User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

  1. #16
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Հարցն այն է, որ եթե ունենանք լեգիտիմ իշխանություն, իշխանություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը, ԱԺ, որտեղ Լֆիկն ու Նեմեցը պատգամավորներ չեն, իշխանություն, որը չի կրակում սեփական քաղաքացիների վրա, իշխանություն, որը ամեն անպատեհ առիթի ոստիկաններին քսի չի տալիս սեփական երկրի կանանց ու երեխաների վրա, ապա կունենանք երկիր, որը կկարողանա պայքարել հայազգի օտարահպատակ անձանց իրավունքների համար: Վրացին կարո՞ղ է խտրական վերաբերմունք ցուցաբերել ֆրանսիացու, անգլիացու, նույնիսկ այս պահին թշնամի Վրաստանւի քաղաքացի ռուսի նկատմամբ: Ոչ, չի կարող: Իսկ ինչու՞ է արդեն տարիներ շարունակ ոտնահարում ջավախահայերի իրավունքները, որովհետև ողջ հայության հայրենիքում իշխանությունները ունեն միայն սեփական կյանքը ու սեփական լակոտների ապագան ապահովագրելու, սեփական ջեբը ամեն հնարավոր ու անհնար մեթոդներով լցնելու առաքելություն: Պետք է պարզապես հասկանալ ու ընկալել, որ հիմա մեր իշխանությունը չի կարող պայքարել իր հպատակների ու օտար երկրներում բնակվող հայության իրավունքների համար: Ք....ք- ի տեղ դնող չկա:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (10.04.2009), Արշակ (10.04.2009)

  3. #17
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Ու վերջում էլ ավելացնեմ: Ինչքան ուզում են այստեղ ղալմաղալ անեն, իզուր ու աննպատակ գործ է: Սահակաշվիլու վրա անգամ իր երկրի հզոր ընդդիմությունը չի կարող ազդել, ինչ մնաց այստեղի հարյուր հոգանոց ցույցերն ազդեն դեսպանատան առաջ:
    Նախ, Վրաստանի նետ այս պահին հարաբերություններ փչացնելը մեզ ձեռնտու չէ, երկրորդ, բանի տեղ դնող չի լինի: Հո հիմար չե՞ն… Իրենք՝ վրացիներն էլ ամեն ինչ լավ հասկանում են ու պատկերացնում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (10.04.2009)

  5. #18
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև էս գգյուղը հասնելը լավ կանեինք մի հատ գնայինք Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդիի սահմանամերձ գյուղերում տեսնեինք ինչ վիճակ է: Մի հատ էլ այնտեղի բնակիչների հետ զրուցեինք, եթե իհարկե բնակիչ գտնենք:
    Նշված գյուղեռում էլ խնդիրներ շատ կան հասկանալի ու ցավալի է նաեւ այն որ դա հայաստանի սահմաններում է սակայն Ջավախքում հայապահպանությունը ավելի է կարեւորում այդ խնդիրների հրատապությունը, ոսաեմ որ ջուր ունենալու համար ամեն մի տանը անհրաժեշտ է մի քանի հայրուր դոլար կապված աղբյուրի հեռավորությունից, ասեք ձեզանից ով կտար հինգ վեց հարյուր դոլար եթե այդ ջուրը կարելի է վերցնել ասենք երկու հարյուր մետրից, Նույն վիճակն է նաեւ Գանձա գյուղում, որտեղ անցած տար ուզում էին սարքել ջրատարներ բայց փողը կերան…

  6. #19
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Ի դեպ ես ոմանց շատ խիստ կխնդրեի այսուհետ Չախալյանի անունը տալուց նրան չմիացնել դաշնակների հետ:

    Չախալյանը դաշնակների հետ կապ չունի ու չի էլ կարող ունենալ:

    Մոդերատորական: Գրառման այս հատվածը հեռացվել է բաժնի մոդերատորի կողմից:

    Եթե ուզում եք ընդանրապես իմանալ թե ինչ են իրենցից ներկայացնում դաշնակները գոնե մեկ մեկ ՀԱԿ-ի համակիրների կայքերը կարդացեք: Օրինակ Սեֆիլյանի

    http://www.azadakrum.org/azatagrum/a...le26feb09.html
    Վերջին խմբագրող՝ Elmo: 10.04.2009, 13:21:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (10.04.2009), Լեռնցի (27.12.2009)

  8. #20
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներքաղաքական խնդիրները չեն խանգարում, որ մենք արտահայտենք մեր դժգոհությունը հարևան երկրում մեր եղբայրների ու քույրերի պրոբլեմների մասին: Ու այդ առումով խնդրում եմ գոնե մի ասա, որ վրացիք լավ են անում, որովհետև եթե դու կարծում ես, որ մեր իշխանությունները լավ չեն անում, որ անօրինականություններ են թույլ տալիս, ապա դու նույն ձև էլ պտի կարծես, որ վրացիք էլ չեն լավ անում, որ անօրինականություններ են թույլ տալիս, ու ստեղ ընդհանրապես կապ չունի քո կարծիքը ով ա կիսում ու ով ոչ:
    Ապեր, իսկ լսել ես Աստվածաշնչյան պատգամի մասին, որ ասում ա "Մինչև ուրիշ աչքի միջի փուշը տեսնելը, քո աչքի միջի գերանը հանի": Ընկեր ջան, եթե մենք մեր երկրում մեր իրավունքները որտնահարում ենք, ուրիշ երկրում իրավունք ոտնահարողների մասին որ խոսենք, մեզ շան տեղ դնող չի լինի: Մարդի կմտածեն ձեռ ենք առնում: Էն որ Վրաստանում ամնեղ մարդու դատում են, ոչ մեկը չի արդարացնում, բայց իմ ու քո ասածով ոչ մեկը էտ մարդուն ազատ չի արձակելու: Իսկ եթե մեր պետական այրերը պետական մակարդակով հարց բարձրացնեն Վրաստանի առաջ` հայերի իրավունքները պաշպտանելու համար, վրացիները կասեն "այ համբալներ, մինչև մեզ ասելը, մի հատ դուք սովորեք ձեր երկրում հայերի իավունքները պաշտպանել":

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (10.04.2009)

  10. #21
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներքաղաքական խնդիրները չեն խանգարում, որ մենք արտահայտենք մեր դժգոհությունը հարևան երկրում մեր եղբայրների ու քույրերի պրոբլեմների մասին: Ու այդ առումով խնդրում եմ գոնե մի ասա, որ վրացիք լավ են անում, որովհետև եթե դու կարծում ես, որ մեր իշխանությունները լավ չեն անում, որ անօրինականություններ են թույլ տալիս, ապա դու նույն ձև էլ պտի կարծես, որ վրացիք էլ չեն լավ անում, որ անօրինականություններ են թույլ տալիս, ու ստեղ ընդհանրապես կապ չունի քո կարծիքը ով ա կիսում ու ով ոչ:
    Հա: Շատ վատ են անում վրացական իշխանությունները: Տականքություն է: Կեղտոտները… չեն էլ ամաչում:

    Արիացի, այս խոսքը՝ «լավ չեն անում վրացական իշխանությունները» ինձ, քեզ ու մեր ազգակցին ոչինչ չեն տալիս, այնպես, ինչպես ոչինչ չի տալիս մեր հայրենիքին շատ-շատերիդ «լավը չի հայաստանյան իշխանությունները» արտահայտությունը կամ նման այլ արտահայտություն, եթե այն որևիցե լուրջ գործողությամբ, որն ուղղված է այդ բացը լրացնելուն, չի ուղեկցվում: Դատարկ խոսքեր, ընդամենը:

    Է՜, հա, ո՞վ չգիտի, որ ջավախահայերի նկատմամբ լավ չեն վերաբերվում: Նորություն ասեք: Բայց մինչև ջավախահայերին օգտակար լինելը՝ թեկուզ այս ֆորումի սահմաններում հոդվածներ տեղադրելով ու բուռն քննարկում ծավալելով ի պաշտպանություն մեր ազգակցի, փորձեք հոդված տեղադրել ու գոնե այս թեմայի կեսի չափ քննարկում ծավալել ի պաշտպանություն մեր տասնյակ շինծու դատապարտվածների ու ի պաշտպանություն այն մարդկանց ու ընտանիքների, որոնք տուժել են ձեր հայրենիքի ներսում տեղի ունեցած անարդարությունների ու տականքությունների պատճառով:
    Ի միջայլոց, մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն հազար անգամ ավելի անարդար են ու ծիծաղելի աստիճանի ափսուրդային, քան Վրաստանում:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (10.04.2009)

  12. #22
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ, եթե մեր երկրում ներքաղաքական պրոբլեմներ կան ու ինչ-որ շրջանակներ չեն կիսում քո կարծիքը այդ պրոբլեմների հետ կապված...
    Փաստորեն ներքաղաքական խնդիրներ հա՞, ու մեկ էլ դրանց վերաբերյալ իմ կարծիքը չկիսող շրջանակներ:
    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    , դա չի նշանակում, որ վրացիք լավ են անում, որ ջավախահայության իրավունքները ոտնահարում են:
    Որ այդպես է, շա՛տ լավ են անում, նույնիսկ քիչ են անում: Ի՞նչ ջավախահայության իրավունքներ: Դու խառնում ես ապեր, ոչ ոք էլ ջավախահայերի իրավուքները չի ոտնահարում, դրանք Վրաստանի ներքաղաքական խնդիրներ են: նույնիսկ տնտեսական, Վրաստանը հենց մի քիչ ոտքի կանգնի, էդ գյուղերի ջրամատակարարումն էլ կբարելավի, տո հայկական դպրոցներ էլ կբացի: Ջավախահայությունը ոչ մի խնդիր էլ չունի, հենց այդպե՛ս:
    Si vis pacem, para bellum

  13. #23
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին՝ ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի առնչությամբ

    2009թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

    Վրաստանի արտգործնախարարին հարց է ուղղել նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրասիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար պրն Ֆրանսուա Ռոշբլանը՝ նախարարից խնդրելով պարզաբանել Վրաստանի հայաբնակ Ջավախքում տիրող իրավիճակը: Այդ կապակցությամբ նախարարի հատուկ ուշադրությունը հրավիրելով 2008թ. հուլիսին ձերբակալված Վահագն Չախալյանի դատավարության շուրջ ընթացող զարգացումներին՝ պատգամավորը, մասնավորապես, նշել է, որ ջավախքահայ քաղաքական գործիչը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման կասկածելի, եթե ոչ շինծու մեղադրանքներով, իսկ Վերաքննիչ դատարանը 15 րոպե խորհրդակցելուց հետո թողել է առաջին ատյանի վճիռն անփոփոխ: Պրն Ռոշբլանը տեղեկացրել է նախարարին, որ պայմանական ազատազրկման են դատապարտվել նաեւ Վահագն Չախալյանի հայրն ու եղբայրը, իսկ Վրաստանի արդարադատական համակարգը ոտնահարել է Ֆրանսիացի փաստաբան ունենալու պրն Չախալյանի իրավունքը: Պատգամավորը նաեւ նշել է, որ խնդրի վերաբերյալ տեղեկացված են Եվրախորհրդի համապատասխան կառույցները եւ անձամբ Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար պրն Համմարբերգը:

    Ի պատասխան պատգամավորի հարցին պրն Վաշաձեն ասել է, մասնավորապես, հետեւյալը. «Ձեր նշած Վրաստանի հայազգի քաղաքացին, ձերբակալվել է շատ լուրջ մեղադրանքների հիման վրա՝ նա տեղեկություններ էր փոխանցում երրորդ երկրին: Ես իրավունք չունեմ նշելու, թե որ… բայց Ձեզ եմ թողնում կռահություններ անելու իրավունքը: Դժբախտաբար, մեր օրենսդրությունը թույլ չի տալիս օտարերկրյա փաստաբանի մասնակցությունը դատավարությանը, բայց նա կարող է ընդգրկվել պաշտպանական խմբի մեջ որպես խորհրդական: Ի դեպ, պարոն Չախալյանը, որը բողոքարկել է վճիռը Գերագույն դատարանում, ունի տարբեր ծագման երկու-երեք փաստաբան: Հակառակ որոշ, հատկապես հայկական սփյուռի թերթերի ներկայացմանը՝ նրան դատում են ոչ թե նրա համար, որ նա հայ է, կամ պաշտպանում հայության իրավունքները, այլ այն պատճառով, որ նրա դեմ առաջ են քաշված լուրջ մեղադրանքներ: Եթե նա լիներ ազգությամբ վրացի, ապա նա կարժանանար նույն ճակատագրի»:

    (Պրն Ռոշբլանի հարցը եւ Վրաստանի արտգործնախարարի պատասխանի ամբողջական տեքստը զետեղված է Ֆրասիայի խորհրդարանի պաշտոնական կայքում՝ http://www.assemblee-nationale.fr/13...c0910019.asp):

    Սույն հայտարարությանբ Վրաստանի արգործնախարար պրն Վաշաձեն ըստ էության փորձում է միտումնավոր ապատեղեկացնել Ֆրասիայի խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի անդամներին եւ դրանց միջոցով՝ միջազգային հանրությանը:

    Այսպես,

    1. Բացարձակ սուտ է պրն Վաշաձեյի այն պնդմումը, որ Վահագն Չախալյանն իբր մեղադրվում է «երրորդ երկիր տեղեկություններ փոխանցելու» մեջ: Իրականում Վահագն Չախալյանը դատապարտվել է իբր իր տանը վրացի հատուկջոկատայինների կողմից հայտնաբերված «զենք-զինամթերք պահելու», ինչպես նաեւ՝ «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու», «ոստիկանության աշխատակցի նկատմամբ խուլիգանության» մեղադրանքներով: Վերջին մեղադրանքները հիմնված են բացառապես նրա՝ որպես ջավախքահայ քաղաքական գործիչ 2005-2006թթ. ծավալած քաղաքական գործունեությանն առնչվող իրողությունների խեղաթյուրման վրա: Ընդ որում, ձերբակալման պահին նրան, նրա հորն ու անչափահաս եղբորը առաջադրվել էր միայն մեկ՝ «զենք-զինամթերքի պահպանման» մեղադրանքը, իսկ այլ մեղադրանքները ավելացվել էին արդեն մեկնարկած դատավարության ընթացքում:
    2. Պրն Վաշաձեն «մոռանում» է նշել, որ մինչեւ 2009թ. հուլիսը Վրաստանում օրենսդրորեն արտոնված էր օտարերկրյա փաստաբանների մասնակցությունը երկրի ներսում ընթացող դատավարություններին, եւ Վահագն Չախալյանի համապատասխան դիմումից հետո՛ միայն Վրաստանի խորհրդարանը հապճեպորեն օրենք ընդունեց՝ հանելով այդ դրույթը օրենսդրությունից:

    «Երկիր» միությունը, հիմնավոր կասկածներ ունենալով, որ Չախալյանի գործի վերաբերյալ նմանօրինակ խայտառակ ապատեղեկատվություն Վրաստանի արտգործնախարարությունը տարածում է եւ այլ համապատասխան հարթակներում, կոչ է անում ջավախքահայության խնդիրներով եւ ջավախքահայ քաղաքական գործչի ճակատագրով մտահոգված եվրոպական եւ միջազգային կառույցներին շարունակել հետեւողականորեն բարձրացնել խնդիրը վրացական պաշտոնյաների հետ տեղի ունեցող բոլոր շփումների ընթացքում:
    http://www.ardarutyun.org/?p=809

    Ստախոս նախարար, սուտ ցուցմունքներ, սուտ մեղադրանքներ, ամեն ինչ սուտ ու կեղծիք։
    Ընդանրապես Հայաստանի ու Վրաստանի դատական համակարգերը հասել են ողորմելի աստիճանի, սուտն ու կեղծիքը այն աստիճանի են հասել որ նույնիսկ չեն էլ կարող գոնե թաքցնել։

    Որոշ սուլթանական համակարգերում երևի արդարություն ավելի շատ կա այս երկու սուտի քրիստոնեա, սուտի դեմոկրատ, հռչակված սահմանափակ պատասխանատվության պետություններում։

    Սրա վերջաբանը շատ ողբալի կարող է լինել թե նրանց թե մեր համար, եթե այսպես շարունակվի։ Իսկ Վրաստանը ավելի շուտ վարի կգնա բայց դա առանձնապես ուրախության հիմք չի մեր համար
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.12.2009), Javakhk (30.12.2009)

  15. #24
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը դատապարտում է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի սուտը

    http://www.ardarutyun.org/?p=973

    նույն թեմայով
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Javakhk (30.12.2009)

  17. #25
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը դատապարտում է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի սուտը

    http://www.ardarutyun.org/?p=973

    նույն թեմայով
    Վալա-վալա, մի հատ Ձեր երկրում քաղբանտարկյալների իրողությունը դատապարտեք, հետո նոր անցեք Վրաստանին

  18. #26
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Հա էլի, բռնենք սաղ թեմաները փակենք, թողնենք մենակ Մարտի 1-ի ու քաղբանտարկայլներին վերաբերվող թեմաները: Քանի էդ հարցերը չեն լուծցել, անիմաստ ա ուրիշ բան քննարկելը:

    Հա, իմ համար տարբերություն չկա, Ջավախքի ու ասենք ՀՀ-ի որևէ սահմանամերձ գյուղի միջև: Հետո ինչ որ այժմ դրանք տարբեր պետությունների են պատկանում… Սաղս էլ գիտենք, որ դրանք ՀԱՅԱՍՏՍՆ են, ու որքան սիրտս կցավա այժմյան ՀՀ-ի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակից, այնքան էլ կցավա Ջավախքում, Արևմտյան Հայաստանում տիրող իրավիճակներից:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  19. #27
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա էլի, բռնենք սաղ թեմաները փակենք, թողնենք մենակ Մարտի 1-ի ու քաղբանտարկայլներին վերաբերվող թեմաները: Քանի էդ հարցերը չեն լուծցել, անիմաստ ա ուրիշ բան քննարկելը:
    Լսել ե՞ս «ով անմեղ է, թող առաջին քարը ինքը գցի» արտահայտությունը: Գողը գողին գողության մեջ չի կարող մեղադրել,, մարդասպանը մարդասպանին չի կարող դատել մարդասպանության համար, գյալըբոն գյալըբոյին չի կարող ծաղրել գյալըբո լինելու համար:
    Մենակ հիմարը հիմարին կարա հիմար լինելու համար ծաղրի:
    էսպես չի մնա

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (28.12.2009), Տրիբուն (28.12.2009)

  21. #28
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա էլի, բռնենք սաղ թեմաները փակենք, թողնենք մենակ Մարտի 1-ի ու քաղբանտարկայլներին վերաբերվող թեմաները: Քանի էդ հարցերը չեն լուծցել, անիմաստ ա ուրիշ բան քննարկելը:

    Հա, իմ համար տարբերություն չկա, Ջավախքի ու ասենք ՀՀ-ի որևէ սահմանամերձ գյուղի միջև: Հետո ինչ որ այժմ դրանք տարբեր պետությունների են պատկանում… Սաղս էլ գիտենք, որ դրանք ՀԱՅԱՍՏՍՆ են, ու որքան սիրտս կցավա այժմյան ՀՀ-ի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակից, այնքան էլ կցավա Ջավախքում, Արևմտյան Հայաստանում տիրող իրավիճակներից:
    Հերթական գիգանտ միտքը: Փաստորեն պետքա սահմանամերձ գյուղում կամ Ջավախում մի բան լնի, որ սիրտդ ցավա???
    Այո, նախ քո ծակ թումբանը կարի, նոր հարևանի ծակ թումբանի վրա խնդա, այլապես շատ ծիծաղելի իրավիճակում կհայտնվես

  22. #29
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևմտյան Հայաստանում տիրող իրավիճակներից:
    Տենում ես խեղճ քրդերի գլխին ինչ են անում ??

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.12.2009), Norton (28.12.2009)

  24. #30
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենում ես խեղճ քրդերի գլխին ինչ են անում ??
    էս մասը ուշադիր չէի կարդացել

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Մեր խոսքը» գրական մրցանակաբաշխություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 31.05.2012, 11:51
  2. Սարգիս Վահագն
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 18.04.2012, 12:38
  3. Ինչի՞ մասին է խոսքը
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 554
    Վերջինը: 27.12.2011, 17:27
  4. Վահագն Դավթյան
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 01.10.2010, 09:13
  5. Ուղղակի խոսքը վերածել անուղղակիի
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 15.09.2010, 20:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •