User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Ամենաբարի Ձմեռ Պապիկի ամենասքանչելի նվերը…

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ամենաբարի Ձմեռ Պապիկի ամենասքանչելի նվերը…

    ԱՄԵՆԱԲԱՐԻ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻ ԱՄԵՆԱՍՔԱՆՉԵԼԻ ՆՎԵՐԸ

    Ակնարկ

    Երկրորդ Համահայկական Խաղերի նախօրյակն էր:
    Բախտի բերմամբ հայտնվել էի Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում, որտեղ տեղի էր ունենում Խաղերի բացման արարողության փորձը:
    Նստած մեծագույն հետաքրքրությամբ հետևում էի ինձ համար անծանոթ աշխարհի` դերասանական կյանքի այդ աներևակայելի երևույթին: Հանկարծ կարծես եթերից կողքիս աթոռին հայտնվեց մի ճերմակահեր ու ճերմակամորուս տղամարդ:
    Նկատելով զարմացած հայացքս` ժպտալով ներկայացավ.
    - Ես Ձմեռ Պապն եմ, վերջին տարիների հեռուստատեսության ամանորյա հաղորդումների գլխավոր հերոսը:
    Զարմանքից ու անսպասելիությունից աչքերս ավելի լայն բացվեցին, իսկ նա բարեհոգի ժպիտով շարունակեց.
    - Գիտե՞ս, ես բազմաթիվ թոռնիկներ ունեմ: Բայց նրանք բոլորն էլ փոքր են: Ամենամեծը երևի կլինի տասը տարեկան: Իսկ դու հավատո՞ւմ ես Ձմեռ Պապին…
    - Արդեն հավատում եմ,- ասեցի ու խնդրելով ավելացրեցի. – Ձմեռ Պապ, թույլ կտա՞ք, որ ես դառնամ Ձեր ամենամեծ թոռնիկը:
    - Դու արդեն իմ թոռնիկն ես: Ու ես ուզում եմ քեզ մի չնաշխարհիկ նվեր անել: Ես ուզում եմ քեզ պատմել, թե ի՞նչ համ ունի իսկական համբույրը, որը սովորաբար զգում են, այլ ոչ թե պատմում:
    - Դա իսկապես աներևակայելի նվեր կլինի, քանի որ ես երբեք չեմ իմացել, թե ի՞նչ է համբույրը և չեմ զգացել նրա համը, - ծիծաղելով ասեցի ես:
    Ու իմ բարեհամբույր Ձմեռ Պապիկը նորից ժպտաց ու ասեց.
    - Պատկերացրու արնագույն նուռը, որ հասունությունից պայթել է: Դա մարդկային սիրտն է, որում էլ հնարավոր չէ թաքցնել ամենահզոր ու ամենացանկալի զգացմունքը` սերը: Պատկերացրու, որ միայն բերանով, առանց մատների օգնության փորձում ես ուտել այդ նուռը, որի կիսաթթվաշ ու կիսաքաղցր հատիկները ամբողջությամբ լցնում են քո էությունը: Ու հավատա, որ ամենաիսկական համբույրը ունի այդ նռան համը:
    Ու ես հասկացա, որ դա իմ կյանքի ամենամեծ նվերն էր: Չէ՞ որ, եթե ես համբույրից զգամ այդ համը, ուրեմն ես գտել եմ իմ սերը, իմ կյանքի ամենապայծառ փարոսը` ի շնորհիվ ամենաբարի Ձմեռ Պապիկի:
    Ես այլևս չտեսա իմ ժպտադեմ Ձմեռ Պապին ոչ կյանքում և ոչ էլ էկրանին: Նա իմ կյանքից հեռացավ այնպես, ինչպես հայտնվել էր` հանկարծակի:
    Ու իր հետևից թողեց ամենաջերմ հուշերը…
    Իմ ամենաբարի ու ժպտերես Ձմեռ Պապը` Էդուարդ Բադալյանը…
    Սեպտեմբեր 2002թ.

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաբարի Ձմեռ Պապիկի ամենասքանչելի նվերը…

    Ո՞նց մինչև հիմա չէի նկատել: Շատ հավես էր:
    Իսկ ո՞վ է Էդուարդ Բադալյանը:

  3. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաբարի Ձմեռ Պապիկի ամենասքանչելի նվերը…

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ո՞նց մինչև հիմա չէի նկատել: Շատ հավես էր:
    Իսկ ո՞վ է Էդուարդ Բադալյանը:
    Մահացել է
    Դերասան էր, շատ նման էր Խորեն Աբրահամյանին (արտաքինով)… Ես իրան շատ էի սիրում…

  4. #4
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաբարի Ձմեռ Պապիկի ամենասքանչելի նվերը…

    Հավանեցի

    Զգայական մասը, շատ իրական էր:

  5. #5
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաբարի Ձմեռ Պապիկի ամենասքանչելի նվերը…

    Էդուարդ Բադալյանին չեմ ճանաչել, երբեք չեմ էլ լսել, բայց էս կարդալուց հետո՝ հիմա, իմ պատկեացումներում մի հատ հրաշագործ պապիկ հայտնվեց՝ Բադալյան ազգանունով:

  6. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաբարի Ձմեռ Պապիկի ամենասքանչելի նվերը…

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Էդուարդ Բադալյանին չեմ ճանաչել, երբեք չեմ էլ լսել, բայց էս կարդալուց հետո՝ հիմա, իմ պատկեացումներում մի հատ հրաշագործ պապիկ հայտնվեց՝ Բադալյան ազգանունով:
    միայն այդ հրաշագործ պապիկը հայտնվեց քո պատկերացումներում, թե…

  7. #7
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաբարի Ձմեռ Պապիկի ամենասքանչելի նվերը…

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    միայն այդ հրաշագործ պապիկը հայտնվեց քո պատկերացումներում, թե…
    Փորձում ես չափել երևակայությու՞նս
    Ես էլ հարցասիրությունդ կփորձեմ
    Չէ մի հատ էլ նուռ կախվեց ծառից, որ ճաքի

  8. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամենաբարի Ձմեռ Պապիկի ամենասքանչելի նվերը…

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Փորձում ես չափել երևակայությու՞նս
    Ես էլ հարցասիրությունդ կփորձեմ
    Չէ մի հատ էլ նուռ կախվեց ծառից, որ ճաքի
    Ես կարծում էի նուռը թփի վրա է աճում…
    Փաստորեն փորձում ես համբույր նախապատրաստել Հետաքրքիր է, երկրորդ կողմին այդ մասին տեղյակ պահել ես

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պապիկի կադիլակով ...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 06.05.2016, 12:19
  2. Ձեր ստացած ամենաահավոր նվերը
    Հեղինակ՝ Kita, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 69
    Վերջինը: 17.04.2013, 21:27
  3. Ձեր լավագույն նվերը
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 17.06.2012, 14:49
  4. Նվերը
    Հեղինակ՝ Թամարա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.06.2011, 20:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •