User Tag List

Էջ 8 34-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 498 հատից

Թեմա: Վիզա

  1. #106
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ մեկը վերջին ժամանակահատվածում դիմել է իտալական դեսպանատուն տուրիստական վիզա ստանալու նպատակով? Եթե այո, խնդրում եմ կիսվեք ձեր փորձով: Ինձ համար շատ կարևոր են բոլոր մանրամասները:
    Նախապես շնորհակալություն

  2. #107
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմեմ Ռումինիայի վիզայի մասին: Դեսպանությունը գտնվում է Կիևյան փողոցի հետևը ընկած առանձնատներով լի թաղամասում (այդտեղ էլի դեսպանություններ կան): Տուրիստական վիզայի համար պահանջվում է հետադարձով ավիատոմս, հյուրանոցների բռոնյա` պարտադիր նախօրոք վճարված, աշխատատեղից տեղեկանք, ապահովագրություն, լրացված հարցաթերթիկ (կարելի է քաշել Ռումինիայի ԱԳՆ կայքից և տպել), մեկ լուսանկար: Վիզայի արժեքը 73 ԱՄՆ դոլլար է, վճարվում է հենց ԱՄՆ դոլլարով:

    Եվրոպական հյուպաթոսություններից միակն է, որտեղ հենց սկզբից քեզ նայում են որպես տուրիստի, այլ ոչ թե որպես ուղտի, ով պատրաստվում է գնալ ու չվերադառնալ: Նաև նշեմ, որ Ռումինիան հետաքրքիր և էժան երկիր է, այսպիսով բավական հարմար է սկսնակ ճանապարհորդների համար, ովքեր ունեն ցածր աշխատավարձ և սահմանափակ բյուջե, և այդպիսով վախենում են, որ շենգենյան երկրներից մերժում կստանան:

  3. #108
    Լիարժեք անդամ shatboyov-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    87
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ ինձ ձեր օգնությունն է հարկավոր: Ես ԱՄՆ-ում մի հայուհի ծանոթ ունեմ: Ծանոթացել ենք ֆեյբուքով, արդեն մեկ տարուց ավել է ինչ շփվում ենք: Վերջերս ինձ առաջարկեց գնամ իրեն մոտ ճամփորդության, ու ասեց որ վիզան կուղարկի մոտ ժամանակներս: Կասե՞ք ինձ սա ինչքանո՞վ է իրական ու եթե խելքին մոտ բան է ընդհանրապես ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

  4. #109
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում shatboyov-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ ինձ ձեր օգնությունն է հարկավոր: Ես ԱՄՆ-ում մի հայուհի ծանոթ ունեմ: Ծանոթացել ենք ֆեյբուքով, արդեն մեկ տարուց ավել է ինչ շփվում ենք: Վերջերս ինձ առաջարկեց գնամ իրեն մոտ ճամփորդության, ու ասեց որ վիզան կուղարկի մոտ ժամանակներս: Կասե՞ք ինձ սա ինչքանո՞վ է իրական ու եթե խելքին մոտ բան է ընդհանրապես ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
    Անհրաժեշտ է հյուպաթոսին ցույց տալ, որ
    1. Դուք և հրավիրողը իրար բավական լավ եք ճանաչում,
    2. Դուք Հայաստանի հետ բավական կապված եք և ըստ այդմ մտադրություն չունեք ԱՄՆ-ում մնալու:
    Թե ինչ փաստաթղթերով դա կհիմնավորեք, որոշեք ինքներդ: Ձեզ նայեք ԱՄՆ հյուպաթոսի աչքերով, ով ըստ օրենքի պարտավոր է կամայական դիմորդի համարել իմմիգրանտ, քանի դեռ հակառակը ապացուցված չէ:

    P.S. Վիզա չեն ուղարկում, հրավերք են ուղարկում:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    shatboyov (14.12.2012)

  6. #110
    Լիարժեք անդամ shatboyov-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    87
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ ինչ որ վճարումների անհրաժեշտություն կա՞

  7. #111
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում shatboyov-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինչ որ վճարումների անհրաժեշտություն կա՞
    http://armenia.usembassy.gov/nonimmigrant_fees.html
    3 ամսով մեկ մուտքի հնարավորությամբ վիզայի դիմելու համար պետք է վճարել 160 ԱՄՆ դոլլար:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    shatboyov (14.12.2012)

  9. #112
    Լիարժեք անդամ shatboyov-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    87
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ այս դիմելու ամբողջ գործընթացը մոտավորապես որքա՞ն ժամանակ է պահանջում, մինչև վերջնականպես իմանամ վիզա տրամադրու՞մ են, թե ո՞չ:

  10. #113
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում shatboyov-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ այս դիմելու ամբողջ գործընթացը մոտավորապես որքա՞ն ժամանակ է պահանջում, մինչև վերջնականպես իմանամ վիզա տրամադրու՞մ են, թե ո՞չ:
    Պետք է կայքում գրանցվել, հարցազրույցի օր ու ժամ նշանակել (կարող է մոտակա մի քանի օրը զբաղված լինել):
    Որպես կանոն, հենց հարցազրույցի վերջում ասում են` վիզա տրամադրում են, թե ոչ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    shatboyov (14.12.2012)

  12. #114
    Լիարժեք անդամ shatboyov-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    87
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ շնորհակալություն հարցերիս պատասխանելու համար

  13. #115
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միգուցե օգտակար լինի:

    Միացյալ Նահանգներ մուտքի արտոնություն (վիզա) ստանալու նոր համակարգ է ներմուծվելու այս տարվա դեկտեմբերի 17-ից։ Երեկ այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լինը։ Նրա խոսքով, նոր համակարգը ներդրվում է մուտքի արտոնություն ստանալու գործընթացը հեշտացնելու նպատակով։
    Ներկայացնելով նորամուծության որոշ մանրամասներ՝ Ջ.Լինը նշել է, որ այսուհետ մուտքի արտոնություն ստանալու համար սահմանված գումարը հնարավոր կլինի վճարել հեռախոսի միջոցով կամ ինտերնետով, ինչպես նաեւ՝ «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղերում: Ընդ որում, մինչեւ դեկտեմբերի 14-ը ներառյալ նշված վճարումը կկատարվի «Հայէկոնոմբանկի» միջոցով, ինչպես մինչ օրս էր։

    Մուտքի արտոնություն (վիզա) ստանալ ցանկացողները պետք է համապատասխան հայտը լրացնեն http://ceac.state.gov/genniv/ կայքում, որից հետո գրանցվեն www.usvisa-info.com կայքում եւ մուտքագրեն հայտի լրացումը հաստատող գաղտնագիրը: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սպասարկող բանկի փոփոխությունը, ԱՄՆ հյուպատոսը պատասխանել է, թե այդ գործընթացն իրականացվում է եվրոպական մի մասնավոր ընկերության կողմից, որն էլ նման որոշում է ընդունել։

    Կարգի փոփոխության կապակցությամբ հյուպատոսը նշել է, որ դեռ չվճարած քաղաքացիները ճիշտ կանեն մի քանի օր սպասեն եւ նոր կարգին համապատասխան գործեն: Իսկ նրանց, ովքեր վճարել են, բայց հարցազրույցի օրը նշանակված չէ, առաջարկվում է նամակ ուղարկել [email protected] հասցեով: Հյուպատոսի նշած նորամուծությունները չեն վերաբերում այն քաղաքացիներին, որոնց համար հարցազրույցի օրն արդեն նշանակված է։

    Նման կարգի տեղեկատվությամբ հետաքրքրված մեր հայրենակիցների համար նշենք, որ հիշատակված նոր համակարգին վերաբերող մանրամասներին կարելի է ծանոթանալ www.usvisa-info.com կայքում, որտեղ դեկտեմբերի 17-ից առավել ամբողջական տեղեկություններ կլինեն, կամ էլ զանգահարելով (374 10) 49 46 86 հեռախոսահամարին:
    http://www.armtown.com/news/am/has/20121212/4486138155/

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    shatboyov (14.12.2012)

  15. #116
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2013
    Հասցե
    Ереван, Armenia
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ:Ցանկանում եմ կնոջս հետ մեկնել Իսպանիա ՝ քրոջս մոտ երկու շաբաթով: Ինձ խորհուրդ տվեցին ստանալ ոչ թե վիզա բարեկամին այցելելու նպատակով , այլ տուրիստական վիզա, առանց շեշտելու բարեկամների գոյությունը, ամրագրել հյուրանոց և Շենգեն ստանալուց հետո չեղյալացնել հյուրանոցը /նախօրոք չվճարելով հյուրանոցի համար/: Ասացին այսպես Շենգեն ստանալը ավելի հեշտ է, քան քրոջս քաղաքացիական ամուսնու կողմից ուղարկվող հրավերքի հիման վրա ստանալը / նա իսպանիայի քաղաքացի է , ազգությամբ իսպանացի, քույրս ունի ապրելու և աշխատանքի իրավունք /: Երկմտանքի մեջ եմ, ազնիվ չէ այդպես, բայց քաշքշաւկներ տանել էլ չեմ կարող: Երախտապարտ կլինեմ խորհրդի համար: Նշեմ, որ ես էլ, կինս էլ բարձր վարձատրվող աշխատանք ունենք:Առաջին Շենգենն է…

  16. #117
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ խորհուրդ են տվել Իրականում էստեղ անազնվության հարց չկա, եթե իսկապես դուք եք հոգալու ձեր ճամփորդության ծախսերը: Ի դեպ, դեսպանատանը հանգիստ կարող եք նշել, որ էնտեղ բարեկամ ունեք: Էդպես ծնողներս ինձ Գերմանիա այցելեցին: Ճիշտ է՝ հյուրանոցն ամեն դեպքում վերջում որոշեցին պահել, բայց դեսպանատանը հանգիստ ասեցին, որ ինձ են այցելում, որևէ խնդիր չեղավ: Ուղղակի անպայման փաստաթղթերով ցույց տվեք թե՛ բարձր աշխատավարձը, թե՛ բանկային հաշիվը, որտեղ պետք է այնքան գումար լինի, որ հնարավոր լինի հյուրանոցի ու տոմսի ծախսերը փակել (թեկուզ չեք վճարելու հյուրանոցի համար, չեղարկելու եք):

    Իսկ անձնական հրավերով վիզա ստանալը լիքը բարդությունների հետ է կապված:

  17. #118
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ խորհուրդ են տվել Իրականում էստեղ անազնվության հարց չկա, եթե իսկապես դուք եք հոգալու ձեր ճամփորդության ծախսերը:
    Եթե հյուրանոցում են մնալու, իրոք անազնվության հարց չկա: Բայց եթե հյուրանցի բռոնյան պիտի չեղարկվի, ու մարդիկ գնան բարեկամի տանը մնան, վտանգ կա, որ սահմանապահը կհարցնի հյուրանոցի բռոնյան, կզանգի, կճշտի, որ այն չեղարկված է, այդ դեպքում հետևանքները կարող են անցանկալի լինել: Ամենայն հավանականությամբ նման բան չի լինի (ինձ սահմանի վրա եղել է, որ բռոնյան հարցրել են, բայց երբեք չեն զանգել ստուգել), սակայն իմ պարտքն եմ համարում մարդկանց նախազգուշացնել:

  18. #119
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2013
    Հասցե
    Ереван, Armenia
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ խորհրդների համար One_Way_Ticket և StrangeLittleGirl: Ճիշտն ասած, բարեկամիս տանն ենք մնալու , միգուցե՞ հյուրանոցի չեղյալացումը անեմ արդեն էնտեղ հասնելուց հետո

  19. #120
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հյուրանոցում են մնալու, իրոք անազնվության հարց չկա: Բայց եթե հյուրանցի բռոնյան պիտի չեղարկվի, ու մարդիկ գնան բարեկամի տանը մնան, վտանգ կա, որ սահմանապահը կհարցնի հյուրանոցի բռոնյան, կզանգի, կճշտի, որ այն չեղարկված է, այդ դեպքում հետևանքները կարող են անցանկալի լինել: Ամենայն հավանականությամբ նման բան չի լինի (ինձ սահմանի վրա եղել է, որ բռոնյան հարցրել են, բայց երբեք չեն զանգել ստուգել), սակայն իմ պարտքն եմ համարում մարդկանց նախազգուշացնել:
    one_way, մի ժամանակ իրոք սահմանի վրա շատ խիստ էին: հրավերով-հասցե-հեռախոսով սաղ ստուգում էին: բայց վերջին ժամանակներս ինչ-որ հազիվ էլ նայում են վիզային, ոչ մի հարց էլ չեն տալիս:

    Մեջբերում nargev-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ խորհրդների համար One_Way_Ticket և StrangeLittleGirl: Ճիշտն ասած, բարեկամիս տանն ենք մնալու , միգուցե՞ հյուրանոցի չեղյալացումը անեմ արդեն էնտեղ հասնելուց հետո
    Դա էլ ա տարբերակ, բայց էսպիսի նրբություն կա. հյուրանոցի չեղարկումն ամենաուշը տեղ հասնելուց մի օր առաջ պետք ա անել, թե չէ մի օրվա փողը պահում ա:

Էջ 8 34-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •