Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Newsweek-ին տված հարցազրույցում նշել է, որ իրենց քաղաքականությունը վերջին տարիներին «անկախ է եղել Կրեմլից»։ Նա այն համոզմունքն է հայտնել, որ հեշտությամբ կհաղթահարեն բողոքի այս ցույցերը։
«Մոսկվան մեզ մեղադրել է նրանում, որ մենք մեր խոստումները չենք պահել։ Ես հստակ չգիտեմ, թե ինչ այժմ կարելի է անել։ Արժեքները, որոնք մեզ համար կարևոր են, չեն ընդունվում Ռուսաստանում։ Պե՞տք է ես արդյոք փոխզիջումների գնայի։ Եթե ես դա անեի, մենք կնմանվեինք Ղրղըզստանին՝ կորցնելով մեր ժողովրդավարական արժեքները,
կամ կդառնայինք Հայաստանի պես աղքատ, որի տնտեսությունն այժմ ամբողջովին կախված է Ռուսաստանից»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։
Էջանիշներ