User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Ներոնի դիմակը (հայկական դետեկտիվ)

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2009
    Գրառումներ
    17
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Ներոնի դիմակը (հայկական դետեկտիվ)

    ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ Ի ՍԿԶԲԱՆԵ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԵՂԵԼ ՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ
    ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՐՄԵՆԻԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ,


    Երեկո է:Սունդուկյանի անվան թատրոնը մարդաշատ է:Ոմանք կլանված դիտում են ներկայացումը,ոմանք էլ բացարձակապես անտարբեր են:Դահլիճի օթյակում նստած է երեսուներեքամյա խուզարկու Գևորգ Մելիքյանը իր երիտասարդ ընկերուհու հետ և համակ ուշադրությամբ դիտում է ներկայացումը:Նա այնքան կենտրոնացած է լինում ներկայացման վրա,որ չի լսում,թե ինչի մասին է պատմում իր կողքին նստած Լիանան`նրա ընկերուհին:Դրսում շոգ է լինում.սեպտեմբեր է:Գևորգի հագին սպիտակ կարճաթև վերնաշապիկ է,երեսը`սափրված:Առհասարակ Գևորգը աչքի է ընկնում մաքրասիրությամբ:Նրա ընկերուհին ևս թեթև է հագնված:Լիանային բացարձակ չի հետաքրքրում,թե ինչ է կատարվում բեմում.նա կարծես թե ստիպողաբար է եկել թատրոն`Գևորգի կամքով:Նա շարունակ ծամոն է ծամում և խոսում,իսկ Գևորգը չի արձագանքում և կլանված դիտում է ներկայացումը:Լիանայի խոսակցության ձայները չեն լսվում.ներկայցումը աղմկոտ է լինում:Այնուհետև երևում է մի երիտասարդ զույգ:Նրանք նստած են լինում ներքևում`մեջտեղի հատվածում`ավելի մոտ դահլիճի դռանը:Նրանք մոտ 22-23 տարեկան կլինեն:Նրանք գրկախառնված խոսում են:Այս անգամ նրանց խոսակցության ձայները լսվում են:Խոսում է աղջիկը.
    _ Հիշում ես մեր առաջին հանդիպումը:
    _Հա,կուրսով թատրոն էինք էկել:Ես քեզ էտ ժամանակ չէի ճանաչում:Հլը նոր առաջին կուրս էինք …
    _Բայց ով կպատկերացներ,որ ընդամենը մի քանի տարի հետո կնշանվենք:Մենք այնքան տարբեր էինք:
    _Ես լավ էլ պատկերացնում էի:Դու շատ գոռոզ էիր քեզ պահում:Ոչ ոքի մոտիկ չէիր թողնում:Էտ ես քո դիմակը պատռեցի:
    Այդ խոսքի վրա նրանք երկուսով ,հազիվ իրենց զսպելով, ծիծաղում են:Հանկարծ երիտասարդի ձեռքին զանգ է գալիս:Երիտասարդը նայում է համարին ու ասում իր նշանածին.
    _Էս հաստատ ախպերսա:Բանակից էկելա …
    Այդ խոսքերն ասելուց հետո երիտասարդը հեռախոսը դնում է ականջին և սկսում շշուկով խոսել.
    _Ախպե՛րս,էս ե՞րբ ես եկել:Ո՞նց ես…
    Այսպես խոսելով մոտենում է դահլիճի դռանը և ,աչքով անելով ընկերուհուն,դուրս գալիս միջանցք:Գևորգ Մելիքյանը նկատում է դա,իսկ երբ երիտասարդը դուրս է գալիս,նորից կենտրոնանում է ներկայացման վրա:Այդ ժամանակ ներկայացումը մոտենում էր իր տրամաբանական ավարտին:Երկու րոպե հետո բացվում է դահլիճի դռներից մեկը, և ներս է մտնում սարսափահար պահակը:Այդ տարեց մարդը շուրջն է նայում,մի քանի անգամ սրբում է իր ճակատի քրտինքը և մի կերպ իրեն հավաքելով` մոտենում հսկիչներից մեկին`մի կարճահասակ թմբլիկ կնոջ:Դահլիճում նստածները չեն նկատում դա,բայց ամենատես Մելիքյանը ուշադիր հետևում է ծերուկի գործողություններին:Ծերուկը այդ կնոջ ականջին ինչ-որ բան է շշնջում:Մի քանի վայրկյան հետո հսկիչները խմբվում են դահլիճի մի մութ անկյունում:Մելիքյանը նկատում է նրանց սարսափահար դեմքերը,որոնք,փորձելով աղմուկ չբարձրացնել և չխախտել ներկայացման ընթացքը, դուրս են գալիս դահլիճից:Իսկ երբ դեռ նրանք իրենց հետևից չէին փակել դահլիճի դուռը,Մելիքյանը նկատում է,թե ինչպես են թատրոնի աշխատակիցները վազում դեպի աստիճանները:Մելիքյանը հասկանում է,որ ինչ որ բան այն չէ:Նա դիմում է իր ընկերուհուն ` Լիանային.
    _Մնա՛ այստեղ:Ես հիմա կգամ:
    Ասելով այս խոսքերը`Մելիքյանը վեր է կենում և մոտենում դռանը:Լիանան նրա հետևից բացականչում է.
    _Հո բան չի պատահել:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (22.02.2012)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2009
    Գրառումներ
    17
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Պատ. ՆԵՐՈՆԻ ԴԻՄԱԿԸ (հայկական դետեկտիվ)

    Բայց Մելիքյանը չի պատասխանում և դուրս է գալիս օթյակից:
    Մելիքյանը խիստ ու արագ քայլերով անցնում է միջանցքով:Նրա դեմքը բացարձակապես ոչինչ չի արտահայտում:Նա մի պահ կանգնում է միջանցում,նայում է շուրջը և շարունակում իր խրոխտ քայլերը: Մոտենալով աստիճաններին`նա նորից կանգ է առնում:Այս անգամ նա ներքևից լսում է կանացի մղկտոց ու ճիչեր.
    _Ջահել էրեխեն … վայ Աստված …
    Այդ պահին Մելիքյանի բերանը փոքր ինչ բացվում է,հոնքերը բարձրանում են վեր:Նա ձեռքը տանում է տաբատի գրպանը,հանում ծխախոտի տուփը և վառելով սիգարետը`ագահաբար սկսում ծխել:Մի քանի վայրկյան անց նա վճռականորեն ցած է իջնում աստիճաններով և ականատես լինում մի սարսափելի տեսարանի:
    Նախ նա նկատում է արնաթաթախ քարե աստիճանները:Իսկ աստիճանների վերջում`առաջին հարկի հատակին, տեսնում է արնակոլոլ գլխով անշնչացած երիտասարդին,որի գլխավերևում կանգնած է լինում պահակներից մեկը`մի միջին տարիքի տղամարդ,որը սարսռած ուսումնասիրելիս է լինում երիտասարդի այլանդակված գլուխը:Պահակի կողքին կանգնած է լինում այն թմբլիկ միջահասակ կինը `հսկիչը,որը ,բերանը ձեռքով փակած, նայում է երիտասարդի դիակին:Իսկ մի խումբ կին աշխատակիցներ կանգնած են լինում դիակից մի քանի մետր հեռավորության վրա:Հենց այդ խմբից էին գալիս այդ բոլոր ճիչերն ու մղկտոցները:Իսկ այն ծեր պահակը կանգնել էր պահակակետի հեռախոսի մոտ և դողացող ձեռքերով բռնելով խոսափողը`զանգահարում էր ոստիկանաություն:
    _էս ո՞նցա սենց բան էղել, տե՛ր Աստված …
    Լսվում էր միջանցքում:Մելիքյանը իսկույն ճանաչում է երիտասարդին:Դա այն երիտասարդն էր,որ մի քանի րոպե առաջ դուրս եկավ դահլիճից հեռախոսազանգին պատասխանելու համար:Իսկ ուր է հեռախոսը:Մելիքյանը նորից նայում է շուրջը և բջջային հեռախոսի վիբրացիայի ձայն է լսում:Ետ նայելով` նա հատակին տեսնում է այն:Մելիքյանը գրպանից հանում է իր թաշկինակը և բարձրացնում հեռախոսը:Դա հավանաբար այն մարդն էր,ում հետ վերջին անգամ խոսել էր երիտասարդը:Միացնելով բբջջայինը` Մելիքյանը պատասխանում է հեռախոսազանգին:Հեռախոսի միջից լսվում է սարսափահար երիտասարդի ձայնը.
    _Ալո՛,Սամվե՛լ,Էս ի՞նչ էղավ,ի՞նչի չէիր պատասխանում,խոսա՛…
    _Երիտասա՛րդ,Սամվելը չի՛ …
    _Բա ո՞վ ես, ուրա ախպերս
    _Սամվելի չի կարող պատասխանել հեռախոսազանգիդ,եթե կարող ես,եկ Սունդուկյանի անվան թատրոն:
    _Ինչա՞ էղել,դու ո՞վ ես …
    _Ես ազգային անվտանգությունից եմ..ես հիմա չեմ կարող խոսել…առայժմ այսքանը:
    Ասում է Մելիքյանը և անջատում հեռախոսը`դնելով այն ճիշտ նույն վայրում,որտեղ այն ընկած էր եղել: Այդ պահին այն միջին տարիքի պահակը,որը կանգնած էր զոհի գլխավերևում նկատում է Մելիքյանին և բղավում.
    _Դու ո՞վ ես,ի՞նչ ես անում ստեղ…գնա՛,այդտեղ ոչինչ չտրորե՛ս,մինչև միլիցիան գա:
    _Կապիտան Մելիքյան,ազգային անվտանգություն,ես դահլիճում հանդիսատեսների շարքում էի: Դուք զոհից մի քանի քայլ ե՛տ գնացեք,հիմա կիջնեմ:
    Մելիքյանը արագորեն իջնում է աստիճանների ձախ հատվածով `փորձելով չտրորել արյան հետքերը,որոնք գտնվում են աստիճանների աջ անկյունում:Իսկ պահակն ու թմբլիկ կինը մի քանի քայլով ետ են գնում դիակից: Մելիքյանը մոտենում է նրանց և ցույց տալիս փաստաթղթերը:Այնուհետև խնդրելով մի քանի վայրկյան սպասել` զանգահարում է իր կոլեգաներին:
    _Խաչատրյա՛ն,բրիգա՛դ ուղարկիր:Սունդուկյանի թատրոնում մի երիտասարդ տարօրինակ հանգամանքներում մահացել է:Լավ …լավ … սպասում եմ …ես հիմա կփորձեմ զրուցել նրա ընկերուհու հետ:
    Մելիքյանը անջատում է իր անձնական հեռախոսը,խորը հոգոց հանում ,ուշադիր զննում է թատրոնի աշխատակիցներին,ևս մեկ անգամ ետ նայում, տրորում ճակատը և դիմում թմբլիկ կնոջը.
    _Ե՞րբ է վերջանում ներկայացումը:
    _Մոտավորապես հինգ րոպեից,-կմկմալով պատասխանում է ամբողջովին սփրթնած կինը,որը շարունակում էր ձեռքով բերանը փակ պահել:
    _Ուրեմն այսպես,Դուք հիմա հսկիչներից մեկի հետ հանդիպակաց աստիճաններով կբարձրանաք դահլիճ:Այ Դու՛ք,մո՛տ եկեք …
    Ասում է Մելիքյանը խմբված մղկտացող կանանցից մեկին:Վերջինս անինքնավստահ քայլերով մոտենում է Մելիքյանին:
    _Ձեր անունները
    _Ես Հռիփսիկն եմ,-պատասխանում է թմբլիկ կինը:
    _Սուսան,-ասում է քիչ առաջ մոտեցած կինը:
    _Ուրեմն ,Սուսա՛ն, դու դուրս եկող հանդիսատեսներին կուղեկցես դեպի հանդիպակաց աստիճանները,որտեղով էլ նրանք կիջնեն:Իսկ դու,Հռիփսի՛կ,զոհի ընկերուհուն կկանչես քո մոտ,երբ ժողովուրդը դուրս գա դահլիճից:Կպահես նրան այնքնան ժամանակ վերևի հարկում ,մինչև ես կբարձրանամ վերև:
    Այնուհետև Մելիքյանը հայացքը ուղղում է սարսափահար ծերուկի ուղղությամբ,որն արդեն զանգահարել էր ոստիկանատուն:Ծերուկը չի կարողանում խոսել,իսկ ձեռքերը շարունակ դողում են:Մելիքյանը դիմում է նրան.
    -Հայրի՛կ ջան,դի՛ր հեռախոսը:Ես արդեն զանգահարել եմ համապատասխան մարդկանց:Ավելի լավ է՝ դու կանգնիր դռան մոտ և ոչ ոքի ներս մի՛ թող.մի քանի րոպեից մեր աշխատակինցները կժամանեն: Հանդիսականնեը քիչ հետո դուրս կգան,խնդրում եմ,որ դու նրանց միանգամից դուրս հրավիրես:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (22.02.2012)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2009
    Գրառումներ
    17
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Պատ. ՆԵՐՈՆԻ ԴԻՄԱԿԸ (հայկական դետեկտիվ)

    Ծերուկը միանգամից ենթարկվում է,ցած դնում հեռախոսը և պատրաստակամորեն կանգնում դռների մոտ:Այնուհետև Մելիքյանը խիստ հայացքով նայում է իր առջև կանգնած միջին տարիքի տղամարդուն և հրամայական տոնով ասում նրան.
    _Իսկ Դուք,հարգելի՛ս, կանգնե՛ք այստեղ և հոգացե՛ք,որպեսզի դիակին մի սանտիմետր անգամ ոչ ոք չմոտենա, և հանդիսականներն այստեղ չխմբվեն:
    Ասում է Մելիքյանը և մի քանի քայլ կատարելով` մոտենում երիտասարդի դիակին:Նա նորից շուրջն է նայում:Այնուհետև շրջվում է և հարցնում ծերուկին ու տղամարդուն,որն արդեն դիրքավորվել էր`պաշտպանելու տարածքը հետաքրքրասեր քաղաքացիներից.
    _Ձեզնից ո՞վ է ականատես եղել,երբ տեղի է ունեցել ողբերգությունը:
    _Ես,-կմկմալով պատասխանում է ծերուկը:
    _Լսում եմ ձեզ:Սկզբի՛ց սկսեք:
    _Դե ես իմ համար ռադիո էի լսում,մի կտոր հաց կերա…
    _Ավելի կոնկրե՛տ,պատմե՛ք,թե ինչ է տեղի ունեցել երիտասրդի հետ,-ասում է Մելիքյանը,որն այդ պահին արդեն կռացել էր և զննում էր երիտասարդի վնասվածքները`զուգահեռաբար հարցաքննելով ծերուկին:
    Ծերուկը հուզված է լինում.շարունակ սրբում է աչքերը,քթի տակ ինչ-որ բաներ մղկտում և վերջիվերջո մի կերպ պատասխանում է.
    _Բալե՛ս,ես իմ համար միջանցքում կանգնած էի: Մեկ էլ տենամ էտ ջահելը սոտվիով խոսալով իրա համար իջնումա:Մոտիկացավ, որ պիտի էս աստիճաններով իջնի,սոտվին ձեռից քցեց, մի պահ պաղեց,ես էլ ասի ապեր`ինչա էղել,ձեն չհանեց,ըտենց պաղած դեմքով երկու քայլ առաջ էկավ ու սենց գլխի վրա իրան ցած նետեց …
    Մելիքյանը,որն այդ պահին ուսումնասիրելիս է լինում զոհի դեմքը, վեր է կենում և շրջվելով ծերուկի ուղղությամբ`խիստ տոնով ասում.
    _Ուզում եք ասել`երիտասարդը դա միտումնավո՞ր է արել… նա ինքնասպան է եղել:
    _Աստված վկա`ես էլ էդպիսի բան չէի տեսել:Էտ ի՞նչ էղավ ջահել էրեխի հետ տենց միանգամից,ըտենց կախարդվածի պես իրան նետեց աստիճանների վրա:Թռավ ու գլուխը զարկեց էն սուր քարին…
    _Շարունակե՛ք,-ասում է Մելիքյանը`բարձրանալով աստիճաններով և ուսումնասիրելով արյան հետքերը:
    _Ըտենց նետվեց գլխի վրա…ահավոր ձևի նետվեց…արյունը սկսեց գլխից ֆշշալ… ու հենց զարկեց գլուխը,տենց անգիտակից գլորվեց ներքև … ես էլ վախեցա խառնվեցի իրար …
    _Հասկանալի է:Միջանցքում,աստիճանների վրա ուրիշ մարդ կա՞ր…
    _Չէ՛, ցավդ տանեմ,էտ մեկը բացառվածա:Ես ծեր մարդ եմ,կարողա վատ եմ տենում,բայց հաստատ ուրիշ մարդ չկար էտ պահին:
    Միևնույն ժամանակ Հռիփսիմեն և Սուսաննան կանգնում են դահլիճի ելքի մոտ:Ներկայացումն ավարտված էր:Մարդիկ սկսում են հերթով դուրս գալ դահլիճից,իսկ Սուսաննան պահանջում է նրանցից ,որպեսզի բոլորն իջնեն հանդիպակաց աստիճաններով:Այդ ժամանակ դուրս եկող մարդկանց մեջ Հռիփսիմեն նկատում է երիտասարդի ընկերուհուն և նրան մի կողմ քաշում`ասելով.
    _Դուք պետք է այստեղ սպասեք,մի քիչ հետո Ձեզ կմոտենան…
    _Ո՞վ կմոտենա:Ես իմ ընկերոջ հետ եմ,որտե՞ղ է նա….ի՞նչ է կատարվում:
    _Հիմա Ձեզ կմոտենան և ամեն ինչ կբացատրեն:
    _Աստծո սիրուն,ես անհանգստանում եմ,ի՞նչ է եղել
    _Պարզապես մի փոքր համբերեք…
    _Ես հիմա կզանգահարեմ իմ ընկերոջը..
    _Նա հիմա չի կարող պատասխանել…
    _Ինչու…
    _Ես էլ տեղեկություն չունեմ.ինձ այսպես են կարգադրել…ավելի լավ է հանգստացիր, արի՛ նստենք:
    _Ոչինչ չեմ հասկանում:
    Այդ ժամանակ արդեն մի խումբ հանդիսատեսներ հասցրել էին իջնել հանդիպակաց աստիճաններով:Հայտնվելով առաջին հարկում`նրանք տեսնում են երիտասարդի դիակը:Եվ սկսվում է աղմուկ, իրարանցում,կանացի ճիչեր:Միջին տարիքի տղամարդը ետ է քշում հետաքրքրասերներին:Նրան միանում է ծերունին,որը խուճապահար հանդիսականներին ուղեկցում է դռան կողմը:Մելիքյանը,կենտրոնացած դեպքի հետազոտությունների մեջ,կարծես չի էլ նկատում այդ իրարանցումը:Այդ ամբոխի միջից հանկարծ Գևորգը լսում է հարազատ մի ձայն:Դա նրա ընկերուհին է լինում`Լիանան.
    _Գևո՛րգ,ինչա՞ կատարվում:
    _Դու տաքսի նստի ու գնա տուն,ուշոտ կզանգահարեմ:
    Այս խոսքերից հետո Լիանան,խառնվելով խուճապահար մարդկանց կույտի մեջ,դուրս է գալիս թատրոնից:Այդ ժամանակ ճիչերն այնքան են ուժեղանում,որ լսելի են դառնում երկրորդ հարկում,որտեղ երկու հսկիչները `Հռիփսիմեն ու Սուսաննան,փորձում են հանգստացնել երիտասարդ օրիորդին`զոհվածի ընկերուհուն:
    __Աստվա՛ծ իմ, էս ի՞նչ ձայներ են…,-լացակումած բացականչում է օրիորդը և վազում հանդիպակաց աստիճանների ուղղությամբ:
    Հռիփսիմեն ու Սուսաննան փորձում են կանգնեցնել աղջկան,բայց անզոր են գտնվում:Օրիորդը հայտնվում է առաջին հարկում,ճանաչում իր ընկերոջը ու սարսափահար բացականչելով`ուշագնաց լինում:
    Մտազբաղ Մելիքյանը հայացքը թեքում է կատարվածի ուղությամբ ու քթի տակ մռթմռթում.
    _Ես ձեզ չասեցի`ներքև չթողեք էտ աղջկան:
    Այսպիսով թատրոնի բոլոր այցելուները դուրս են գալիս:Միջանցքում մնում են միայն թատրոնի աշխատակիցները,Մելիքյանն ու ծանր վիճակում հայտնված զոհվածի ընկերուհին,որին ամեն կերպ փորձում են օգնություն ցույց տալ թատրոնի աշխատակցուհիները:Կանանցից մեկը նույնիսկ զանգահարում է շտապօգնություն:Մի քանի րոպե անց ներս են մտնում ազգային անվտանգության վեց աշխատակիցներ:Նրանցից մի քանիսը սկսում են հետքեր վերցնել,մեկը սկսում է շրջել թատրոնի շենքով մեկ,մյուսն էլ ինչ-որ գրառումներ է սկսում կատարել:Աշխատակիցներից մեկը`այդ խմբի գլխավորը,ներս մտնելուն պես հրահանգներ է տալիս իր կոլեգաներին,իսկ ինքը մոտենում է Գևորգին,որն արդեն հասցրած է լինում իր նախնական վերլուծությունները կատարել:Մոտեցողը մայոր Ասատրյանն էր,որը ձեռքը մեկնում է Գևորգին ու ասում.
    _Բարև Մելիքյան:
    _Բարև Հայկ:
    _ Հեսա ոստիկաններն էլ կգան:Էս ի՞նչա տեղի ունեցել երիտասարդի հետ:Էս երեսինը տեսնում եմ`հրազենային վնասվածք չի:Էս ի՞նչ հաշիվա:
    _Դու ճիշտ ես,էս հրազենային վնասվածք չի:Երիտասարդը ,հեռախոսով խոսալաով,դուրսա եկել դահլիճից, աստիճաններից գլորվել ու գլխով ծանր վնասվածքա ստացել,որի հետևանքով տեղում մահացելա:
    _Ոնց հասկացա` ինքը սայթաքելա:Դժբախտ պատահա՞ր:
    _Դա արդեն հանելուկա:Երկար պատմությունա…
    _Նաև կարելի ա ենթադրել,որ երիտասարդը եկել էր ներկայացման …
    _Այո՛,միանշանակ …
    _Միայնա՞կ:
    _Չէ՛,ընկերուհու հետ:Ավելի ճիշտ`նշանածի:Տե՛ս,զոհի մատնեմատին մատանի կա:Իսկ այն աղջիկը,որին հիմա հանգստացնում են հսկիչները,երիտասարդի նշանածնա:Նրա ձեռքին էլ մատանի կա:Նրանք դահլիճում միասին էին:Ես էլ էի դահլիճում Լիանայի հետ:
    _Իսկ դու հասցրե՞լ ես պարզել`երբա տեղի ունեցել դեպքը:
    _Երբ մենք դահլիճում էինք երիտասարդը,հեռախոսով խոսալով, դուրս եկավ:Նրա դուրս գալուց մոտ երեք րոպե հետո դահլիճ մտավ պահակը,որ հսկիչներին պատմի դեպքի մասին:Ես անմիջապես դուրս եկա և նայեցի ժամացույցին:Ութն անց քսան էր:Եթե հաշվի առնենք երիտասարդի ծախսած ժամանակը աստիճաններին հասնելու համար,ստացվում է,որ դժբախտությունը տեղի է ունեցել մոտավորապես ութն անց տասնութ րոպե:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (22.02.2012)

  7. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2009
    Գրառումներ
    17
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Պատ. ՆԵՐՈՆԻ ԴԻՄԱԿԸ (հայկական դետեկտիվ)

    _Իսկ ինչու՞ էր երիտասարդը իջնում աստիճանների մոտ,եթե կարող էր վերևի միջանցքում խոսել:
    _Նայի՛ր նրա աջ գրպանին …
    Ասատրյանը աչքերը կկոցում է և նայում երիտասարդի գրպանին:Այն ուռուցիկ է լինում:Այսնինքն` հիշեցնում է ծխախոտի տուփ:
    _Նա ծխո՞ղ էր:
    _Ճիշտ այդպես:Հավանաբար երիտասարդը ծխելու նպատակով պատրաստվում էր դուրս գալ կամ գնալ զուգարան,որը գտնվում է առաջին հարկում:Եթե ուշադիր նայես զոհի ատամնաշարին,կտեսնես սև հետքեր,որոնք սովորաբար առաջանում են նիկոտինից,-ասում է Մելիքյանը ցույց տալով զոհի բերանը,որը կիսաբաց վիճակում է լինում:
    _Ո՞վքեր են ականատեսները:
    _Մի հոգի:Ահա այն ծերուկը:
    _Հայրի՛կ ջան, մո՛տ արի:
    Ծերուկը մոտենում է ու կանգնում Մելիքյանի ու Ասատրյանի մեջտեղում:Ասատրյանը հարցնում է.
    _Ի՞նչ ա տեղի ունեցել:Լսում եմ Ձեզ:
    _Ցավդ տանեմ, ես իմ համար ռադիո էի լսում:Ընենց էլ լավ երաժշտություն էր:Ինչ-որ օպերայից էր:Դե ես էլ էրեխա վախտվանից սիրել եմ օպերա:Հետո ասի`մի քիչ հաց ուտեմ. կնիկս հետս սպաս էր դրել …
    _Հայրի՛կ ջան,ինչա՞ տեղի ունեցել երիտասարդի հետ:
    _Դե էս ջահել էրեխեն սոտվիով խոսալով էս աստիճանների մոտ էր էկել:Ընենց էլ հորոխպորս թոռանն էր նման: Մի պահ մտածեցի ինքնա,բայց նույն պահին ջոկեցի,որ ինքը չի:Սամսոնը ավելի բոյով ա:Համ էլ Սամսոնը Մոսկվայումա.ինքը չէր կարա լիներ…
    Նյարդայնացած Ասատրյանը այդ պահին նայում է Մելիքյանի աչքերին ու հոգոց հանում:Ծերունին շարունակում է.
    _Հա՛, ի՞նչ երկարացնեմ:Էս ջահելը ձեռքից քցումա հեռախոսը,էրկու քայլ առաջա գալի ու ոնց որ դիվատորյալ…
    _Դիտավորյալ,-ուղղում է Մելիքյանը:
    _Հա,դիտարովյալ գլխի վրա թռնումա դուզ էն վերևի աստիճաններից մեկի վրա:Ու տենց գլորվելով հասնումա գետնին:Ես էլ բարձրանում եմ վերև`դահլիճ`տիկին Լուիզայի մոտ,որ պատմեմ էղածի մասին:Տիկին Լուիզային գիտե՞ք,շատ խելացի կինա:Մեկ-մեկ սենց մեր թատրոնի կոլեկտիվով հավաքվում, կոֆե ենք խմում:Մի անգամ էլ գնացինք տիկին Լուիզայենց տուն:Իրա ամուսինը…
    _Շատ լավ:Հայրի՛կ ջան, դու ասեցիր,որ երիտասարդը մինչև ցատկ կատարելը հեռախոսով էր խոսում,-ասում է Ասատրյանը:
    _Հա՛,հա՛,հաստա՛տ:
    _Ու էտ ամբողջ ընթացքում միջանցքում ու աստիճանների մոտ ուրիշ մարդ չի՞ եղել:
    _Հա՛,հաստա՛տ:Ես ընդհանրապես ներկայացումների ընթացքում շատ ուշադիր եմ լինում:Ես քսան տարվա ստաժ ունեմ:Ինձ տենց մի՛ նայի:
    _Լա՛վ:Որտե՞ղ ես դու կանգնած եղել,երբ երիտասարդը հայտնվելա աստիճանների մոտ ու իրան ցած նետել:
    _Հենց մեր կանգնած տեղում:
    _Բավականին հեռու ես եղել,_ ասում է Ասատրյանը:
    Ասատրյանը նայում է աստիճաններին:Նրանց կանգնած տեղից մինչև աստիճանները յոթից ութ մետր կլիներ`գումարած աստիճաններն իրենց թեքությամբ:Ասատրյանը երեք քայլ ետ է կատարում,իր աջ ձեռքի երեք մատները պարզում է ու հարցնում ծերուկին.
    _Հայրի՛կ ջան, քանի՞ մատ ես տեսնում:
    Ծերուկն աչքերը կկոցում է,մի փոքր մտածում ու զարմացած ասում.
    _Տղա՛ ջան, դու ինձ ձե՞ռ ես առնում:Չորսը մատա…
    _Լա՛վ,պարզա:Շնորհակալություն,ազատ եք,-ասում է նյարդայնացած Ասատրյանը:
    Ծերուկը հեռանում է,մի պահ շրջվում ու ցուցամատ է ցույց տալիս Ասատրյանին ու Մելիքյանին`ի նշան դժգոհության ու զարմանքի:Ասատրյանը խոժոռված դեմքով դիմում է Մելիքյանին.
    _Փաստորեն մենք ունենք մի ականատես,որը վկայության փոխարեն կարող է պատմել ամեն ինչ,այդ թվում`սեփական կենսագրությունը,գումարած դրան առանձնանում է թույլ տեսողությամբ,ասենք `մինուս քառասուն:Հուսով եմ` դու չես պատրաստվում նրա վկայությունը հիմք ընդունել…
    _Իհարկե ոչ,Հա՛յկ:Բայց…
    _Ի՞նչ բայց:
    _Ծերուկն ասաց,որ երիտասարդը հեռախոսով խոսելիս է եղել…
    _Ծերուկը շատ բան ասաց…ասենք տիկին Լուիզայի մասին:Ծերուկին մոռացի:
    _Նա ճիշտ էր: Մենք համոզվեցինք,որ սպանությունը տեղի է ունեցել ութն անց տասնութի սահմաններում:Բայց ես ,երբ իջա ներքև,նկատեցի երիտասարդի հեռախոսը,որը հիմա այ այնտեղ է գտնվում:Այսինքն`ճիշտ այնտեղ,որտեղ այն նետել է երիտասարդը:Ես բարձրացրեցի հեռախոսը,միացրեցի այն ու համեմատեցի նրա միջի ժամացույցն իմ ժամի հետ.դրանք համընկնում էին:Այնուհետև պարզեցի,թե երբ է ավարտվել վերջին հեռախոսազանգը:Ուղիղ ութն անց քսաներկու րոպե:Այսինքն`նրա ցատկից երեքից չորս րոպե հետո:Ի՞նչ է սա նշանակում:Սա նշանակում է,որ երիտասարդը խոսելիս է եղել իր զրուցակցի հետ մինչև ցատկի պահը:Ընդ որում`նա հեռախոսը չի անջատել,այլ պարզապես նետել է գետնին:Իսկ նրա զրուցակիցը մնացել է գծի վրա`հուսալով,որ երիտասարդը կարձագանքի:Երբ ես ներքևում էի, երիտասարդի հեռախոսը նորից զանգեց:Դա նրա եղբայրն էր:Բացի նրա եղբայրը լինելուց` զանգահարողը նաև նրա վերջին զրուցակիցն էր:Կարծելով,թե իր երկրորդ զանգին պատասխանում է իր եղբայրը`այդ տղան հարցրեց,թե Սամվել ինչու չէիր պատասխանում:Այս ամենը նշանակում է,որ զոհվածը`Սամվելը, ցատկից անմիջապես առաջ խոսելիս է եղել իր եղբոր հետ,որ նա հեռախոսը նետել է,այնուհետև իրեն ցած նետել:Այսինքն`երիտասարդը չի սայթաքել ու դարձել պատահականության զոհ:Նա միտումնավոր է իրեն նետել:Իսկ,թե ինչու…դա արդեն այլ հարց է:
    _Հա,համոզվեցի,որ մինչև սայթաքելը երիտասարդը հեռախոսով խոսելիսա էղել:Բայց կարար նենց պատահեր,որ ինքը նետելա հեռախոսը ընկնելու պահին:Այսինքն` պատահական սայթաքելով`ուղղակի ձեռքից բացա թողել հեռախոսը:Ու էտ հեռախոսը հայտնվելա հենց այնտեղ,որտեղ դու այն գտել ես:Էտ դեպքում դուրս կգա,որ դժբախտ պատահարա տեղի ունեցել:
    _Արի բարձրանանք վերև,-առաջարկում է Մելիքյանը:
    Մելիքյանն ու Ասատրյանն աստիճաններով բարձրանում են այնտեղ,որտեղ Մելիքյանը նկատել է բջջային հեռախոսը:
    _Տե՛ս,Ասատրյա՛ն,հեռախոսը գտնվում է ցատկի տեղից բավականին հեռու:Հիմա նայի՛ր աստիճաններին:Արդեն չորրորդ աստիճանին արյան հետքեր են:Բախումը էտ աստիճանի հետ եղել է ճակատագրական,և երիտասարդը տեղում մահացել է:Վնասվածքը երիտասարդի գլխի շրջանում է:Նշանակում է,որ երիտասարդը նետվել է գլխի վրա:Հիմա պատկերացրու մի մարդու,ով ,այս ծայրից ասենք,թե պատահականորեն գլխի վրա սայթաքելով,կարողանա այդ էքստրեմալ ու ճակատագրական իրավիճակում ակրոբատիկ այնպիսի հնարք կատարի,որ ձեռքը ետ տանի ու մի բան էլ ուժ գործադրի,որ հեռախոսը հայտնվի այստեղ:Դա այն դեպքում ,երբ երիտասարդն ազատ անկում է կատարել դեպի ներքև:Այսինքն ֆիզիկայի բոլոր օրենքներով բջջայինը պատահական սայթաքելու դեպքում պիտի հայտնվեր այ այնտեղ`ներքևում:

    _Հա՛…համաձայն եմ:Բայց ինչու՞:Ինչու՞ էսքան երիտասարդ տարիքում…ու հենց էս ձևով:Թմրանյութի ազդեցության տա՞կ էր,խմա՞ծ էր կամ ի՞նչ էր վերջին անգամ հեռախոսով խոսացել եղբոր հետ,որ կարար ստիպել նրան էդպիսի քայլի դիմել:
    _Թմրանյութերի ու խմիչքի հետ կապված`ցույց կտան անալիզները:Մի բան հաստատ կարող եմ ասել,որ չի ծակվել,-ասում է Մելիքյանը`ցույց տալով երիտասարդի ձեռքերը:
    _Բա եղբա՞յրը…
    _Երբ նա զանգել էր,ես նրան ասեցի,որ գա Սունդուկյանի թատրոն:Էտ դեպքում շատ բաներ հենց էսօր էլ կբացահայտվեն:
    Հենց այդ ժամանակ ներս են մտնում մի քանի ոստիկաններ և միանում աշխատանքներին:Այնուհետև ներս են շտապում շտապօգնության աշխատակիցները և երիտասարդ օրիորդին զննելուց հետո առաջարկում են նրան հոսպիտալացնել:
    _Էս աղջկա հետ ես կխոսամ մոտակա օրերս,երբ նա ուշքի գա,-հոգոց հանելով ու խղճահարությամբ նայելով օրիորդի ուղղությամբ`ասում է Ասատրյանը:
    Մելիքյանն ու Ասատրյանը բաժանվում են:Ասատրյանը սկսում է ցուցումներ տալ իր աշխատակիցներին այնուհետև մոտենում է Մելիքյանին ու ասում.
    _Դու ենթադրեցիր,որ երիտասարդը աստիճանների մոտ էր հայտնվել,որովհետև ծխող էր:
    _Հա՛:
    _Հենց նոր տղաներից մեկն ինձ ասեց,որ վերևի հարկում սիգարետի մնացորդա գտել:Մերոնք նաև պարզել են,որ էտ սիգարետն օգտագործվելա մոտ տասնհինգ րոպե առաջ:Եթե երիտասարդն էտքան կուլտուրական էր,որ որոշել էր չխախտել կանոնն ու զուգարանում կամ դրսում ծխել,ի՞նչ գործ ունի էտ սիգարետը վերևի հարկում:Պարզվումա,որ նա այնքան էլ կուլտուրական չի եղել:Երիտասարդը ծխելա իր կյանքի վերջին սիգարետը վերևի հարկում:Էտ դեպքում երիտասարդն ինչ պատճառ ուներ`հայտնվելու աստիճանների մոտ:
    Մելիքյանը ժպտում է ու ասում.
    _Էտ անկուլտուրականը ես եմ:Երբ զգացի,որ ինչ-որ բան այն չի,դուրս եկա դահլիճից:Ամբողջ ներկայացման ժամանակահատվածում չէի ծխել ու պահը բաց չթողեցի:
    Ասատրյանն էլ փոքր ինչ ծիծաղում է ու առաջարկում.
    _Կարելիա պերեկուռ անել…
    Նրանք առանձնանում են ու սկսում ծխել:Ասատրյանն ասում է.
    _Լավ, ի՞նչ հիմք կարար ունենար էս ջահելը:Նոր նշանվել էր:Կյանքի էտքան կարևոր ու երջանիկ փուլում…կա՞րողա սոցիալական կամ ֆինանսական խնդիրներ ուներ…
    _Չեմ կարծում:Դիակի վզին լավ էլ հաստ շղթա է:Չեմ կարծում,որ բանվոր դասակարգի հուսահատ երիտասարդը կարողանար իրան թույլ տալ էդպիսի շղթա:Իսկ նրա թանկարժեք մերսեդեսը,որը հիմա գտնվումա Սունդուկյանի բակում, ևս հակառակն է ապացուցում:Չգիտեմ:Հլը շուտա հետևություններ անելու համար:
    Այդ պահին Մելիքյանին ու Ասատրյանին է մոտենում ծերունին`պահակը, ու ասում.
    _Էս դռան մոտ մի հատ ջահելա էկել զիվորական ունիֆոռմով:Ուզումա ներս գա:Մեր վախտ ուրիշ էր բանակը:Էն վախտ ով կարար տենց հանգիստ ֆոռմով …
    _Լավ:Սամվելի եղբայրնա:Ասատրյա՛ն,հետս արի դուրս:
    Այսպիսով Ասատրյանն ու Մելիքյանը դուրս են գալիս թատրոնի դռներից և հանդիպում մի բորբոքված,խուճապի մատնված ու հուզված զինվորական համազգեստով երիտասարդի:
    _Ո՞վ եք դուք, արա՛,նե՛րս թողեք:ՈՒ՞րա ախպերս:
    _Երիտասա՛րդ,մենք ազգային անվտանգությունից ենք, մի հարցի պատասխանիր ու քեզ ներս կթողնեն,-առաջարկում է Մելիքյանը:
    _Ի՞նչ հարց, ասե՛ք ,շու՛տ արեք:
    _Երբ,որ վերջին անգամ եղբորդ հետ խոսացիր,ի՞նչ լսեցիր:
    _ Իրար հետ խոսում էինք, մեկ էլ թրխկոցի ձեն լսեցի,ոնց որ իրա տռուպկեն ընգավ…
    _Էլ ի՞նչ լսեցիր,հլը լա՛վ հիշի:
    _Երկու հատ քայլի ձեն ու վսյո…
    _Լա՛վ,կարող ես ներս մտնել,-հոգոց հանելով`ասում է Մելիքյանն ու նայում Ասատրյանին:
    Հենց երիտասարդը մտնում է ներս,սկսվում են լսվել նրա ճիչերն ու հառաչանքները:Մելիքյանն ու Ասատրյանը դրսում են մնում:Մելիքյանն ասում է.
    _Այո՛,ինքնասպանություն է:
    _Հա՛…Գևո՛րգ,դու հոգնած տեսք ունես:Գնա՛ տուն:Ես էս գործերով կզբաղվեմ:Հետաքննությունը ես եմ վարելու,բայց…
    _Դու մտածում ես էն,ինչ որ ես:
    _Հա,էսի մտնելույա մյուս չբացահայտված յոթ ինքնասպանությունների շարքը:
    _Կապրենք`կտեսնենք,հաջողություն,Հայ՛կ:
    _Առայժմ,Մելիքյա՛ն:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (22.02.2012)

  9. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2009
    Գրառումներ
    17
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Պատ. ՆԵՐՈՆԻ ԴԻՄԱԿԸ (հայկական դետեկտիվ)

    Առավոտյան կողմ տեղի է ունենում ազգային անվտանգության հատուկ խորհրդակցություն:Ընդարձակ սենյակի կենտրոնում` մի մեծ կլոր սեղանի շուրջ, նստած են խստահայաց տղամարդիկ:Նրանք ներկայացնում են ազգային անվտանգության էլիտան:Կլոր սեղանի կենրոնական հատվածում նստած է գեներալ-մայոր Մուրադյանը:Նա հավաքվածների մեջ ամենատարեցն է ու ամենահարգվածը:Լինելով ազգային անվտանգության փոխնախարար`նրան իրավունք է վերապահված վարել նմանատիպ բոլոր նիստերը:Ներս է մտնում մի բարետես երիտասարդ կին`սկուտեղը ձեռքին, և սկսում է սուրճ հյուրասիրել հավաքվածներին:Միայն Մուրադյանին նա թեյ է տալիս:Բոլոր նստատեղերը զբաղված են լինում `բացի մեկից,որը գտնվում է գեներալի դիմաց:Երբ այդ կինը վերջացնում է իր «առաքելությունը», գեներալը մի կում խմում է թեյից,նայում պատի ժամացույցին և շփելով ձեռքերը`դիմում երիտասարդ կնոջը.
    _Աննա՛, նե՛րս կանչիր Մելիքյանին:
    Աննան գլխով է անում ու դուրս գալիս:Սենյակում իրարանցում է սկսվում:Բոլորին զարմացնում է գեներալի որոշումը:Գնդապետ Նիկողոսյանը դիմում է գեներալին.
    _Մելիքյանի՞ն:Մենք գիտեինք դա լինելու է Ասատրյանը կամ Կարապետյանը:Նման պատասխանատու գործը կարելի է վստահել մայոր Ասատրյանին կամ փորձառու գնդապետ Կարապետյանին:
    _Կոլեգանե՛ր:Սա լավագույն տարբերակն է:Մելիքյանը նպաստել է շատ աղմկահարույց գործերի բացահայտմանը:Հիշե՛ք Կիրակոսյան եղբայրների գործը,հիշե՛ք դեսպանի վրա մահափորձը…:Մելիքյանն ունի բացառիկ անալիտիկ մտածելակերպ:Նրա մտածելակերպը հաճախ անհասկանալի է թվում:Չնայած Մելիքյանը օպերատիվ աշխատանքի այնքն փորձ չունի,ինչքան Կարապետյանն ու Ասատրյանը:
    Մուրադյանի խոսքերից մթնոլորտը փոքր-ինչ հանդարտվում է:Այնուհետև քար լռություն է տիրում,երբ դուռը թակում են:Գեներալը մեղմ ժպիտով նայում է դռանն ու ասում.
    _Նե՛րս արի,Մելիքյա՛ն:
    Դուռը բացվում է, և ներս է մտնում Մելիքյանն ու կանգնում դռան մոտ`ողջունելով հավաքվածներին:Հավաքավածներն էլ իրենց հերթին ակնածանքով ողջունում են Մելիքյանին:Նրանց միշտ էլ Մելիքյանն այնքան խորհրդավոր է թվացել:Նրանք բոլորը լսել էին Գևորգի մասին,բայց անձամբ չէին ճանաչել:Ուստի Մելիքյանի ներս մտնելուն պես,բոլորն ուշադրությամբ նայում են նրա կողմը:Գեներալը գլխով է անում հյուրին,ցույց տալիս ազատ նստատեղն ու բարեհամբույր տոնով ասում նրան.
    _Համեցի՛ր,Գևո՛րգ,նստի՛ր:
    Գևորգը մոտենում է աթոռին ու հարմար տեղավորվում:Այդ պահին կիսաբաց դռնի մոտ երևում է Աննան և ուշադիր նայում գեներալին:
    _Գևո՛րգ,թե՞յ,սու՞րճ,հանքային ջուր…
    _Ինձ սովորական ջուր,եթե կարելիա:
    Աննան գլխով է անում և դուռը փակում:Գեներալը հասկանում է,որ մեկ րոպեից Աննան նորից ներս կմտնի,և նրանք ստիպված կլինեն ընդհատել խոսակցությունը:Խորհրդակցությունը գաղտնի է և չպետք է դուրս գա այդ սենյակի պատերից:Ուստի գեներալը սկսում է անվտանգ բաներից խոսել.
    _Մելիքյա՛ն,հիշու՞մ ես մեր հատուկ խորհրդակցությունների սենյակը տաս տարի առաջ:
    _Իհարկե՛:
    _Իմ տեղում Այն ժամանակ նստում էր Նիկողոսյանը:
    _...
    Ներս է մտնում Աննան և Մելիքյանի դիմացը դնում մի գավաթ ջուր:Նա դուրս է գալիս:Մեկ րոպե լռություն է տիրում:Գեներալ Մուրադյանը սկսում է.
    _Ուրեմն,տղանե՛ր,ի՞նչի համար ենք մենք էսօր հավաքվել:Վերջին երկու ամսում տարօրինակ երևույթներ են տեղի ունենում մեր քաղաքում:Բացարձակապես անհասկանելի պայմաններում տեղի են ունեցել ինքնասպանություններ:Մեր հետաքննությունը փակուղու առաջ է կանգնած:Ոչ մի կապող բաներ չկան:Այս ընթացքում ութ հոգի ինքնասպան են եղել:Բացի այն,որ վիճակագրական հետազոտությունները ցույց են տալիս,որ սա լուրջ շեղում է ամսական արձագանքվող ինքնասպանություններից,ինքնասպան եղածներից ոչ ոք հիմք չի ունեցել գնալ այդպիսի հուսահատ քայլի:Դա պարզվել է հետաքննության ընթացքում:Հաջողակ բիզնեսմենը,օլիգարխի որդին,հանրահայտ պրոֆեսորը,բանկի կառավարիչը,ֆուտբոլային թիմի լեգեոները,մեր կոլեգաներից մեկը,հանրահայտ թերթի գլխավոր խմբագիրը… իսկ վերջերս նրանց շարքն անցավ շինարարական բիզնեսով զբաղվող Սահակյանի որդին`Սամվելը`այն երիտասարդը,որը մի քանի օր առաջ իրան նետել էր Սունդուկյանի թատրոնի աստիճաններից,որտեղ նաև ներկա է եղել մեր Գևորգը…
    Գևորգը գլխով է անում:Գեներալը շարունակում է.
    _Մինչև օլիգարխի`Մայիս Արշակյանի որդու սպանությունը,նախորդ երեք ինքնասպանությունների հետաքննությամբ էր զբաղվում ոստիկանությունը:Բայց հաշվի առնելով Մայիսի դերը մեր քաղաքական դաշտում,նաև այն փաստը,որ Մայիսի ձեռնարկություններն ապահովում են մոտ երեք հազար աշխատատեղ`որոշեցինք այս աղմկահարույց գործում ներգրավվել մեր տղաներին:Իսկ առաջադեմ պրոֆեսոր Բաբայանի,բանկի կառավարիչ Խառատյանի և մեր կոլեգայի ինքնասպանություններից հետո մենք հասկացանք,որ այս չարաբաստիկ շղթան սպառնում է մեր ազգային անվտանգությանը:Մենք որոշեցինք զբաղվել բոլոր յոթ ինքնասպանություններով: Այդ գործերը բաշխեցինք գնդապետ Կարապետյանի,մայոր Ասատրյանի ու կապիտան Ղազարյանի միջև:Ցավոք սրտի նրանք այս ընթացքում չկարողացան գտնել նույնիսկ աննշան կապող հանգամանք այդ ինքնասպանությունների հետ կապված:Սրանում է կայանում գործի բարդությունը:Իշխանության ամենավերևներում խուճապ է սկսվել.բոլորը բացատրություն են պահանջում:Ամբողջ ազգային անվտանգության պատմության ընթացքում մենք նման փակուղու առաջ չէինք կանգնել:Մեր լավագույն մասնագետները դեռևս անզոր են:Մայիս Արշակյանը փնտրում է մեղավորներին իր թիկնազորի օգնությամբ:Իսկ “Հայաստանն այսօր” թերթի գլխավոր խմբագրի`Համլետ Ավագիմյանցի ինքնասպանությունից հետո նրա հավատարիմ աշակերտուհին`նույն թերթի լրագրող Մարիաննա Սողոմոնյանը(Լուսինե Շահբազյան) անցկացնում է իր սեփական հետաքննությունը:Մենք որոշեցինք որոշակի փոփոխություններ մտցնել հետաքննության մեջ`հաշվի առնելով գործի ունիկալությունը:Մի քանի ամիս առաջ դու փայլուն կերպով ավարտին հասցրեցիր Կիրակոսյան եղբայրների գործը:Փայլուն բացահայտում էր:Էտ սրիկաները հիպնոսի օգնությամբ տեռորի էին ենթարկում ողջ հանրապետությունը:Այս տարիների ընթացքում էլ դու աչքի ես ընկել նմանատիպ բացահայտումներով:Մենք որոշել ենք,որպեսզի հետաքննությունը վարես հենց դու:
    Այդ խոսքի վրա Գեներալ Մուրադյանը նայում է հավաքվածների աչքերին,որոնք էլ գլխով են անում`ի նշան համաձայնության:
    _Բայց աշխատելու ենք հետևյալ սիստեմով.Կարապետյանը,Ասատրյանը և Ղազարյանը շարունակելու են անմիջականորեն զբաղվել այս գործի հետաքննությամբ:Դու`քո հերթին, հանդիսանալու ես նրանց գործողությունների կոորդինացնողը, և հենց դու ես նրանց հուշելու`որ ուղղությամբ աշխատեն:Նրանք քեզ տրամադրելլու են իրենց տրամադրության տակ ունեցած ողջ ինֆորմացիան:Դու հանդիսանալու ես ողջ հետաքննության ուղղորդը:Ես չեմ էլ կասկածում,որ քո բացառիկ անալիտիկ մտածելակերպը կօգնի գործի բացահայտմանը,որ դու ճիշտ կօգտագործես քո տրամադրության տակ եղած ինֆորմացիան:Միայն այս դեպքում մենք կկարողանանք արդյունավետ աշխատել, և սառույցը կշարժվի:Հուսով ձեր համագործակցությունն իրա պտուղները կտա:
    Գեներալը նայում է ժամացույցին և հավաքվածներից մեկին ասում է
    _Կարող ես ներս հրավիրել նրան:
    Վերջինս դուրս է գալիս սենյակից:Մելիքյանը փոքր-ինչ խոժոռվում է`չհասկանալով,թե ում մասին է խոսքը: Մեկ րոպեից սենյակ է մտնում մի հաստաբազուկ, թիկնեղ ու սպորտային կազմվածքով մի երիտասարդ և ողջունելով բոլորին`նստում այնտեղ,որտեղ նստած էր այն մարդը,որին գեներալը խնդրեց ներս կանչել հենց իրեն:Գեներալը տոնական ձայնով հայտարարում է.
    _Մայոր Սարգիս Աթոյան,ձյուդոյի աշխարհի չեմպիոն,մեր երիտասարդ աշխատակիցը,փայլուն ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:Ֆիզիկապես շատ ամուր է ու ճկուն:Տիրապետում է մի շարք զինատեսակների,ունի կազմակերպչական ջիղ,մեր լավագույն երիտասարդ կադրերից է:
    Այդ երիտասարդի`Սարգիս Աթոյանի դեմքին թեթևակի ժպիտ է հայտնվում:Գեներալի խոսքերը շոյում են նրա ինքնասիրությունը:Իսկ Մելիքյանի դեմքն էլ ավելի է խոժոռվում.նա փորձում է հասկանալ այս երիտասարդին ներս հրավիրելու իմաստը:Գեներալը նորից դիմում է Մելիքյանին.
    _Սարգիսը քո տրամադրության տակ է:Հետաքննության ընթացքում կարող են տեղի ունենալ անկանխատեսելի դեպքեր:Այդ ժամանակ Սարգիսը կարող է ապահովել քո անվտանգությունը:Եվ ընդհանրապես նա գտնվելու է քո անմիջական ենթակայության տակ և ամեն կերպ աջակցելու է հետաքննությանը:Ցանկացած պահի դու կարող ես կապնվել նրա հետ և համապատասխան հրահանգներ տալ:Բացի Սարգիսից`մեր կառույցը ամեն կերպ աջակցելու է քեզ:Եվ ոչ միայն մեր կառույցը:Մեզ օգնության ձեռք են մեկնելու ոստիկանները, տարբեր ջոկատներ,գիտնականներ,իրավաբաններ և այլոք:Սարգիսը հիմա դուրս կգա,այնուհետև դուք կարող եք նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել:
    Սարգիսը վեր է կենում և դուրս գալիս սենյակից:Մելիքյանը հայացքով ուղեկցում է նրան ու վերցնում իր առջև դրված մի բաժակ ջուրը ու մի կում խմում:Գեներալի կողքին նստած մի տղամարդ բարձրացնում է իր կողքին դրված պորտֆելն ու այնտեղից ինչ-որ թղթեր հանում:Գեներալը նորից դիմում է Մելիքյանին.
    _Էդուարդ Մարտիրոսյանը`մեր աշխատակիցը, հիմա ամփոփ կերպով կներկայացնի հետաքննության ընթացքում արձանագրված փաստերը,այնուհետև քեզ կտա այդ բոլոր արձանագրությունները:
    Էդուարդ Մարտիրոսյանը դնում է ակնոցները ,կոկորդը մաքրում և սկսում է ընթերցելով ներկայացնել ուշագրավ փաստեր`ինքնասպանությունների հետ կապված.
    _Ինչպես նշվեց,ինքնասպան եղածներից ոչ մեկ հիմքեր չուներ:Ուշագրավ է պրոֆեսոր Բաբայանի ինքնասպանությունը,երբ նա կախվել է սեփական տան բակում,իսկ նրա կինը հայտնվել հոգեբուժարանում ամուսնու մահից հետո:Ուշագրավ է ֆուտբոլային թիմի լեգեոներ`նիգերիացի Ալեքս Մբուբայի ինքնասպանությունը,որը կտրել է սեփական վենաները ֆուտբոլային մարզումից հետո հանդերձարանում թիմակիցների աչքի առաջ:Ուշագրավ է գլխավոր խմբագիր Համլետ Ավագիմյանցի ինքնասպանությունը,որը մեծ չափաբաժնով ուժեղ դեղահաբեր է կուլ տվել հենց խմբագրատանը:Ուշագրավ է գործարար Պողոսյանի ինքնասպանությունը,որը սեփական գործարանի կտրող մեքենա-սարքավորման տակ է դրել իր գլուխը իր աշխատակիցների աչքի առաջ:Ընդ որում` նրա սեյֆից հետագայում պարզվում է,որ անհայտացած են լինում խոշոր գումարներ:Ցնցող է ու դաժան օլիգարխ Արշակյանի որդու`Արամի ինքնասպանությունը,որը, օրը ցերեկով երևանյան բենզալցակայաններից մեկի մոտ կայանելով իր մերսեդեսը,ինքնահրկիզում է իրականացրել սեփական մոր աչքի առաջ,որը այդ պահին մեքենայի մեջ է եղել,երիտասարդին ծանր այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց,բայց նրան փրկել չի հաջողվել:Ուշագրավ է նաև Կովկաս բանկի կառավարիչ Ֆրունզե Խառատյանի ինքնասպանությունը,որը սեփական տետե տիպի ատրճանակով դիրեկտորների խորհուրդի ժամանակ այն դրել է բերանը ու ինքնասպան եղել:Այստեղ ևս խոշոր գումարներ են անհետացել բանկի պահուստներից:Իսկ մեր լավ ընկերը`լուսահոգի փոխգնդապետ Բոյաջյանը,նետվել է կամուրջից:Վերջապես, ուշագրավ է շինարարական խոշոր ընկերության սեփականատեր Ստեփան Սահակյանի որդու`Սամվելի ինքնասպանությունը,որը դուրս է եկել ներկայացումից և իրեն նետել աստիճաններից:Ստացված վնասվածքներից երիտասարդը տեղում մահացել է:
    _Լա՛վ,երևի բավական է,մնացածը դու կընթերցես քեզ համար ,Գևո՛րգ,-ասում է գեներալ Մուրադյանը ու նորից նայում ժամացույցին:
    _Այսքա՞նը…,-հարցնում է Գևորգը:
    _Վերջապես, ամենակարևորը:Մենք Երևան ենք հրավիրել մեր հայրենակցին`Դանիել Վարդանյանին…
    Մելիքյանը նորից խոժոռվում է`չհասկանալով`ում մասին է գնում խոսքը:Գեներալը շարունակում է.
    _Դանիել Վարդանյանը անկախ վերլուծաբան է,իսկական հոգեբան ու պարզապես բազմակողմանի զարգացած մարդ:Նա վերջին տասնամյակում շրջում է ողջ աշխարհով մեկ:Նա տարբեր երկրների օրինապահ կառույցների կողմից հրավիրվում է`որպես անկախ վերլուծաբան`օգնելու տեղական մարմիններին:Նրա օգնությամբ ողջ աշխարհում բացահայտվել են շատ աղմկահարույց գործեր…
    Այս ընթացքում երևում է Դանիել Վարդանյանը գրասեղանի մոտ ինչ-որ գրառումներ կատարելիս:Այսինքն`գեներալի խոսելու ընթացքում կարելի է ցուցադրել Դանիել Վարդանյանին:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    soultaker (23.02.2012), yerevanci (22.02.2012)

  11. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2009
    Գրառումներ
    17
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ներոնի դիմակը (հայկական դետեկտիվ)

    _Մեր հետաքննությանը փայլուն լրացում կլինի հենց նրա մասնակցությունը:Մեզ մեծ դժվարությամբ է հաջողվել կապնվել նրա հետ:Հետաքննության ընթացքը մեզ ստիպեց դիմել նման միջազգային մակարդակի պրոֆեսիոնալին:Էդուարդը արձանագրված փաստերի հետ կտա նաև Դանիելի հասցեն ու հեռախոսահամարը:Նա հիմա ապրում է իր հայրական տանը`Էրեբունու թաղամասում:Դու նրա հետ պետք է համագործակցես:Ես նրան պատմել եմ քո մասին, և վաղը տեղի կունենա ձեր հանդիպումը:Կարճ ասած մենք այս գործի հետաքննությանն ենք ներգրավվել մեր լավագույն աշխատակիցներին ու հնարավոր բոլոր միջոցները:Հուսանք,որ մոտ ժամանակներս առաջընթաց կարձանագրվի:Մեր հատուկ խորհրդակցությունը հայտարարում եմ փակված:
    Գեներալը մոտենում սեղմում է Մելիքյանի ձեռքը:Նրան են հետևում խորհրդակցությանը մասնակցած մյուս պաշտոնյաները:Արդյունքում այդ սենյակում են մնում միայն Մելիքյանն ու Էդուարդ Մարտիրոսյանը,որը կարգի է բերում բոլոր թղթերը և դրանք հանձնում Մելիքյանին:Էդուարդը սեղմում է Մելիքյանի ձեռքը`հաջողություն մաղթելով, և դուրս է գալիս:Գևորգը միայնակ է մնում սենյակում`թղթերը ձեռքին, և մտամոլոր հայացքով նայում է ամհայտ ուղղությամբ:Այդ ժամանակ դռան մոտ է հայտնվում Սարգիս Աթոյանը:Մելիքյանը շրջվում է դեպի Սարգիսը,թեթևակի ժպտում ու բարեհամբյուր տոնով հարցնում նրան.
    _Սարգի՛ս,սոված չե՞ս:
    _Հա՛,մի քիչ,ընկե՛ր Մելիքյան:
    _Քո համար,Սարգի՛ս,Գևորգ:Առաջարկում եմ գնալ` նախաճաշելու:
    _Լավ միտքա…Գևորգ:
    _Գնացինք:
    Մելիքյանը իր waltswagen golf մեքենայով Սարգիսին տանում է իր սիրելի սրճարանը,որտեղ բոլորը նրան ճանաչում են մատուցողից մինչև խոհարար:Մելիքյանը սենդվիչ է պատվիրում ու թեյ,իսկ Աթոյանը ֆրի կարտոֆիլ ու հանքային ջուր:Նրանց դիմաց նստած է լինում մի հմայիչ օրիորդ:
    _Սաքո՛,քա՞նի տարեկան ես:
    _Քսանհինգ:
    _Ընտանեկան կարգավիճակը:
    _Ամուսնացած չեմ,հետևաբար երեխաներ չունեմ:Բա դու՞,Գևո՛րգ:
    _Է՜հ… ես ամուսնացած բաժանված եմ… չեմ սիրում էտ թեմայով խոսալ:Իսկ ըկերուհի չունե՞ս:
    _Չէ՛:Բայց ուզած աղջիկ ունեմ:Կոնսերվատորիայա սովորում,առաջին կուրս:Հլը էրեխայա`տասնյոթ տարեկան:Ոնց անում եմ, հետս չի խոսում,ինձ չի ուզում:Ընդհանրապես աղջիկների հետ չեմ կարում լեզու գտնել:Չգիտեմ խի,բայց չի ստացվում աղջկեքի հետ:Ես միշտ ուշադիր եմ, կոմպլիմենտներ եմ անում,բայց օգուտ չի տալիս:
    _Դե աղջիկներ կան,որ ականջներով են սիրում աղջիկներ էլ կան,որ կասկածամիտ են կամ աննորմալ:Այ տե՛ս ,Գևո՛րգ, դու հիմա ի՞նչ ես խմում:
    _...Ջուր,-զարմացած պատասխանում է Սարգիսը:
    _Իսկ ի՞նչա ջուրը:Ջուրը աշխարհով մեկ տարածվածա,հասանելիա բոլորին,որովհետև ջրից շատ կա:Ոչ մեկ էտքան ուշադրություն չի դարձնում ջրին,որովհետև գիտի,որ ցանկացած պահի կարողա ջուր օգտագործի:Այ ուրիշ բանա ոսկին:Ոսկին ջրի պես տարածված չի,սահմանափակա ու հասանելիա ոչ բոլորին:Բոլորը հրապուրված են ոսկիով,ոսկին բոլորի ուշադրության կենտրոնումա,ոսկին ամեն մեկի համար չի:Կարողա`ջուրը ավելի օգտակարա ու մեծ նշանակություն ունի մարդկանց համար,բայց նրանք ոսկի են ուզում,որովհետև ոսկին ջրի պես հասանելի չի:Հիմա դու աղջիկների համար ջուր ես:Այսինքն հասանելի ես,ցանկացած պահի կարաս իրանց կոմպլիմենտներ անել,ուշադրության նշաններ ցույց տալ:Բայց գալիսա մեկը,որը շրջապատվածա աղջիկներով,որը ոչ բոլորինա ուշադրություն դարձնում,որին շատերն են ուզում,որովհետև ինքը հասանելի չի բոլորին:Ինքը ոսկիա:Կարողա դու իրանից լավ մարդ ես,ավելի ռոմանտիկ ես ու հավատարիմ,բայց ինքը քո պես մատչելի չի:
    _Ճիշտ ես ասում:Ջոկեցի:
    _Իսկ ո՞նց անես,որ հրապուրվեն քեզանով:Սիրային եռանկյունի:Շրջապատում ես քեզ ծանոթ աղջիկներով,ցույց ես տալիս,որ պահանջարկ ունես ու ոչ բոլորն են քո ուշադրությանն արժանի:Դու դառնում ես ոսկի:Աշխատող ու փորձված մեթոդա,-ասում է Մելիքյանը ու աչքով տալիս Սարգիսին:
    Նրանք մի քանի վայրկյան լռում են:Սարգիսն արդեն վերջացնելիսա լինում իր ֆրին,երբ Մելիքյանը,արդեն ամբողջովին կերած իր սենդվիչը,վառում է սիգարետը ու ասում Սարգիսին.
    _Օրինակ,Սարգի՛ս,քեզ ի՞նչնա խանգարում,որ մոտենաս մեր դիմացում նստած էն սիրունիկ աղջկան,որ ծխումա սուրճի հետ ու խոսացնես:
    _Դե,Գևո՛րգ ջան,բա որ իրան վատ զգա ու ասի չէ կամ կոպտի:
    _Լսի՛,դու ժեստերի լեզվին ծանոթ ե՞ս:
    _Չէ՛,հլը չեմ հասցրել ուսումնասիրել…
    _Լավ բանա:Ուշադի՛ր լսի:Նա անտարբեր չի քո հանդեպ:
    _Ո՞նց…
    _Հիմա կլանված նայի՛ր նրա ուղղությամբ այնպես,որ զգա քո հայացքը:Եթե նա նկատի քո հայացքը ուրեմն պետք է երեք վայրկյանից նայի քո աչքերի մեջ:Էտ կարա լինի մի ակնթարթ,բայց պիտի անպայման նայի աչքերիդ մեջ:
    Սարգիսը ոգևորված այդպես է անում:Աղջիկը մի ակնթարթ նայում է նրա աչքերի մեջ:
    _Այ,քեզ բան,տե՛րդ մեռնի գիտություն:
    _Հիմա,իմ հետ խոսալով ձեռքդ կտանես գլխիդ,եթե ինքն էլ ակամա կրկնի նույնը,ձեռքը տանի երեսին կամ գլխին,նորից կնշանակի,որ ինքը քո հանդեպ անտարբեր չի:
    Սարգիսը ոգևորված այդպես է անում:Նրան համարյա զուգահեռ աղջիկը կրկնում է գործողությունը`տանելով ձեռքը գլխին`ուղղելու մազերը:
    _Արա՜ա…
    _Տե՛ս,ինքը անընդհատ հիմա մազերն է ուղղում…տե՛ս հայելինա հանել ու իրան հայելու մեջա նայում,ձեռքը դնումա ծնկին,թշերը կարմրել են,աչքերն ավելի լայնա բացել…տես հիմա շոյում է սուրճի բաժակը:Էս ամեն ինչը նշանակումա ժեստերի լեզվով,որ դու իրան դուր ես գալիս,ու ինքն ուզումա քո դուրը գալ:Հիմա էլ սիգարետը քաշումա ու փչումա վերև:էս նշանակումա,որ լավ տրամադրություն ունի:Հիմա էլ սկսեց թեթևակի ժպտալ:Տես քանդումա վերնաշապիկի վերին կոճակը:Սա նշանակումա,որ ցանկացած պահի պատրաստա քո հետ զրույցի բռնվել:Հիմա կարաս մոտենաս իրեն ու խոսացնես:
    _Բայց ի՞նչ ասեմ…
    _Դու ֆիզիոգնոմիկային ծանոթ ե՞ս:էտ մի գիտությունա,երբ մարդու մասին հետևություններ են անում`ըստ իրա կնճիռների դեմքի, հատկանիշների:
    _Չէ,ծանոթ չեմ:
    _Ուրեմն էս աղջկա մոտ արտահայտվածա դնչի վրա մի հատ ծալք,որը խոսումա,որ ինքն անինքնավստահա ու կարիգ ունի կոմպլիմենտների:Կարաս հանգիստ մոտենաս ու կոմպլիմենտներ անես:
    _Բայց ո՞նց մոտենամ:
    _Ծխում ե՞ս:
    _Չէ՛:
    _Ոչի՛նչ:Ուրեմն վեկալ էս մի սիգարետը ու գնա խնդրի,որ կպցնի:Հետո սկսի հարցուփորձ:Հարմար առիթ լինի կոմպլիմենտներ արա:Բայց ամբողջ ձեր խոսակցության ընթացքում փորձի կրկնես իրա շարժումները,բայց`աննկատ:Մեկ էլ փորձի իրա հետ հավասար շնչես:Էտ ավելի կուժեղացնի սիմպատիան ու ինքը քեզ կսկսի ավելի շատ վստահել:Այսինքն`նրա ենթագիտակցության վրա կազդի:Դժվարա,բայց շուտ հունի մեջ կընկնես:
    Երիտասարդ Սարգիսն այդպես էլ անում է:Հմայիչ օրիորդը մեծ հաճույքով կպցնում է սիգարետը և զրուցում Սարգիսի հետ:Ծիծաղելի պահը նրանում է,որ Սարգիսը սիգարետը քաշելուն պես սկսում է ուժեղ հազալ`չծխող լինելով:Օրիորդը նույնիսկ խփում է նրա մեջքին:Այնուհետև Սարգիսը բավականին բացահայտ ու ծիծաղելի կերպով փորձում է կրկնել աղջկա շարժումները,հավասար շնչել:Այս ամենին հեռվից ականատես է լինում Մելիքյանը`փոքր-ինչ ծիծաղելով:Վերջապես Սարգիսը վերջացնում է զրույցը օրիորդը,որը դուրս է գալիս սրճարանից:Իսկ ինքը`Սարգիսը ոգևոված մոտենում է Մելիքյանին,շնորհակալություն հայտնում ու ասում,թե օրիորդը տվել է իր հեռախոսահամարը:Մելիքյանն էլ պատասխանում.
    _Տեսնում ե՞ս`ինչ լավա գործնական գիտելիքները օգտագործել անձնականում:

    Այսքանով ավարտվում է սրճարանի տեսարանը:
    Մելիքյանը երեկոյան վերադառնում է տուն:Եվ սկսում մի քանի ժամ ուսումնասիրել արձանագրությունները,որոնք տվել էր Էդուարդը:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (22.02.2012)

  13. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2009
    Գրառումներ
    17
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ներոնի դիմակը (հայկական դետեկտիվ)

    Երեկո է:Մելիքյանը ապրում է բնակարանում,այլ ոչ`սեփական տանը:Կարևոր փաստ է հետագայի համար:Մելիքյանը հոգնած տուն է մտնում`արձանագրությունները ձեռքին:Լիանան հյուրասենյակում նստած է լինում`սեղանի շուրջ:Իսկ սեղանին փռված են լինում քարտերը:Մելիքյանը մոտենում է իր սիրելի ակվարիումին ձկներին կերակրում:Այնուհետև կռանում է ակվարիումի առաջ ու ժպիտով ասում.
    Մելիքյան _Լիա՛ն,տեսե՞լ ես էս` Մոսոն ոնցա չաղացել:
    Լիանա _Չգիտե՛մ:Ես էտ ակվարիումի հետ գործ չունեմ:Ի՞նչ հաճույք ես ստանում `ակվարիում պահելով:Նորմալ մարդիկ ձուկն ուտում են,ոչ թե քո նման ակվարիումի մեջ դնում ու խնամում:
    Մելիքյան _Իմ աշխատանքը շատ սթրեսայինա:Իրավունք չունե՞մ ակվարիում պահեմ.ես սենց հանգստանում եմ:Ես հո ուրիշների նման չեմ հարբում,գալի տուն կամ սթրեսի դեմ ուրիշ ձև պայքարում:
    Լիանա _Ոնց հասկացա`դու տաս տարեկանից սթրեսի դեմ ես պայքարում:
    Մելիքյան _Տասնհի՛նգ:Տասնհինգ տարեկանից ակվարիում եմ պահում:Բա դու ի՞նչ ես անում ընկեր Նոստրադամուս:Էս անգամ ու՞մ բախտն ես նայում...
    Լիանա _Զբաղվում եմ էլի:Ո՞նցա օրդ անցել:Ես տենց էլ չհասկացա`թատրոնում էն երիտասարդի հետ ի՞նչա տեղի ունեցել:
    Մելիքյան _Օրս ծանրա անցել:Էտ երիտասարդն ինքնասպանա էղել,բայց` ինչի համար`չգիտեմ:Հեսա արձանագրություններն եմ բերել,որ անալիզ անեմ:
    Լիանա _Չգիտեմ,Գևորգ:Սենց չի լինի:Առավոտ դուրս ես գալիս աշխատանքի,երեկոյան էլ գալիս ես հոգնած ու անալիզներովդ զբաղվում:Համարյա իրար հետ դուրս չենք գալիս:Վերջին անգամ էլ,երբ որոշեցինք դուրս գալ,տեսա՞ր` ինչ տեղի ունեցավ:Էտ երիտասարդի հետ:Ասում էի չէ,որ էտ օրը թատրոն չգնանք:Էտ օրը վատ երազ էի տեսել:Էլ չեմ ասում էն նրա մասին …էնքան հոգնած ես լինում…սենց չի լինի:
    Մելիքյան _Հասկացա՛:Հասկացա՛:Մենակ պետքա էս արձանագրությունների անալիզը վերջացնեմ :Հետո քեզ անակնկալա սպասվում:
    Լիանա _Դե,քեզ տենամ, կապիտա՛ն:
    Մելիքյան _Բայց,լավ կանես մի հատ կոֆե սարքես:
    Լիանա _Հիմա՛:
    Այդ ընթացքում Մելիքյանը մտնում է իր գրասենյակ և գրատախտակին կամ սենյակի ինչ-որ հատվածում զոհերի լուսանկարները:Մելիքյանը նստում է գրասեղանի մոտ ու խորանում թղթերի մեջ:Ներս է մտնում Լիանան ու նրա առաջ դնում սուրճը:Այնուհետև կռանում,համբուրում Մելիքյանին ու դուրս գալիս սենյակից:Մելիքյանի սենյակի պատին նաև փակցված է լինում մի մեծ սպիտակ թուղթ,որտեղ նա սկսում է գրառումներ կատարել ու գրաֆիկներ գծել:Նա կամ թղթերն է ուշադիր ուսումնասիրում կամ գրաֆիկներ գծում:Վերջապես ինքնագոհ հայացք է ընդունում,սիգարետ վառում ու նայում ժամացույցին:Գիշեր է:Ներս է մտնում Լիանան`բավականին անկեղծ հագնված:
    Լիանա _Դու էնքան ես խորացել էտ հանցագործների,ցնդածների ու զոհերի մեջ,որ կանացի քնքշանքի կարիք ունես:
    Մելիքյանը ժպտում է:
    Հաջորդ օրը Մելիքյանն արթնանում է բարձր տրամադրությամբ:Լիանան քնած է:Նա ընդհանրապես շատ է քնում,ուշ է վեր կենում:Մելիքյանն ինքն իրեն սուրճ է պատրաստում ու զանգում Սարգիսին և ասում.
    Մելիքյան _Սաքո՛,ժամը իննին արի Թումանյան-Աբովյան խաչմերուկի մոտ,քեզ կվերցնեմ:Պիտի գնանք Դանիելի մոտ:Դե էն միջազգային մասնագետի մոտ:Լավ:
    Մելիքյանը մեքենայով գնում է նշված վայրը և վերցնում Սարգիսին:
    Մելիքյան _Բարի լու՛յս,Սաքո՛:
    Սարգիս _Բարև՛, Գևո՛րգ ջան:Մի բան ջոկել ե՞ս:
    Մելիքյան _Մոտավորապես:Բայց մի հատ խորհրդակցենք Վարդանյանի հետ:Էտ ժամանակ էլ իմ վարկածը կիմանաս:Սաքո՛,մեկ էլ ասեմ,որ ես շատ շուտ եմ վեր կանում առավոտները ու միանգամից գործի անցնում:Պիտի սովորես:
    Սարգիս _Խնդիր չի:Օրվա ցանկացած ժամի ես պատրաստ եմ աշխատանքի:Իսկ Վարդանյանի մասին հեչ ինչ գիտես,հետաքրքիրա:
    Մելիքյան _Դե Դանիել Վարդանյանը կարելիա ասել կենդանի լեգենդա:Ինքն իրա ծառայությունների համար վարձատրվումա:Այսինքն վարձովա աշխատում:Բայց իր պարտքնա կատարում, եկելա Հայաստան ու անվճար օգնումա հետաքննությանը:Ինքնամփոփ մարդա միջին տարիքի,բայց շատ խելացիա:Կյանքում ձեռքը զենք չի վերցրել ու իր գրասենյակից,տրամադրության տակ ունենալով մի քանի փաստեր,կարողացելա դուրս գալ հանցագործի վրա:Անալիտիկների նեղ շրջանում նույնիսկ մտելա տերմին`Դանիելի մեթոդը:Ասենք անալիզ անելու կա ինդուկցիայի,դեդուկցիայի,աբստրակցիայի մեթոդ ու կա Դանիելի մեթոդ:Ու ասեմ` շատ բարդ բանա իրենից ներկայացնում:
    Սարգիս _Գևո՛րգ,բայց լսել եմ `իրան հրավիրել են օլիգարխ Մայիս Արշակյանի միջոցներով,որը իբր չակերտավոր հովանավորումա հետաքննությունը ու ուզումա շուտ իմանալ,թե իրա տղու հետ ինչա տեղի ունեցել,որ ինքն իրան կրակելա:
    Մելիքյան _Սաքո՛,ախր տենց չի լինի:Դու երիտասարդ ես ու պիտի սովորություն դարձնես ամեն տեսակ բամբասանքներն ու խոսակցությունները մտքիցդ հանել:Պետք է խոսել փաստերով:Վերջապես Վարդանյանի սկզբունքներից մեկն էլ էնա,որ ինքը չի աշխատում օլիգարխների,կասկածելի բիզնեսմենների կամ վատագույն դեպքում հանցագործների համար:Վարդանյանը շատ հրավերներա մերժել,քանի որ գտելա,որ տվյալ երկրի օրինապահ մարմինները ծայրաստիճան կոռումպացված են:Իննսունականների սկզբին դեպքա էղել,որ Իտալիայից`Բոլոնիայից, հրավիրել են մի հատ աղմկահարույց գործի հետաքննությանը մասնակցելու,բայց մարդը հրաժարվելա`համարելով որ Բոլնիայում չինովնիկական ապարատը,հետևաբար`ոստիկանները, կոռումպացված են և համագործակցում են մաֆիայի հետ:
    Սարգիս _Վարդանյանը նաև հոգեբանա,չէ՞:
    Մելիքյան _Փայլուն հոգեբան,էն էլ ինչ հոգեբան:Կարճ ասած Յունգը,որ սաղ լիներ ծնկի կգար Վարդանյանի առաջ:Դանիելը մարդկանց ուղղակի կարդումա:Չնայած ինքնուս հոգեբանա,բայց էտ Հարվարդի,Քեմբրիջի պրոֆեսորներից շատ բանա հասկանում:Տիրապետում է ներշնչելուն ու հիպնոսին,էլ չեմ խոսում հանցագործի ձեռագիրը ջրի էրես հանելու նրա բացառիկ տաղանդը:Ու ես միշտ հարգել եմ էտ մարդու մեջ համեստությունը`չնայած անձամբ չեմ շփվել:Բայց շատ եմ նրա մասին լսել գեներալից:Միակ պրոբլեմն էնա,որ շատ քչախոսա,իրա վերլուծություններն հիմնականում իրա մեջա պահում:Դրա համար մի քիչ դժվար կլինի:
    Սարգիս _Պարզա՛:Պարզա՛:
    Սարգիսն ու Մելիքյանը մեքենայով մոտենում են մի սեփական տան,որը գտնվում է Էրեբունու թաղամասում:Մեքենայից դուրս են գալիս ու հայտնվում դռան մոտ:Մելիքյանի ձեռքին են լինում արձանագրությունների պատճենները:Սարգիսը սեղմում է դռան զանգը, ու մի րոպեից դուռը բացվում է:Բացողը`Վարդանյանը, բարեկիրթ ձևով ասում է.
    Դանիել _Բարև՛ տղաներ նե՛րս էկեք:
    Հիացած Մելիքյանը ու Սարգիսը ներս են մտնում,տեղի է ունենում ձեռքսեղմում:Մելիքյանը պաշտոնական տոնով ասում է.
    Մելիքյան _Պարո՛ն Վարդանյան,իմ անունը Գևորգ է,սա Սարգիսն է`մեր լավագույն երիտասարդներից մեկը:Իսկ Ձեր մասին ես շատ եմ լսել ու կարդացել:Շատ ուրախ եմ:
    Դանիել _Ինձ էլ շատ հաճելիա:Ինձ ձեր մասին պատմել են:Համեցե՛ք,նստե՛ք:Սուրճ կխմե՞ք:
    Մելիքյան _Չէ՛, պարո՛ն Վարդանյան,-ասում է Մելիքյանը,Սարգիսը նույնպես հրաժարվում է:
    Դանիել _Ինձ կներեգ,ես հիմա կգամ,-ասում է Վարդանյանը ու գնում հարևան սենյակը:
    Մելիքյանն ու Սարգիսը նստում են բազմոցին,որի դիմաց բազկաթոռ է լինում,որտեղ,ըստ երևույթին,պիտի նստի Դանիելը:Իսկ բազկաթոռի ու բազմոցի մեջտեղում մի փոքրիկ սեղան է դրված լինում`վրան տուրիստական ամսագրեր:Վարդանյանը վերադառնում է հյուրերի մոտ`ձեռքին բլոկնոտ ու գրիչ:Հետագայում `զրույցի ընթացքում ժամանակ առ ժամանակ Վարդանյանը գրառումներ է կատարելու այնտեղ:Դանիելը նստում է դիմացի բազկաթոռին,իսկ Մելիքյանն ասում է.
    Մելիքյան _Նախ Ձեզ տամ արձանագրությունների քսերոքսները` էս աղմկահարույց գործերի հետ կապված:
    Վարդանյանը վերցնում է դրանք,մի քանի վայրկյան թերթում ու դնում այդ սեղանիկին:
    Դանիել _Շա՛տ լավ:Իմ հետ դու-ով խոսացեք ու անունով դիմեք:Մենք իրար հետ շատ խոսալու բան ունենք,Գևո՛րգ:Գիտեմ,որ քեզ են վստահել էտ խորհրդավոր ինքնասպանությունների հետ կապված հետաքննությունը,որ դու ես թիմի գործողությունների կոորդինացնողը:Գիտեմ նաև,որ լավ անալիտիկ ես:ՈՒ կարելիա ենթադրել,որ էս բոլոր արձանագրություններին ծանոթ ես:
    Մելիքյան _Հա՛,էրեկ ամբողջ իրիկունը դրանք էի ուսումնասիրում:
    Դանիել _Եվ ի՞նչ վարկածներ կան:
    Մելիքյան _Հա՛, կա մի վարկած,ըստ որի` զոհերից առնվազն հինգը օգտագործել են վտանգավոր թմրանյութեր:
    Դանիել _Հետաքրքիր է:Շարունակի՛ր …
    Մելիքյան _Արձանագրություններում հստակ երևում է,որ ոչ ոք բացի պրոֆեսորից պատճառ չի ունեցել և էմոցիոնալ այնպիսի վիճակում չի եղել,որ ինքնասպան լինի:Իրոք, ունիկալ դեպք է:Պրոֆեսորը կարող էր գնալ նման քայլի,քանի որ տարիներ առաջ նրա մոտ հայտնաբերվել էր դիֆերենցիալ շիզոֆրենիա:Դիֆերենցիալ շիզոֆրենիան իրենից վտանգ չի ներկայացնում,բայց կարող է որոշակի ժամանակում վերածվել շիզոֆրենիայի,ծանր աստիճանի,էնքան ծանր,որ մարդու մոտ կարող են հալյուցինացիաներ առաջանալ:
    Դանիել _Շա՛տ ճիշտ է:
    Մելիքյան _Կասկածներ ունեմ գլխավոր խմբագրի ինքնասպանության հետ կապված:Նա ենթադրվում է, և փաստերը հիմնականում վկայում են,որ մեծ քանակությամբ դեղահաբեր է ընդունել ու մահացել:Հնարավորա նրան օգնել են էտ գործում:Նրա թերթում`»Հայաստանն այսօր»,չափից դուրս շատ էին մերկացումները,մեղադրանքները,բացահայտումները:Գլխավոր խմբագիրը կարող էր ինչ-որ մեկին խանգարել կամ սպառնալ:Մնացին ֆուտբոլիստը`Մբուբան,բիզնեսմեն Պողոսյանը,Օլիգարխ Արշակյանի որդին`Արամ Արշակյանը,Կովաս բանկի կառավարիչը`Ֆրունզե Խառատյանը,փոխգնդապետ Բոյաջյանն ու շինարարական բիզնեսով զբաղվող Ստեփան Սահակյանի որդին`Սամվել Սահակյանը:Այս խմբի մեջ երիտասարդները`Արամ Արշակյանը ու Սամվել Սահակյանը`երկուսն էլ մեծահարուստների որդիներ,ժամանակին լավ ընկերներ էին:Բայց վերջին շաբաթում,չգիտես ինչու, նրանց միջև սև կատու էր անցել:Նույնիսկ բանը հասել էր փոխհրաձգության:Մինչ այդ,երբ նրանք ընկերներ էին,շատ վատ սովորություններով ու խուլիգանական արարքներով էին աչքի ընկնում:Խմիչքներ,թմրանյութեր,աղջինկեր,ռազբորկաներ:Մասնավորապես Արշակյանի արյան անալիզների արդյունքում էլ ապացուցվեց,որ նա թմրամոլ էր:Նմանատիպ լկտիություններով էր աչքի ընկնում նաև Սահակը և ոչնչով չէր զիջում ընկերոջը:Իսկ բանկի կառավարիչը` Ֆրուզնե Խառատյանը, ընդհանրապես հարբեցող էր ու սիրում էր օգտվել կյանքի բոլոր հաճույքներից:Նրա մոտ նույնիսկ հայտնաբերվել էր սիֆիլիս:Մեր կոլեգայն`Բոյաջյանը,տարածված շշուկների համաձայն, սկսել էր դեղահաբեր ընդունել`աշխատանքային սթրեսից ազատվելու համար:
    Դանիել _Չեմ հասկանում:Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել,որ նրանք բոլորը թմրանյութե՞ր են օգտագործել,թմրամոլնե՞ր են,և եթե այդպես է,ապա ի՞նչ թմրանյութեր:Երևի նկատի ունեք,որ դրանք հալյուցինացիաներ առաջացնող թմրանյութեր են:
    Մելիքյան _Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել,որ միայն օլիգարխի որդին`Արամը, թմրամոլ է եղել:Կոկաին,մարիխուանա:Մնացածի մոտ ոչ մի նման բան չի հայտնաբերվել:
    Դանիել _Էտ դեպքում,ի՞նչ կապ ունեն մնացածի ինքնասպանությունները թմրանյութերի օգտագործման հետ:
    Մելիքյան _Բանը նրանում է,Դանիել,որ տարիներ առաջ ողջ աշխարհում աղմուկ էր բարձրացել`կապված կոլումբիական սատանայի հետ:
    Դանիել _Հա՛,դա իրենից թույն էր ներկայացնում,շատ դաժան:Այն պատրաստող ստվերային երկու լաբորատորիաները ոչնչացվեցին,իսկ այն պատրաստող մարդիկ տեղում սպանվեցին:Այդ թույնի օգնությամբ լատինական Ամերիկայում սպանվեցին պարտիզանական շարժման լիդերները:Ոչնչացվեցին ամբողջական գյուղերի բնակչությունները:Հերիք էր չարագործներին թունավորել հսկայական սուրճի պլանտացիաները:Իսկ,երբ այդ սուրճը հասավ Կանադա,Եվրոպա,Կորեա, այնտեղ տեղի ունեցան մասայական թունավորումներ,որի արդյունքում շատ մարդիկ մահացան:
    Մելիքյան _Իսկ,դուք հիշու՞մ եք,որ սկզբնական շրջանում ոչ մի թույն չէին կարողանում հայտնաբերել զոհվածների օրգանիզմում:Հենց այդ ժամանակ բոլորին փրկեց սովետական ամենազոր կագեբեն:Հայտնաբերվեցին այդ երկու լաբորատորիաները և տեղում ոչնչացվեցին:Իսկ հիշու՞մ եք`ինչ էին տեղի ունենում թունավորվածների հետ մահանալուց առաջ:
    Դանիել _Ախորժակի անկում,թուլություն:Իսկ որոշ ժամանակ անց թունավորվածների մոտ նկատվում էր ոչ ադեկվատ պահվածք:Ես հասկանում եմ,Գևորգ,թե դու ուր ես ուզում տանել:Դու ուզում ես ասել,որ ինքնասպան եղածների մոտ նմանատիպ դեղահաբերից կամ թմրանյութերից հալյուցինացիաներ են առաջացել, և նրանք ստիպված են եղել ինքնասպան լինել:Դրանք էլ իբր այնպիսի թմրանյութեր են,որ օրգանիզմում հետքեր չեն թողնում:Բայց կոլումբիական սատանան քսանհինգ տարի առաջ է եղել:Դրանից հետո նմանատիպ դեպքեր չեն եղել:Հիմա էլ շատ գաղտնի ծառայություններ ունեն այնպիսի թույներ,որ նորից հետքեր չեն թողնում և բերում են սրտի կաթվածի:Բայց դու նշում ես,որ զոհերից հինգը,լինելով ազատ,խրախճանքներով լի կյանքի սիրահար,կամավոր կերպով գնել են այդ թմրանյութերը:Հետո նրանց մոտ հալյուցինացիաներ են առաջացել,որից հետո հետևել են նրանց ինքնասպանությունները:Իսկ նրանց օրգանիզմում ոչ մի հետքեր չեն հայտնաբերվել:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (22.02.2012)

  15. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2009
    Գրառումներ
    17
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ներոնի դիմակը (հայկական դետեկտիվ)

    Մելիքյան _Ճի՛շտ այդպես:Սա վարկած է:Ես գիտեմ,որ այդպիսի թմրանյութ մինչև հիմա չի գրանցվել պատմության մեջ,որ մարդկանց իրար հետևից ստիպի ինքնասպան լինել:Բայց հետաքննությունը մտել է փակուղի, և ես ստիպված եմ մտովի պատկերացնել այնպիսի մի թմրանյութ,որը կբերի այդպիսի հետևանքների: Հակառակ դեպքում մինչև հիմա մեր տղաները և ես այդ ինքնասպանությունների մեջ ոչ մի կապող բան չենք գտել:Դրա համար առաջարկում եմ առայժմ շարժվել այս ուղղությամբ,Դանիե՛լ:
    Դանիել _Գևո՛րգ,բանը նրանում է,որ հալյուցինացիաներ առաջացնող թմրանյութեր շատ կան աշխարհում,բայց նրանք բոլորը իսկույն հայտնաբերվում են մարդու օրգանիզմում:Ատրոպինը և սկոպոլամինը հանդիսանում են նյութեր,որոնք բլոկադայի են ենթարկում գլխուղեղի ացետիլխոլինյան ռեցեպտորները:Քիչ դոզաներով դրանք օգտագործում են բժշկության մեջ,բարձր դոզաներով դրանք հալյուցինոգեն էֆֆեկտ ունեն,կարող են մարդուն ուղղակի զոմբիացնել ու տռանսի մեջ գցել:Դրանք կարելի է գտնել աշխարհի տարբեր բույսերի մեջ:Բայց,որ դրանք կարողանան հետքեր չթողնել օրգանիզմում,առաջին անգամ եմ լսում :Էտ դեպքում այդպիսի լուրջ ու բարդ հաբեր պատրաստողները պետք է լուրջ նպատակներ հետապնդեն:Օրինակ մեր հանրապետության դեպքում կարելի է ենթադրել,որ ինչ-որ մեկը նպատակ ունի ստեղծել քաղաքական քաոս ու խառնաշփոթ մեր երկրում,որովհետև զոհվածները պատահական մարդիկ չեն և լուրջ դեր ունեն տարբեր ոլորտներում:Հնարավոր է `այստեղ ուրիշ կոմբինացիա է, և չարագործությունը տեղի է ունեցել շահադիտական նկատառումներով:Ասենք`բիզնես ծավալելու նպատակով որոշել են զբաղվել Արշակյանների ընտանիքով,իսկ Մայիս Արշակյանը,ես գիտեմ,որ հայտնի մոնոպոլիստ է ու շատ ազդեցիկ մարդ է, և նրա դոսյեն էլ մաքուր չէ.շատ թշնամիներ ունի…
    Մելիքյան _Հնարավոր է:Ավելին,դա ավելի իրատեսական վարկած է:Մոռացա նշել,որ բանկի կառավարչի ինքնասպանությունից հետո բանկի պահուստներից խոշոր գումարներ են անհետացել:Բիզնեսմեն Պողոսյանի մոտից էլ անհայտացել են գումարներ:Ճիշտ է բիզնեսմենը չուներ այնպիսի հեղինակություն ու ազդեցություն,ինչ Արշակյան ավագը ունի,բայց նա էլ ներգրավված էր կուսակցական խաղերի մեջ և լավ կապեր ուներ:Նույնը Սամվելի դեպքումա`շինարարական բիզնեսի մյուս մոնոպոլիստի`Ստեփան Սահակյանի որդու :Մի քիչ անհասկանալիա նիգերիացի լեգեոների`ֆուտբոլիստի ինքնասպանությունը:Դրա համար են իմ վերլուծությունները հանգում թմրանյութերը գնելու,այսինքն` դրանք կամավոր ձեռք բերելուն:Էս դեպքում`հարցա առաջանում,թե ինչու են հատկապես այսպիսի մահաբեր թմրանյութեր պատրաստել թմրաբիզնեսով զբաղվողները:
    Դանիել _Չգիտեմ,Գևորգ:Այնուամենայնիվ,ես նկատեցի քո վերլուծությունների ճիշտ դասավորությունը:Զգացվում է փորձդ:Գուցե նիգերիացի ֆուտբոլիստը ավել բան գիտեր կամ ներկայացնում էր հենց հանցագործներին:Շատ հարցեր կան,որոնց պատասխանները պետք է գտնել:Բայց առաջարկում եմ շարժվել հետևյալ ուղղությամբ:Նախ պետք է պարզել գլխավոր խմբագրի մոտիվները,թե ինչու է նա գնացել դրան`ինքնասպանության:Որովհետև դու`Գևորգ,կասկածի տակ դրեցիր ինքնակամ դեղահաբեր կուլ տալը`գտնելով,որ հնարավոր է կողմնակի մարդկանց մասնակցությունը:Եվ էտ վարկածը շատ հավանական է:Հիմա շատ տարածված են հատկապես համարձակ լրագրողների վրա մահափորձերը,ինչպիսին հանդիսանում էր «Հայաստանն այսօր» թերթի գլխավոր խմբագիրը:Շատ հարցերի պատասխան կտա նաև ֆուտբոլիտի ենթադրյալ ինքնասպանության դրդապատճառների բացահայտումը:Մնում է պարզել,թե հատկապես ինչի ուսումնասիրությամբ էր զբաղվում պրոֆեսորը իր կյանքի վերջին շրջանում:Գուցե նրա ինքնասպանությունը ևս չարագործների ձեռքի գործն է:Ես ոնց հասկացա դուք մանրամասնորեն հարցաքննել եք զոհվածների բոլոր հարազատներին,գործընկերներին,սիրուհիներին,ընկերներներին:
    Մելիքյան _Իհարկե՛,իհարկե՛:Արձանագրություններում մանրամասնորեն գրված է:Այնտեղ կասկածելի կապերի ու թմրանյութերի մասին խոսք չկա:
    Դանիել _Լա՛վ:Ես դրանք կնայեմ:Իմ մոտ էլ կարող են առաջանալ հարցեր հարազատներին:Հուսով եմ խնդիրներ չի լինի նրանց գտնելու գործում:
    Մելիքյան _Իհարկե՛:Խնդիրներ չեն լինի:Մեզ բոլորն են հիմա աջակցում:Հատկապես այն քաղաքացիները,ովքեր մեծ դեր ունեն քաղաքականությունում ու տնտեսությունում`վախենալով,որ հաջորդն իրենք են լինելու:
    Դանիել _Հիմա՛,ոնց հասկացա մենք պետքա սերտորեն համագործակցենք թմրանյութերի և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության հետ:Մենք ինֆորմացիայի կարիգ կունենանք:Ես անձամբ ծանոթ չեմ հայաստանյան թմրաբիզնեսի կառուցվածքին:
    Մելիքյան _Իհարկե՛,կհամագործակցենք:Բայց ես հույսս դրել եմ այդ բիզնեսի ներսից մեկի վրա:
    Դանիել _Այսինքն`թմրաբիզնեսով զբաղվողի՞:
    Մելիքյան _Չէ՛,նա պարզապես սպառող է:Մի երիտասարդ թմրամոլ`Ալեքս անունով:Նա բազմիցս ինձ օգնել է տարբեր գործերում:Ալեքսը տեղյակ է հանցագործ աշխարհում ու փողոցներում տարածված շշուկների մասին,որպես կանեփի ու ուրիշ թմրամիջոցների սիրահար ու սպառող`ունի տարբեր տեղեկություններ հատկապես թմրաբիզնեսի հետ կապված:Ես ամեն անգամ ինձ խոսք էի տալիս ուղարկել նրան ճաղերի հետև,բայց ամեն անգամ նա պետք էր գալիս ու ոնց հասկացա հիմա էլ է պետք:Կարճ ասած`նա իմ անձնական ինֆորմատորն է:Միակ պրոբլեմը նրանում է,որ դժվարությամբ է խոսում,բայց մեր Սարգիսը կհամոզի նրան,-ասում է Մելիքյանը ժպիտով ու նայում Սարգիսին,որը ևս ժպտում է ու գլխով անում:
    Դանիել _Պարզա՛,նպատակն արդարացնումա միջոցները:
    Մելիքյան _Հիմա՛,Դանիե՛լ ջան, առաջարկում եմ այցելել էտ երիտասարդին, ու փորձենք պարզել`վերջին շրջանում ինչ թմրանյութեր կարող են ապօրինաբար ներմուծված լինել մեր հանրապետություն:Եթե քեզ հարմարա,արի մեր հետ:
    Դանիել _Անպայմա՛ն:Ինձ երկու րոպե ժամանակ մենակ տվեք,-ասում է Վարդանյանը ու մտնում կողքի սենյակ,որն,ըստ երևույթին, նրան գրասենյակն է լինում:
    Մելիքյանը,Սարգիսն ու Դանիելը դուրս են գալիս տանից,նստում Մելիքյանի մեքենան ու շարժվում:Մելիքյանը ղեկին է,Վարդանյանը նստում է նրա կողքը,իսկ Սարգիսը նստում է հետևը:

    Այդ ժամանակ:
    Երևում են երեք երիտասարդներ կիսախավար միջավայրում`ինչ-որ պադվալային տեղում:Ամբողջ սենյակը խեղդված է ծխի մեջ:Ալեքսը հավաքում է կանեփը սիգարետի գլանակի մեջ ու կպցնում:Սենյակը պատված է կիսամերկ աղջիկների պատկերներով:Մի առանձին տեղ Էյնշտեյնի պատկերն է`լեզու ցույց տալիս:Մի փոքրիկ հատված գրապահարան է հիշեցնում:Երիտասրդները նստած են ցածր սեղանի շուրջ`շշերի համար նախատեսված թարս դրված արկղների վրա: Երիտասարդները սկսում են իրար փոխանցել գլանակը:Նրանցից մեկը` Կոստիկը,ասում է.
    Կոստիկ _Արա՛ Ալի՛կ,ֆռա՛՝ ուղեղներս պայծառացնենք:Էս ի՞նչ պառոդի հատապտուղա:
    Ալեքս _Высшии класс:Էսի Ուրուգվայի անմահական լեռներից քաղած անզուգական կանեփազգիա:
    Սկսվում է հիստերիկ ծիծաղ:Ստյոպը`մյուս երիտասարդը, ասում է.
    Ստյոպ _Արա՛,կարողա՞ էն նկարի միջի բիձեն ես,-ասում է երիտասարդը Ալեքսին`ցույց տալով Էյնշտեյնի նկարը,-էն,որ քեզ լեզույա ցույց տալի:
    Կոստիկ _Էյնշտեյն Աբոն:
    Հիստերիկ ծիծաղ:
    Ալեքս _Ի՛:
    Ստյոպ _Ճտիկով ձի:
    Հիստերիկ ծիծաղ:
    Ցանկալի է,որ այդ պադվալային հարկում հեռուստացույց լինի, ու այնտեղ հնդկական ֆիլմ գնա:Ու հենց հնդկական ոճով կռիվ գնա ֆիլմում,հետևի երիտասարդների հիստերիկ ծիծաղը:
    Ալեքս _Արա՛ Կոստիկ,կարողա՞ ատամհատիկիդ պլան ես վեկալե,որ դառել ես էս երկրի թիվ մեկ պլանքաշը:
    Հիստերիկ ծիծաղ:
    Ստյոպ _Չգիտեմ Կոստիկը ոնց,բայց Ալիկը հաստատ ատամհատիկին կացինա վեկալել,որ սենց տապոռա դառել:
    Ավելի ուժեղ հիստերիկ ծիծաղ:
    Կոստիկ _Ստյո՛պ,կուզեի՞ր սաղ Հայաստանը պլանի պլանտացիա լիներ,բայց բերան չունենայիր:
    Հիստերիկ ծիծաղ:
    Ստյոպ _Ալի՛կ,կուզեիր մեր երկրում պլանը օրիականացնեին,բայց անունդ Քրիստիկ ըլներ:
    Հիստերիկ ծիծաղ:
    Ալեքս _Չէ ապե՛,ինձ արդեն բացելա:
    Այս պահին լսվում է դռան թակոց:
    Ալեքս _Վա՛յ քու,արա՛:Մի հատ գենեռալնի ուբոռկա արեք:
    Երիտասարդները վեր են թռնում իրենց նստատեղեղրից,թաքցնում սիգարետի գլանակը,սեղանի տակից հանում շախմատի տախտակը `իր խաղաքարերով,պոկում մի քանի կիսամերկ աղջկա նկար,իսկ մնացած նկարները ծածկում`պատին դնելով շախմատային գրատախտակ:
    Այդ պահին դռան հակառակ կողմում Մելիքյանը,Դանիելն ու Սարգիսը սպասում են,թե երբ այն բացեն:Դռան վրա մի հնամաշ թղթի վրա կոմպյուտրով գրված-կպցված էր ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ:Մելիքյանն ասում է.
    Մելիքյան _Լսի՛,Դանիե՛լ,դու աշխարհ տեսած մարդ ես,բայց դու ոչ մի տեղ տեսած չես լինի սենց շախմատի դպրոց:
    Այդ ժամանակ Ալեքսը ներսում օդափոխիչ էր փոխում:Իսկ,եթե հեռուստացույց լինի,կոստիկը անջատում է հնդկական ֆիլմը:Կոստիկն ու Ստյոպը նստում են շախմատի մոտ ու սկսում իբր շախմատ խաղալ:Նրանք իրենց կողքին են դնում նաև շախմատային ժամացույցները:Խաղաքարերը լինում են անհասկանալի դասավորությամբ
    Վերջապես Ալեքսը բացում է դուռն ու ասում հեգնանքով.
    Ալեքս _Բարև՛ Ձեզ,պարո՛ն Մելիքյան,նե՛րս եկեք:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (22.02.2012)

  17. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2009
    Գրառումներ
    17
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ներոնի դիմակը (հայկական դետեկտիվ)

    Մելիքյանը,Դանիելը ու Սարգիսը մտնում են ներս:Մելիքյանը նայում է շախմատ խաղացող երիտասարդներին ու ասում.
    Մելիքյան _Սրանք մեր ազգի ամենատաղանդավոր երիտասարդներն են,ազգիս զավակները բացել են շախմատի դպրոց են ու օր ու գիշեր շախմատ խաղում:Մենակ էն երիտասարդը զինվորիկով այնպիսի քայլեր է անում,որ միայն թագուհով կարող է անել,բայց ոչինչ,երևի ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքում նոր մարտավարություն եք մշակել:Դանիել ջան, նրանք ճարտարապետներ են,ամբողջ օրը ինչ-որ անհայտ ծագումնաբանության ՊԼԱՆՆեր են մշակում:
    Վարդանյանն այս ընթացքում մոտենում է գրապահարանին:Կոստիկն ու Ստյոպը շարունակում են անհասկանալի ու սխալ ձևով շախմատ խաղալ`հազիվ զսպելով իրենց հիստերիկ ծիծաղները:Իսկ երբ Կոստիկը քայլ է կատարում ու սեղմում շախմատային ժամացույցը, երիտասարդները փռթկում են ծիծաղից:
    Մելիքյան _ Ահա`ինչի մասին էի ասում:Իսկ ինչ հոտեր են այստեղ բուրում:Հալալա ձեզ:Անցած անգամ,երբ էկա,չեիք հասցրել ստեղ հավաքվել:Այ հիմա ուրիշ.առաջընթաց կա:Կներեգ,որ այսպես ներխուժեցինք ու խանգարեցինք այս թեժ շախմատային հանդիխումը:Ալիկ ինչ-որ ձեր տրամադրությունը բարձրա,չլինի՞…
    Ալեքս _Չէ՛,պարո՛ն Մելիքյան,դու գիտես,որ ես թարգել եմ:
    Մելիքյան _Հա՛,հա՛, հավատում եմ:
    Այս ընթացքում Դանիելը բացում է գրքերից մեկը,որի վրա ասենք`գրված է լինում Մուրացան:Գիրքը ներսից այնպես է կտրված լինում,որ այնտեղ կարելի է պահել իրեր:Տվյալ դեպքում այնտեղ կանեփ է լինում:Դանիելը թափում է պարունակությունը գետնին:Մյուս գիրքն է բացում:Այնտեղ էլ որից նույն վիճակն է լինում,ու նորից Դանիելը թափում է գետնին:Հասնում է երրորդ գրքին,որը մի ահավոր մեծ գիրք է լինում:Դանիելը դա չի թափում,իսկ հեռուստադիտողին մնում է ենթադրել,թե այնտեղ ինչ է:Իսկ Կոստիկն ու Ստյոպը շախմատ են խաղում:Կոստիկն ասում է.
    Կոստիկ _Շա՛խ,մա՛տ:
    Ու նորից հիստերիկ ծիծաղ:Մելիքյանն ասում է.
    Մելիքյան _Ապրե՛ս տղա՛ ջան:Կերար փղին նավակով ու դարձար հաղթող:Երևի Վարուժը ձեր վրա լավ ազդեցությունա թողել:
    Մելիքյանը մոտենում է շախմատ խաղացողներին ահավոր բարկացած ու շուռ տալիս շախմատի տախտակը:Բոլորը լրջանում:Իսկ Մելիքյանը բարկանալիս վախենալու դեմք է ունենում:Եթե մինչ այս պահը հանգիստ տոնով հեգնանքով էր խոսում,ապա հիմա նրա չէիր ճանաչի:Մելիքյանի ձեռքը սկսում է դողալ:Նա այն տանում է գրպանը:
    Մելիքյան _Էս ի՞նչ լակոտներ դուրս էկաք,ա՛յ շան որդիներ:Ես ձեր հախից կգամ,պառազիտնե՛ր:Շախմատ եք խաղում,հա՞,շախմատ եք խաղում,հա՞:Տենց սրամիտ եք,հա՞:Ուրեմն նորից կուղարկեմ Վարուժի մոտ,կիմանա՛ք:Վարուժը ո՞րնա,կգնաք բերդում կփտեք,տենամ ընդեղ որտեղից եք պլան գտնելու:Ես ձեզ քանի՞ անգամ եմ զգուշացրել,ա՛յ լակոտներ:Դու՛ք էրկուսդ, հելեք ռա՛դ էղեք ստեղից,-ասում է Մելիքյանը `նայելով Կոստիկին ու Ստյոպին:
    Կոստիկ _Շե՛ֆ ջան,կարամ գիրք վեկալեմ,որ տունը կարդամ:
    Մելիքյան _Վեկա՛լ ու կորի՛ աչքիցս:
    Երիտասարդը մոտենում է ու գրապահարանից վերցնում Մուրացանը:Կոստիկն ու Ստյոպը դուրս են գալիս:ՈՒ լսվում է Ստյոպի ձայնը.
    Ստյոպ _Վա՛խ,մո՛րս արև,էսօր գիրք չկարդացինք:
    Այդ պահին Դանիելը փոքր-ինչ ժպտում է.
    Մելիքյան _Սաքո՛,մի հատ դաստիարակչական դիրքի՛ բեր Ալիկին:
    Սարգիսը բռնում է Ալեքսի ձեռքից ու հենում սեղանին կամ պատին:Դանիելը գալիս է Մելիքյանի կողքը, ու սկսվում է հարցաքննությունը.
    Ալեքս _Վա՛խ,վա՛խ,ցավումա ապեր:Պարո՛ն Մելիքյան,ինչի՞ համար:Լա՛վ, էլ չի կրկնվի:Ես քո համար էտքան բան եմ արել:Գիտես չէ՞,որ հանկարծ տղեքից մեկն իմացավ ,որ ստուկաչություն եմ արել,ուրեմն օրերս հաշված են:Սենց բաներ մի՛ արա,էլի:
    Մելիքյան _Դրա համար,ա՛յ առնետ, շնորհակալ էղի,որ հլը ազատության մեջ ես:
    Ալեքս _Բայց ես բառիկ չեմ,ես ուղղակի մեկ-մեկ քաշում եմ:Սաղ քաղաքնա քաշում:Ի՞նչ վատ բան եմ անում կամ ու՞մ եմ խանգարում,պարո՛ն Մելիքյան:Էս տղուն էլ ասա,որ ջրծաղիկ եմ,կվարաքվի:
    Մելիքյան _Ինքը պողպատիցա,հանգի՛ստ էղի:Այ չեմ հասկանում:Ժամանակին կարգին տղա էիր,մեդալով դպրոցը ավարտեցիր ֆիզմաթ ընդունվեցիր:ՀԵտո ընկար լակոտների շրջապատ ու ինչ դառար:Ինստիտուտից հանեցին,ծնողներիդ խայտառակ արեցիր:Վաղը` առավոտ վեցին, Վարուժը հավաքումա քո նման անպետքներին ու սկսումա իրա կուրսը:Էս էրկու ընկերներիդ կվերցնե՛ս ու կգնա՛ս իրա մոտ:Կվազացնի,կտանջի մի շաբաթ,որ սթափվեք,ա՛յ հիմարներ:Անցած անգամ փախել էիք մոտից,կուլ տվեցի,բայց եթե էս անգամ տենց բան լինի,կհայտնվես բանտում,որտեղ քո պես սիրուն տղերքին գրկաբաց սպասում են:
    Ալեքս _Գնամ հավաքարարություն կանեմ,համբալություն կանեմ մի ամիս,բայց,պարոն Մելիքյան,ինձ մի՛ ուղարկեք էտ ֆաշիստի մոտ,մեղկ ենք:
    Մելիքյան _Կգնա՛ք պալատկեքում գիշերները կքնեք,խելքի կգաք:Իսկ Վարուժին հալալա,որ մարդը կամավոր կազմակերպումա նման միջոցառումներ`լինելով ղարաբաղյան պատերազմի վետերան:Էտի արդեն որոշվածա,բայց ես քեզ հարցեր ունեմ:Լսել եմ ինչ-որ թմրանյութեր են նոր սերնդի հայտնվել շուկայում:
    Ալեքս _Առաջին անգամ եմ լսում,պարոն Մելիքյան:
    Մելիքյան _Սաքո՛,մի հատ ցո՛ւյց տու`ինչ են անում Հարավային Տիբեթում սուտ խոսացողներին:
    Սարգիսը ցավացնող հնարք է կատարում:
    Ալեքս _Վա՛խ,վաա՛ախ,հո դուք դինոզավր չեք:Վաա՛ախ:Լա՛վ,լա՛վ…
    Մելիքյան _Ոնց,որ սկսում ենք իրար հասկանալ:Ի՞նչ են խոսում էտ բառիկները,ինչ են խոսում փողոցներում:Ի՞նչ գիտես էտ նոր թմրանյութերի մասին:
    Ալեքս _Դե վրացական նոր սերնդի պլաննա:
    Մելիքյան _Ծեծված բան ես ասում:Ինձ հետաքրքրումա մի հատ շատ վտանգավոր ու արտասովոր թմրանյութ:
    Ալեքս _Կովկասյան թիթեռ:
    Մելիքյան _Ի՞նչ ասեցիր,ի՞նչ ես զառանցում:
    Ալեքս _Վա՛խ,կովկասյան թիթեռ:Քեզ էտա հետաքրքրում:Ես լսել եմ դրա մասին:Հիմա շատ ես խոսում:Ասում են,որ էտի մեծահարուստների կայֆնա:Տաբլետկաներ են:Աբխազիայում են ստանում:Շատ թանկ բաներ են:Վերջին սերնդի բանա:
    Մելիքյան _Շարունակի՛:
    Ալեքս _Ասում են էտի մարդուն հեքիաթի,միրաժի մեջա քցում:Հանումա երկինք:Մի քանի ժամ կայֆի տակա պահում:Հետո միզելու հետ,կայֆը թողումա,երբ օրգանիզմից դուրսա գալիս,բայց եթե ուշացրիր խելքդ թրցնումա:Քիչ դոզայով ներվերնա լավ հանգստացնում:Հարուստի էրեխեքն են հիմա խորացել դրա մեջ:
    Մելիքյան _Ո՞վա բերում էտ կեղտը:
    Ալեքս _Չգիտե՛մ:Բայց ասում են ինչ-որ զինված բրիգադա:Մաֆիոզներ են, ինչ են:Վրաստանից են էկել ու էդ էլիտարիկներին են ծախում,հարուստներին:Հզոր են լսել եմ:
    Մելիքյան _Ո՞րտեղ են դրանք հավաքվում:
    Ալեքս _Պատկերացում չունեմ,պարո՛ն Մելիքյան:
    Մելիքյան _Սաքո՛,մի հատ քնքշա՛նք ցույց տուր:
    Սարգիսն էլ ավելի է ցավեցնում.
    Ալեքս _ՎԱա՛ախ,վախ ….վա՛խ,ասե՛մ,ասե՛մ:
    Մելիքյան _Լավա,որ իրար հասկացանք:
    Ալեքս _Ասում են տեցի կողմերը:Ավել բան չգիտեմ:
    Մելիքյան _Ապրե՛ս:Վաղը կգնաս Վարուժի մոտ:Հետո կկապնվեմ հետդ:
    Սարգիսը բաց է թողնում երիտասարդին:Ալեքսը մեջքը բռնում է,հետո ձեռքը տնկում Սարգիսին:
    Ալեքս _Ապե՛ր,բայց դեմքդ ծանոթա:Անունս Ալիկա:
    Սարգիսը շրջվում է`չսեղմելով Ալիկի ձեռքը:Մելիքյանը,Դանիելն ու Սարգիսը դուրս են գալսի այդ նկուղից ու նստում մեքենա:

    Մեքենայում:
    Մելիքյան_Սաքո՛,դու գնում ես տեցի կողմերը ու պարեկություն անում,փնտրում դրանց հավաքվելու տեղը:Ես տանը գործեր ունեմ :Վարդանյանին կիջացնե՛ս,հետո իմ հետ կապի մե՛ջ կլինես:
    Մեքենան մոտենում է Մելիքյանի շենքին:
    Մելիքյան _Դե՛,պարո՛ն Վարդանյան,շատ հաճելի էր:Ափսոս հենց առաջին օրվանից ստիպված էղանք գործ ունենալ թափթփուկների հետ:Կարծես առաջընթաց կա:Հուսով եմ մենք կկարողանանք բացահայտել ու գտնել մեղավորներին:
    Դանիել _Ինձ էլ շատ հաճելի է աշխատել պրոֆեսիոնալների հետ:Առայժմ:
    Մելիքյան _Սաքո՛,դե կկապնվենք: Հաջողությու՛ն:
    Դանիել _Հաջողությու՛ն:

    Մելիքյանի բնակարանում:

    Մելիքյանը մտնում է բնակարան:Լիանան նորից քարտերի հետ զբաղվում է:
    Մելիքյան _Հը՞,Լիա՛ն,ո՞նց ես:
    Լիանա _Էրեկվա ազդեցության տակ:Շատ լավ էր:Բայց,երբ քնեցի վախենալու երազ տեսա:
    Մելիքյան _Ի՞նչ երազ,-ասում է Մելիքյանն ու մոտենում ակվարիումին,որ կերակրի ձկներին:
    Լիանա _Ինչ-որ տարօրինակ երազ էր:Դաշտում մի հատ սպիտակ շորերով մարդ էր նստած:Աթոռին էր նստած,գլուխն էլ դրել էր սեղանին:Ձեռքերով գլուխը փագել էր:Ինձ թվաց`դու ես մոտիկացա,գլուխը բարձրացրեց,ու վախից վեր թռա:Սենց մասկայով մեկն էր ,դեմքին էլ ժպիտ:Նենց վախեցա:
    Մելիքյանը փոքր-ինչ լարվում է այս խոսքերից:
    Մելիքյան _Հերիք չի հիմար երազներ տենաս:Լա՛վ գնա հա՛ց դիր ուտեմ:
    Որոշ ժամանակ անց Մելիքյանի ձեռքին զանգ է գալիս:Լսվում է շնչակտուր Սարգիսի ձայնը:
    Սարգիս _Գևո՛րգ,ես գտել եմ դրանց պրիտոնը:Արի՛:
    Մելիքյան _Հասցե՛ն ասա,գալիս եմ:Հա՛,էղավ,մնա՛ ըտեղ:
    Մելիքյանը հագնվում է մոտենում դռանն ու ասում.
    Մելիքյան _Լիա՛ն,ես դուրս եմ գալիս:Գործեր ունեմ:
    Մելիքյանը նստում է մեքենան ու գնում Սարգիսի տված հասցեով:Հասնում է այդ մռայլ տեղը և տեսնում է,որ Սարգիսն այնտեղ չէ:Վառում է սիգարետը ու զանգում Սարգիսին,բայց նա չի պատասխանում:Այդ պահին երկու հատ ջիպ արագությամբ գալիս են ու միանգամից արգելակում Մելիքյանի մոտ:Այնպես են արգելակում,մեկն առաջից,մյուսը`հետևից,որ Մելիքյանը հայտնվում է թակարդում:Մեքենաներից դուրս են թռնում դիմակավար ատլետիկ զինված տղաներ:Նրանցից մեկը մոտենում է Մելիքյանին,զենքը պահում վրան ու ասում.
    Անհայտ _Դու՛րս արի:
    Մելիքյանի բերանից սիգարետը ընկնում է:

    Շարունակելի ...





    P.S անհամբերությամբ սպասում եմ մեկնաբանությունների

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (22.02.2012)

  19. #10
    MeMoRy Mariam1556-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    Paris
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ներոնի դիմակը (հայկական դետեկտիվ)

    Ես կարծես թե ֆիլմը դիտելուց լինեի:Ասում են որ եթե կարդալուց կարողանում ես մտքում ամբողջությամբ պատկերացնել իրավիճակը,մարդկանց,իրենց խոսակցությունը ուրեմն լավ է գրված:

    Շատ հետաքրքիր է ,անհամբեր սպասում եմ շարունակությանը:

    "Les hommes perdent la santé pour accumuler de l'argent,ensuite ils perdent de l'argent pour retrouver la santé.Et a pensant au futur,ils oublient le présent de telle sorte qu'ils finissent par non vivre ni le présent ni le futur.Ils vivent comme si ils n'allaient jamais mourir.Et meurent comme si ils n'avaient jamaix vécu".
    Dalai Lama



  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (22.02.2012)

  21. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2009
    Գրառումներ
    17
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ներոնի դիմակը (հայկական դետեկտիվ)

    Շնորհակալություն Մարիամ
    Կարծում ես ստացվում է ինձ մոտ այս ժանրում?

    Ռուսաստանյան հայտնի հրատարակչություններից մեկը հավանել է իմ դետեկտիո ստեղծագործություններից մեկը, սակայն թարգմանչական աշխատանքները շատ են ձգձգվում ..... ով գիտի գործը հաջողությամբ գլուխ բերելու դեպքում ինչ հոնորարներ կլինեն< բայց որ արտերկրում հաջողված դետեկտիվները միլիոններ են բերում փաստ է
    Իմ մնացած ստեղծագործություններում հերոսներն արտասահմանցիներ են< սա ես ուզւոմ էի նվիրել հայերին, ԲԱՅՑ ՀԱՅՏՎԵՑ ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԻՐ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԳԵՐԻՆԵՐՈՎ և ԲՈԼՈՐԻՍ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՉԱՑՐԵՑ ՌԵՇԻՍՈՐԻՑ ՄԻՆՉև ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
    ՆԱ ԱԳՐԵՍԻՎ ԿԵՐՊՈՎ ԿԱՍԵՑՐԵՑ ՄԵՐ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ և ԵԹԵՐԸ ՀԵՂԵՂԵՑ ԻՐ ՀԻՍՏԵՐԻԿ ԱՆԻՄԱՍՏ ՈՒ ԱՆՏԱՂԱՆԴ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՈՎ ՈՒ ՍԵՐԻԱԼՆԵՐՈՎ
    ՈՒ ԳԻՏԵՄ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՆ ԻՆՉ ԶԶՎԱՆՔՈՎ ԵՆ ՆՐԱ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼ

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (22.02.2012), Mariam1556 (14.04.2009)

  23. #12
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2012
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարելի էր ավելի հայերեն գրել, բայց շատ հետաքրքիր, շարունակությունը կա՞:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.02.2012, 12:22:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական Ռոք
    Հեղինակ՝ ArmenianMetal, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2016, 12:30
  2. Արձակ. Արմեն Մալխասյան «Ճակատագրական սիգարետը» դետեկտիվ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 30.11.2012, 19:29
  3. Հայկական ՔԻԹ
    Հեղինակ՝ ներաԿ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 08.05.2009, 23:24
  4. Դետեկտիվ գրականություն
    Հեղինակ՝ AgaTa, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 04.09.2008, 12:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •