Կա տենց բան. անկախ նրանից, թե ինչ ծրագրով ես սովորում, պիտի ցույց տաս, որ A2 մակարդակի ֆրանսերեն գիտես: Բայց քանի որ քոնը Էրասմուս մունդուս ա, Շինը ճիշտ ա ասում, մի հատ ծրագրի ղեկավարներից ճշտի կամ նույնիսկ Ֆրանսիայի իմիգրացիոն ծառայություններից: Ու մեկ էլ քանի որ դու ՄԹ-ում ես հիմա, փորձիր էնտեղի ֆրանսիական դեսպանատնից ստանալ ու իրենց պահանջները նայի:
Ահա, անպայման.
Արդեն չէ Չհասցրեցի մինչև գալս դիմել, Ֆրանսիայից հրավերը ուշ ուղարկեցին. Բայց երեխեքից կան, որ էնտեղից են դիմելու, իրանք էլ են հիմա փորձում պարզել, թե ինչ թղթեր պտի հավաքեն, ասել եմ խաբար անեն, հենց հաստատ ճշտեն.
Էսօր կայքից դեսպանատան մեյլը գտա, արդեն ուղարկում էի նամակը, բայց հետո կասկածեցի, կարծեմ հյուպատոսարանն ա զբաղվում վիզայի հարցերով, ոչ թե դեսպանատունը. Վաղը նորից կստուգեմ ու կգրեմ, մերսիներ.
Ի դեպ, մի տարբերակ էլ կար, ընկերներիցս մեկն էր արել մի քանի տարի առաջ, չգիտեմ, հիմա կաշխատի, թե չէ: Եթե մի քիչ ֆրանսերեն գիտես, գնա Ալիանս ֆրանսեզ, գուցե քեզ թուղթ տա: TCF կամ DELF չի, բայց էլի ապացույց ա: Մի քիչ էլ դեսպանատանն են ստուգում-մուգում, կարա նույնիսկ A2-ից պակաս լինի, բայց ի վերջո տալիս են:
Մերսի տարբերակի համար, բայց այ էս մակարդակի ա հիմա ֆրանսերենի իմացությունս
Ի դեպ, երեկ ընկերներիցս մեկն ուղարկեց ցուցակը, թե ինչ թղթեր են ուզել իրենից վիզայի համար (ՄԹ-ից ա դիմել), չկար ցուցակի մեջ լեզվի հետ կապված ոչ մի թուղթ. Մեկ էլ երեկ ստուգեցի, կայքի ֆրանսերեն տարբերակի ձևակերպման մեջ չկա "...նույնիսկ եթե նախատեսված դասընթացն ընթանալու է անգլերենով" մասը.
L'attestation du TCF, DELF ou DALF en cours de validité en cours de validité est obligatoire pour l’obtention d’un visa étudiant.
Ամեն դեպքում համալսարանիս էլ եմ գրել, մի հատ իրանք էլ հաստատեն.
Շինարար (29.06.2015)
Դե էդ նույնիսկ անգլերեն մասը երևի պարզաբանման համար են մտցրել: Իսկ ֆրանսերեն վերսիայում ասում ա, որ սերթիֆիկատը պարտադիր ա ուսանողական վիզա ստանալու համար:
Բայց իրոք լուրջ եմ ասում՝ քեզ ավելի հեշտ կլինի ՄԹ-ից ստանալը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը շատ զզվելի ա:
Lusina (30.06.2015)
Հա, ինչ էի ուզում ասեի, զանգեցի դեսպանատուն, ասեցին՝ եթե կուրսը անգլերենով ա, պետք չի էդ փաստաթուղթը
Ասեցի, որ կայքում լրիվ հակառակն ա գրված, զարմացավ.
Մենակ ասեց, որ նամակի մեջ պետք ա գրված լինի, որ կուրսս անգլերենով ա լինելու, բայց չկա գրված. Նոր նամակ ուզե՞մ համալսարանից
Շինարար (01.07.2015)
Ժող տուրիստական վիզայի դիմումները սովորաբար քանի օրից են հաստատվում կամ մերժվում Գերմանիա/Ֆրանսիա դեսպանատներում ?
Վերջին խմբագրող՝ Life: 16.07.2015, 18:00:
Որևէ մեկը ՀՀ անձնագրով Արգենտինա և/կամ Ուրուգվայ առանց վիզայի գնացե՞լ է: Խնդիրներ չե՞ն առաջանում:
Կարող ա ակումբում լինի մեկը ո՞վ կհուշի ինչպե՞ս կարող եմ գնալ Իսլանդիա: Հետաքրքրվել եմ տուրիստական ընկերություններից Իսլանդիայի մասին , բայց ոչ մեկ չի տանում : Մտածում եմ շենգեն վիզա ստանամ գնամ
Ֆրանսիայի դեսպանատուն պիտի դիմես:
http://www.utl.is/index.php/en/where...ply-for-a-visa
Մուշու (26.07.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ