One_Way_Ticket-ի խոսքերից
booking.com-ում հյուրանոցներ են լինում, որ բռոնյայի համար կրեդիտ քարտի տվյալներ չեն պահանջում: Կարելի է փնտրել: Այդ դեպքում կարելի է ընդհանրապես կարելի է չչեղարկել, պարզապես չներկայանալ: Բարոյական առումով, իհարկե, այնքան էլ գեղեցիկ բան չէ, բայց դե...
Մեկ էլ խորհուրդ կտամ այցելության համար խելքին մոտ նպատակ հորինել: Ասենք, եթե մի քաղաքում երկու շաբաթվա բռոնյա եք ներկայացնում, ապա բնական հարց է առաջանում, թե երկու շաբաթ այդտեղ ինչ եք անելու: Եթե ասում եք, որ բարեկամ ունեք, հասկանալի է: Եթե այդ քաղաքը ծովափնյա հանգստավայր է, հասկանալի է: Եթե այդ քաղաքը Բարսելոնան է, մի կերպ էլի հասկանալի է: Եթե դրանցից ոչ մեկը չէ, արդեն կասկածելի է: Որպես ևս մեկ ալտերնատիվ, կարող եք մի քանի տարբեր քաղաքներում հյուրանցներ բռոնյա անել, իբր շրջագայելու եք:
Էջանիշներ