Ծերուկը միանգամից ենթարկվում է,ցած դնում հեռախոսը և պատրաստակամորեն կանգնում դռների մոտ:Այնուհետև Մելիքյանը խիստ հայացքով նայում է իր առջև կանգնած միջին տարիքի տղամարդուն և հրամայական տոնով ասում նրան.
_Իսկ Դուք,հարգելի՛ս, կանգնե՛ք այստեղ և հոգացե՛ք,որպեսզի դիակին մի սանտիմետր անգամ ոչ ոք չմոտենա, և հանդիսականներն այստեղ չխմբվեն:
Ասում է Մելիքյանը և մի քանի քայլ կատարելով` մոտենում երիտասարդի դիակին:Նա նորից շուրջն է նայում:Այնուհետև շրջվում է և հարցնում ծերուկին ու տղամարդուն,որն արդեն դիրքավորվել էր`պաշտպանելու տարածքը հետաքրքրասեր քաղաքացիներից.
_Ձեզնից ո՞վ է ականատես եղել,երբ տեղի է ունեցել ողբերգությունը:
_Ես,-կմկմալով պատասխանում է ծերուկը:
_Լսում եմ ձեզ:Սկզբի՛ց սկսեք:
_Դե ես իմ համար ռադիո էի լսում,մի կտոր հաց կերա…
_Ավելի կոնկրե՛տ,պատմե՛ք,թե ինչ է տեղի ունեցել երիտասրդի հետ,-ասում է Մելիքյանը,որն այդ պահին արդեն կռացել էր և զննում էր երիտասարդի վնասվածքները`զուգահեռաբար հարցաքննելով ծերուկին:
Ծերուկը հուզված է լինում.շարունակ սրբում է աչքերը,քթի տակ ինչ-որ բաներ մղկտում և վերջիվերջո մի կերպ պատասխանում է.
_Բալե՛ս,ես իմ համար միջանցքում կանգնած էի: Մեկ էլ տենամ էտ ջահելը սոտվիով խոսալով իրա համար իջնումա:Մոտիկացավ, որ պիտի էս աստիճաններով իջնի,սոտվին ձեռից քցեց, մի պահ պաղեց,ես էլ ասի ապեր`ինչա էղել,ձեն չհանեց,ըտենց պաղած դեմքով երկու քայլ առաջ էկավ ու սենց գլխի վրա իրան ցած նետեց …
Մելիքյանը,որն այդ պահին ուսումնասիրելիս է լինում զոհի դեմքը, վեր է կենում և շրջվելով ծերուկի ուղղությամբ`խիստ տոնով ասում.
_Ուզում եք ասել`երիտասարդը դա միտումնավո՞ր է արել… նա ինքնասպան է եղել:
_Աստված վկա`ես էլ էդպիսի բան չէի տեսել:Էտ ի՞նչ էղավ ջահել էրեխի հետ տենց միանգամից,ըտենց կախարդվածի պես իրան նետեց աստիճանների վրա:Թռավ ու գլուխը զարկեց էն սուր քարին…
_Շարունակե՛ք,-ասում է Մելիքյանը`բարձրանալով աստիճաններով և ուսումնասիրելով արյան հետքերը:
_Ըտենց նետվեց գլխի վրա…ահավոր ձևի նետվեց…արյունը սկսեց գլխից ֆշշալ… ու հենց զարկեց գլուխը,տենց անգիտակից գլորվեց ներքև … ես էլ վախեցա խառնվեցի իրար …
_Հասկանալի է:Միջանցքում,աստիճանների վրա ուրիշ մարդ կա՞ր…
_Չէ՛, ցավդ տանեմ,էտ մեկը բացառվածա:Ես ծեր մարդ եմ,կարողա վատ եմ տենում,բայց հաստատ ուրիշ մարդ չկար էտ պահին:
Միևնույն ժամանակ Հռիփսիմեն և Սուսաննան կանգնում են դահլիճի ելքի մոտ:Ներկայացումն ավարտված էր:Մարդիկ սկսում են հերթով դուրս գալ դահլիճից,իսկ Սուսաննան պահանջում է նրանցից ,որպեսզի բոլորն իջնեն հանդիպակաց աստիճաններով:Այդ ժամանակ դուրս եկող մարդկանց մեջ Հռիփսիմեն նկատում է երիտասարդի ընկերուհուն և նրան մի կողմ քաշում`ասելով.
_Դուք պետք է այստեղ սպասեք,մի քիչ հետո Ձեզ կմոտենան…
_Ո՞վ կմոտենա:Ես իմ ընկերոջ հետ եմ,որտե՞ղ է նա….ի՞նչ է կատարվում:
_Հիմա Ձեզ կմոտենան և ամեն ինչ կբացատրեն:
_Աստծո սիրուն,ես անհանգստանում եմ,ի՞նչ է եղել
_Պարզապես մի փոքր համբերեք…
_Ես հիմա կզանգահարեմ իմ ընկերոջը..
_Նա հիմա չի կարող պատասխանել…
_Ինչու…
_Ես էլ տեղեկություն չունեմ.ինձ այսպես են կարգադրել…ավելի լավ է հանգստացիր, արի՛ նստենք:
_Ոչինչ չեմ հասկանում:
Այդ ժամանակ արդեն մի խումբ հանդիսատեսներ հասցրել էին իջնել հանդիպակաց աստիճաններով:Հայտնվելով առաջին հարկում`նրանք տեսնում են երիտասարդի դիակը:Եվ սկսվում է աղմուկ, իրարանցում,կանացի ճիչեր:Միջին տարիքի տղամարդը ետ է քշում հետաքրքրասերներին:Նրան միանում է ծերունին,որը խուճապահար հանդիսականներին ուղեկցում է դռան կողմը:Մելիքյանը,կենտրոնացած դեպքի հետազոտությունների մեջ,կարծես չի էլ նկատում այդ իրարանցումը:Այդ ամբոխի միջից հանկարծ Գևորգը լսում է հարազատ մի ձայն:Դա նրա ընկերուհին է լինում`Լիանան.
_Գևո՛րգ,ինչա՞ կատարվում:
_Դու տաքսի նստի ու գնա տուն,ուշոտ կզանգահարեմ:
Այս խոսքերից հետո Լիանան,խառնվելով խուճապահար մարդկանց կույտի մեջ,դուրս է գալիս թատրոնից:Այդ ժամանակ ճիչերն այնքան են ուժեղանում,որ լսելի են դառնում երկրորդ հարկում,որտեղ երկու հսկիչները `Հռիփսիմեն ու Սուսաննան,փորձում են հանգստացնել երիտասարդ օրիորդին`զոհվածի ընկերուհուն:
__Աստվա՛ծ իմ, էս ի՞նչ ձայներ են…,-լացակումած բացականչում է օրիորդը և վազում հանդիպակաց աստիճանների ուղղությամբ:
Հռիփսիմեն ու Սուսաննան փորձում են կանգնեցնել աղջկան,բայց անզոր են գտնվում:Օրիորդը հայտնվում է առաջին հարկում,ճանաչում իր ընկերոջը ու սարսափահար բացականչելով`ուշագնաց լինում:
Մտազբաղ Մելիքյանը հայացքը թեքում է կատարվածի ուղությամբ ու քթի տակ մռթմռթում.
_Ես ձեզ չասեցի`ներքև չթողեք էտ աղջկան:
Այսպիսով թատրոնի բոլոր այցելուները դուրս են գալիս:Միջանցքում մնում են միայն թատրոնի աշխատակիցները,Մելիքյանն ու ծանր վիճակում հայտնված զոհվածի ընկերուհին,որին ամեն կերպ փորձում են օգնություն ցույց տալ թատրոնի աշխատակցուհիները:Կանանցից մեկը նույնիսկ զանգահարում է շտապօգնություն:Մի քանի րոպե անց ներս են մտնում ազգային անվտանգության վեց աշխատակիցներ:Նրանցից մի քանիսը սկսում են հետքեր վերցնել,մեկը սկսում է շրջել թատրոնի շենքով մեկ,մյուսն էլ ինչ-որ գրառումներ է սկսում կատարել:Աշխատակիցներից մեկը`այդ խմբի գլխավորը,ներս մտնելուն պես հրահանգներ է տալիս իր կոլեգաներին,իսկ ինքը մոտենում է Գևորգին,որն արդեն հասցրած է լինում իր նախնական վերլուծությունները կատարել:Մոտեցողը մայոր Ասատրյանն էր,որը ձեռքը մեկնում է Գևորգին ու ասում.
_Բարև Մելիքյան:
_Բարև Հայկ:
_ Հեսա ոստիկաններն էլ կգան:Էս ի՞նչա տեղի ունեցել երիտասարդի հետ:Էս երեսինը տեսնում եմ`հրազենային վնասվածք չի:Էս ի՞նչ հաշիվա:
_Դու ճիշտ ես,էս հրազենային վնասվածք չի:Երիտասարդը ,հեռախոսով խոսալաով,դուրսա եկել դահլիճից, աստիճաններից գլորվել ու գլխով ծանր վնասվածքա ստացել,որի հետևանքով տեղում մահացելա:
_Ոնց հասկացա` ինքը սայթաքելա:Դժբախտ պատահա՞ր:
_Դա արդեն հանելուկա:Երկար պատմությունա…
_Նաև կարելի ա ենթադրել,որ երիտասարդը եկել էր ներկայացման …
_Այո՛,միանշանակ …
_Միայնա՞կ:
_Չէ՛,ընկերուհու հետ:Ավելի ճիշտ`նշանածի:Տե՛ս,զոհի մատնեմատին մատանի կա:Իսկ այն աղջիկը,որին հիմա հանգստացնում են հսկիչները,երիտասարդի նշանածնա:Նրա ձեռքին էլ մատանի կա:Նրանք դահլիճում միասին էին:Ես էլ էի դահլիճում Լիանայի հետ:
_Իսկ դու հասցրե՞լ ես պարզել`երբա տեղի ունեցել դեպքը:
_Երբ մենք դահլիճում էինք երիտասարդը,հեռախոսով խոսալով, դուրս եկավ:Նրա դուրս գալուց մոտ երեք րոպե հետո դահլիճ մտավ պահակը,որ հսկիչներին պատմի դեպքի մասին:Ես անմիջապես դուրս եկա և նայեցի ժամացույցին:Ութն անց քսան էր:Եթե հաշվի առնենք երիտասարդի ծախսած ժամանակը աստիճաններին հասնելու համար,ստացվում է,որ դժբախտությունը տեղի է ունեցել մոտավորապես ութն անց տասնութ րոպե:




Մեջբերել
Էջանիշներ