Մտորումներ …
Քայլում ենք նույն փողոցներով`
Մեզ բաժանում է ժամանակը
Ինձ Քեզ կապում է իմ միայնությունը…
Դու՜ ինձ հիմա… չե՜ս ել հիշում:
Մեզ բաժանում է ժամանակը…
- Կարող է՞ս կռահել սխալս՝
Ինքնամոռաց նվիրվելու տարօրինակ սովորություն.
Իմ կարոտի մեջ կենսասիրություն,
Թախծիս մեջ՝ ուժ…
… ինքնամոռաց նվիրվելու տարօրինակ սովորություն:
Փնտրու՜մ եմ Քեզ: Ո՜չ, չե՜մ փնտրում.
Որտե՞ղ է կանգ առել կյանքիս գնացքը:
Կայարաններ տարբեր, բանուկ ու աղմկոտ,
Ուղևորներն են նույն, երբեմն՝ անծանոթ…
Հիշում եմ քեզ, բայց չեմ փնտրում…
Կանգնած կարծես կյանքիս "օտար" կայարանում
Օտար մարդկանց կյանքին եմ հետևում...
Ու… Քեզ հիշում…
Էջանիշներ