User Tag List

Էջ 29 34-ից ԱռաջինԱռաջին ... 19252627282930313233 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 421 համարից մինչև 435 համարի արդյունքները՝ ընդհանուր 498 հատից

Թեմա: Վիզա

  1. #421
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք չի։
    Եթե ուզում ա դուրս գա Փարիզ ֆռֆռալու, պետք ա

  2. #422
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2016
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    keyboard
    Իրենք նույնիսկ վճար չնդունեցին, ասեցին հիմա չենք անում, պրոբլեմներ կան։ Ես այնպես հասկացա պրոբլեմը տեխնիկական է։ Չնայած իրենք կոնկրետ բան չասեցին։ Դժվար թե իմ բողոքելուց մի բան անեն։

    StrangeLittleGirl
    անձնագրի երկարացման
    Ամենաթախծալին այն է, որ իմ անձնագիրը մինչեւ 2018 թիվն էր, ու ես 5 տարով երկարացրեցի մտածելով որ պետք կգա։
    Վերջին խմբագրող՝ Liss: 18.06.2016, 02:11:

  3. #423
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Liss-ի խոսքերից Նայել գրառումը

    StrangeLittleGirl
    անձնագրի երկարացման
    Ամենաթախծալին այն է, որ իմ անձնագիրը մինչեւ 2018 թիվն էր, ու ես 5 տարով երկարացրեցի մտածելով որ պետք կգա։
    Հա, դա նորություն չի, որ երկարացված անձնագրերն արտերկրում չեն անցնում: Միշտ էլ էդպես ա եղել, կենսաչափականի ներդնումից դեռ շատ առաջ:

  4. #424
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Liss-ի խոսքերից Նայել գրառումը
    keyboard
    Իրենք նույնիսկ վճար չնդունեցին, ասեցին հիմա չենք անում, պրոբլեմներ կան։ Ես այնպես հասկացա պրոբլեմը տեխնիկական է։ Չնայած իրենք կոնկրետ բան չասեցին։ Դժվար թե իմ բողոքելուց մի բան անեն։
    Այ էս մտածելակերպը երբեք չեմ հասկանա։ Լիսս ջան դու մի հատ զանգի էդ համարով հետո տես բան դուրս կգա թե չէ։ Էդ նույն աշխատողն էր քեզ ասել որ անպայման կենսաչափական ա չէ՞ պետք։ Դու մի հատ վաղը զանգի թեժ գիծ հետո արի ստեղ գրի ինչ պատասխանեցին լա՞վ։

  5. #425
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներս, այ սենց հետո բողոքում ենք, թե օրենք չկա, օրենքը չի գործում։
    Բոլորիդ վստահեցնում եմ, օրենքը կա և գործում է։
    Եթե վճար չեն ընդունել դա իրենց խնդիրն է, կրկնում եմ։
    Դուք կարող եք վճարը կատարել ցանկացած բանկի՝ ցանկացած մասնաճյուղում, կտրոնները քսերոքս անել և տանել հանձնել իրենց ու ՊԱՀԱՆՋԵԼ, որ ձեզ դիմումի ձև տան։
    Օրենքը կա և օրենքով սահմանված կարգով, թող ձեզ գրավոր պատասխանեն, թե ինչու են մերժում ձեր դիմումը։
    Կրկնում եմ, անձնագիր ստանալը ձեր իրավունքն ա որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի ու կա օրենք, որը հստակ սահմանում ա, որ ՀՀ քաղաքացու դիմումից 5 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացին ստանում է անձնագիր, դրա համար վճարելով էսքան գումար։
    Եթե ձեզ դուր ա գալիս, որ ձեզ մի քանի անգամ տանեն բերեն, հարց չկա։
    Ես վստահ եմ ու կարամ հաստատ ասեմ, որ երկուշաբթի կարամ գնամ էդ անձնագրային բաժանմունքում դիմում գրեմ ու մինչև ուրբաթ անձնագիր ստանամ։
    Շնացածը դուք գիտեք։
    Պաշտպանեք ձեր իրավունքները, եվրոպան օդից չի դարձել եվրոպա, իրավական ու քաղաքցիական գիտակցություն ա պետք ունենալ ու սեփական շահի համար օրենքով սահմանված կարգով բոլորի փափուկ տեղերը պատռել, այ էդ դեպքում կունենանք մեր ուզածն ու օրենքով մեզ հասանելիքը։

  6. #426
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2016
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա դուրս եկավ ամբողջ Հայաստանում տեխնիկական խնդիրներով մի շաբաթ է չեն տալիս կենսաչափական։ Նույնականացման քարտ տալիս են, իսկ կենսաչափական ոչ։ Զանգել եմ ստուգելու համար տարբեր բաժանմունքներ։ Թեժ գիծը զբաղված է, չեմ բռնացնում։
    Այսպիսի պիռոգներ։
    -
    Թեժ գծով ասին կարող է հին անձնագիրը փոխարինեն նույն հնի հետ եթե շտապ է պետք։ Որպեսզի իրավունքները չոտնահարվեն... գնամ տեսնեմ ինչ կասեն էտ շնհորքով անձնագրային բաժնում, ուր ես արդեն 3 անգամ գնում եմ ու նման բան չեն ասում, չնայած ամեն անգամ ասում եմ որ շատ պետք է։
    Վերջին խմբագրող՝ Liss: 20.06.2016, 14:32:

  7. #427
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Liss-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա դուրս եկավ ամբողջ Հայաստանում տեխնիկական խնդիրներով մի շաբաթ է չեն տալիս կենսաչափական։ Նույնականացման քարտ տալիս են, իսկ կենսաչափական ոչ։ Զանգել եմ ստուգելու համար տարբեր բաժանմունքներ։ Թեժ գիծը զբաղված է, չեմ բռնացնում։
    Այսպիսի պիռոգներ։
    -
    Թեժ գծով ասին կարող է հին անձնագիրը փոխարինեն նույն հնի հետ եթե շտապ է պետք։ Որպեսզի իրավունքները չոտնահարվեն... գնամ տեսնեմ ինչ կասեն էտ շնհորքով անձնագրային բաժնում, ուր ես արդեն 3 անգամ գնում եմ ու նման բան չեն ասում, չնայած ամեն անգամ ասում եմ որ շատ պետք է։
    Չորս տարի ա անցել, բան չի փոխվել

  8. #428
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2016
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան, գնացի։ Ասին կենսաչափական չեն չեն տալիս, ասի թեժ գիծ եմ զանգել հինը փոխում են քանի որ կենսաչափական չեք տալիս։ ՉՈրրորդ անգամ արդեն ջղային կրկնելուց հետո ուղարկեցին մյուս պատուհան։ Նույնը այնտեղ։ Ասի - հաստատ թեժ գիծ եմ զանգել, տալիս եք։ Ուղարկեցին պետի մոտ։ Ահավոր ջղայնացած հարցրի ուր է պետը։ Ամենազարմանալին այն է որ եթե թեժ գծի անուն չտայի - կշարունակեին ատկազ գալ։
    Պետը եկավ, հենց թեժ գծի անուն լսեց դարձավ շատ մասնագիտացված, ասեց ինչ անեն։ Ինձ մի քանի անգամ ասին որ մեկ է - 22 օրից եմ ստանալու։ Չհասկացա ինչի։ Վաղը մեկ անգամ էլ կզանգեմ թեժ գիծ։ Ամենախնդալին այն է, որ իմ հին պասպոռտը ձեռիցս առան, ասում եմ ինձ պետք է, ես 22 օր առանց պասպորտ եմ անցկացնելու՞ ասին բա ոնց։ Այ եթե կենսաչափական ստանայիր - հետ կտայինք, իսկ քանի որ փոխում ենք - մեր մոտ է մնալու։ Ոնց որ իմ մեղքն է որ կենսաչափական չեմ ստանում։ Ես մի անգամ վաղուց փոխել եմ պասպորտ , 3 օրում տվին։ իսկ հիմա ասին 22 օր է տեւելու, ու վերջ։ Վաղը նորից թեժ գիծ կզանգեմ, տեսնեմ ոնց ենք 22 օր առանց պասպորտ մնում։ Դուք տեսնեիք ինչպես չէին ուզում գործ անել։ Ինձնից առաջ վայենկամատի համար մի տղա էր կանգնած, արդեն ներվային սթրեսի հասած խնդրում էր, թե ինչ կլինի, խնդրում եմ, մեկից ասեք ինչա պետք բերել, անցած անգամ չեք ուզել սա, ասին ըտենց բան չի եղել։ նրան էլ տանում բերում էին։
    Ես դրանից հետո տոնս փոխեցի ու այ հրաշք, գործը առաջ գնաց։
    Ներսես_AM, keyboard ջան, այ եթե դուք չասեիք թեժ գիծ զանգել, գնալու էի շնորհքով խոսեի ու էլի առանց արդյունքի հետ գայի։
    Հաստատ է 5 օրում պասպորտ ստանալը՞ որովհետեւ 22 օր ասին ու վերջ։ Այդ մասին չկարողացա վիճել, դրա մասին տվյալ չունեի։ 22 օրը շատ շատ է։ Աչքիս հանգստանալ հուլիսին չի լինելու։
    Վերջին խմբագրող՝ Liss: 20.06.2016, 20:27:

  9. #429
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2016
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չորս տարի ա անցել, բան չի փոխվել
    Այո

  10. #430
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Liss-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող ջան, գնացի։ Ասին կենսաչափական չեն չեն տալիս, ասի թեժ գիծ եմ զանգել հինը փոխում են քանի որ կենսաչափական չեք տալիս։ ՉՈրրորդ անգամ արդեն ջղային կրկնելուց հետո ուղարկեցին մյուս պատուհան։ Նույնը այնտեղ։ Ասի - հաստատ թեժ գիծ եմ զանգել, տալիս եք։ Ուղարկեցին պետի մոտ։ Ահավոր ջղայնացած հարցրի ուր է պետը։ Ամենազարմանալին այն է որ եթե թեժ գծի անուն չտայի - կշարունակեին ատկազ գալ։
    Պետը եկավ, հենց թեժ գծի անուն լսեց դարձավ շատ մասնագիտացված, ասեց ինչ անեն։ Ինձ մի քանի անգամ ասին որ մեկ է - 22 օրից եմ ստանալու։ Չհասկացա ինչի։ Վաղը մեկ անգամ էլ կզանգեմ թեժ գիծ։ Ամենախնդալին այն է, որ իմ հին պասպոռտը ձեռիցս առան, ասում եմ ինձ պետք է, ես 22 օր առանց պասպորտ եմ անցկացնելու՞ ասին բա ոնց։ Այ եթե կենսաչափական ստանայիր - հետ կտայինք, իսկ քանի որ փոխում ենք - մեր մոտ է մնալու։ Ոնց որ իմ մեղքն է որ կենսաչափական չեմ ստանում։ Ես մի անգամ վաղուց փոխել եմ պասպորտ , 3 օրում տվին։ իսկ հիմա ասին 22 օր է տեւելու, ու վերջ։ Վաղը նորից թեժ գիծ կզանգեմ, տեսնեմ ոնց ենք 22 օր առանց պասպորտ մնում։ Դուք տեսնեիք ինչպես չէին ուզում գործ անել։ Ինձնից առաջ վայենկամատի համար մի տղա էր կանգնած, արդեն ներվային սթրեսի հասած խնդրում էր, թե ինչ կլինի, խնդրում եմ, մեկից ասեք ինչա պետք բերել, անցած անգամ չեք ուզել սա, ասին ըտենց բան չի եղել։ նրան էլ տանում բերում էին։
    Ես դրանից հետո տոնս փոխեցի ու այ հրաշք, գործը առաջ գնաց։
    Ներսես_AM keyboard ջան, այ եթե դուք չասեիք թեժ գիծ զանգել, գնալու էի շնորհքով խոսեի ու էլի առանց արդյունքի հետ գայի։
    Հաստատ է 5 օրում պասպորտ ստանալը՞ որովհետեւ 22 օր ասին ու վերջ։ Այդ մասին չկարողացա վիճել, դրա մասին տվյալ չունեի։ 22 օրը շատ շատ է։ Աչքիս հանգստանալ հուլիսին չի լինելու։
    Հա, հինը հաստատ հինգ օր ա:

  11. #431
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2016
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, հինը հաստատ հինգ օր ա:
    Փոխելու համար նույնականացման քարտ էր պետք։ Դրա համար էլ դիմում գրեցի։ Կարող է այդ պատճառո՞վ են ասում 22 օր։ Չնայած ոնց կարելի է 22 օր առանց պասպորտ մնալ չեմ հասկանում։
    Մնում է զանգել պարզել։

  12. #432
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀ Ոստիկանապետ՝ պրն. Վլադիմիր Գասպարյանին
    ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ պրն. Աշոտ Ահարոնյանին

    ՀՀ քաղաքացի ք. Էսինչ, փ.Էնինչ բնակիչ Էսինչ էսինչյանից
    հեռ 091000000

    Դիմում

    Հարգելի պարոնայք, հայտնում եմ Ձեզ, որ էսինչ էսինչ օրը և էսինչ էսինչ օրը և էսինչ էսինչ օրը գնացել եմ էսինչ էսինչ անձնագրային բաժանմունք, որտեղ էսինչ էսինչը ինձ հայտնել ա, որ տեխնիկական խնդիրների պատճառով ինձ չեն կարող տրամադրել անձնագիր:
    Տեղեկացնում եմ նաև, որ էսինչ էսինչ օրը, զանգել եմ անձնագրային և վիզաների վարչության թեժ գիծ, որի արդյունքում, չգիտես ինչ հրաշքով ինձ կտրամադրեն անձնագիր 22 օրում:
    Ես վստահ եմ, որ նման պատասխանը ՀՀ օրենքի, ՀՀ Վարչապետի և ՀՀ Ստիկանապետի կարգադրությունների կոպիտ խախտում է, քանի որ ըստ օրենքի և վերոնշյալ պաշտոնատար անձանց կարգադրության՝ ՀՀ ում անձնագրային գործընթացները պետք է տևեն 5 աշխատանքային օրից ոչ ավելի:
    Քանի որ, ոչ մամուլով, ոչ ոստիկանության պաշտոնական կայքում, ոչ որևէ մի լրատվամիջոցով հանրությանը չի հայտնվել, որ ՀՀ ում անձնագրային բաժանմունքները անձնագիր տրամադրելու խնդիր ունեն ես համոզված եմ, որ ինձ ստում են և ես որպես ՀՀ քաղաքացի իմ իրավունքները ոտնահարված եմ համարում:
    Ելնելով վերոգրյալից խնդրում/պահանջում եմ Ձեր միջամտությունը նշված հարցին հնարավորինս արագ լուծում տալու կապակցությամբ:
    Շնորհակալ եմ ուշադրության համար:
    Դիմող __________________________________ Անուն Ազգանուն ամիս/ամսաթիվ:
    Բաց թողնված տեղերում նշում եք Ձեր անուն ազգանունն ու տվյալները:
    Սխալների ուղղում եք անում:
    Մոտակա փոստային բաժանմունքում վժարում եք 280 դրամ ու նամակը ուղարկում ՀՀ ոստիկանություն, Ոստիկանապետին: Անպայման ծանուցումով, որպեսզի դուք հետադարձ ծանուցվեք նամակի իրենց կողմից ստանալու վերաբերյալ, որպեսզի պատճառ չբռնեն թե կորցրել են:
    Նամակը իրենց ստանալուց հետո մի քանի օրվա ընթացքում անձնագրային բաժանմունքից մի քանի հոգի կազատվեն աշխատանքից և դուք անձնագիր կստանաք ու լիքը մարդկանց լավություն կանեք
    ԱմԷն:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (20.06.2016), Rammstein (26.06.2016), Աթեիստ (21.06.2016)

  14. #433
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոդված 5.
    Անձնագրի բովանդակությունը, ձևը, տրամադրելու (փոխանակելու) կարգը և ժամկետները, տրամադրելու (փոխանակելու) մերժման հիմքերը

    12. Անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց անձնագիր տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

    Կարմիրով նշված պարվերությունը հիմք է հանդիսանում վերևում գրածիս, որ ՀՀ կառավարությունը ժամկետների մասին որոշում է ընդունել և 15 օրը սարքել է 5 օր, ոստիկանապետին հրահանգվել է հսկել նշված որոշման կատարման ամբողջականությունը:
    Եթե կառավարության էս որոշումը գտնեմ էդ էլ կտեղադրեմ, եթե չէ նամակով կարող եք կառավարությունից դրա պատճեն պահանջել և դնել Ոստիկանապետին ուղղված նամակում:
    Պաշտպանեք Ձեր իրավունքները:

  15. #434

    Հ.Գ. Եթե անգամ հղում տան օրենքին, որ 15 օր է, մեկ է օրենքի հաստակ խախտում կա, քանի որ օրենքը ծայրից ծայր կարդալուց կհամոզվեք, որ 22 օր ոչ մի տեղ չի հիշատակվում:
    Էս էլ օրենքը ամբողջությամբ՝ համեցեք

    http://www.arlis.am/documentview.aspx?docID=73080

  16. #435
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2016
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    keyboard
    Նախ շատ շնորհակալություն հոդվածի համար ու օգնությանդ համար։

    Ես գնացել եմ ամսի 20-ին, հաջորդ 15-որդ աշխատանքային օրը հուլիսի 8-ն է՞։ Բայց ամեն դեպքում իրենք խախտել են այս հոդվածը։
    Ինձ ասել են հուլիսի 12 -ին գամ։

    Թղթի վրա նշված է - դիմումի համար ********, ներկայանալ հուլիսի 12-ին։( ջնջած է տպած 11 թիվը, տեղը ձեռքով գրած է 12) ։
    Այսինքն իրենք հաստատ 22 օր են աշխատում։

    Այնտեղ չտեսա 5 օր ցավոք, հենց 15 օր է։ Այ այն օրենքը որ 5 օրում պետք է տան պետք է գտնել ու աչքերը մտցնել։

Էջ 29 34-ից ԱռաջինԱռաջին ... 19252627282930313233 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •