող բան չենք գտել:Դրա համար առաջարկում եմ առայժմ շարժվել այս ուղղությամբ,Դանիե՛լ:
Դանիել _Գևո՛րգ,բանը նրանում է,որ հալյուցինացիաներ առաջացնող թմրանյութեր շատ կան աշխարհում,բայց նրանք բոլորը իսկույն հայտնաբերվում են մարդու օրգանիզմում:Ատրոպինը և սկոպոլամինը հանդիսանում են նյութեր,որոնք բլոկադայի են ենթարկում գլխուղեղի ացետիլխոլինյան ռեցեպտորները:Քիչ դոզաներով դրանք օգտագործում են բժշկության մեջ,բարձր դոզաներով դրանք հալյուցինոգեն էֆֆեկտ ունեն,կարող են մարդուն ուղղակի զոմբիացնել ու տռանսի մեջ գցել:Դրանք կարելի է գտնել աշխարհի տարբեր բույսերի մեջ:Բայց,որ դրանք կարողանան հետքեր չթողնել օրգանիզմում,առաջին անգամ եմ լսում :Էտ դեպքում այդպիսի լուրջ ու բարդ հաբեր պատրաստողները պետք է լուրջ նպատակներ հետապնդեն:Օրինակ մեր հանրապետության դեպքում կարելի է ենթադրել,որ ինչ-որ մեկը նպատակ ունի ստեղծել քաղաքական քաոս ու խառնաշփոթ մեր երկրում,որովհետև զոհվածները պատահական մարդիկ չեն և լուրջ դեր ունեն տարբեր ոլորտներում:Հնարավոր է `այստեղ ուրիշ կոմբինացիա է, և չարագործությունը տեղի է ունեցել շահադիտական նկատառումներով:Ասենք`բիզնես ծավալելու նպատակով որոշել են զբաղվել Արշակյանների ընտանիքով,իսկ Մայիս Արշակյանը,ես գիտեմ,որ հայտնի մոնոպոլիստ է ու շատ ազդեցիկ մարդ է, և նրա դոսյեն էլ մաքուր չէ.շատ թշնամիներ ունի…
Մելիքյան _Հնարավոր է:Ավելին,դա ավելի իրատեսական վարկած է:Մոռացա նշել,որ բանկի կառավարչի ինքնասպանությունից հետո բանկի պահուստներից խոշոր գումարներ են անհետացել:Բիզնեսմեն Պողոսյանի մոտից էլ անհայտացել են գումարներ:Ճիշտ է բիզնեսմենը չուներ այնպիսի հեղինակություն ու ազդեցություն,ինչ Արշակյան ավագը ունի,բայց նա էլ ներգրավված էր կուսակցական խաղերի մեջ և լավ կապեր ուներ:Նույնը Սամվելի դեպքումա`շինարարական բիզնեսի մյուս մոնոպոլիստի`Ստեփան Սահակյանի որդու :Մի քիչ անհասկանալիա նիգերիացի լեգեոների`ֆուտբոլիստի ինքնասպանությունը:Դրա համար են իմ վերլուծությունները հանգում թմրանյութերը գնելու,այսինքն` դրանք կամավոր ձեռք բերելուն:Էս դեպքում`հարցա առաջանում,թե ինչու են հատկապես այսպիսի մահաբեր թմրանյութեր պատրաստել թմրաբիզնեսով զբաղվողները:
Դանիել _Չգիտեմ,Գևորգ:Այնուամենայնիվ,ես նկատեցի քո վերլուծությունների ճիշտ դասավորությունը:Զգացվում է փորձդ:Գուցե նիգերիացի ֆուտբոլիստը ավել բան գիտեր կամ ներկայացնում էր հենց հանցագործներին:Շատ հարցեր կան,որոնց պատասխանները պետք է գտնել:Բայց առաջարկում եմ շարժվել հետևյալ ուղղությամբ:Նախ պետք է պարզել գլխավոր խմբագրի մոտիվները,թե ինչու է նա գնացել դրան`ինքնասպանության:Որովհետև դու`Գևորգ,կասկածի տակ դրեցիր ինքնակամ դեղահաբեր կուլ տալը`գտնելով,որ հնարավոր է կողմնակի մարդկանց մասնակցությունը:Եվ էտ վարկածը շատ հավանական է:Հիմա շատ տարածված են հատկապես համարձակ լրագրողների վրա մահափորձերը,ինչպիսին հանդիսանում էր «Հայաստանն այսօր» թերթի գլխավոր խմբագիրը:Շատ հարցերի պատասխան կտա նաև ֆուտբոլիտի ենթադրյալ ինքնասպանության դրդապատճառների բացահայտումը:Մնում է պարզել,թե հատկապես ինչի ուսումնասիրությամբ էր զբաղվում պրոֆեսորը իր կյանքի վերջին շրջանում:Գուցե նրա ինքնասպանությունը ևս չարագործների ձեռքի գործն է:Ես ոնց հասկացա դուք մանրամասնորեն հարցաքննել եք զոհվածների բոլոր հարազատներին,գործընկերներին,սիրուհիներին,ընկերներներին:
Մելիքյան _Իհարկե՛,իհարկե՛:Արձանագրություններում մանրամասնորեն գրված է:Այնտեղ կասկածելի կապերի ու թմրանյութերի մասին խոսք չկա:
Դանիել _Լա՛վ:Ես դրանք կնայեմ:Իմ մոտ էլ կարող են առաջանալ հարցեր հարազատներին:Հուսով եմ խնդիրներ չի լինի նրանց գտնելու գործում:
Մելիքյան _Իհարկե՛:Խնդիրներ չեն լինի:Մեզ բոլորն են հիմա աջակցում:Հատկապես այն քաղաքացիները,ովքեր մեծ դեր ունեն քաղաքականությունում ու տնտեսությունում`վախենալով,որ հաջորդն իրենք են լինելու:
Դանիել _Հիմա՛,ոնց հասկացա մենք պետքա սերտորեն համագործակցենք թմրանյութերի և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության հետ:Մենք ինֆորմացիայի կարիգ կունենանք:Ես անձամբ ծանոթ չեմ հայաստանյան թմրաբիզնեսի կառուցվածքին:
Մելիքյան _Իհարկե՛,կհամագործակցենք:Բայց ես հույսս դրել եմ այդ բիզնեսի ներսից մեկի վրա:
Դանիել _Այսինքն`թմրաբիզնեսով զբաղվողի՞:
Մելիքյան _Չէ՛,նա պարզապես սպառող է:Մի երիտասարդ թմրամոլ`Ալեքս անունով:Նա բազմիցս ինձ օգնել է տարբեր գործերում:Ալեքսը տեղյակ է հանցագործ աշխարհում ու փողոցներում տարածված շշուկների մասին,որպես կանեփի ու ուրիշ թմրամիջոցների սիրահար ու սպառող`ունի տարբեր տեղեկություններ հատկապես թմրաբիզնեսի հետ կապված:Ես ամեն անգամ ինձ խոսք էի տալիս ուղարկել նրան ճաղերի հետև,բայց ամեն անգամ նա պետք էր գալիս ու ոնց հասկացա հիմա էլ է պետք:Կարճ ասած`նա իմ անձնական ինֆորմատորն է:Միակ պրոբլեմը նրանում է,որ դժվարությամբ է խոսում,բայց մեր Սարգիսը կհամոզի նրան,-ասում է Մելիքյանը ժպիտով ու նայում Սարգիսին,որը ևս ժպտում է ու գլխով անում:
Դանիել _Պարզա՛,նպատակն արդարացնումա միջոցները:
Մելիքյան _Հիմա՛,Դանիե՛լ ջան, առաջարկում եմ այցելել էտ երիտասարդին, ու փորձենք պարզել`վերջին շրջանում ինչ թմրանյութեր կարող են ապօրինաբար ներմուծված լինել մեր հանրապետություն:Եթե քեզ հարմարա,արի մեր հետ:
Դանիել _Անպայմա՛ն:Ինձ երկու րոպե ժամանակ մենակ տվեք,-ասում է Վարդանյանը ու մտնում կողքի սենյակ,որն,ըստ երևույթին, նրան գրասենյակն է լինում:
Մելիքյանը,Սարգիսն ու Դանիելը դուրս են գալիս տանից,նստում Մելիքյանի մեքենան ու շարժվում:Մելիքյանը ղեկին է,Վարդանյանը նստում է նրա կողքը,իսկ Սարգիսը նստում է հետևը:
Այդ ժամանակ:
Երևում են երեք երիտասարդներ կիսախավար միջավայրում`ինչ-որ պադվալային տեղում:Ամբողջ սենյակը խեղդված է ծխի մեջ:Ալեքսը հավաքում է կանեփը սիգարետի գլանակի մեջ ու կպցնում:Սենյակը պատված է կիսամերկ աղջիկների պատկերներով:Մի առանձին տեղ Էյնշտեյնի պատկերն է`լեզու ցույց տալիս:Մի փոքրիկ հատված գրապահարան է հիշեցնում:Երիտասրդները նստած են ցածր սեղանի շուրջ`շշերի համար նախատեսված թարս դրված արկղների վրա: Երիտասարդները սկսում են իրար փոխանցել գլանակը:Նրանցից մեկը` Կոստիկը,ասում է.
Կոստիկ _Արա՛ Ալի՛կ,ֆռա՛՝ ուղեղներս պայծառացնենք:Էս ի՞նչ պառոդի հատապտուղա:
Ալեքս _Высшии класс:Էսի Ուրուգվայի անմահական լեռներից քաղած անզուգական կանեփազգիա:
Սկսվում է հիստերիկ ծիծաղ:Ստյոպը`մյուս երիտասարդը, ասում է.
Ստյոպ _Արա՛,կարողա՞ էն նկարի միջի բիձեն ես,-ասում է երիտասարդը Ալեքսին`ցույց տալով Էյնշտեյնի նկարը,-էն,որ քեզ լեզույա ցույց տալի:
Կոստիկ _Էյնշտեյն Աբոն:
Հիստերիկ ծիծաղ:
Ալեքս _Ի՛:
Ստյոպ _Ճտիկով ձի:
Հիստերիկ ծիծաղ:
Ցանկալի է,որ այդ պադվալային հարկում հեռուստացույց լինի, ու այնտեղ հնդկական ֆիլմ գնա:Ու հենց հնդկական ոճով կռիվ գնա ֆիլմում,հետևի երիտասարդների հիստերիկ ծիծաղը:
Ալեքս _Արա՛ Կոստիկ,կարողա՞ ատամհատիկիդ պլան ես վեկալե,որ դառել ես էս երկրի թիվ մեկ պլանքաշը:
Հիստերիկ ծիծաղ:
Ստյոպ _Չգիտեմ Կոստիկը ոնց,բայց Ալիկը հաստատ ատամհատիկին կացինա վեկալել,որ սենց տապոռա դառել:
Ավելի ուժեղ հիստերիկ ծիծաղ:
Կոստիկ _Ստյո՛պ,կուզեի՞ր սաղ Հայաստանը պլանի պլանտացիա լիներ,բայց բերան չունենայիր:
Հիստերիկ ծիծաղ:
Ստյոպ _Ալի՛կ,կուզեիր մեր երկրում պլանը օրիականացնեին,բայց անունդ Քրիստիկ ըլներ:
Հիստերիկ ծիծաղ:
Ալեքս _Չէ ապե՛,ինձ արդեն բացելա:
Այս պահին լսվում է դռան թակոց:
Ալեքս _Վա՛յ քու,արա՛:Մի հատ գենեռալնի ուբոռկա արեք:
Երիտասարդները վեր են թռնում իրենց նստատեղեղրից,թաքցնում սիգարետի գլանակը,սեղանի տակից հանում շախմատի տախտակը `իր խաղաքարերով,պոկում մի քանի կիսամերկ աղջկա նկար,իսկ մնացած նկարները ծածկում`պատին դնելով շախմատային գրատախտակ:
Այդ պահին դռան հակառակ կողմում Մելիքյանը,Դանիելն ու Սարգիսը սպասում են,թե երբ այն բացեն:Դռան վրա մի հնամաշ թղթի վրա կոմպյուտրով գրված-կպցված էր ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ:Մելիքյանն ասում է.
Մելիքյան _Լսի՛,Դանիե՛լ,դու աշխարհ տեսած մարդ ես,բայց դու ոչ մի տեղ տեսած չես լինի սենց շախմատի դպրոց:
Այդ ժամանակ Ալեքսը ներսում օդափոխիչ էր փոխում:Իսկ,եթե հեռուստացույց լինի,կոստիկը անջատում է հնդկական ֆիլմը:Կոստիկն ու Ստյոպը նստում են շախմատի մոտ ու սկսում իբր շախմատ խաղալ:Նրանք իրենց կողքին են դնում նաև շախմատային ժամացույցները:Խաղաքարերը լինում են անհասկանալի դասավորությամբ
Վերջապես Ալեքսը բացում է դուռն ու ասում հեգնանքով.
Ալեքս _Բարև՛ Ձեզ,պարո՛ն Մելիքյան,նե՛րս եկեք:




Մեջբերել
Էջանիշներ