ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ Ի ՍԿԶԲԱՆԵ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԵՂԵԼ ՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՐՄԵՆԻԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ,
Երեկո է:Սունդուկյանի անվան թատրոնը մարդաշատ է:Ոմանք կլանված դիտում են ներկայացումը,ոմանք էլ բացարձակապես անտարբեր են:Դահլիճի օթյակում նստած է երեսուներեքամյա խուզարկու Գևորգ Մելիքյանը իր երիտասարդ ընկերուհու հետ և համակ ուշադրությամբ դիտում է ներկայացումը:Նա այնքան կենտրոնացած է լինում ներկայացման վրա,որ չի լսում,թե ինչի մասին է պատմում իր կողքին նստած Լիանան`նրա ընկերուհին:Դրսում շոգ է լինում.սեպտեմբեր է:Գևորգի հագին սպիտակ կարճաթև վերնաշապիկ է,երեսը`սափրված:Առհասարակ Գևորգը աչքի է ընկնում մաքրասիրությամբ:Նրա ընկերուհին ևս թեթև է հագնված:Լիանային բացարձակ չի հետաքրքրում,թե ինչ է կատարվում բեմում.նա կարծես թե ստիպողաբար է եկել թատրոն`Գևորգի կամքով:Նա շարունակ ծամոն է ծամում և խոսում,իսկ Գևորգը չի արձագանքում և կլանված դիտում է ներկայացումը:Լիանայի խոսակցության ձայները չեն լսվում.ներկայցումը աղմկոտ է լինում:Այնուհետև երևում է մի երիտասարդ զույգ:Նրանք նստած են լինում ներքևում`մեջտեղի հատվածում`ավելի մոտ դահլիճի դռանը:Նրանք մոտ 22-23 տարեկան կլինեն:Նրանք գրկախառնված խոսում են:Այս անգամ նրանց խոսակցության ձայները լսվում են:Խոսում է աղջիկը.
_ Հիշում ես մեր առաջին հանդիպումը:
_Հա,կուրսով թատրոն էինք էկել:Ես քեզ էտ ժամանակ չէի ճանաչում:Հլը նոր առաջին կուրս էինք …
_Բայց ով կպատկերացներ,որ ընդամենը մի քանի տարի հետո կնշանվենք:Մենք այնքան տարբեր էինք:
_Ես լավ էլ պատկերացնում էի:Դու շատ գոռոզ էիր քեզ պահում:Ոչ ոքի մոտիկ չէիր թողնում:Էտ ես քո դիմակը պատռեցի:
Այդ խոսքի վրա նրանք երկուսով ,հազիվ իրենց զսպելով, ծիծաղում են:Հանկարծ երիտասարդի ձեռքին զանգ է գալիս:Երիտասարդը նայում է համարին ու ասում իր նշանածին.
_Էս հաստատ ախպերսա:Բանակից էկելա …
Այդ խոսքերն ասելուց հետո երիտասարդը հեռախոսը դնում է ականջին և սկսում շշուկով խոսել.
_Ախպե՛րս,էս ե՞րբ ես եկել:Ո՞նց ես…
Այսպես խոսելով մոտենում է դահլիճի դռանը և ,աչքով անելով ընկերուհուն,դուրս գալիս միջանցք:Գևորգ Մելիքյանը նկատում է դա,իսկ երբ երիտասարդը դուրս է գալիս,նորից կենտրոնանում է ներկայացման վրա:Այդ ժամանակ ներկայացումը մոտենում էր իր տրամաբանական ավարտին:Երկու րոպե հետո բացվում է դահլիճի դռներից մեկը, և ներս է մտնում սարսափահար պահակը:Այդ տարեց մարդը շուրջն է նայում,մի քանի անգամ սրբում է իր ճակատի քրտինքը և մի կերպ իրեն հավաքելով` մոտենում հսկիչներից մեկին`մի կարճահասակ թմբլիկ կնոջ:Դահլիճում նստածները չեն նկատում դա,բայց ամենատես Մելիքյանը ուշադիր հետևում է ծերուկի գործողություններին:Ծերուկը այդ կնոջ ականջին ինչ-որ բան է շշնջում:Մի քանի վայրկյան հետո հսկիչները խմբվում են դահլիճի մի մութ անկյունում:Մելիքյանը նկատում է նրանց սարսափահար դեմքերը,որոնք,փորձելով աղմուկ չբարձրացնել և չխախտել ներկայացման ընթացքը, դուրս են գալիս դահլիճից:Իսկ երբ դեռ նրանք իրենց հետևից չէին փակել դահլիճի դուռը,Մելիքյանը նկատում է,թե ինչպես են թատրոնի աշխատակիցները վազում դեպի աստիճանները:Մելիքյանը հասկանում է,որ ինչ որ բան այն չէ:Նա դիմում է իր ընկերուհուն ` Լիանային.
_Մնա՛ այստեղ:Ես հիմա կգամ:
Ասելով այս խոսքերը`Մելիքյանը վեր է կենում և մոտենում դռանը:Լիանան նրա հետևից բացականչում է.
_Հո բան չի պատահել:
Էջանիշներ