Ոնցա հնարավոր գնալ ու հանձնվել Շվեդիային կամ Դանիային? Այսինքն եթե մտադրվածություն կա դառնալ այդ երկրների քաղաքացիները, ինչ պետք է անել? Իմ իմանալով այդ երկրների համար պետքա դիմել Գերմանիայի դեսպանատուն, Էտ դեպքում, եթե ետ վերադառնալու ցանկություն չկա ինչքանով է հավանական դրա ստացվելը, ու ինչպես պատճառաբանել? Քաղաքական անկայունության թե այլ պատճառ բերել?
Ծանոթիս ընկերոջը ֆիրմայի ամբողջ աշխատակիցների հետ Ամերիկա գնալուց մերժել են, ու միայն իրեն, 12 հոգու մեջ: Դե պատճառները ընդհանրապես չեն ասում, բայց լավ ծանոթի միջոցով ճշտել են, որ ֆեյսբուքի պրոֆիլը բացել են ու կարդացել են, որ ամերիկացի ընկերոջը գրելա ԱՊԵ ԿՊԱՎ ԳԱԼԻՍ ԵՄ: Հենց էտ կպավ բառի համար էլ մերժել են:
tikopx (29.04.2011)
Ժողովուրդ, մի հարց էլ վերջերս Ֆրանսիայի դեսպանատնով անցածներին. բոլոր փաստաթղթերը պետք ա ֆրանսերե՞ն ներկայացնել, թե՞ անգլերենն էլ կանցնի: Իրանց սայթում գրված ա թարգմանված, բայց թե որ լեզվով, նշած չի:
Գերմանական դեսպանատունը Շվեդիային ներկայացնում է միայն կարճաժամկետ այցելությունների համար (իսկ Դանիային ընդհանրապես չի ներկայացնում): Եթե ուզում ես "հանձնվել", ապա պիտի անմիջապես այդ երկրի ներկայացուցչության հետ գործ բռնես: Բայց իրենք էլ շատ լավ գիտեն, որ դիմողների 99%-ը ոչ քաղբանտարկյալ են, ոչ էլ գոմիկ, այլ պարզապես ուզում են գնալ, այնտեղ ձրիակերությամբ զբաղվել (նստել պետության վզին, թոշակներով ապրել): Որոշ տեղեր կաշառքով նման բաներ դասավորում են, մասնավորապես, մարդկանց գիտեմ, որ Երևանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով (որը հայտնի է իր կաշառակերությամբ) կարողացել են փախստականի ստատուս ստանալ:
tikopx (29.04.2011)
Դժվար թէ ենթադրելուց լինեմ ։
Ի դեպ .առաջնային փաստաթղթերի թարգմանությունները պետք է լինեն նոտարական վավերացումով.իսկ մնացած թարգմանությունների վրա պետք է լինի թարգմանչի կնիքը։էնպես որ ցանկալի է ընտրեք ֆրանսիական թարգմանիչ։Բլանկի ձևը վերցնում եք դեսպանատան անցակետի աշխատակցի մոտից։խորհուրդ չեմ տա բլանկը ինքնուրույն լրացնեք. Թեկուզ հենց դեսպանատան աջ անկյունում կա փոքրիկ ՙբուտկա՚ լրացնելը արժե 2000 դրամ։Մնացած թարգմանություները կարող եք կատարել Բաղրամյան փողոցում։
Աաաաաաա, առաջին անգամ չեմ դեսպանատուն դիմում, իսկ բլանկն էլ հենց էդ ա ինքնուրույն կլրացնեմ. էդ սաղ ֆլան-ֆստանները հավայի փող շորթողներ են: Գերմանիայի դեսպատան կայքում նույնիսկ գրված ա, որ դրանց հետ գործ չունենաք: ինձ մենակ պետք ա իմանալ բլանկը ֆրանսերեն լրացնել, թե անգլերեն, դե մյուս փաստաթղթերն էլ ֆրանսերեն թարգմանել տալ, թե անգլերեն: բլանկն էլ ինետից քաշել եմ: թե չէ մնացած հարցերն ինձ համար պարզից էլ պարզ են:
One_Way_Ticket (29.04.2011), Նետ (29.04.2011)
StrangeLittleGirl (29.04.2011), tikopx (29.04.2011)
Մանրամասները չգիտեմ։ Գուցե դեսպանատունն էլ Ֆրանսիայի ինչ-որ ինստանցիայի հետ է փողը կիսվում, գործի մի մասն այնտեղ են անում
Իսկ տուրիստական վիզայով գնալ ու հանձնվել խորհուրդ չեմ տա (չնայած որևէ երկրի հանձնվել ես ամեն դեպքում խորհուրդ չեմ տա, բայց տվյալ պահին փորձում եմ Ձեր տեսանկյունից մոտենալ հարցին)։ Տուրիստական վիզա ստանալիս դու ստորագրում ես, որ ճիշտ տեղեկություններ ես տրամադրել, մասնավորապես, որ այցելությանդ նպատակը տուրիզմն է։ Հետո եթե պարզվի, որ այցելությանդ նպատակի մասին ստել ես, 99% դեպքերում կստանաս "от ворот поворот", դեպորտացիա, և Եվրոպայի մասին կարող ես մոտակա 10 տարիների համար մոռանալ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ