Կարծում եմ Դուք և Ձեր ամուսինը ավելի հակված եք որդեգրելուն, չգիտեմ ինչու գրառումների պատասխաններից այդպիսի կարծիք ունեցա:
Եթե որոշել եք ուրեմն գործեք, մի նայեք թե շրջապատում մարդիք ինչ կասեն, կամ ինչ են ասում, դուք ձեր որոշումների տերը եղեք: Միակ բանը, որ խորհուրդ կտամ, դա ամբողջ ընտանիքով նստել և ժաղավ անելն է, ներառյալ երեխաները, լսել բոլորին, հաշվի առնել բոլորի կարծիքը:
Ուրիշ հարց է, եթե չգիտեք թե որտեղից սկսեք, նախ որոշեք, թե ինչ տարիքի երեխա եք վերցնում, եթե նորածին, նրանց մանկատները այլ են, մի քիչ մեծերինը այլ և այդպես շարունակ: Ասեմ, որ բավականին բարդ պրոցես է, դուք պիտի համոզեք, որ ի վիճակի եք թե ֆինանսապես, թե հոգեբանորեն այդ երեխային ապահովել ամեն ինչով, ինչպես նաև ստուգելու են ձեր առողջական վիճակը, հոգեկան վիճակը, հետո հաճախակի ստուգումներ են անցկացվում, կայցելեն ձեր տուն կստուգեն, թե ինչ պայմաններում է երեխան մեծանալու: Սա օրինական ճանապարհը:
Կա նաև անօրինական ճանապարհ, որին շատ հաճախ են դիմում հայերը, դա երեխային, որից մայրը հրաժարվում է գնել հենց հիվանդանոցից, ծննդատնից: Դրա համար պիտի ծանոթ բժիշկ գտնեք, սպասեք թե երբ այդպիսի դեպք կլինի, հետո մի կլորիկ գումար գլխավոր բժշկին և մնացածին և փաստաթղթերով հանդերձ հարցը լուծված է:![]()
Էջանիշներ