Վիշապ, եթե մեր երկրում ներքաղաքական պրոբլեմներ կան ու ինչ-որ շրջանակներ չեն կիսում քո կարծիքը այդ պրոբլեմների հետ կապված, դա չի նշանակում, որ վրացիք լավ են անում, որ ջավախահայության իրավունքները ոտնահարում են: Ներքաղաքական խնդիրները չեն խանգարում, որ մենք արտահայտենք մեր դժգոհությունը հարևան երկրում մեր եղբայրների ու քույրերի պրոբլեմների մասին: Ու այդ առումով խնդրում եմ գոնե մի ասա, որ վրացիք լավ են անում, որովհետև եթե դու կարծում ես, որ մեր իշխանությունները լավ չեն անում, որ անօրինականություններ են թույլ տալիս, ապա դու նույն ձև էլ պտի կարծես, որ վրացիք էլ չեն լավ անում, որ անօրինականություններ են թույլ տալիս, ու ստեղ ընդհանրապես կապ չունի քո կարծիքը ով ա կիսում ու ով ոչ:
Եվ վերջապես, ամեն թեմա մի վերածեք Հայաստանի ներքաղաքական ծանր իրավիճակի քննարկման, թեման բացել եմ, որ Վահագն Չախալյանի դատավճիռը քննարկենք և ոչ թե Հայաստանի շրջանների ծանր վիճակը: Եթե ասելիք չունեք ուղղակի կարող եք չգրել: