Բայց Մելիքյանը չի պատասխանում և դուրս է գալիս օթյակից:
Մելիքյանը խիստ ու արագ քայլերով անցնում է միջանցքով:Նրա դեմքը բացարձակապես ոչինչ չի արտահայտում:Նա մի պահ կանգնում է միջանցում,նայում է շուրջը և շարունակում իր խրոխտ քայլերը: Մոտենալով աստիճաններին`նա նորից կանգ է առնում:Այս անգամ նա ներքևից լսում է կանացի մղկտոց ու ճիչեր.
_Ջահել էրեխեն … վայ Աստված …
Այդ պահին Մելիքյանի բերանը փոքր ինչ բացվում է,հոնքերը բարձրանում են վեր:Նա ձեռքը տանում է տաբատի գրպանը,հանում ծխախոտի տուփը և վառելով սիգարետը`ագահաբար սկսում ծխել:Մի քանի վայրկյան անց նա վճռականորեն ցած է իջնում աստիճաններով և ականատես լինում մի սարսափելի տեսարանի:
Նախ նա նկատում է արնաթաթախ քարե աստիճանները:Իսկ աստիճանների վերջում`առաջին հարկի հատակին, տեսնում է արնակոլոլ գլխով անշնչացած երիտասարդին,որի գլխավերևում կանգնած է լինում պահակներից մեկը`մի միջին տարիքի տղամարդ,որը սարսռած ուսումնասիրելիս է լինում երիտասարդի այլանդակված գլուխը:Պահակի կողքին կանգնած է լինում այն թմբլիկ միջահասակ կինը `հսկիչը,որը ,բերանը ձեռքով փակած, նայում է երիտասարդի դիակին:Իսկ մի խումբ կին աշխատակիցներ կանգնած են լինում դիակից մի քանի մետր հեռավորության վրա:Հենց այդ խմբից էին գալիս այդ բոլոր ճիչերն ու մղկտոցները:Իսկ այն ծեր պահակը կանգնել էր պահակակետի հեռախոսի մոտ և դողացող ձեռքերով բռնելով խոսափողը`զանգահարում էր ոստիկանաություն:
_էս ո՞նցա սենց բան էղել, տե՛ր Աստված …
Լսվում էր միջանցքում:Մելիքյանը իսկույն ճանաչում է երիտասարդին:Դա այն երիտասարդն էր,որ մի քանի րոպե առաջ դուրս եկավ դահլիճից հեռախոսազանգին պատասխանելու համար:Իսկ ուր է հեռախոսը:Մելիքյանը նորից նայում է շուրջը և բջջային հեռախոսի վիբրացիայի ձայն է լսում:Ետ նայելով` նա հատակին տեսնում է այն:Մելիքյանը գրպանից հանում է իր թաշկինակը և բարձրացնում հեռախոսը:Դա հավանաբար այն մարդն էր,ում հետ վերջին անգամ խոսել էր երիտասարդը:Միացնելով բբջջայինը` Մելիքյանը պատասխանում է հեռախոսազանգին:Հեռախոսի միջից լսվում է սարսափահար երիտասարդի ձայնը.
_Ալո՛,Սամվե՛լ,Էս ի՞նչ էղավ,ի՞նչի չէիր պատասխանում,խոսա՛…
_Երիտասա՛րդ,Սամվելը չի՛ …
_Բա ո՞վ ես, ուրա ախպերս
_Սամվելի չի կարող պատասխանել հեռախոսազանգիդ,եթե կարող ես,եկ Սունդուկյանի անվան թատրոն:
_Ինչա՞ էղել,դու ո՞վ ես …
_Ես ազգային անվտանգությունից եմ..ես հիմա չեմ կարող խոսել…առայժմ այսքանը:
Ասում է Մելիքյանը և անջատում հեռախոսը`դնելով այն ճիշտ նույն վայրում,որտեղ այն ընկած էր եղել: Այդ պահին այն միջին տարիքի պահակը,որը կանգնած էր զոհի գլխավերևում նկատում է Մելիքյանին և բղավում.
_Դու ո՞վ ես,ի՞նչ ես անում ստեղ…գնա՛,այդտեղ ոչինչ չտրորե՛ս,մինչև միլիցիան գա:
_Կապիտան Մելիքյան,ազգային անվտանգություն,ես դահլիճում հանդիսատեսների շարքում էի: Դուք զոհից մի քանի քայլ ե՛տ գնացեք,հիմա կիջնեմ:
Մելիքյանը արագորեն իջնում է աստիճանների ձախ հատվածով `փորձելով չտրորել արյան հետքերը,որոնք գտնվում են աստիճանների աջ անկյունում:Իսկ պահակն ու թմբլիկ կինը մի քանի քայլով ետ են գնում դիակից: Մելիքյանը մոտենում է նրանց և ցույց տալիս փաստաթղթերը:Այնուհետև խնդրելով մի քանի վայրկյան սպասել` զանգահարում է իր կոլեգաներին:
_Խաչատրյա՛ն,բրիգա՛դ ուղարկիր:Սունդուկյանի թատրոնում մի երիտասարդ տարօրինակ հանգամանքներում մահացել է:Լավ …լավ … սպասում եմ …ես հիմա կփորձեմ զրուցել նրա ընկերուհու հետ:
Մելիքյանը անջատում է իր անձնական հեռախոսը,խորը հոգոց հանում ,ուշադիր զննում է թատրոնի աշխատակիցներին,ևս մեկ անգամ ետ նայում, տրորում ճակատը և դիմում թմբլիկ կնոջը.
_Ե՞րբ է վերջանում ներկայացումը:
_Մոտավորապես հինգ րոպեից,-կմկմալով պատասխանում է ամբողջովին սփրթնած կինը,որը շարունակում էր ձեռքով բերանը փակ պահել:
_Ուրեմն այսպես,Դուք հիմա հսկիչներից մեկի հետ հանդիպակաց աստիճաններով կբարձրանաք դահլիճ:Այ Դու՛ք,մո՛տ եկեք …
Ասում է Մելիքյանը խմբված մղկտացող կանանցից մեկին:Վերջինս անինքնավստահ քայլերով մոտենում է Մելիքյանին:
_Ձեր անունները
_Ես Հռիփսիկն եմ,-պատասխանում է թմբլիկ կինը:
_Սուսան,-ասում է քիչ առաջ մոտեցած կինը:
_Ուրեմն ,Սուսա՛ն, դու դուրս եկող հանդիսատեսներին կուղեկցես դեպի հանդիպակաց աստիճանները,որտեղով էլ նրանք կիջնեն:Իսկ դու,Հռիփսի՛կ,զոհի ընկերուհուն կկանչես քո մոտ,երբ ժողովուրդը դուրս գա դահլիճից:Կպահես նրան այնքնան ժամանակ վերևի հարկում ,մինչև ես կբարձրանամ վերև:
Այնուհետև Մելիքյանը հայացքը ուղղում է սարսափահար ծերուկի ուղղությամբ,որն արդեն զանգահարել էր ոստիկանատուն:Ծերուկը չի կարողանում խոսել,իսկ ձեռքերը շարունակ դողում են:Մելիքյանը դիմում է նրան.
-Հայրի՛կ ջան,դի՛ր հեռախոսը:Ես արդեն զանգահարել եմ համապատասխան մարդկանց:Ավելի լավ է՝ դու կանգնիր դռան մոտ և ոչ ոքի ներս մի՛ թող.մի քանի րոպեից մեր աշխատակինցները կժամանեն: Հանդիսականնեը քիչ հետո դուրս կգան,խնդրում եմ,որ դու նրանց միանգամից դուրս հրավիրես:




Մեջբերել
Էջանիշներ