Էջ 1 34-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 497 հատից

Թեմա: Վիզա

  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,083
    Բլոգի գրառումներ
    32

    Վիզա

    Ինչպես շատերը գիտեն, շատ երկրներ մեկնելու համար պահանջվում է վիզա (հիմա հաճախ դրան "մուտքի արտոնագիր" են անվանում)։ Ուզում եմ այս թեմայում քննարկենք տարբեր երկրների վիզաները, դեսպանատների պահաջները, Հայաստանի քաղաքացիների համար "ազատ" երկրները, և այլն։

    Սկսեմ հաճելիից։ Ես գիտեմ, որ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել ԱՊՀ բոլոր երկրները բացի Թուրքմենիայից (և երևի Ադրբեջանից ։))։ Գիտեմ նաև որ ազատ երկիր է Էկվադորը բոլոր երկրների քաղաքացիների համար։ Բոլորովին վերջերս կարդացի, որ հայերի համար վիզա ստանալու պահանջը վերացրել է Բահեմյան կղզիները։ Ով ուրիշ նման երկիր գիտի, ասեք իմանանք։

    Կան երկրներ, որոնք պահանջում են վիզա ստանալ, սակայն դա որևէ դժվարություն չի ներկայացնում։ Որոշ երկրների վիզա կարելի է ստանալ նաև օդանավակայանում։ Ժամանակին ես նման ձևով Հարավային Կորեա եմ գնացել՝ վիզան ստացել եմ Սեուլի օդանավակայանում։ Բայց դա վաղուց էր, հիմա կարող է կարգը փոխած լինեն։

    Այժմ անցնենք ցավոտ հարցին՝ շենգենյան երկրներին և ԱՄՆ-ին։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ այդ երկրների վիզաները ստանալը դժվար չէ, եթե կա մեկնելու լուրջ պատճառ։ Ես առանց դժվարության վիզա ստացել եմ, երբ մեկնել եմ աշխատանքային գործուղման կամ ինչ-որ մրցման։ Պրոբլեմները սկսվում են, երբ ուզում ես գնալ "հենց այնպես", տուրիստական նպատակներով։ Ինքս մի անգամ Իտալիա էի ուզում գնալ։ Հավաքեցի բոլոր պահանջվող փաստաթղթերը (որոնց քանակը քիչ չէ), ներկայացրեցի։ Սառնասրտորեն մերժեցին։ Պատճառը չասեցին (երևի մտածեցին էլ հետ չեմ վերադառնա)։

    Ով կարողացել է ստանալ "դժվար" երկրի վիզա, կիսվեք ձեր փորձով։ Ի՞նչ հատուկ փաստաթղթեր եք ներկայացրել, կամ գուցե այլ կարևոր պահեր կան, որոնք արժի իմանալ դեսպանատուն այցելողին։ Նորից եմ կրկնում, խոսքը այն դեպքի մասին չէ, երբ ինչ-որ կազմակերպության հրավերով եք գնում։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (12.10.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527

    Պատ. Վիզա

    սահմանի վրա վիզա կարելի է ստանալ Թուրքիայում, և ինչքան ես գիտեմ, բարդություններ թուրքերը հայերի համար չեն ստեղծում:

    իսկ շենգեն վիզա ստանալը արդեն աբսուրդի աստիճան է հասել: իմ ծանոթներից մեկը պատմել է, թե ոնց են մերժել Ջիվան Գասպարյանին մեկնել Գերմանիա, երբ մի քանի օրից Ֆրանկֆուրտում ուներ մեծ համերգ և բոլոր տոմսրը վաճառված էին: վիզան տվել են միայն շատ վերևներից միջամտելուց հետո:
    Իսկ իմ ունեցած կյանքի փորձից կիսվեմ, որ ամենակաշառակեր հյուպատոսները դրանք ֆրանսիական ու իտալական դեսպանատներում են նստած:
    ինձ օրինակ իտալացիք մի 3 տարի առաջ մերժեցին մեկնել Իտալիա, մի խոշոր կոնֆերանսի, որին մասնակցում էի մեծ ու հայտնի ֆիրմայի հատուկ հրավերով, բոլոր նամակները ունենալով ձեռի տակ ու պասպորտիս մեջ արդեն համարյա տեղ չկար որ առանց որևէ չնչին խախտումների մեկնել ու հետ է եկել: ու վիզան հետո խփեցին համարյա թե Բեռլուսկոնիի մակարդակով միջամտելուց հետո //: մի խոսքով ուժաս ֆիլմ է: Հայաստանի անձնագիրը մի թուղթի կտոր է, որը քեզ միջազգային իրավունքի տեսանկյունից դարձնում է "ճ" կլասի մի օբյեկտ:
    հետո մի բան էլ կապված վիզաների հետ:
    եվրո և մյուս երկրները, օգտվելով հայաստանի արտաքին գործերի նախարարության քստմնելի ստորաքարշ վիճակից, ինչ թուղթ ասես որ չեն պահանջում: օրինակ էտ հայտնի չդատվածության թուղթը, որը տալիս է արտաքին գործերի նախարարության մեջ գտնվող "բուդկեն": այնտեղ ափաշկյարա գցում են: օրինակ Կանադայի դեսպանատան համար այդ թուղթը պետք է տային անվճար, սակայն ստիպեցին որ մուծեմ բանկային /կարծեմ/ 6500 դրամ գումարը:
    մի խոսքով ինչքան որ ավելի են կզցնում եվրոները, էտքան մերոնք ավելի են ուրախանում, որովհետև դրանից իրանց համար "թուխտ" /տեղեկանք- բան -ման/ ծախելու տեղ ա բացվում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (28.09.2009)

  5. #3
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,083
    Բլոգի գրառումներ
    32

    Պատ. Վիզա

    Թեման այդպես էլ պասսիվ մնաց: Ցավալի է: Ընդհանրապես, վիզաների մասին ինֆորմացիա հայկական ֆորումներում շատ քիչ կա: Մի բան ես ուզում իմանալ, ոչ մի տեղ չես գտնում, իսկ հիմնվել ռուսական ֆորումների վրա սխալ է, քանի որ իրենց նկատմամբ պահանջներն ուրիշ են: Փորձեմ ինքս հնարավորինս կիսվել ունեցածս ինֆորմացիայով, ուրիշներին պետք կգա:

    Մոտս միտք է առաջացել Նոր Տարուն Մերձբալթիկա գնալ, հիմիկվանից պարզում եմ վիզայի հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է, Լիտվան, Լատվիան, Էստոնիան գնալու համար այժմ պետք է շենգենյան վիզա: Հայաստանում նշված երկրներից դեսպանատուն ունի միայն Լիտվան: Լատվիա գնալու համար պետք է դիմել Ֆրանսիայի դեսպանատուն, Էստոնիայի մասին չգիտեմ:

    Քանի որ ամենավատ բաները լսել եմ Ֆրանսիայի դեսպանատան մասին, այդտեղ դիմելու ոչ մի ցանկություն չունեմ: Որոշեցի Լիտվայից կպնել: Լիտվայի դեսպանատունը համեմատաբար վերջերս է բացվել, գտնվում է Բաբայան փողոցի վրա (հաղթանակի այգու մոտերը): Այսօր առավոտյան գնացի, դարպասին աշխատանքային ժամերի մասին ինֆորմացիա չկար, մի քանի անգամ զանգը տվեցի, պատասխան չստացա: Հետո ցերեկը ժամը երկուս անց կես էր, զանգահարեցի (297680), չպատասխանեցին: Մեյլ գրեցի (amb.am@urm.lt), խնդրեցի ասել, թե արդյոք դեսպանատունն ընդհանրապես աշխատում է թե ոչ, եթե այո, ապա ինչ գրաֆիկով, ես հարցեր ունեմ վիզայի հետ կապված (ռուսերեն): Պատասխանեցին բավական օպերատիվ, մոտ 20 րոպեից, ասացին, որ հարցերս հեռախոսով ուղղեմ (նույն վերոհիշյալ համարով): Մի քանի անգամ փորձեցի, համարը զբաղված էր, որոշեցի մեյլով ուղղել հարցերս: Պատասխանեցին միանգամից, խնդրեցին զանգահարել, որպեսզի պատասխանեն հարցերիս: Զանգահարեցի, հայերեն խոսեցի, սակայն աշխատակցուհին նախընտրեց անցնել ռուսերենի: Ահա թե ինչ հարցեր էի ուղղել և ինչ իմացա:

    Անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը կարելի է գտնել այստեղ:

    1. Երևանի դեսպանատունը դիմում ընդունու՞մ է: Եթե այո, նախօրոք պայմանավորվածությա՞մբ, թե "կենդանի հերթի" կարգով:
    Այո, ընդունում է: Պետք է նախօրոք զանգահարել, գրանցվել: Հիմա եթե գրանցվես, կկանչեն հոկտեմբերի առաջին օրերին (կոնկրետ օրը միտքս չմնաց, քանի որ ինձ համար սկզբունքային չէր): Դիտարկումը տևում է մոտ 10 օր:

    2. Դիմումի բլանկը ձեզ մոտի՞ց վերցնել, թե կարելի է ինտերնետից տպել:
    Կարելի է և այսպես, և այնպես:

    3. Ձեզ համա՞ր սկզբունքային է ելքի թույլտվության շտամպը, որը դնում է Հայաստանի կառավարությունը: Եթե այո, ի՞նչ պահանջներ կան դրա նկատմամբ:
    Սկսեց բացատրել, որ անձնագրի գործողության ժամկետը պետք է երեք ամսով գերազանցի ուղևորության ամսաթվերը, բլաբլաբլա, ասացի, որ անձնագրի գործողության ժամկետը այլ բան է: Բուն հարցս նրանում էր, արդյոք կարող եմ ժամկետն անց ելքի թույլտվության անձնագրով դիմել, եթե վիզան տան, հետո կգնամ թույլտվությունը կերկարացնեմ: Մի խոսքով, չգիտեր, ասաց, որ հյուպաթոսից կճշտի, մեյլով կպատասխանի: Քիչ առաջ պատասխանեց, պատասխանն այսպիսին էր. "Ինչպես ես ձեզ հեռախոսով ասացի, անձնագրի ժամկետը պիտի երեք ամսով գերազանցի ուղևորության վերջի ամսաթիվը: Եթե անձնագրի գլխավոր էջում "ճիշտ" ամսաթվեր են նշված, հյուպաթոսը առաջին հերթին կհիմնվի դրանց վրա":

    4. Կայք-էջում գրված էր, որ պետք է ներկայացնել Լիտվայում հաստատված հրավերք կամ դրան փոխարինող փաստաթուղթ: Հարցրի` արդյոք հյուրանոցի ամրագրումը կարող է նման փաստաթուղթ հանդիսանալ:
    Ասաց, որ խիստ ցանկալի է, որ հաստատված հրավերք լինի, հյուրանոցը նույնպես կարող է այդպիսի հրավերք պատրաստել: Հաջորդ հարցն էր, թե ինչ անել, եթե որոշեմ նաև Լատվիա այցելել: Սկսեց բացատրել օրենքները, թե որ դեպքում որ դեսպանատուն պիտի դիմեմ, ինչը ես շատ լավ գիտեի, ինձ հետաքրքիր էր, թե ինչ անել հրավերքի հետ: Ասաց, որ Լատվիայի համար կարող եմ պարզապես հյուրանոցի ամրագրումը բերել:

    5. Արյդոք պե՞տք է ներկայացնել ավիատոմսերը կամ դրանց ամրագրումը (կայքում դա նշված էր լրացուցիչ փաստաթղթերի ցուցակում):
    Այո, պետք է:

    6. Արդյո՞ք որպես վճարունակության ապացույց կարելի է ներկայացնել բանկից քաղվածք (ՄաստերՔարդ հաշվից):
    Այո, կարելի է: Կարծեմ օրը 20 եվրոյի հաշվով, հաստատ չեմ հիշում, ինձ համար դա էական չէր, ես կարող եմ այնքան ներկայացնել, որ հաստատ քիչ չեն համարի:

    7. Կարելի՞ է արդյոք դիմել 2-3 ամիս առաջ:
    Կարելի է ոչ շուտ, քան 3 ամիս առաջ:

    8. Կարո՞ղ եմ նամակ կցել փաստաթղթերին, որտեղ կբացատրեմ ուղևորության հետ կապված մանրուքներ:
    Ընդհանրապես, հյուպաթոսի հետ հանդիպում է լինում, որտեղ կկարողանամ այդ ամենը բանավոր ասել, սակայն եթե գրավոր եմ ուզում, էլի չի խանգարի, կնայեն:

    Բացի դրանից, նշեց, որ եթե աշխատում եմ, պետք է ներկայացնել աշխատատեղից տեղեկանք, որտեղ նշված է, թե երբվանից եմ այդտեղ աշխատում, ինչքան աշխատավարձ եմ ստանում, ինչի հիման վրա եմ բացակայելու: Պետք է նաև ներկայացնել ապահովագրություն, կարծեմ 30000 եվրո ծածկող, որը պիտի գործի ամբողջ շենգենյան գոտու տարածքում: Գնել կարելի է կամայական ընկերությունից (Իտալիայի դեսպանատունն օրինակ ցուցակ ունի, թե ումից կարելի է գնել, մյուսներից չի ընդունում):

    Այսքանը: Եթե որոշեցի դիմել, անպայման կգրեմ հետագա ընթացքի մասին:
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 28.09.2009, 16:53:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (29.09.2009)

  7. #4
    Սկսնակ անդամ Sayuri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2009
    Հասցե
    Ֆռանսիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    60

    Պատ. Վիզա

    Մի քանի տարի արաջ,Եգիպտոսը վիզաներ չեր պահանջում հայկական անձնագրով մեկնելիս, հիմա չգիտեմ, բայց ենթադրելով "oդնոկլասսնիկների " նկարնեից , շատ բան չի պոխվել,
    Ցավոք անցած ամառ մոտիկից կապ ունեցանք Հայաստանում Ֆռանսիական Դեսպանատան հետ, մեր մոտիկ բարեկամներին հրավիրելու մեր հարսանեկան հանդեսին: Իհարկե արաջի պատասխանը մերժում եր, երբ արդեն բազմատիվ զանգերից ու մի անձի (ոչ հայ ) ապահովագրական նամակից հետո ( որ, այդ ընտանիքի անդամները կվերադարնան) նոր վերանայեցին իրենց որոշումը: Ինչևե, կարծում եմ եվրոպական եվ ԱՄՆ ի դեսպանատների համար միակ մեծ մտավախությունը օտար երկրում մարդկանց ապորինի,առանց իրավունքի մնալն է: ՈՒ իրանք ել կախարդական փայտիկ չունեն, որ կարողանան կողմնորոշվել արդյոք մարդը գնում ե սիմպոզիումի թե բարեկամներին միանալու:Երեվի ժամանակի յնտացքում կկարողանան գտնել մի լուծում, բայց ասեմ որ դա միայն Հայաստանին չի վերաբերվում , այլ մի շարք այլ պոքր երկրներին ել:

    Մի անեկդոտ Ֆռ.Դեսպանատանից, առաջին հերախոսազանգ ժամը 13ին,խնդրում եմ խոսել վիզաների բաժնից վորեվե մեկի հետ , շատ բարեհամբույր "Ընդունարանը" ( ինչպես ներկայացավ, "ինչ ե ձեր անունը" հարցին)ասեց որ "իրանք" արդեն գծի վրա են ու զանգեմ մի ժամից: Երկրորդ զանգ ժամը 14ին, "Ընդունարանն" ասում է որ վիզաների բաժինը արդեն պակ է: Ես հիշեցնում եմ իրան, որ հենց ինքն ասեց զանգել մի ժամից, ինչին "նա " պատասխանում է " Հա բայց իրանք իրանց գործը վերջացնում են 14ին" ....Երկար լռեցի, տատանվելով հարցնելու համար "աղջիկ ջան, դու բութ ես?" Չարեցի...բարեկամներիս ֆռանսիական ճակատագիրը կարող էր կախված լինել մի թարս խոսքից...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (28.09.2009)

  9. #5
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    26
    Գրառումներ
    2,164

    Պատ. Վիզա

    Ժող իսկ Ավստրալիայի վիզա ստանալը բարդ ա?
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  10. #6

    Պատ. Վիզա

    ուրեմն մի քանի օր առաջ Ֆրանսիական դեսպանատունը ինձ մերժեց, ուզում էի գնալ սովորելու, մեկ տարով, զզվելիները առանց պատճառի մերժեցին, բոլորը զարմանում էին, որ ուսանողներին էլ են մերժում, մի խոսքով ով կարող է թող խուսափի Ֆրանսիական դեսպանատնից հայաստանում գործող ամենավատ դեսպանատունն ա, ինչպես արդեն նշել են, ամենակաշառվածն ա
    Բարսան ավելին է քան ակումբ, Ռեալն ավելին է քան Բարսան

  11. #7
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    26
    Գրառումներ
    2,164

    Պատ. Վիզա

    Մեջբերում Amourchik-ի խոսքերից Նայել գրառումը
    ուրեմն մի քանի օր առաջ Ֆրանսիական դեսպանատունը ինձ մերժեց, ուզում էի գնալ սովորելու, մեկ տարով, զզվելիները առանց պատճառի մերժեցին, բոլորը զարմանում էին, որ ուսանողներին էլ են մերժում, մի խոսքով ով կարող է թող խուսափի Ֆրանսիական դեսպանատնից հայաստանում գործող ամենավատ դեսպանատունն ա, ինչպես արդեն նշել են, ամենակաշառվածն ա
    Չենք մոռանում Ամերիկյան դեսպանատան մասին:

    Ժող սենց մի հատ հարց տամ էլի: Ամերիկայում էլ, Ավստրալիայում էլ լիքը բարեկամ ունեմ: Բայց ոնց հասկանում եմ Ամերիկայի դեպքում էտ մինուս ա, իսկ Ավստրալիայի դեպքում պլյուս?
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  12. #8

    Պատ. Վիզա

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Չենք մոռանում Ամերիկյան դեսպանատան մասին:

    Ժող սենց մի հատ հարց տամ էլի: Ամերիկայում էլ, Ավստրալիայում էլ լիքը բարեկամ ունեմ: Բայց ոնց հասկանում եմ Ամերիկայի դեպքում էտ մինուս ա, իսկ Ավստրալիայի դեպքում պլյուս?
    համակուրսեցիներիցս մեկն ասում էր, որ իր եղբայրը գնացելա Ավստրալիա առանց վիզայի, ի նկատի ունեմ վիզա չեն պահանջում, ճիշտն ասած չգիտեմ որքանով ա ճիշտ, որքանով սխալ, բայց ես էլ էի ուզում իմանալ Ավստրալիայի մասին
    Բարսան ավելին է քան ակումբ, Ռեալն ավելին է քան Բարսան

  13. #9
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,083
    Բլոգի գրառումներ
    32

    Պատ. Վիզա

    Ամերիկայինը վատը չէ: Ես դեռ մարդ չգիտեմ, որ ուզում էր բարի նպատակներով գնալ ու մերժել են: Մարդ գիտեմ, որ ուզում էր փախնել, մերժել են ու լավ են արել: Ինձ առաջին անգամից արդեն մուլտիվիզա առաջարկեցին: Եվ տրամաբանական է, եթե փախնող ես, մի անգամն էլ է հերիք, իսկ եթե նորմալ գնացող-եկող ես, մարդիկ փորձում են հնարավորինս գործդ հեշտացնել:

    Ընդհանրապես, Ամերիկայի վիզային քաղաքականությունը շատ ավելի մտածված է, քան շենգենյան երկրներինը: Ապացուցում ես, որ փախնող չես, մնացածը իրենց առանձնապես չի հետաքրքրում: Իսկ եվրոպացիները ուզում են մանրամասն իմանալ, թե քանի օրով ես գնում, որտեղ ես մնալու, ինչ ես այնտեղ անելու, ում հետ ես քնելու, և այլն:

    Ավստրալիայի (նաև Նոր Զելանդիայի, Կանադայի) վիզային քաղաքականությունները նման են ԱՄՆ-ին: Բայց Ավստրալիայի դեսպանատուն Հայաստանում չկա, երևի պետք է Մոսկվա դիմել:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    _DEATH_ (07.10.2009)

  15. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,083
    Բլոգի գրառումներ
    32

    Պատ. Վիզա

    Այնուամենայնիվ հիշեցի դեպքեր ամերիկացիների ոչ ճիշտ մերժումների մասին: Մեկը ինչ-որ մրցույթի էր ուզում գնալ, մերժել էին այն հիմնավորումով, որ "քույրդ էլ գնաց, հետ չեկավ": Մեկին էլ գիտեմ, ժամանակին Ամերիկայում է ապրել, արդեն գրին-քարտի էր դիմել, սակայն հետո վերադարձել է Հայաստան: Գործուղման պիտի մեկներ, մերժել էին` հիմնավորելով, որ "կարող է կրկին գրին-քարտի դիմես":

  16. #11
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,965

    Պատ. Վիզա

    Ինչ էլ ժամանակին բացված/գտնված թեմա էր
    Ես պատրաստվում եմ նոյեմբերի 21-ից երկու ամսով մեկնել ՄԹ (UK): Փորձառուներից որևէ մեկը կարո՞ղ է նկարագրել «ստորգետնյա քարերը» (եթե այդպիսիք կան) VAF1C (Business visitor) տիպի (http://www.ukvisas.gov.uk/resources/.../1903073/VAF1C) վեցամսյա վիզայի համար դիմելիս:
    (Այցը նախատեսված է ՆԱՏՕ-ի Collaborative Linkage Grant-ի շրջանակներում, համագործակցող կողմն (Rutherford Appleton Laboratory-ի աշխատակից) ուղարկում է համապատասխան հրավեր: )
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  17. #12
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    27
    Գրառումներ
    1,635

    Պատ. Վիզա

    Ինձ մոտ 2 տարի առաջ Գերմանիայի դեսպանատունը մերժեց,ես տարի էլ կասկածում եմ որ Անգլիայինը կմերժի,բայց շատ են ուզում գնալ

  18. #13
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    29
    Գրառումներ
    3,005

    Պատ. Վիզա

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ էլ ժամանակին բացված/գտնված թեմա էր
    Ես պատրաստվում եմ նոյեմբերի 21-ից երկու ամսով մեկնել ՄԹ (UK): Փորձառուներից որևէ մեկը կարո՞ղ է նկարագրել «ստորգետնյա քարերը» (եթե այդպիսիք կան) VAF1C (Business visitor) տիպի (http://www.ukvisas.gov.uk/resources/.../1903073/VAF1C) վեցամսյա վիզայի համար դիմելիս:
    (Այցը նախատեսված է ՆԱՏՕ-ի Collaborative Linkage Grant-ի շրջանակներում, համագործակցող կողմն (Rutherford Appleton Laboratory-ի աշխատակից) ուղարկում է համապատասխան հրավեր: )
    Ես վերջերս Գերմանական վիզա եմ ստացել,, և քանի որ ՄԹն և Գերմանիան ԵՄ երկրներ են, պտի մեծ տարբերություն չլինի,, իմ փորձից կարող եմ ասել, որ ոչ մի ստորգետնյա քարեր չկա, վիզաի որոշումը կայացնում են Գերմանիաում գերմանացիք, ուստի մերոնք դեր չեն խաղում,, ուղղակի ստեղի աշխատողները կարող են լավ չարչարել,, ինֆորմացիան շատ ժամանակ լիարժեք չեն տրամադրում,, ավելորդ քաշքշուքներ են ստեղծում,, եթե մի բան չես ընկալում,, մի նեղվի, էնքան իրանց դավադիտ արա մինչև քեզ ստույգ ինֆորմացիա կտան,, բայց գործընթացի ելքի վրա իրանք ոչ մի ազդեցություն չունեն,,, ուղղակի դեսպանատան աշխատողների ամեն մի խոսքը օրենք որպես մի ընդունի,, կարդա իրանց պայմաները կետ առ կետ,, ու դրանցով շարժվի,,,, ինձ մի փաստաթղթի համար երկու շաբաթ տարան բերեցին,, բայց վերջում պարզվեց, որ էն ինչ սկզբից էի ներկայացնում լավ էլ անցնում էր

    Մի խոսքով կարող եմ ասել, որ մեր պասպորտը, սենց ասած, գերմանացիքին բան չի ասում,,, ավելի ճիշտ ասում ա, որ մենք ինչ որ երրորդ երկրից ենք,,
    Եվրոպական անբարոյական բարքերի վաստակավար լոբբիստ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (09.10.2009)

  20. #14
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,083
    Բլոգի գրառումներ
    32

    Պատ. Վիզա

    Մեծ Բրիտանիայի ու շենգենյան երկրների (այդ թվում Գերմանիայի) վիզային քաղաքականություններն այնքան էլ նման չեն: Կարևոր տարբերություններից մեկն այն է, որ շենգենյան երկրի դեսպանատունը բացի ամեն ինչից ուզում է համոզվել, որ այցելությանդ գլխավոր նպատակը հենց իրենց երկիրն է, Բրիտանիան այդ խնդիրը չունի, նրա վիզայով ուրիշ երկիր չես կարող գնալ (ավելի ճիշտ, կարող ես Իռլանդիա գնալ, սահմանը չի հսկվում, բայց դա անօրինական է): Բրիտանիայինն ավելի շատ Ամերիկայինին է նման: Ի դեպ, Բրիտանականն այն քիչ դեսպանատներից մեկն է, որը մերժման դեպքում պատճառը մանրամասն բացատրում է:

    Ինչ վերաբերվում է նրան, որ հայ աշխատակիցներից ոչինչ կախված չէ, համաձայն չեմ, ամեն տեղ չէ, որ այդպես է: Ամերիկայում այո, հենց ամերիկացիներն են հարցազրույց անցկացնում, եթե անգլերենից վատ ես, հայերեն էլ կարող են խոսել: Բայց օրինակ Իտալիայի դեսպանատանը հայ աշխատակից է փաստաթղթերը ընդունում, հարցեր տալիս, և բնականաբար նրա կարծիքը իտալացիները հաշվի են առնում:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amourchik (10.10.2009), ars83 (09.10.2009)

  22. #15
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    28
    Գրառումներ
    8,610

    Պատ. Վիզա

    ԱՄՆ-ի դեսպանատան մասին ես էլ եմ լիքը «լավ-լավ» բաներ լսել:
    Բացի այն, որ առանց ռեալ պատճառի շատերին մեժում են (դե պարզ ա, փող են աշխատում), գիտեմ նաեւ, որ ընտեղ մեկնողներին բացատրում են, թե ոնց պետք ա իրենց պահեն ամերիկայում` սկսած շնչել արտաշնչելով, վերջացրած զուգարան գնալով : Ուրիշներին (առնվազն հայերին) լրիվ անասունի տեղ են դրել, կարծում են մենք քարանձավից նոր ենք դուրս եկել:

Էջ 1 34-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •