_Իսկ ինչու՞ էր երիտասարդը իջնում աստիճանների մոտ,եթե կարող էր վերևի միջանցքում խոսել:
_Նայի՛ր նրա աջ գրպանին …
Ասատրյանը աչքերը կկոցում է և նայում երիտասարդի գրպանին:Այն ուռուցիկ է լինում:Այսնինքն` հիշեցնում է ծխախոտի տուփ:
_Նա ծխո՞ղ էր:
_Ճիշտ այդպես:Հավանաբար երիտասարդը ծխելու նպատակով պատրաստվում էր դուրս գալ կամ գնալ զուգարան,որը գտնվում է առաջին հարկում:Եթե ուշադիր նայես զոհի ատամնաշարին,կտեսնես սև հետքեր,որոնք սովորաբար առաջանում են նիկոտինից,-ասում է Մելիքյանը ցույց տալով զոհի բերանը,որը կիսաբաց վիճակում է լինում:
_Ո՞վքեր են ականատեսները:
_Մի հոգի:Ահա այն ծերուկը:
_Հայրի՛կ ջան, մո՛տ արի:
Ծերուկը մոտենում է ու կանգնում Մելիքյանի ու Ասատրյանի մեջտեղում:Ասատրյանը հարցնում է.
_Ի՞նչ ա տեղի ունեցել:Լսում եմ Ձեզ:
_Ցավդ տանեմ, ես իմ համար ռադիո էի լսում:Ընենց էլ լավ երաժշտություն էր:Ինչ-որ օպերայից էր:Դե ես էլ էրեխա վախտվանից սիրել եմ օպերա:Հետո ասի`մի քիչ հաց ուտեմ. կնիկս հետս սպաս էր դրել …
_Հայրի՛կ ջան,ինչա՞ տեղի ունեցել երիտասարդի հետ:
_Դե էս ջահել էրեխեն սոտվիով խոսալով էս աստիճանների մոտ էր էկել:Ընենց էլ հորոխպորս թոռանն էր նման: Մի պահ մտածեցի ինքնա,բայց նույն պահին ջոկեցի,որ ինքը չի:Սամսոնը ավելի բոյով ա:Համ էլ Սամսոնը Մոսկվայումա.ինքը չէր կարա լիներ…
Նյարդայնացած Ասատրյանը այդ պահին նայում է Մելիքյանի աչքերին ու հոգոց հանում:Ծերունին շարունակում է.
_Հա՛, ի՞նչ երկարացնեմ:Էս ջահելը ձեռքից քցումա հեռախոսը,էրկու քայլ առաջա գալի ու ոնց որ դիվատորյալ…
_Դիտավորյալ,-ուղղում է Մելիքյանը:
_Հա,դիտարովյալ գլխի վրա թռնումա դուզ էն վերևի աստիճաններից մեկի վրա:Ու տենց գլորվելով հասնումա գետնին:Ես էլ բարձրանում եմ վերև`դահլիճ`տիկին Լուիզայի մոտ,որ պատմեմ էղածի մասին:Տիկին Լուիզային գիտե՞ք,շատ խելացի կինա:Մեկ-մեկ սենց մեր թատրոնի կոլեկտիվով հավաքվում, կոֆե ենք խմում:Մի անգամ էլ գնացինք տիկին Լուիզայենց տուն:Իրա ամուսինը…
_Շատ լավ:Հայրի՛կ ջան, դու ասեցիր,որ երիտասարդը մինչև ցատկ կատարելը հեռախոսով էր խոսում,-ասում է Ասատրյանը:
_Հա՛,հա՛,հաստա՛տ:
_Ու էտ ամբողջ ընթացքում միջանցքում ու աստիճանների մոտ ուրիշ մարդ չի՞ եղել:
_Հա՛,հաստա՛տ:Ես ընդհանրապես ներկայացումների ընթացքում շատ ուշադիր եմ լինում:Ես քսան տարվա ստաժ ունեմ:Ինձ տենց մի՛ նայի:
_Լա՛վ:Որտե՞ղ ես դու կանգնած եղել,երբ երիտասարդը հայտնվելա աստիճանների մոտ ու իրան ցած նետել:
_Հենց մեր կանգնած տեղում:
_Բավականին հեռու ես եղել,_ ասում է Ասատրյանը:
Ասատրյանը նայում է աստիճաններին:Նրանց կանգնած տեղից մինչև աստիճանները յոթից ութ մետր կլիներ`գումարած աստիճաններն իրենց թեքությամբ:Ասատրյանը երեք քայլ ետ է կատարում,իր աջ ձեռքի երեք մատները պարզում է ու հարցնում ծերուկին.
_Հայրի՛կ ջան, քանի՞ մատ ես տեսնում:
Ծերուկն աչքերը կկոցում է,մի փոքր մտածում ու զարմացած ասում.
_Տղա՛ ջան, դու ինձ ձե՞ռ ես առնում:Չորսը մատա…
_Լա՛վ,պարզա:Շնորհակալություն,ազատ եք,-ասում է նյարդայնացած Ասատրյանը:
Ծերուկը հեռանում է,մի պահ շրջվում ու ցուցամատ է ցույց տալիս Ասատրյանին ու Մելիքյանին`ի նշան դժգոհության ու զարմանքի:Ասատրյանը խոժոռված դեմքով դիմում է Մելիքյանին.
_Փաստորեն մենք ունենք մի ականատես,որը վկայության փոխարեն կարող է պատմել ամեն ինչ,այդ թվում`սեփական կենսագրությունը,գումարած դրան առանձնանում է թույլ տեսողությամբ,ասենք `մինուս քառասուն:Հուսով եմ` դու չես պատրաստվում նրա վկայությունը հիմք ընդունել…
_Իհարկե ոչ,Հա՛յկ:Բայց…
_Ի՞նչ բայց:
_Ծերուկն ասաց,որ երիտասարդը հեռախոսով խոսելիս է եղել…
_Ծերուկը շատ բան ասաց…ասենք տիկին Լուիզայի մասին:Ծերուկին մոռացի:
_Նա ճիշտ էր: Մենք համոզվեցինք,որ սպանությունը տեղի է ունեցել ութն անց տասնութի սահմաններում:Բայց ես ,երբ իջա ներքև,նկատեցի երիտասարդի հեռախոսը,որը հիմա այ այնտեղ է գտնվում:Այսինքն`ճիշտ այնտեղ,որտեղ այն նետել է երիտասարդը:Ես բարձրացրեցի հեռախոսը,միացրեցի այն ու համեմատեցի նրա միջի ժամացույցն իմ ժամի հետ.դրանք համընկնում էին:Այնուհետև պարզեցի,թե երբ է ավարտվել վերջին հեռախոսազանգը:Ուղիղ ութն անց քսաներկու րոպե:Այսինքն`նրա ցատկից երեքից չորս րոպե հետո:Ի՞նչ է սա նշանակում:Սա նշանակում է,որ երիտասարդը խոսելիս է եղել իր զրուցակցի հետ մինչև ցատկի պահը:Ընդ որում`նա հեռախոսը չի անջատել,այլ պարզապես նետել է գետնին:Իսկ նրա զրուցակիցը մնացել է գծի վրա`հուսալով,որ երիտասարդը կարձագանքի:Երբ ես ներքևում էի, երիտասարդի հեռախոսը նորից զանգեց:Դա նրա եղբայրն էր:Բացի նրա եղբայրը լինելուց` զանգահարողը նաև նրա վերջին զրուցակիցն էր:Կարծելով,թե իր երկրորդ զանգին պատասխանում է իր եղբայրը`այդ տղան հարցրեց,թե Սամվել ինչու չէիր պատասխանում:Այս ամենը նշանակում է,որ զոհվածը`Սամվելը, ցատկից անմիջապես առաջ խոսելիս է եղել իր եղբոր հետ,որ նա հեռախոսը նետել է,այնուհետև իրեն ցած նետել:Այսինքն`երիտասարդը չի սայթաքել ու դարձել պատահականության զոհ:Նա միտումնավոր է իրեն նետել:Իսկ,թե ինչու…դա արդեն այլ հարց է:
_Հա,համոզվեցի,որ մինչև սայթաքելը երիտասարդը հեռախոսով խոսելիսա էղել:Բայց կարար նենց պատահեր,որ ինքը նետելա հեռախոսը ընկնելու պահին:Այսինքն` պատահական սայթաքելով`ուղղակի ձեռքից բացա թողել հեռախոսը:Ու էտ հեռախոսը հայտնվելա հենց այնտեղ,որտեղ դու այն գտել ես:Էտ դեպքում դուրս կգա,որ դժբախտ պատահարա տեղի ունեցել:
_Արի բարձրանանք վերև,-առաջարկում է Մելիքյանը:
Մելիքյանն ու Ասատրյանն աստիճաններով բարձրանում են այնտեղ,որտեղ Մելիքյանը նկատել է բջջային հեռախոսը:
_Տե՛ս,Ասատրյա՛ն,հեռախոսը գտնվում է ցատկի տեղից բավականին հեռու:Հիմա նայի՛ր աստիճաններին:Արդեն չորրորդ աստիճանին արյան հետքեր են:Բախումը էտ աստիճանի հետ եղել է ճակատագրական,և երիտասարդը տեղում մահացել է:Վնասվածքը երիտասարդի գլխի շրջանում է:Նշանակում է,որ երիտասարդը նետվել է գլխի վրա:Հիմա պատկերացրու մի մարդու,ով ,այս ծայրից ասենք,թե պատահականորեն գլխի վրա սայթաքելով,կարողանա այդ էքստրեմալ ու ճակատագրական իրավիճակում ակրոբատիկ այնպիսի հնարք կատարի,որ ձեռքը ետ տանի ու մի բան էլ ուժ գործադրի,որ հեռախոսը հայտնվի այստեղ:Դա այն դեպքում ,երբ երիտասարդն ազատ անկում է կատարել դեպի ներքև:Այսինքն ֆիզիկայի բոլոր օրենքներով բջջայինը պատահական սայթաքելու դեպքում պիտի հայտնվեր այ այնտեղ`ներքևում:
_Հա՛…համաձայն եմ:Բայց ինչու՞:Ինչու՞ էսքան երիտասարդ տարիքում…ու հենց էս ձևով:Թմրանյութի ազդեցության տա՞կ էր,խմա՞ծ էր կամ ի՞նչ էր վերջին անգամ հեռախոսով խոսացել եղբոր հետ,որ կարար ստիպել նրան էդպիսի քայլի դիմել:
_Թմրանյութերի ու խմիչքի հետ կապված`ցույց կտան անալիզները:Մի բան հաստատ կարող եմ ասել,որ չի ծակվել,-ասում է Մելիքյանը`ցույց տալով երիտասարդի ձեռքերը:
_Բա եղբա՞յրը…
_Երբ նա զանգել էր,ես նրան ասեցի,որ գա Սունդուկյանի թատրոն:Էտ դեպքում շատ բաներ հենց էսօր էլ կբացահայտվեն:
Հենց այդ ժամանակ ներս են մտնում մի քանի ոստիկաններ և միանում աշխատանքներին:Այնուհետև ներս են շտապում շտապօգնության աշխատակիցները և երիտասարդ օրիորդին զննելուց հետո առաջարկում են նրան հոսպիտալացնել:
_Էս աղջկա հետ ես կխոսամ մոտակա օրերս,երբ նա ուշքի գա,-հոգոց հանելով ու խղճահարությամբ նայելով օրիորդի ուղղությամբ`ասում է Ասատրյանը:
Մելիքյանն ու Ասատրյանը բաժանվում են:Ասատրյանը սկսում է ցուցումներ տալ իր աշխատակիցներին այնուհետև մոտենում է Մելիքյանին ու ասում.
_Դու ենթադրեցիր,որ երիտասարդը աստիճանների մոտ էր հայտնվել,որովհետև ծխող էր:
_Հա՛:
_Հենց նոր տղաներից մեկն ինձ ասեց,որ վերևի հարկում սիգարետի մնացորդա գտել:Մերոնք նաև պարզել են,որ էտ սիգարետն օգտագործվելա մոտ տասնհինգ րոպե առաջ:Եթե երիտասարդն էտքան կուլտուրական էր,որ որոշել էր չխախտել կանոնն ու զուգարանում կամ դրսում ծխել,ի՞նչ գործ ունի էտ սիգարետը վերևի հարկում:Պարզվումա,որ նա այնքան էլ կուլտուրական չի եղել:Երիտասարդը ծխելա իր կյանքի վերջին սիգարետը վերևի հարկում:Էտ դեպքում երիտասարդն ինչ պատճառ ուներ`հայտնվելու աստիճանների մոտ:
Մելիքյանը ժպտում է ու ասում.
_Էտ անկուլտուրականը ես եմ:Երբ զգացի,որ ինչ-որ բան այն չի,դուրս եկա դահլիճից:Ամբողջ ներկայացման ժամանակահատվածում չէի ծխել ու պահը բաց չթողեցի:
Ասատրյանն էլ փոքր ինչ ծիծաղում է ու առաջարկում.
_Կարելիա պերեկուռ անել…
Նրանք առանձնանում են ու սկսում ծխել:Ասատրյանն ասում է.
_Լավ, ի՞նչ հիմք կարար ունենար էս ջահելը:Նոր նշանվել էր:Կյանքի էտքան կարևոր ու երջանիկ փուլում…կա՞րողա սոցիալական կամ ֆինանսական խնդիրներ ուներ…
_Չեմ կարծում:Դիակի վզին լավ էլ հաստ շղթա է:Չեմ կարծում,որ բանվոր դասակարգի հուսահատ երիտասարդը կարողանար իրան թույլ տալ էդպիսի շղթա:Իսկ նրա թանկարժեք մերսեդեսը,որը հիմա գտնվումա Սունդուկյանի բակում, ևս հակառակն է ապացուցում:Չգիտեմ:Հլը շուտա հետևություններ անելու համար:
Այդ պահին Մելիքյանին ու Ասատրյանին է մոտենում ծերունին`պահակը, ու ասում.
_Էս դռան մոտ մի հատ ջահելա էկել զիվորական ունիֆոռմով:Ուզումա ներս գա:Մեր վախտ ուրիշ էր բանակը:Էն վախտ ով կարար տենց հանգիստ ֆոռմով …
_Լավ:Սամվելի եղբայրնա:Ասատրյա՛ն,հետս արի դուրս:
Այսպիսով Ասատրյանն ու Մելիքյանը դուրս են գալիս թատրոնի դռներից և հանդիպում մի բորբոքված,խուճապի մատնված ու հուզված զինվորական համազգեստով երիտասարդի:
_Ո՞վ եք դուք, արա՛,նե՛րս թողեք:ՈՒ՞րա ախպերս:
_Երիտասա՛րդ,մենք ազգային անվտանգությունից ենք, մի հարցի պատասխանիր ու քեզ ներս կթողնեն,-առաջարկում է Մելիքյանը:
_Ի՞նչ հարց, ասե՛ք ,շու՛տ արեք:
_Երբ,որ վերջին անգամ եղբորդ հետ խոսացիր,ի՞նչ լսեցիր:
_ Իրար հետ խոսում էինք, մեկ էլ թրխկոցի ձեն լսեցի,ոնց որ իրա տռուպկեն ընգավ…
_Էլ ի՞նչ լսեցիր,հլը լա՛վ հիշի:
_Երկու հատ քայլի ձեն ու վսյո…
_Լա՛վ,կարող ես ներս մտնել,-հոգոց հանելով`ասում է Մելիքյանն ու նայում Ասատրյանին:
Հենց երիտասարդը մտնում է ներս,սկսվում են լսվել նրա ճիչերն ու հառաչանքները:Մելիքյանն ու Ասատրյանը դրսում են մնում:Մելիքյանն ասում է.
_Այո՛,ինքնասպանություն է:
_Հա՛…Գևո՛րգ,դու հոգնած տեսք ունես:Գնա՛ տուն:Ես էս գործերով կզբաղվեմ:Հետաքննությունը ես եմ վարելու,բայց…
_Դու մտածում ես էն,ինչ որ ես:
_Հա,էսի մտնելույա մյուս չբացահայտված յոթ ինքնասպանությունների շարքը:
_Կապրենք`կտեսնենք,հաջողություն,Հայ՛կ:
_Առայժմ,Մելիքյա՛ն:




Մեջբերել
Էջանիշներ