artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Շինարար (31.07.2014)
Էսօր տարա դիմումս: Պարզվում ա՝ պիտի փաստաթղթերս ուղարկեն ՄԹ, որ էնտեղ որոշում կայացնեն, հետո հետ ուղարկեն: Այ քեզ բան... ուրեմն դեսպանատները վա՞տ էին անում էդ գործը Լավ, ասենք եթե երկարատև ա, իմիգրացիա ա, բան ա, հասկացանք: Բայց տուրիստական վիզայի համար ինչու՞ էս կարգի գլխացավանք առաջացնել Հիշում եմ՝ վեց տարի առաջ, որ Երևանում դիմեցի, հենց նույն օրն էլ վիզան ստացա:
Տարա էդ վերանայման դիմումս հանձնեցի էդ կարզմակերպությանը: Իրանք էլ տեղյակ չէին, թե արդյոք իրանք պետք ա դա ընդունեն, թե ոչ, բայց երբ հարցրի՝ բա լավ ո՞վ, եթե փոստով անձամբ ուղարկեմ, կարող ա շատ ուշանա, վերցրին: Փաստորեն նոր-նոր ա, որ վիզաներով էլ դեսպանատունը չի ուղարկվում, այլ հենց Մեծ Բրիտանիայից: Ու էս առումով շատ հավանական ա, որ էս նոր համակարգի ժամանակ ես առաջին մարդը եղած լինեմ, որ Հայաստանից կենսաչափական անձնագրով ա դիմել, կամ առաջիններից մեկը, գուցե էլի էս օրերին մերժումներ են եղել, ով գիտի:
Դե հա, բայց դժվար իր երկրի քաղաքացիները էդքան այցելեն մեզ, ու դժվար մեզնից ինչ-որ շահ ունենա իրանց երկիրը, նենց-որ տարվա մեծ մասը պարապ նստելու են
Չունեմ դեռ նորություն վիզայից. Համալսարանից են հիմա նոր մեյլեր գրում. Էդքան հարցրեցի, բան չպատասխանեցին, երեկ մեկ էլ մեկը գրել ա, թե եթե ուզում ես , ասա փոստով ուղարկենք սքոլարշիփիդ նամակը. Էսօր էլ մեկը գրեց , թե CAS-դ թարմացրել ենք, նշել ենք , որ վարձդ մուծված ա.
Իսկ ո՞նց ա, իրոք առաքու՞մ են նշածդ հասցեով, թե՞ ասում են արի տար անձնագիրդ.
Ստացա՜
Շին ջան, տարոսը քեզ
Շինարար (06.08.2014)
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 06.08.2014, 12:00:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ