User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: Մեկ տարի նախագահականում

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զարմացած Մեկ տարի նախագահականում

    Վաղը լրանում է Սերժ Սարգսյանի նախագահականում անց կացրած մեկ տարին:
    2008 թվականի փետրվարյան ընտրություններից հետո, ընդդիմությունը չընդունեց ընտրությունների արդյունքները և խաղաղ ցույցեր սկսեց: Ուղիղ տաս օր տևած խաղաղ ցույցերից հետո, իշխանության նյարդերը չդիմացան և 2003 թվականին իշխանությունը զավթած Ռ. Քոչարյանը արտակարգ իրավիճակ հայտարարեց... արդյունքում մարտի մեկին սպանվեցին 10 և վիրավորվեցին բազմաթիվ խաղաղ ցուցարարներ:
    2008 թվականի ապրիլի 9-ին՝ մարտիմեկյան զոհերի քառասունքի օրը Սերժ Սարգսյանը նախագահական երդում տվեց, իսկ ժողովուրդը սգում էր իր զոհերին... Ասում են ինչպես կդիմավոր նոր տարին, այնպես էլ կանցկացնես այն: Ս. Սարգսյանի դեպքում կարելի է ասել, որ ինչպես դիմավորեց իր նախագայությունը, այնպես էլ անցկացրեց այն: Ամբողջ տարին չէին դադարում բողոքի ակցիաներն ու իշխանության կողմից ահաբեկումներն ու ձերբակալությունները:
    Արդարացա՞ն արդյոք ձեր սպասելիքները: Կմնա՞ արդյոք Ս. Սարգսյանը ևս 4 տարի նախագահ:

  2. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեկ տարի նախագահականում

    Իմ բոլոր սպասելիքները Սերժ Սարգսյանից արդարացել են՝ մի բան էլ ավելին: Ոչ մի լավ բան էլ չէի սպասում:

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Մեկ տարի նախագահականում

    Երկու տեսանկյուն

    Կոնգրեսը գնահատեց 1 տարին


    Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

    «Ապրիլի 9-ին լրանում է Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմի երկրորդ պարագլուխ Ս. Սարգսյանի այսպես կոչված պաշտոնավարման՝ էկզոտիկ երդմնակալության 1 տարին։ Երդմնակալություն, որ իշխանության բռնազավթիչը համարձակվեց իրականացնել միայն ամայության մեջ՝ Երեւանի կենտրոնը մի քանի կիլոմետր շառավղով մարդազերծելով ու զինված ուժերի աչալուրջ հսկողությամբ։

    Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Ս. Սարգսյանը՝

    - Չպատժելով ընտրությունների ժամանակ հարյուրավոր օրինախախտներին ու իրական հանցագործներին, ընդհակառակը՝ բոլորին առնելով պաշտպանության տակ, ապացուցեց, որ նաեւ ինքն է եղել փետրվարի 19-ի ընտրախախտումների դժոխային մեխանիզմի ստեղծողներից ու հրահանգողներից մեկը։
    - Ամեն ինչ արեց պարտակելու համար 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների բարբարոսական ջարդը, նույն օրը երեկոյան ինքնաբուխ խաղաղ հանրահավաքի մասնակիցների արյունալի սպանդը։ Միայն նրա հրամանով է, որ հնարավոր էր քրեական գործ անգամ չհարուցել զոհված 10 քաղաքացիների մահվան փաստով։ Դրանով նա ապացուցեց, որ ինքը ոչ միայն տեղյակ, այլ առնվազն համահեղինակ է եղել պետական ու ազգային այդ խայտառակության կազմակերպմանը։
    - Շարունակում է պատանդ պահել 55 քաղբանտարկյալների՝ չխորշելով այդ նպատակի համար մինչեւ վերջ վարկաբեկել, ծաղր ու ծանակի առարկա դարձնել ողջ դատական համակարգը, հանցավոր գործողությունների մղել տասնյակ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների։
    - Նրա հրահանգով իրավապահ մարմինները հետապնդումների, հալածանքների ու տեռորի են ենթարկել տասնյակ հազարավոր քաղաքացիների, շատերին զրկել աշխատանքից ու կենսամիջոցներից, ինչով ապացուցել է իր՝ զբաղեցրած պաշտոնին անվայել քստմնելի մանրախնդրությունը։
    - Նոր մակարդակի է բարձրացրել տնտեսության մենաշնորհացումը, միաժամանակ սկսել է սեփականության վերաբաշխման մի գործընթաց՝ երկուսն էլ չափազանց վտանգավոր առանց այն էլ ռեսուրսներով թույլ ու ճգնաժամի ճիրաններում հայտնված երկրի տնտեսության համար։ Տնտեսական աղետի եզրին են հասել հարյուրավոր միջին, հազարավոր մանր գործարարներ, տասնյակ հազարավոր անհատ ձեռներեցներ։ Ամեն օր հազարավոր մարդիկ կորցնում են նվազագույն կենսապահովման միջոցներ հայթայթելու հնարավորությունը։
    - Երբ ամբողջ աշխարհում գների աննախադեպ անկում է, Հայաստանում գների նույնպիսի բարձրացում է. շատ լավ հասկանալով, որ ապօրինի ու հանցավոր իր իշխանությունը դատապարտված է, Ս. Սարգսյանի վարչախումբը ինքնամոռաց տրվել է վերջին թալանին ու կողոպուտին՝ դրանով նաեւ վրեժ լուծելով իրեն ոչ մի կերպ չընդունող մի ողջ ժողովրդից։
    - Հայաստանը ոչ միայն շարունակում է մնալ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի տակ, այլեւ մեկ տարվա ընթացքում վաստակել է իշխանության համար խայտառակ երեք բանաձեւ, որոնք հողին են հավասարեցնում երկրի միջազգային վարկը։
    - Սեփական իշխանությունը օր ավելի պահելու համար Ս. Սարգսյանը միջազգային աճուրդի է հանել երկրի ազգային շահերը։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հասցվել է մի վիճակի, երբ կա՜մ ստիպված պետք է լինի ստորագրել կարգավորման՝ մինչ այս եղած հնարավոր տարբերակներից ամենաանբարենպաստը, կա՜մ երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ։
    - Նույնպիսի աճուրդի է հանվել նաեւ Հայկական ցեղասպանության խնդիրը. համաձայնելով այդ խնդրով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու՝ տարիներ առաջ Թուրքիայի կողմից արված անհեթեթ առաջարկին, Ս. Սարգսյանն ըստ էության կասկածի տակ առավ 1915 թ. Ցեղասպանության փաստը՝ մի կողմից անհարմար դրության մեջ դնելով այն պետականորեն ընդունած շատ պետությունների, մյուս կողմից՝ խափանեց հետագա հնարավոր ճանաչումները։

    Այսպիսով, մեկ տարվա ընթացքում Ս. Սարգսյանը լիակատար կրախի է մատնվել ներքին քաղաղաքական ասպարեզում. մարդու իրավունքների հազարավոր խախտումները, պետական մարմինների ապօրինությունների խրախճանքը, անիշխանության ծավալվող երեւույթները, անպատիժ սպանությունները, վարչախմբի քրեականացման խորացումը նրա դեմ են տրամադրել ողջ հասարակությանը։ Նա նույնպիսի կրախի է մատնվել նաեւ արտաքին քաղաքական ասպարեզում՝ երկիրը ու նրա շահերը դարձնելով մանրադրամ մեծ պետությունների բարդ հարաբերություններում։ Երկու դեպքում էլ նրա ՙձեռքբերումները՚ տասնապատիկ բավարար են մարդկային ու քաղաքական տարրական արժանապատվություն ունեցող գործչի համար՝ ընդունել ահռելի ձախողումնեը եւ հրաժարական տալ»,-ասված է հայտարարության մեջ։





    Փորձագետ. Չնայած բազմաթիվ ռիսկերին, համակարգը դիմադրում է

    Վաղը` ապրիլի 9-ին լրանում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնամուտի մեկ ամյակը: Այսօր այս կապակցությամբ վերջին մեկ տարվա քաղաքական իրադարձությունների մասին իր տեսակետները լրագրողներին փոխանցեց Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

    Ա. Իսկանդարյանի կարծիքով, Հայաստանն ու նրա իշխանությունները անցնող մեկ տարում բազմաթիվ մարտահրավերների առաջ են կանգնած եղել, որոնք ընդհանուր առմամբ ունեցել են երեք հիմնական բաղադրիչ: Քաղաքագետը, մարտահրավերներ պայմանականորեն դասակարգեց` ներքաղաքական, տնտեսական, արտաքին քաղաքական:

    Ներքաղաքական առումով Ա. Իսկանդարայանն առանձնացրեց հետընտրական այն զարգացումները, որոնք տեղ գտան նախորդ տարվա նախագահական ընտրություններից հետո: Վերջինիս խոսքով, արդյունքում Հայաստանում նախագահը պաշտոնը ստանձնեց մի իրավիճակում, երբ հասարակությունը երկփեղկված էր ու բևեռացված, իսկ իշխանությունների լեգիտիմությունը` թուլացած: Նրա խոսքով, նախորդ տարի ընտրազանգվածի մոտ 40 տոկոսը հավանություն է տվել արմատական ընդդիմադիր հռետորաբանությանը (նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանի ու Արթուր Բաղդասարյանի ստացած քվեները), և որևէ բան չի վկայում, որ հասարակության այդ մասն այլ կերպ կքվեարկի: Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե նախորդ տարվա «թուլացած լեգիտիմությունն» ի՞նչ փոփոխության է ենթարկվել, Ա. Իսկանդարյանը նկատեց, որ արտաքուստ, իհարկե, լարվածությունը թուլացել է, սակայն իրական (փորձագետը նշեց` հավատ ընծայող) տվյալների բացակայությունն իրեն այդ առումով եզրահանգումներ անելու հնարավորություն չի ընձեռում: Ամփոփելով մարտահրավերների «ներքաղաքական» բլոկի մասին իր տեսակետների ներկայացումը` Ա. Իսկանդարյանն այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը որակեց որպես` «կայուն անկայունություն»:

    Հաջորդն, ըստ դասակարգման, տնտեսական խնդիրներն են: Քաղաքագետը նախ ընդգծեց, որ ինքն այս ոլորտում մասնագետ չէ, ապա, իրավիճակին ընդհանրական նկարագիր տալով ասաց, որ ճգնաժամը պատուհասել է աշխարհի բոլոր երկրներին: Նրա խոսքով, այս իրավիճակում սակայն, եթե մեծ տերությունները (ինչպես օրինակ` ԱՄՆ-ը) որոշակի ռեսուրսներ ունեն իրենց ներքին խնդիրները լուծելու համար, իսկ հումք արտահանող երկրները (Ռուսաստան, Ադրբեջան) թեև ոչ նախկին սակագներով բայց այնուամենայնիվ իրենց բնական ռեսուսրներն արդյունահանում, վաճառում են ու գոյացած եկամուտներով լուծում են խնդիրները, ապա Հայաստանը և նրա նման երկրները ստիպված են «տնտեսական ճեղքերը» փակելու համար գումարներ հայթայթել այս ու այն կողմից: Ա. Իսկանդարյանի վստահեցմամբ, այս առումով մեր երկիրը որոշակի հաջողություններ ունի, բայց գործընթացը դեռ ընթացքի մեջ է: «Համակարգն առայժմ դիմադրում է»,- եզրափակեց նա:

    Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական բնույթի մարտահրավերներին, ապա Ա. Իսկանդարյանի կարծիքով, դրանք հիմնականում կապված են Թուրքիայի հետ առնչվող հարցերով, ընդ որում` հարցերի ողջ բազմազանությամբ. Հայաստան-Թուրքիա փոխհարաբերություններ, ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններ, Եվրոպա-Թուրքիա հարաբերություններ, Հարավային Կովկասում Թուրքիայի նոր դերակատարության հայտ և այլն: Քաղաքագետի խոսքով այս հարցերից յուրաքանչյուրը Հայաստանի իշխանությունների առջև յուրահատուկ խնդիրներ է առաջադրում, որոնք այս կամ այն կերպ լուծում են ստանում: Ա. Իսկանդարյանը, մասնավորապես, նշեց, որ թեև գործընթացը դեռ ավարտին չի հասել, այնումանեյնիվ այսօրվա դրությամբ Հայաստանը որոշակի օգուտներ արդեն իսկ ունի: Միևնույն ժամանակ չբացառեց նաև, որ գործընթացի հետագա զարգացման արդյունքում հնարավոր է ավելի մեծ օգուտներ լինեն, կամ անգամ` կորուստներ գրանցվեն:

    Աղբյուր` Panorama.am

    http://www.panorama.am/am/politics/2...aiskandaryan2/
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 09.04.2009, 09:01:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (09.04.2009)

  5. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեկ տարի նախագահականում

    Ահագին դրական փոփոխություններ են եղել - Արմենչիկին փոխարինել են Սաթիկն ու Վաչոն`ներքին քաղաքական հարցերը լուծելու համար, մի հատ էլ պրեմիայով Միշիկ` բիզնեսրի հետ կապված հարցերը լուծելու համար: Արտաքին քաղաքականությունն էլ տվել ենք ռուսներին` երկարաժամկետ վարձակալության:

  6. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեկ տարի նախագահականում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդարացա՞ն արդյոք ձեր սպասելիքները: Կմնա՞ արդյոք Ս. Սարգսյանը ևս 4 տարի նախագահ:
    սենց որ գնա, կարող ա վարչախումբը իրան ցմահ նստացնի : իսկ երբ կգնա էն աշխարհ, շատ հարցական ա, հաշվի առնելով ձեռի տակ եղած "Արմենիկումի" զորությունը

  7. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեկ տարի նախագահականում

    Ընտրակեղծարար ըլնեմ, մի հատ կարդացեք:
    Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, որում ասվում է.

    “Այս մեկ տարվա ընթացքում չարախոսությանը Դուք պատասխանեցիք սիրով, ատելությանը` հանդուրժողականությամբ: Ձեր աշխատասիրությամբ ու համբերատարությամբ կարողացաք մի շարք բարդագույն խնդիրների լուծումներ գտնել, վերելքի ճանապարհը մատնացույց անել և ստեղծագործ լինելու օրինակ դառնալ:

    Ձեր այդ ունակությունները գնահատվում են մեր ժողովրդի կողմից: Վստահ եմ, որ հոռետեսներին Դուք դեռ զարմանալու բազում առիթներ եք տալու:

    Պատրաստ եմ աջակցել Ձեր բոլոր ձեռնարկումներին` ուժերիս ներածին չափով”:
    Ստեղծագործելու մասը սպանում ա: Պատկերացնում եք Սերժը օրինակ ա ծառայում, Հովիկն էլ ստեղծագործում ա էտ օրինակով:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (09.04.2009), Ուրվական (10.04.2009)

  9. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեկ տարի նախագահականում

    Սերժի մեկ տարվա աշխատանքը ներկայացնող ֆիլմ էին ցույց տալիս Շանթով: Ավելի տխմար բան չէի տեսել: Դաժե Նվերի ծիծաղն էր գալիս ֆիլմի անոնսը անելուց:

    - Երեք հարյուր ստորագրված օրենք, հինգ հարյուր հնարամանագիր, վեց հարյուր որոշում.. և այս բոլորը մեկ տարում (փաստորեն տղեն լավ ստորագրում ա, օրական միջինը չորս անգամ): Առաջին աշխատանքային հանդիպումն ու առաջին խիստ նկատողությունը, ու Սերոժն ա լուրջ դեմքով "Բա որ չգիդես, ոնց ես աշխըտըմ, արա": Այցելություններ մարզեր, ու ընդունելություններ: Թարսի պես բացի Գյուլից Հայաստան մարդ չի եկել մի տարվա մեջ: Գյուլ, ու Սերոժիկ, կողից, խառնված, դեմքի իմբեցիլ արտահայտությամբ: Սերժի շրջագայությունների աշխարագրությունը ակտիվ արտաքին քաղաքականության վկայություն է - Մոսկվա, էլի Մոսկվա, մի անգամ էլ Մոսկվա, ընդմիջումներին էլ որտեղ որ զահլեն ունեն:

    Յախք, արա:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (10.04.2009), Mephistopheles (10.04.2009), ministr (10.04.2009), Norton (10.04.2009), Արիացի (10.04.2009), Մարկիզ (10.04.2009)

  11. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեկ տարի նախագահականում

    այ էսի ձեր դուրը շատ կգա http://www.vesti.ru/videos?vid=204224&cid=1

    Մենակ ձենը մի քիչ լավ չի, ոնց որ հետևից ա դուրս գալիս ու որ նստել ա աթոռին շատ դժվար ա լսվում… բան չեմ հասկանում ինչ ա խոսում

  12. #9
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեկ տարի նախագահականում

    Էս սերժի ռոժին որ նայում եմ, ոնց որ Crazy Frog-ը լինի...Ահագին խնադացինք...
    Բա մյուս ազգերը տեսնես ինչ են մտածում որ նայում են ես սրան...Էտ արդեն խնադալու չի, դաժե վախենալու ա ու ամոթ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (10.04.2009), Տրիբուն (10.04.2009)

  14. #10
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեկ տարի նախագահականում

    Ընդհանրապես ասած պետք էր ոչ թե հպարտանալ ասենք EuroNews-ին տված հարցազրույցով, կամ Գյուլի այցելությամբ, կամ ստորագրված օրենքների քանակով, այլ թե նշված փաստերը ինչ խնդիր են լուծել, իրա նախընտրական ծրագրի որ կետերն են լուծել: Մի հատ նշվեին, թե առհասարակ 1 տարի առաջ խոստացված "առաջ Հայաստան" որ կետերն են կատարվել, ինչում ենք առաջ գնացել? Չեմ կարծում թե ընդհանրապես գրելու կամ ցուցադրելու բան չկար (մի երկու բան գոնե կլինի ):
    Հայաստանում առհասարակ նման հետաքրքիր սովորություն կա, մարդիկ որ իրենց գործն անում են սկսում են ներկայացնել որպես դարակազմիկ գործ: Ասենք թաղապետարանը բակերում, եթե մի երկու հատ փոս փակեց դա վերջնա... արաաա. ջոկիք.. ասֆալտ արեց.. ու~մ մտքով կանցներ: Դա իրա գործնա ու պետք ա անի, եթե ինչ որ նոր կամ էֆֆեկտիվ բան ա արել դա ասեք: Հիմա Նախագահնա, հարցազրույցա տվել... է հա դրանից ինչ, կամ կուսակցապետերի ժողովա արել, հետո ինչ.. արդյունքնա կարևոր: Արդյունք կա? Իհարկե ոչ, քամուց հլա մի օգուտ կա, իսկ էդ մի քանի ժամվա օդի տատատնումներից բացարձակապես ոչ մի օգուտ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (10.04.2009)

  16. #11
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեկ տարի նախագահականում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոսկվա, էլի Մոսկվա, մի անգամ էլ Մոսկվա
    Բացի Մոսկվայից էլի այցելություններ ունեցած կլինի Բադեն-Բադեն, Մոնտե Կառլո, իսկ միգուցե նաև Լաս Վեգաս

  17. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեկ տարի նախագահականում

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում թե ընդհանրապես գրելու կամ ցուցադրելու բան չկար (մի երկու բան գոնե կլինի ):
    Մարդիկ լաաաավ ման են եկել, բան չեն գտել ցույց տալու: Մի երկու բան էլ դու ասա, տեսնենք ինչ ա արել երկու տարում, որ կարելի էր ցույց տալ, ու ցույց չեն տվել:

  18. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեկ տարի նախագահականում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ լաաաավ ման են եկել, բան չեն գտել ցույց տալու: Մի երկու բան էլ դու ասա, տեսնենք ինչ ա արել երկու տարում, որ կարելի էր ցույց տալ, ու ցույց չեն տվել:
    Ծիծակը, թթուն, բիբարը, պանիրը, դուռումը, խառը կանաչին, էս սաղ միջազգայնացվել է… հիմա էլ աշխատում է կոտեմի ուղղությամբ … ու որ ջոգես, մանդրից դառնում ենք համաշխարհային ազգ…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 10.04.2009, 15:01:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (10.04.2009)

  20. #14
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեկ տարի նախագահականում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերժի մեկ տարվա աշխատանքը ներկայացնող ֆիլմ էին ցույց տալիս Շանթով: Ավելի տխմար բան չէի տեսել: Դաժե Նվերի ծիծաղն էր գալիս ֆիլմի անոնսը անելուց:

    - Երեք հարյուր ստորագրված օրենք, հինգ հարյուր հնարամանագիր, վեց հարյուր որոշում.. և այս բոլորը մեկ տարում (փաստորեն տղեն լավ ստորագրում ա, օրական միջինը չորս անգամ): Առաջին աշխատանքային հանդիպումն ու առաջին խիստ նկատողությունը, ու Սերոժն ա լուրջ դեմքով "Բա որ չգիդես, ոնց ես աշխըտըմ, արա":
    Սկզբում ինձ թվաց, թե գյոզերով ձեռ են առնում հետո պարզվեց որ մարդիկ ամենայն լջությամբ գովաբանում են մեր փառապանծ նախագահին: Մի հատ ստոլբը ի՞նչ ա ցույց չտվեցին ասեին մինչև Սերժ Սարգսյանի նախագահությունը այս ստոլբը թեք էր և մի տարվա քրտնաջան ու ազգանվեր աշխատանքները բերեցին նրան, որ ստոլբը անսասան ու ուղիղ կանգնած է իր տեղում: Էսքան հատ թուղթ ա ստորագրել, էսքան որոշում ա ընդունել, էսքան անգամ հաց ա կերել 2 հատ կոստ ա առել փարիզից: Էդքանն արել ա հերիք չի, մի հատ էլ նախկին հարկայինի պետին արա ա ասել: Խեղջ մարդ, ոնց էլ ժամանակ ա գտել էդքան գործերի հետ կարացել ա համատեղի:
    էսպես չի մնա

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (10.04.2009)

  22. #15
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեկ տարի նախագահականում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ լաաաավ ման են եկել, բան չեն գտել ցույց տալու: Մի երկու բան էլ դու ասա, տեսնենք ինչ ա արել երկու տարում, որ կարելի էր ցույց տալ, ու ցույց չեն տվել:
    Նախ երկու տարում չէ այլ մի:
    Ապրանքների մաքսազերծուման պրոցեսը քիչ թե շատ օրինականցվեց: Կարծում եմ հիշում եք, առաջ օրինակ ավտո բերելուց մաքսային տեսուչը նայում էր երկնքին ու համապատասխան գույնի մի հատ թիվ էր կրակում: Իսկ ՍՍ-ի օրոք չափորոշիչները հրապարակվեցին, ու մաքսազերծումը սկսվեց կատարվել ըստ օրենքի: Ճիշտ ա հետո մի քիչ փոփոխեցին, որ ավելի շատ փող գանձեն, բայց մեկ ա առաջվա նման թանկ չէր:

    Իհարկե, ով որ ապրանքն առանց մաքսազերծելու կամ ծիծաղելի գներով մաքսազերծելով բերում ա էլի շարունակում ա բերել: Ստեղ փոփոխություն չկա:

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Rammstein + 1 տարի
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 13.01.2014, 21:03
  2. 50 տարի տիեզերքում ենք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 12.04.2011, 18:18
  3. Շնորհավոր Նոր տարի
    Հեղինակ՝ Magic-Mushroom, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 04.01.2011, 22:45
  4. Շնորհավոր Նոր Տարի
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 06.01.2010, 15:25
  5. Մեկ Տարի
    Հեղինակ՝ Մեղապարտ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 24.07.2009, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •